Երեք շոտլանդացի զինվորների սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք շոտլանդացի զինվորների սպանություն
Տեսակսպանություն
Տարեթիվմարտի 10, 1971
Զոհվածներ3 մարդ

Երեք շոտլանդացի զինվորների սպանություն, Հյուսիսային Իռլանդիայում 1971 թվականի մարտի 10-ին զինված հակամարտության թեժ պահին տեղի ունեցած իրադարձություն։ Ժամանակավոր ԻՀԲ-ի գրոհայինները գնդակահարել են Թագավորական լեռնային ֆուզիլերների գնդի 1-ին գումարտակի երեք անզեն զինվորների։ Երեքն էլ Շոտլանդիայից էին, նրանցից երկուսը հարազատ եղբայրներ էին։ Բոլորն էլ մահացել են ծառայության ժամանակ. նրանք վերադառնում էին Բելֆաստի կենտրոնում գտնվող բարից։ Դիակները հայտնաբերվել են ճանապարհի մոտ։

Զինվորների մահը առիթ հանդիսացավ հրապարակային դատապարտման և ԻՀԲ-ի գործունեության դեմ բողոքի ակցիաների։ Հասարակության ճնշումը քաղաքական ճգնաժամի է վերածվել Հյուսիսային Իռլանդիայի գաղտնի խորհրդին կից Գործադիր կոմիտեի համար, ինչը ստիպել է Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Ջեյմս Չիչեսթեր Քլարկին հրաժարական տալ։ Բրիտանական բանակի համար նվազագույն զորակոչային տարիքը բարձրացվել է տեղի ունեցածից հետո մինչև 18 տարի։ Զինվորների մահվան վայրում 2010-ին բացվել է հուշահամալիր։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական զորքերը Հյուսիսային Իռլանդիա են տեղափոխվել այնտեղ տիրող անկարգությունների «Բաններ» գործողության շրջանակներում։ Բրիտանական բանակը Լոուեր Ֆոլզի իարդարձություններին անմիջականորեն մասնակցել է 1970 թվականի հուլիսին[1][2]։

Իռլանդիայի ժամանակավոր հանրապետական բանակը հայտնվել է 1969 թվականի դեկտեմբերին պաշտոնական ԻՀԲ-ի պառակտումից հետո և իր նպատակն է հայտարարել բրիտանական օկուպացիայի դեմ տոտալ հարձակողական պայքարը[3], իսկ ԻՀԲ առաջնորդ Շոն Մաքստիվենը հայտարարել է, որ այդ պայքարն ավարտվելու է միայն կղզուց բրիտանացիների լիակատար հեռանալուց հետո[4]։ ԻՀԲ-ի ռազմական խորհուրդը հավանություն է տվել 1971 թվականի սկզբին բրիտանացիների դեմ գործողությունների անցկացմանը. ԻՀԲ-ի զինյալների առաջին զոհը դարձել է Ռոբերտ Քերթիսը, որը սպանվել է 1971 թվականի փետրվարի 6-ին[5][6], ևս 2 զինվոր սպանվել են մարտի 10-ին[7]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրներ Ջոն և Ջոզեֆ Մաքքեյգները՝ Էռի բնիկներ (17 և 18 տարեկան տարիքի), և Դուգալդ Մաքքոյը՝ Գլազգոյի 23-ամյա բնակիչը, ծառայություն են իրականացրել Թագավորական լեռնային ֆուզիլերների գնդի 1-ին գումարտակի կազմում, որը տեղակայված էր Բելֆաստի Գերդվուդի զորանոցներում[8]։ 1971 թվականի մարտի 10-ին զինվորները հանգստյան օր ստացան և լքեցին ռազմակայանը։ Դուգալդի կրտսեր եղբայրը, որը ծառայության էր անցել ավագի հետ, այդ իրավունքը չի ստացել։ Ջոնը, Ջոզեֆը և Դուգալդը ժամանել են Քորնմարկետի «Մունիի մոտ» բար (այդ ժամանակ զինվորականների համար ամենաանվտանգ թաղամասերից մեկը), որտեղ անցկացրել են ժամանակի մեծ մասը։ Որոշ վկայությունների համաձայն՝ ավելի ուշ երեքն էլ դուրս են եկել բարից և նստել մեքենա, որը վարել է հանրապետական կին. նրանք բոլորն էլ իբր պատրաստվում էին երեկույթի[7]։

