Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա (կրճատ՝ ԵԲՀԱ, անգլ.՝ Armenian Association of Young Doctors, կրճատ՝ AAYD), առողջապահական հասարակական կազմակերպություն, որի նպատակն է համախմբել առողջապահության ոլորտի երիտասարդ և բանիմաց մասնագետներին հանուն գերակա շահի, միավորել նրանց մասնագիտական և կազմակերպչական ներուժը՝ հանուն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման և համակարգի արդիականացման։

Հիմնադրվել է 2013 թվականին Երևանում[1]։

ԵԲՀԱ նախագահն է ուրոլոգ Գևորգ Վլադիմիրի Գրիգորյանը։

Ասոցիացիան ունի Ղեկավար խորհուրդ և աշխատակազմ։

Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է 3 հիմնական ուղղություններով՝

  • Գիտական/կրթական,
  • Բարեգործական,
  • Սոցիալական։

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագծերն են՝

  • Օգնության Ձեռք բարեգործական նախագիծ, որի շրջանակներում անվճար հետազոտություններ են իրականացվում և հնարավորության պարագայում անվճար բուժօգնություն է մատուցվում ՀՀ մարզերի բնակչության առավել խոցելի խմբերին։
  • Բժիշկներ առանց համազգեստի։
  • WYDO-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Ծխախոտի դեմ պայքարի ծրագիր»։

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» 2015 թվականից համագործակցում է Հայկական Կարմիր Խաչի հետ՝ համագործակցության շրջանակներում անվճար խորհրդատվություններ իրականացնելով զոհված և անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների համար։

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» 2016 թվականի մայիսից համագործակցում է World Young Doctors' Organization-ի հետ, ունի WYDO-ի ծրագրերի ազգային համակարգող։

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2016 թվականի հուլիսի 28-ի թիվ 88-Ա հրամանով ընդգրկվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]