Երկաթահանք (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթահանք
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա

Երկաթահանք, Երկաթահատաց լեռ, Կապարահատաց լեռ, լեռ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում, Վասպուրականի Ռշտունիք գավառի արևմտյան սահմանի մոտ, Վանա լճի հարավային ափին, Կապուտկող լեռան մոտակայքում։ Հնում հայտնի էր երկաթի և կապարի հանքավայրերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 241 — 992 էջ։