Երիկամային խիթ
Երիկամային խիթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ուրոլոգիա |
ՀՄԴ-9 | 788.0 |
ՀՄԴ-10 | N23 |
Երիկամային խիթ, որովայնային ցավի տեսակ, որն առաջանում է երիկամների քարերի պատճառով։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիկամային խիթ սովորաբար սկսվում է ծայրերում և հաճախ տարածվում է ստորև՝ դեպի կողոսկրեր կամ աճուկ։ Այն սովորաբար գալիս է ալիքներով՝ միզածորանի գալարակծկանքի պատճառով, բայց կարող է լինել մշտական։ Այն հաճախ նկարագրվում է որպես ամենաուժեղ ցավերից մեկը[1]։ Չնայած նրան, որ այս վիճակը կարող է լինել շատ ցավալի, երիկամների քարերը սովորաբար չեն առաջացնում մշտական ֆիզիկական վնաս։ Շատ դեպքերում, երիկամների խիթ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս խմել մեծ քանակությամբ ջուր։ Այլ դեպքերում, հնարավոր է պահանջվի բժշկական միջամտութուն։ Խիթի կրկնվելու հավանականությունը նվազագույնի հասնցելու համար անհրաժեշտ է կանխարգելիչ բուժում[2]։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիկամային խիթի ախտորոշումը նույնն է, ինչ երիկամների և միզուղիների քարերի ախտորոշումը։
Տարբերակող ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիկամային խիթը պետք է տարբերակվի հետևյալ պայմաններով[3]
- լեղապարկի խիթ եւ խոլեցիստիտ
- աորտայի և ենթաստամոքսային գեղձի անոթալայնանք (ձախակողմյան ցավ, գերճնշում կամ աթերոսկլերոզ ունեցող տարեց հիվանդների մոտ)
- ինտերստիցիալ (հենքային)․ որդանման ելունի բորբոքում, դիվերտիկուլիտ, կամ որովայնամզի բորբոքում (այս դեպքերում հիվանդները նախընտրում են անշարժ պառկել)[3]
- գինեկոլոգիական․ էնդոմետրիոզ, ձվարանների ոլորում և արտաարգանդային հղիություն
- ամորձու ոլորում
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր քարերի մեծամասնությունը անցնում է ինքնաբերաբար և պահանջվում է միայն ցավազրկում։ 5 մմ-ից մեծ քարի ինքնաբուխ անցման հավանականությունը նվազում է[4]։ Օգտագործում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնցից են դիկլոֆենակը կամ իբուպրոֆենը[5], և սպազմոլիտիկ դեղանյութեր, ինչպիսին է բուտիլոսկոպոլամինը։ Չնայած նրանք, որ մորֆինը լավ է ազդում ցավի վրա, այնուամենայնիվ այն խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ, առաջացնում է կախվածություն և բարձրացնում է ներմիզուկային ճնշումը, վատթարացնում է վիճակը։ Մասնավորապես պեթիդին դեղամիջոցն օգտագործողների մոտ առաջանում է կողմնակի ազդեցություն՝ փսխում[6]։ Հաճախ օգտագործվում են ներքին ընդունման թմրամիջոցներ։
Տիպիկ դեպքերում հիվանդի համար չկա անզգայացման դիրք (ցավը կարելի է թեթևացնել պառկելով դեպի ոչ ցավող կողմը և դնել տաք ջրով շիշ կամ սրբիչ)։ Մեծ չափերով քարերի հեռացման համար կարող է պահանջվել վիրաբուժական միջամտություն, ինչպես օրինակ, հարվածալիքային թերապիա, ուրետրասկոպիա կամ միջմաշկային նեֆրոլիթոտոմիա (երիկամաքարահատում)։ Հիվանդներին կարելի է բուժել նաև ալֆա-պաշարիչների միջոցով[7], եթե քարերը գտնվում են միզածորանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 437096, բաժին Nephrolithiasis(անգլ.) EMedicine կայքում § Background.
- ↑ «eMedicine - Nephrolithiasis: Acute Renal Colic: Article by Stephen W Leslie»։ Վերցված է 2008-01-01
- ↑ 3,0 3,1 «Managing patients with renal colic in primary care - BPJ 60 April 2014»։ bpac.org.nz։ Վերցված է 2019-01-26
- ↑ Ordon Michael, Andonian Sero, Blew Brian, Schuler Trevor, Chew Ben, Pace Kenneth T. (2015-01-01)։ «CUA Guideline: Management of ureteral calculi»։ Canadian Urological Association Journal 9 (11–12): E837–E851։ ISSN 1911-6470։ PMC 4707902։ PMID 26788233։ doi:10.5489/cuaj.3483
- ↑ Teece DD (2006)։ «Intravenous NSAID's in the management of renal colic: Article by Debasis Das»։ Emergency Medicine Journal 23 (3): 224–225։ PMC 2464448։ PMID 16498166։ doi:10.1136/emj.2005.034330
- ↑ Holdgate A, Pollock T (ապրիլի 18, 2005)։ «Nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs) versus opioids for acute renal colic.»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD004137։ PMID 15846699։ doi:10.1002/14651858.CD004137.pub3
- ↑ Lipkin Michael, Shah Ojas (2006-01-01)։ «The Use of Alpha-Blockers for the Treatment of Nephrolithiasis»։ Reviews in Urology 8 (Suppl 4): S35–S42։ ISSN 1523-6161։ PMC 1765041։ PMID 17216000