Jump to content

Երեք ուժեղ կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք ուժեղ կին

Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՄարի Նդիայե
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ՀրատարակչությունԳալլիմար
Հրատարակվել էօգոստոսի 20, 2009

«Երեք ուժեղ կին», Մարի Նդիայեի վեպը, որը լույս է տեսել 2009 թվականի օգոստոսի 20-ին, «Գալլիմար» հրատարակչությունում։ Նույն տարում էլ վեպը ստացել է Գոնկուրյան մրցանակ։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը նվիրված է իր զավակներին՝ Լորենին, Սիլվերին և Ռոմարիկին[1]։

Գոնկուրյան մրցանակը տրվել է 2009-ի նոյեմբերի 2-ին՝ առաջին վաճառքից հետո։ Քվեարկությանը վեպը ստացել էր հինգ ձայն։ Եվս երկու ձայն տրվել էր Ժան-Ֆիլիպ Տուսենի «Ճշմարտություն Մարիի մասին» վեպին, մեկը՝ Դելֆինա դը Վիգանի «Ստորգետնյա ժամեր» վեպին[2]։

Հենց առաջին ընտրության ժամանակ էլ «Երեք ուժեղ կինը» ֆավորիտ էր։ Այն 2009 թվականի ամենավաճառված գրքերից է։ 2013-ին վեպից հատվածներ են ադապտացվում ու կարդացվում Թոմաս Լակոստի «Մեր աշխարհը» վավերագրական ֆիլմում։

“Երեք ուժեղ կինը” կազմված է երեք կնոջ՝ Նորայի, Ֆանտայի և Խադիի երեք պատմություններից։ Այդ կանայք «ոչ» են ասում ստորացմանը և «այո»՝ կյանքին։ Առաջին պատմվածքը ոգեշնչված է հեղինակի սեփական պատմությունից։ Նրա սենեգալցի հայրը թողել է իր ընտանիքը, երբ Մարին 1 տարեկան էր։ Այս, ինչպես նաև երրորդ պատմությունը կատարվում են հիմնականում Դակարում, իսկ երկրորդը՝ Ժիրոնդում, որտեղ Մարի Նդիայեն, նրա ամուսին Ժան-Իվ Սանդրին և նրանց երեխաները տուն ունեին[3]։

Պատմություն առաջին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորան իր դստեր՝ Լյուսիի և իր նոր ընկերոջ՝ Հակոբի հետ ապրում է Ֆրանսիայում։ Նա Հակոբից էլ դուստր ունի․ Գրետը։ Նորան մասնագիտությանբ փաստաբան է։ Նա մի քույր ու մի եղբայր ունի։ Վերջինիս անունը Սոնի է։ Նորան ինը տարեկան էր, երբ հայրը լքեց իր կնոջն ու դուստրերին, բայց Սոնիին իր հետ Սենեգալ տարավ։ Նա հորը պատկերացնում էր կոպիտ, որը հեռու էր իր աղջիկներից, որին միայն իր արտաքինն էր մտահոգում և որի նպատակը հարստանալն էր։ Եվ Նորան միայն տարիներ հետո է հանդիպում իր հորն ու եղբորը, երբ Սենեգալ արձակուրդի էր մեկնել։ Հայրն արդեն մեծ աղջին դարձած Նորային խնդրում է իր հետ Դակար գնալ, որին համաձայնություն է ստանում։ Հայրը բազմաթիվ ընկերների և ընտանիքի անդամների է հրավիրում իր տուն։ Նորան հորը տարօրինակ ձևով է տեսնում․ նա հաստափոր է, չի լվացվում և մի փոքր խենթ է երևում։ Նա գրեթե միայնակ է ապրում, տանը միայն մատուցող է, դայակ Խադի Դենբան և երկու փոքրիկ երկվորյակներ։ Ենթադրվում է, որ վերջիններս Նորայի խորթ քույրերն են; Նա իմանում է, որ հայրն իրեն կանչել է, քանի որ Սոնին բանտում է իր խորթ մորը սպանելու համար, և ուզում է, որ Նորան հանի նրան բանտից։ Նա այցելում է իր եղբորը՝ բանտ և պարզում, որ իրականում իրենց հայրն է սպանել իր կնոջը, բայց Սոնին է նրա փոխարեն մեղադրվում։ Հայրը սպանել է նրան, որովհետև պարզել է, որ նա Սոնիի հետ կապված է, իսկ երկվորյակները փաստացի իրենից չեն։ Նա համարում է, որ իր կինն օգտագործել է իր որդուն, դրա համար էլ սպանել է նրան։ Ամբողջ պատմությունը տեղի է ունենում Նորայի գլխում, որը նա աստիճանաբար բացահայտում է։ Միևնույն ժամանակ անհանգիստ է, որ դստերը Հակոբի մոտ է թողել։ Նա, ճիշտ է, սիրալիր է, բայց առանձնակի ուշադրություն չի դարձնում իր դուստրերի կրթությանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարի Նդիայե, «Երեք ուժեղ կին», Փարիզ, Գալլիմար հրատարակություն, “Բլանշ” հավաքածու,2009, 316 էջ
  • Մարի Նդիայե, «Երեք ուժեղ կին», Վերսալ, Ֆերյան, «Ռոման» հավաքածու, 2010, 309 էջ
Մեծ տառատեսակով տպագրություններ
  • Մարի Նդիայե, «Երեք ուժեղ կին», Փարիզ, Գալլիմար հրատարակություն, «Էկուտե լիղ» հավաքածու, 2010
  • Մարի Նդիայե, «Երեք ուժեղ կին», Փարիզ, Գալլիմար հրատարակություն, “Ֆոլիո” հավաքածու, 2011, 332 էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marianne Payot (27 août 2009). auteur=Marianne Payot «Rencontre : Marie NDiaye, la globe-croqueuse». L'Express. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Pierre Assouline, « Le Goncourt de 2004 à 2011 », Du côté de chez Drouant, France Culture, 31 août 2013, à réécouter sur franceculture.fr.
  3. Désirée Schyns. «Harraga dans la littérature francophone : Boualem Sansal, Tahar Ben Jelloun, Mathias Enard et Marie Ndiaye». Romanische Studien.de (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 25-ին..