Երեք մետաղադրամ ցայտաղբյուրի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք մետաղադրամ ցայտաղբյուրի մեջ
անգլ.՝ Three Coins in the Fountain
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ[2][3] և կինոկատակերգություն
ՀիմքՄետաղադրամներ ցայտաղբյուրի մեջ
Թվական1954 և մայիսի 20, 1954
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան Նեգուլեսկո[1][2][3]
ՊրոդյուսերՍոլ Ս. Սիգել, Ջոն Պատրիկ, Քլիֆթոն Ուեբ, Դորոթի ՄաքԳուայր, Ջին Փիթերս, Լուի Ժուրդան, Ռոսսանո Բրացցի և Մեգի ՄակՆամարա
Սցենարի հեղինակՋոն Պատրիկ
ԴերակատարներՔլիֆթոն Ուեբ[2][4][3], Դորոթի ՄաքԳուայր[2][4][3], Ջին Փիթերս[2][4][3], Լուի Ժուրդան[2][4][3], Ռոսսանո Բրացցի[4][3], Մեգի ՄակՆամարա[4][3], Կառլո Ջուստինի, Քեթլին Նեսբիթ[4][3], Սելիա Լովսկի[4], Ջինո Կոռադո[4], Քեթրին Գիվնի, Մարիո Սիլետտի և Ռենատա Վաննի
ՕպերատորՄիլթոն Ռ․ Քրասներ
ԵրաժշտությունՎիկտոր Յանգ
ՄոնտաժՈւիլյամ Հ․ Ռեյնոլդս
Պատմվածքի վայրԻտալիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն102 րոպե

«Երեք մետաղադրամ ցայտաղբյուրի մեջ», 1954 թվականին ռեժիսոր Ժան Նեգուլեսկոյի նկարահանած ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որտեղ գլխավոր դերերը կատարում են Քլիֆթոն Վեբը, Դորոթի ՄաքԳուայրը, Ջին Պիտերը, Լուի Ժուրդանը, Մեջի ՄաքՆամարան, ինչպես նաև Ռոսսանո Բրացցին։ Սցենարի հեղինակը Ջոն Պաթրիկն է, ֆիլմը Հռոմում աշխատող երեք կանանց մասին է, ովքեր երազում էին գտնել իրենց սերը հավերժական քաղաքում[5]։

Ֆիլմի մեջ հնչող երգը, որը կատարել է Ֆրենկ Սինատրան, շարունակում է մնալ հարատևության չափանիշ։ Սցենարի հեղինակ Ջոն Պաթրիկը այն վերցրել է Ջոն Հ․ Սեքոնդարիի «Մետաղադրամ ցայտաղբյուրի մեջ» վեպից։ Նկարահանվել է Իտալիայում։

1955 թվականին Օսկարի 27-րդ մրցանակաբաշխությանը ֆիլմն արժանացել է երկու մրցանակի՝ «Լավագույն օպերատորական աշխատանքի համար» և «Օսկար լավագույն երգի համար» և ներկայացվել է «Օսկար լավագույն ֆիլմի համար» մրցանակի[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի երիտասարդ քարտուղարուհի Մարիա Ուիլիամսը (Մեջի ՄաքՆամարա) ժամանում է Հռոմ, որտեղ նրան դիմավորում է Անիտա Հաթչայնսը (Ջին Պիտեր), այն կինը, որին նա փոխարինելու է «United States Distribution Agency» ընկերությունում։

Անիտան Մարիային տանում է գործակալություն և նրան ծանոթացնում Ջորջիո Բիայնչիյի հետ (Ռոսսանո Բրացցի), թարգմանիչ, որի հետ նա աշխատում է։ Մարիան զգում է, որ Անիտան և Ջորջիոն համակրում են իրար, չնայած Անիտան ասում էր որ գործակալությունում արգելում են ամերիկացի և իտալացի աշխատակիցներին ընկերություն անել։ Ավելի ուշ, երեկոյան հավաքույթների ժամանակ Մարիան հմայում է գեղեցիկ արքայզն Դինո դի Քեսսիյին (Լուի Ժուրդան), չնայած նրան, Ֆրենսիսը և Անիտան նախազգուշացրել էին որ հռչակավորը կնամոլ է։ Նրա ընկերուհիներին անվանում էին «Վենետիկի աղջիկներ» այն բանիից հետո, երբ նա նրանց տանում էր Վենետիկ՝ ռոմանտիկ ժամադրությունների համար։ Դինոն հմայում է Մարիային՝ ասելով որ անտեսի իր լսածը։

