Երիտասարդ բայլշևիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Երիտասարդ բայլշևիկ», խորհրդային շրջանի գրական-գեղարվեստական, քաղաքական-տնտեսական և կոմերիտական պրոպագանդիստական ամսագիր։ Հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Երևանի քաղկոմի օրգանը։ Հրատարակվել է 1926-1933 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ էին՝ Հ․ Տեր-Դանիելյան, Հ. Հովհաննիսյան, Ա․ Արզումանյան, Ն․ Մեհրաբյան, Մ․ Կուրտիկյան, Հ․ Միրզոյան։ Լուսաբանել է կոմերիտական ակտիվի գործունեությունը, նպաստել երիտասարդության գաղափարական ագիտացիոն դաստիարակությանը, կոմերիտական աշխատանքների կազմակերպմանը, «կուլտուրական հեղափոխության» իրականացմանը։

Տպագրել էր գիտական ու գրական հոդվածներ, Նաիրի Զարյանի, Գուրգեն Մահարու, Վահան Թոթովենցի, Ակսել Բակունցի, Ալազանի, Գեղամ Սարյանի և այլ գրողների ստեղծագործություններ, թարգմանություններ համաշխարհային գրականությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 588 CC-BY-SA-icon-80x15.png