Ժամը 18:30-ի դրությամբ երեքն էլ չեն վերադարձել և հայտարարվել է հետախուզում։ Ժամը 21:30-ին Ուայթ Բրեն Սքուայրզ Հիլլ բլրի վրա՝ Բելֆաստից հյուսիս գտնվող Լայգոնայլ Ռոուդ լեռան մոտ, տեղի երեխաները հայտնաբերել են երեք զինվորների դիակները[5][7][9]։ Նրանցից երկուսը սպանվել են ծոծրակի կրակոցներից, երրորդը մահացու վիրավորվել է կրծքավանդակի շրջանում[9][10]։ Կասկածն ընկել է ժամանակավոր ԻՀԲ զինյալների վրա, սակայն ամբողջական պատկերը վերականգնել չի օգնել նույնիսկ 1971 թվականի օգոստոսին անցկացված հետաքննությունը։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ երեքն էլ գնդակահարվել են, իսկ զոհվածների արյան մեջ ալկոհոլի հետքեր են հայտնաբերվել։ Գործը ղեկավարող քննիչը միջադեպը որակել է որպես ամենավատ հանցագործություններից մեկը, որը նա երբևէ ստիպված էր քննել[7]։ Դիակների մոտ գարեջրի բաժակներ են հայտնաբերվել[11]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն հաջորդ օրը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ռեջինալդ Մոդլինգը Համայնքների պալատում հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդել է, որ անվտանգության բոլոր ծառայությունները տեղի ունեցածի վերաբերյալ անհապաղ ստուգում են անցնում, իսկ մարդասպանները, նրա խոսքով, սադրանք են կազմակերպել բանակը կազմալուծելու նպատակով։

Ահաբեկիչների դեմ պայքարը, որի մեջ մենք մտել ենք, տարվելու է ամբողջ ուժով և նվիրվածությամբ։ Դա պայքար է մի փոքր խումբ զինված անողոք սրիկաների դեմ, որոնց ուժը ոչ թե թվաքանակի մեջ է, այլ չարության:
Բելֆաստական հուշարձան

Զոհվածների հուղարկավորությունը տեղի է ունեցել Շոտլանդիայում. Ջոն և Ջոզեֆ Մաքքեյգին թաղվել են Էռում[9], հուղարկավորությանը ներկա է եղել նրանց ավագ եղբայրը, որը Սինգապուրում ծառայել է ծովային հետևակում։ Նույն օրը հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել Բելֆաստում և Քերիքֆերգուսում. դրանց մասնակցել է 20 հազար մարդ։ Բելֆաստում հուշարձանի շուրջը հավաքվել է շուրջ 10 հազար մարդ, այդ թվում՝ ֆաբրիկաներից աշխատողներ, ինչը հանգեցրել է բոլոր գործարանների կանգնեցմանը և կենտրոնում երթևեկության փակմանը։ Ականատեսների վկայությամբ՝ ոչ ոք չի թաքցրել արցունքները, իսկ ոմանք արտասվել են։ Յեն Փեյսլին այդ ողջ արարողության կազմակերպիչն էր։ Հուշարձանին դրեվել են մի քանի տասնյակ ծաղկեպսակներ, որից հետո զոհվածների հիշատակը հարգել են երկու րոպե լռությամբ և ազգային օրհներգի կատարմամբ[7]։