Հավաքույթից հետո Անիտան և Մարիան քայլում են տուն և Անիտան խոստովանում է, որ Միացյալ Նահանգներում իրեն սպասող փեսացու չունի։ Նա գնում է քանի որ կարծում է, որ Ամերիկայում ամուսին գտնելու լավ հնարավորություն ունի, հարուստ իտալացի տղամարդիկ բացարձակ չեն հետաքրքրվում քարտուղարուհիներով, իսկ մարդիկ, ովքեր հետաքրքրվում են, չափազանց աղքատ են։ Երբ նրանք քայլում էին, մի տղամարդ կսմթում է Մարիային և հետապնդում նրան, մինչև որ Ջորջիոն փրկում է նրան, այնուհետև խնդրում է Անիտային, որ հաջորդ օրը իր հետ գնա իր ընտանեկան ամառանոցը՝ տոնակատարության մասնակցելու։ Անիտան դժկամորեն համաձայնվում է։

Հաջորդ առավոտյան Ջորջիոն Անիտային տանում է իր զարմիկի մեքենայով։ Քաղաքից դուրս գալով նրանց նկատում է նրա ղեկավարը՝ Բուրգոյնը (Հովարդ Սբ․ Ջոն)։ Ջորջիոյի ընտանեկան ագարակում նա պատմում է Անիտային, որ ցանկանում է իրավաբան դառնալ՝ չնայած իր աղքատությանը։ Անիտան այնուհետև բարձրանում է բեռնատարի մեջ և համարյա սպանվում, երբ այն բլրից գլորվում է ներքև։ Երբ Ջորջիոն փրկում է նրան, շնչակտուր զույգը, տրվելով գայթակղությանը, համբուրվում է։ Միևնույն ժամանակ, երբ նա վերադառնում է բնակարան, Դինոն զանգում է Մարիային և խնդրում որ ուղեկցի նրան Վենետիկ։ Մարիան ցանկանում էր տեսնել Վենետիկը, սակայն չէր ցանկանում կորցնել Դինոյի հանդեպ հարգանքը, Մարիան պայմանավորվում է Ֆրենսիսի հետ, որ այնպես անեն՝ որ Դինոն չհիասթափվի։

Երկուշաբթի օրը գործակալությունում Բուրգոյնը հարցնում է Մարիային Ջորջիոյի հետ Անիտայի հանգստյան օրերի մասին և չնայած նա շարունակում էր պնդել, որ Անիտան ոչ մի վատ բան չի արել, Բուրգոյնը ենթադրում է, որ Անիտան սիրահարված է Ջորջիոյին։ Հաջորդ օրը նա աշխատանքից ազատում է Ջորջիոյին։ Երբ Անիտան պարզում է, որ Մարիային մեղադրում են վստահությունը չարաշահելու մեջ, պնդում է որ դուրս գա իր բնակարանից։ Նա այցելում է Ջորջիոյին՝ անհանգստանալով, որ հնարավոր է, նա կորցրել է իրավաբան դառնալու հնարավորությունը։ Ջորջիոն չի ափսոսում։

Միևնույն ժամանակ Մարիան սկսում է մտերմանալ Դինոյի հետ։ Նա ուսումնասիրում է Դինոյի սիրած ժամանակակից արվեստը, սիրած ուտելիքն ու գինին և ձևացնում է թե սովորում է պիկոլո (իր սիրելի երաժշտական գործիքը)։ Մարիան նույնիսկ ստում է իր ծագման մասին՝ Դինոյին ասելով, որ երեք քառորդով իտալացի է։ Տեսնելով թե որքան ընդհանուր բան ունի Մարիայի հետ՝ Դինոն նրան ծանոթացնում է իր մայրիկի՝ Պրինցիպեսսայի հետ, ով տալիս է իր հավանությունը։ Ավելի ուշ Դինոն խոստովանում է, որ Մարիան միակ աղջիկն է՝ ում երբևէ լիովին վստահել է։ Անհանգստանալով խաբված լինելու համար, Մարիան խոստովանում է իր խորամանկության մասին և Դինոյին ցույց տալիս իր հետաքրքությունները թվարկող նոթատետրը։ Նա զայրացած աղջկան ուղեկցում է տուն։

Ֆրենսիսը հանդիպում է Անիտայի հետ, ով խոստովանում է, որ նա և Ջորջիոն սիրահարված են, բայց չեն ամուսնանում քանի որ նա չափազանց աղքատ է։ Ֆրենսիսը վերադառնում է տուն՝ մխիթարելու մեղավոր Մարիային, ով ցանկանում էր հեռանալ Հռոմից, քանի որ Դինոն ընդունելության օրվանից չի կապվել իր հետ։ Ֆրենսիսը պատմում է, որ գոհ է՝ որ այլևս երիտասարդ չէ և ենթակա չէ սիրավեպերի։ Հաջորդ օրը Ֆրենսիսը Շադվելին հայտարարում է, որ վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ բացատրելով, որ չի ցանկանում մահանալ, որպես օտար երկրում ապրող աղախին։ Շադվելը չգիտեր, որ Ֆրենսիսը սիրում է իրեն 14 տարեկանից, նրան առաջարկում էր ամուսնություն` հիմնված փոխադարձ հարգաքի վրա։ Ցանկանալով լինել նրա կողքին Ֆրենսիսը ընդունում է։

