Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հանձնարարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հանձնարարական (անգլ.՝ Recommendation on youth work), հանձնարարական, որը խրախուսում է Եվրոպական խորհրդի անդամ պետություններին զարգացնել և ուժեղացնել երիտասարդական աշխատանքի քաղաքականությունը և պրակտիկան[1]։ Ընդունվել է 2017 թվականի մայիսի 31-ին Նախարարների խորհուրդի 1287-րդ ժողովի ժամանակ։ Հանձնարակականը մեծ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ երիտասարդական աշխատանքը քաղաքական և օրինական աջակցության, մշտական ֆինանսավորման կարիք ունի[2]։ Հանձնարարականը բաղկացած է յոթ կետից, միջոցներից և սկզբունքներից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնարարվում է, որ անդամ պետությունների կառավարությունները իրենց իրավասության շրջանակում, կրկին վերանայեն իրենց աջակցությունը երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հետևյալ կերպ[3].

  1. Համոզվել, որ որակյալ երիտասարդական աշխատանքի ստեղծումը կամ հետագա զարգացումը ապահովված է և ակտիվորեն աջակցություն է ստանում տեղական, տարածաշրջանային կամ ազգային երիտասարդական քաղաքականությունների շրջանակներում։ Հաշվի առնելով երիտասարդական աշխատանքի բազմազանությունը անդամ պետություններում՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռազմավարության, կառուցվածքների, օրենսդրության, կայուն կառույցների և ռեսուրսների կարիքներին, արդյունավետ համագործակցությանն այլ ոլորտների, ինչպես նաև առնչություն ունեցող այլ քաղաքականությունների հետ, որոնք առաջխաղացնում են բոլոր երիտասարդների հավասար հասանելիությունը երիտասարդական աշխատանքին։ Երիտասարդական աշխատողները և երիտասարդները պետք է ակտիվորեն ներգրաված լինեն ցանկացած պլանավորված միջոցառումներին՝ Հանձնարարականի իրականացման համար[3]։
  2. Ստեղծել համաձայնեցված և ճկուն՝ ունակությունների վրա հիմնված շրջանակ վճարվող և կամավոր երիտասարդական աշխատողների կրթության ու վերապատրաստման համար, որը հաշվի կառնի առկա փորձը, նոր միտումները և հարթակները, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի բազմազանությունը։ Շահառուները, ներառյալ երիտասարդության աշխատողները և երիտասարդները պետք է ներգրավվեն այս շրջանակի զարգացման մեջ[3]։
  3. Հաշվի առնել այս Հանձնարարականի հավելվածում առաջարկվող միջոցները և սկզբունքները, և խրախուսել երիտասարդական աշխատանքի մատակարարներին վարվել նույն կերպ[3]։
  4. Աջակցել Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի նախաձեռնությանը Եվրոպայում երիտասարդական աշխատանքի ոլորտում ներառված շահագրգիռ կողմերի հատուկ այս դեպքի համար բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծմանը, որը կարող է մշակել եվրոպական երիտասարդական աշխատանքի գիտելիքների վրա հիմնված միջնաժամկետ ռազմավարություն, որպեսզի[3]՝
  • բարելավվի եվրոպական, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում երիտասարդական աշխատանքի գիտելիքների և ռեսուրսների համակարգումը և նրանց հասանելիությունը,
  • լրացուցիչ աջակցել երիտասարդական աշխատանքի փորձի փոխանակումը, փոխուսուցումը և կայուն ցանցերի ու գործընկերությունների ստեղծմանը,
  • խթանել համագործակցությունը երիտասարդական դաշտում և բոլոր այն ոլորտներում, որտեղ երիտասարդական աշխատանք է տեղի ունենում ամրապնդելու կապերը, մասնավորապես ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի և հանրային մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև,
  • ամրապնդել երկխոսությունը երիտասարդական աշխատանքի, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական հետազոտությունների միջև,
  • ամրապնդել երիտասարդական աշխատանքի կարողությունը՝ արձագանքելու մեր հասարակության փոփոխություններին և միտումներին, երիտասարդների առջև կանգնած մարտահրավերներին,
  • վճարովի և կամավոր երիտասարդական աշխատողների համար իրականացնել քարտեզագրման աշխատանքներ գործող կրթական և վերապատրաստման ոլորտների (օրինակ՝ մասնագիտական վերապատրաստում ու բարձրագույն կրթություն) և գոյություն ունեցող ունակությունների վավերացման համակարգերի վերաբերյալ,
  • Մշակել մի շարք օժանդակ միջոցներ՝ աջակցելու անդամ պետություններին նախաձեռնել և իրականացնել այս հանձնարարականները։

5. Խթանել երիտասարդական աշխատանքի տարբեր տեսակների և դրանց արժեքների, ազդեցության և արժանիքների վերաբերյալ ազգային ու եվրոպական հետազոտությունների իրականացմանը[3]։
6. Աջակցել երիտասարդական աշխատանքի ազդեցության և արդյունքների վերանայման ու գնահատման համապատասխան ձևերի զարգացմանը, և ուժեղացնելով անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի Երիտասարդական Աշխատանքի Պորտֆոլիոյի տարածումը, ճանաչումը և ազդեցությունը[3]։
7. Առաջխաղացնել Եվրոպայի խորհրդի Quality Label for Youth Centres-ը (Երիտասարդական Կենտրոնների Որակական Պիտակ)՝ որպես լավագույն փորձի օրինակ[3]։

Բացի այդ առաջարկվում է, որ անդամ պետությունների կառավարությունները[3]՝

  • ապահովեն, որ այս հանձնարարականը, ներառյալ դրա հավելվածը, թարգմանվի և տարածվի (հասանելի ձևաչափերով) համապատասխան մարմինների և շահագրգիռ կողմերի շրջանում՝ նպատակ ունենալով բարձրացնել որակյալ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը։
  • հետևել Նախարարների խորհուրդի միջոցով, որ ապահովվի Հանձնարարականի իրականացումը փաստաթղթի ընդունվելուց հինգ տարի անց։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնարարականը հիմնվում է առկա արժեքների, երիտասարդական աշխատանքի սկզբունքների ու օգուտների վրա, որոնք ամրագրված են յոթ կետերում հիշատակված գործիքներում։ Երիտասարդական աշխատանքի նախագծումն ու իրականացումը կառուցված են կամավոր և ակտիվ մասնակցության, հավասար հասանելիության, պատրաստակամության ու հարմարունակության սկզբունքների վրա։ Այն պետք է հիմնված լինի իրավունքների վրա, լինի ներառական և կենտրոնացված լինի երիտասարդների կարիքների և ունակությունների վրա։

Քանի որ [երիտասարդկան] մասնակցությունը երիտասարդկան աշխատանքի կարևորագույն սկզբունքներից մեկն է՝ երիտասարդները, երիտասարդական աշխատողները, երիտասարդական և այլ կազմակերպությունները, որոնք կատարում են երիտասարդական աշխատանք, ճանաչվել են երիտասարդական աշխատանքի քաղաքականության և պրատկտիայի զարգացման, գործադրման և գնահատման ակտիվ մասնակից։ Անդամ պետությունները խրախուսվում են ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]