Երեք մշակույթների հրապարակ (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք մշակույթների հրապարակ (Մեխիկո)
Բնօրինակ անվանում Plaza de las Tres Culturas
15-07-20-Plaza-de-las-tres-Culturas-RalfR-N3S 9297.jpg
ԴիրքՄեքսիկա Մեխիկո
Մեքսիկա
Map
Map

Երեք մշակույթների հրապարակ (իսպ.՝ Plaza de las Tres Culturas), Մեխիկոյի Տլատելոլկո շրջանի գլխավոր հրապարակը։ «Երեք մշակույթներ» անվանումը կապված է Մեքսիկայի պատմական երեք ժամանակաշրջանների հետ՝ նախակոլումբյան, իսպանական գաղութացման և անկախ "mestizo"։ Հրապարակը նախագծել է մեքսիկացի քաղաքային ճարտարապետ Մարիո Պանին։ Հրապարակի շինարարությունն ավարտվել է 1966 թվականին[1][2]։

Տլատելոլկոյի ջարդերի զոհերի հուշարձանը «Երեք մշակույթների հրապարակում»

Հրապարակում են գտնվում ացտեկների տաճարի ավերակները, կողքին՝ Սանտիագո դե Տլատելոլկոյի կաթոլիկ եկեղեցին[3] (կառուցվել է 1604-1610 թվականներին Խուան դե Տորկեմադայի կողմից[4][5]) և զանգվածային բնակարանային համալիրը, որը կառուցվել է 1964 թվականին։

Հրապարակի հարավային անկյունում է գտնվում Արտաքին գործերի քարտուղարության նախկին գլխավոր շենքը, որը 2007 թվականի հոկտեմբերից վերածվել է թանգարանի և կրում է "Memorial 68" անվանումը[6][5][7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael J. Lazzara, Vicky Unruh (2009)։ Telling Ruins in Latin America։ Macmillan։ էջեր 108–111։ ISBN 0-230-60522-2 
  2. Theis Klaus։ «Plaza of Three Cultures, Much Pain»։ Վերցված է հոկտեմբերի 2, 2010 
  3. «Mexico City - Santiago de Tlatelolco»։ planetware.com։ Վերցված է հոկտեմբերի 2, 2010 
  4. «Plaza de las Tres Culturas»։ Frommers։ Վերցված է հոկտեմբերի 2, 2010 ; for the role of Torquemada, see his Monarquía indiana, Lib. XVII, cap. 5
  5. 5,0 5,1 DeLange George & Audrey։ «Plaza de las Tres Culturas»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2010 
  6. Arroyo Sergio Raúl։ «Mexico:The Power of Memory»։ Bulletin Supplement 6 (2009)։ German Historical Institute։ էջ 53։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-28-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2010 
  7. hotelplanner.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]