Երիցուկ վարդագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երիցուկ վարդագույն
Tanacetum cinerariifolium - Köhler–s Medizinal-Pflanzen-269.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Երիցուկ
Տեսակ Երիցուկ վարդագույն
Լատիներեն անվանում
Galanthus
Pyrethrum roseum

Երիցուկ Վարդաագույնը, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս է։ Բարձրությունը հասնում է մինչև 70 սմ–ի, տերևները մանրփետրաձև կտրտված են, ծաղկափթթությունները խոշոր են՝ մինչև 7—8 սմ տրամագծով, հասարակ են, կիսալիաթերթ կամ լիաթերթ, սպիտակ, վադագույն, մուգ կարմիր։ Լուսասեր է, սակայն կարող է աճել նաև կիսաստվերում, միանգամայն ձմեռադիմացկուն է։ Գերադասում է ավազակավային կամ կավավազային կրով և հումուսով հարուստ, փուխր, ստրուկտուրային հողերը։ Առաջին տարում բույսը սովորաբար առաջացնում է տերևային վարդակ, չի ծաղկում։ Ծաղկումն սկսվում է երկրորդ տարվա հունիս–հուլիս ամիսներից։ Երբեմն երկրորդ ծաղկումը դիտվում է օգոստոսի վերջերից, սեպտեմբերից։ Բազմանում է սերմերով և թփի բաժանման միջոցով։ Սերմերը սովորաբար ցանում են մայիսին, սառը ջերմոցներում կամ ուղղակի բաց մարգերում։ Օգտագործում են լանդշաֆտային տիպի ձևավորումներում։ Մշակության մեջ լայնորեն են տարածված հետևյալ տեսակները․

  • Զեյմս քելվեյ (վառ կարմիր)
  • Աֆրոդիտա (սպիտակ, լիաթերթիկ)
  • Լիաթերթիկ վարդագույն (մուգ վարդագույն)
  • Աթրոսանգվինեա (մուգ կարմիր)
  • Գրանատովայա Զվեզդա (մուգ կարմիր, լիաթերթիկ)

Երիցուկը հնուց ի վեր օգտագործվում է ժողովրդական բժշկության բնագավառում որպես ախտահանիչ։ Բացի այդ, հայտնի է վարդագույն երիցուկի միջատասպան հատկությունը, որի շնորհիվ մշակվում է նաև որպես արդյունաբերական բուսատեսակ՝ մրցելով դալմաթյան երիցուկի հետ (այս հատկության շնորհիվ ստացել է «լվածաղիկ» ժողովրդական անվանումը)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987