Զինվորների մահը հանգեցրել է ճգնաժամի Հյուսիսային Իռլանդիայի գաղտնի խորհրդի (փաստացի կառավարության) գործադիր կոմիտեում  և անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու կոչերին։ Փեյսլին կառավարությունից պահանջել է հրաժարական տալ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հանդուրժել այդ քաղաքական գործիչների թուլությունը և չի սպասի, «մինչև ամբողջ երկիրը ծածկվի անմեղ սպանված տղամարդկանց և կանանց արյամբ»[11]։ Մարտի 12-ին 4 հազար դոկտեր դուրս են եկել Բելֆաստի փողոցներ հակակառավարական կարգախոսներով[13]։ Ի վերջո, Ջեյմս Չիչեստեր-Քլարկը մեկնել է Լոնդոն՝ լրացուցիչ զորքեր ուղարկելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել և անմիջապես հայտարարել իր հրաժարականի մասին[14]։ 1971 թվականի մարտի 23-ին Օլստերական ունիոնիստների կուսակցության ընտրություններում հաղթանակ է տանում Բրայան Ֆոլքները և նույն օրը նշանակվում է վարչապետ[15]։ Բրիտանական բանակը տեղի ունեցածից հետո զինվորական զորակոչի տարիքային նշաձողը բարձրացրել է մինչև 18 տարեկանի մակարդակ, քանի որ զոհված Ջոն Մաքքեյգը 17 տարեկան էր[16][17]։

Որևէ մեկին մեղադրանք առաջադրել այդպես էլ չի հաջողվում։ 2007 թվականի նոյեմբերին Daily Mirror հրատարակությունը հայտարարել էր, որ սպանությանը մասնակցել է երեք մարդ, որոնցից երկուսը Մարտին Միենն են (մահացել է 2007 թվականին) և Պատրիկ Մակեդորին (սպանվել է 1971 թվականին)։ Միենը ձերբակալվել է ոստիկանության կողմից, սակայն նրա դեմ ապացույցներ չեն ներկայացվել և նա մահացել է 2007-ին, այդպես էլ չի ներկայացվել դատարանի առաջ[18]։ Մեկ այլ կասկածյալ՝ Մակեդորին, սպանվել է 1971 թվականի օգոստոսին Բելֆաստի Էրդոյն թաղամասում. նրան նաև վերագրվում էր կանաչ հովարդցիների գնդից շարքային Խեթոնի սպանությունը, որը կատարվել էր Մաքեդորիի մահվանից հաշված ժամեր առաջ[19]։ Լրացուցիչ ստուգում են անցկացրել Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական ծառայությունը և պատմական հարցումների նրա թիմը[20]։

Հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացած եղբայրների մայրը՝ Մակքեյգովը, 1972 թվականի մայիսին այցելել է որդիների մահվան վայր և առաջարկել հիշատակի նշան տեղադրել ողբերգության վայրում՝ չնայած այն հայտարարություններին, որ այն կարող է պղծվել։ Այնուհետև նա ասել է, որ ինքը հուզել է այն բանից, թե ինչպես են իր որդիներն ուղեկցվել վերջին ճանապարհորդության և ինչպես են նրանց հիշում Բելֆաստում[7]։ Բրիտանական թագավորական լեգիոնը 2010-ին միջոցներ է հավաքել հուշարձանը տեղադրելու համար[21]։ Խորհրդանշական քարը տեղադրվել է 2010 թվականի մայիսի 28-ին հանցագործության վայրում՝ զոհված բոլոր երեք զինվորների հարազատների, մտերիմների և ծառայակիցների աջակցությամբ։ Հաջորդ օրը 15 ֆուտանոց կոթողը, որի վրա պատկերված էր երեքի լուսանկարները, բացվել է Բելիսիլեն պողոտայում։ Հիշատակի արարողությանը մասնակցել է 1000 մարդ, ընդգրկված են եղել գնդային նվագախմբերը։ Արարողությանը մասնակցել են Բելֆաստի Լորդ-քաղաքապետ Նաոմի Լոնգը և Բելֆաստի ներկայացուցիչը Պառլամենտենայջել Դոդձը[22][23]։

