Երկաթածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երկաթափայտից)
Երկաթածառ

Երկաթածառ, պարսկական պարոցիա (լատին․՝ Parotia Persica), համամելիդազգիների ընտանիքի տերևաթափվող ծառ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 14—25 մետր է։ Ցողունը երբեմն ճյուղավորվում է մինչև գետին, ճյուղերը արմատակալում են և ներաճում իրար կամ հարևան ծառերի (թխկի, բոխի) ճյուղերի մեջ։ Կեղևը մոխրագույն Է, կարմրագորշագույն, շևրտավոր։ Տերևները կաշեկերպ են, հակադիր ձվաձև։ Ծաղկում է մինչև տերևների առաջացումը։ Ծաղիկները գտնվում են կարճացած ընձյուղնևրի ծայրերիև և հավաքված են 2—5 գլխիկում։ Պտուղը երկփեղկանի տուփիկ Է։ Ապրում է մինչև 200 տարի։

Տեղայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ադրբեջանի (Թալիշի) անտառներում և Իրանի հյուսիսային մասերում՝ գետերի, առվակների ափերին, հազվադեպ՝ չոր, քարքարոտ հողերում։ Հայաստանում սահմանափակ քանակությամբ աճում է Նորքի սարալանջի տնկարաններում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտն ամուր է, ծանր (որտեղից երկաթածառ անունը), վարդագույն կամ դարչնագույն երանգով, կիրառվում է մեքենաների մասեր, գեղարվեստական իրեր, դեկորատիվ ֆաներաներ պատրաստելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 594