Հուլիսի 23-ին, 2011-ին, ժամը 9-ին և հաջորդ օրը, ժամը 8-ին, հուշարձանը պղծվել է կրոնական մոլեռանդների և ազգայնականների կողմից, որոնք թողել են գրաֆիտին և ցրել հուշաքարերը։ Ցրվել են նաև ծաղկեպսակները և պատռվել ժապավենները[24]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. English, Richard (2004). Armed Struggle: The History of the IRA. London: Pan Macmillan. էջ 136. ISBN 978-0-330-49388-8. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  2. «A Chronology of the Conflict – July 1970». CAIN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  3. MacStiofáin, Seán (1979). Memoirs of a Revolutionary. Daly City: Free Ireland Book Club. էջ 146.
  4. O'Brien, Brendan (1995). The Long War – The IRA and Sinn Féin. Dublin: O'Brien Press. էջ 166. ISBN 0-86278-359-3.
  5. 5,0 5,1 English, Richard (2004). Armed Struggle: The History of the IRA. London: Pan Macmillan. էջ 137. ISBN 978-0-330-49388-8. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  6. Taylor, Peter (1997). Provos The IRA & Sinn Féin. London: Bloomsbury Publishing. էջեր 89–91. ISBN 0-7475-3818-2.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Lost Lives. Edinburgh: Mainstream Publishing. 2008. էջեր 70–72. ISBN 978-1-84018-504-1.
  8. «Malcolm Sutton An Index of Deaths from the Conflict in Ireland. 1971». CAIN. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 Maggie Barry (2007 թ․ մարտի 9). «'I told them to go out and pull a bird...but the girls led them to killers». Daily Mirror. London. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  10. Geraghty, Tony (2000). The Irish War: the hidden conflict between the IRA and British Intelligence. Baltimore: Johns Hopkins University Press. էջ 40. ISBN 0-8018-6456-9. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  11. 11,0 11,1 «Northern Ireland: An Appalling Crime». Time Magazine. US. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  12. «BRITISH SOLDIERS, NORTHERN IRELAND (MURDER) HC Deb 11 March 1971 vol 813 cc597-605». Hansard. 1971 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  13. Coogan, Tim Pat (2002). The troubles: Ireland's ordeal, 1966–1996, and the search for peace. New York City: Palgrave. էջ 143. ISBN 0-312-29418-2. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  14. White, Robert William (2006). Ruairí Ó Brádaigh: the life and politics of an Irish revolutionary. Bloomington: Indiana University Press. էջ 166. ISBN 0-312-29418-2. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  15. Walker, Graham (2004). A history of the Ulster Unionist Party. Manchester: Manchester University Press. էջեր 190. ISBN 0-7190-6108-3.
  16. «Extracts from 'Brits Speak Out', compiled by John Lindsay (1998)». CAIN. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  17. «Defence Estimate. 1971–72 (Army), Vote A House of Commons Debate 11 March 1971 vol 813 cc671-742». Hansard. 1971 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  18. «Meehan killed 3 Scots soldiers; IRA veteran was 'Honeytrap' gunman». Daily Mirror. London. 2007 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  19. Lost Lives. Edinburgh: Mainstream Publishing. 2008. էջեր 79–80. ISBN 978-1-84018-504-1.
  20. «Cold Case Cops Probing 'Honeytrap Outrage». Sunday Life. Belfast. 2006 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  21. «Memorial To Murdered Scottish Soldiers Sought». Northern Ireland: 4NI.co.uk. 2010 թ․ մայիսի 30. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
  22. «Poignant tribute to murdered soldiers». The Newsletter. Northern Ireland. 2010 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  23. «Three Scottish Soldiers Memorial». CAIN. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  24. Memorial to murdered Scottish soldiers vandalised (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]