Հաջորդ օրը Շադվելն իմանում է, որ ինքը հիվանդ է և մեկ տարուց քիչ է ապրելու, քանի դեռ չի մեկնել Ամերիկա բուժվելու։ Շադվելը վերադառնում է իր վիլլան և սառնորեն հրաժարվում Ֆրենսիսի հետ նշանդրեքից։ Շադվելի հեռանալուց հետո Ֆրենսիսը իր բժշկից իմանում է ճշմարտությունը Շադվելի վիճակի մասին, այնուհետև նրա հետևից գնում է սրճարան, այնտեղ հանդիպում է և խմում՝ միաժամանակ պնդում է, որ պետք է բուժում իրականացնել։ Լրիվ հարբած Ֆրենսիսը գնում է մոտակա ցայտաղբյուր և լացում է իր կյանքի համար։ Դրանից հետո, երբ Շադվելը նրան բերում է վիլլա և ներս տանում, նա գնում է Դինո դի Քեսսիյի պալատ։ Շադվելը Դինոյին ասում է, որ մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ ամուսնանալու է Ֆրենսիսի հետ։ Նա օգտագործում է հակադարձ հոգեբանություն՝ Դինոյին հասկացնելու, որ Մարիան սիրում է իրեն։

Դրանից հետո, երբ Անիտան և Մարիան պատրաստ էին մեկնելու, Ֆրենսիսը զանգում է և խնդրում հանդիպել Տրևի շատրվանում։ Երբ նրանք գնում են, Մարիան և Անիտան հիասթափվում են՝ տեսնելով որ շատրվանները դատարկվել էին մաքրելու համար։ Երբ նրանց միանում է Ֆրենսիսը, ջուրը նորից հոսում է և կանայք հիանում են ցայտաղբյուրի գեղեցկությամբ։ Դինոն և Ջորջիոն ժամանում են և գրկախառնվում իենց ընկերուհիների հետ, Ֆրենսիսը հանդիպում է Շադվելին և նրանք ուրախ հիանում են շատրվաններով, ինչը բոլորին ապացուցում է, որ բոլորը հաջողակ են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլիֆթոն Վեբը Ջոն Ֆրեդրիկ Շադվելի դերում
  • Դորոթի ՄաքԳուայրը Միսիս Ֆրենսիսի դերում
  • Ժան Պիտերը Անիտա Հաթչայնսի դերում
  • Լուի Ժուրդանը Արքայազն Դինո դի Քեսսիի դերում
  • Ռոսսանո Բրացցին Գեորգի Բիեյնչիի դերում
  • Մեջի ՄաքՆամարան Մարիա Ուիլիամսի դերում
  • Հովարդ Սբ․ Ջոնը Բուրգոյնի դերում
  • Քեթրին Ջիվնին տիկին Բուրգոյնի դերում
  • Քեթլին Նեսբիթը Պրինցիպեսսայի դերում[7]

Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է ընդհանուր դրական գնահատական, հատկապես իր գույների և իտալական բնապատկերների լայնէկրան պատկերումների համար։ «Նյու Յորք Թայմս» թերթում հրապարակած իր ակնարկում Բոսլի Քրոութերը գրել է. «Երեք մետաղադրամ ցայտաղբյուրի մեջ ֆիլմը մի այնպիսի ֆիլմ է, որտեղ տեղանքը զբաղեցնում է առաջին տեղը։ Սակայն, նրա սյուժեի անհեթեթությունը լավ համադրված է բնապատկերների հետ»։ Քրոութերն ընդգծել է ֆիլմի տեսողական գրավչության ազդեցությունն իր ժամանակի հանդիսատեսի վրա։

Variety թերթի ակնարկում նշվում է, որ ֆիլմում առկա է «հուզմունք, հումոր, ռոմանտիկայի հարուստ չափաբաժին և համարյա անհավատալի պատկերազարդ գրավչություն»[8]։

Rotten Tomatoes կայքում 2019 թվականի տվյալներով ֆիլմն ունեցել է 60% դրական վարկանիշ որը հիմնված է եղել 10 ակնարկների ուսումնասիրության վրա[9]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թվականին արժանացել է Օսկարի «Լավագույն օպերատորական աշխատանքի և գունավորման համար», (Միթոն Ռ․ Կրասներ)
  • 1955 թվականին արժանացել է Օսկարի «Լավագույն երաժշտության և օրիգինալ երգի համար», (Ջուլ Սթեյն, Սեմմի Քան)
  • 1955 թվականին ներկայացվել է Օսկարի « Լավագույն կինոնկար» անվանակարգում (Սոլ Ս․ Սիգել)
  • 1955 թվականին ներկայացվել է «Ամերիկյան ռեժիսորների ընկերության» մրցանակի՝ կինոնկարի ռեժիսորական նվաճումների համար (Ժան Նեգուլեսկո)[6]

Ֆիլմը Ամերիկայի կինոարվեսիտի ինստիտուտի կողմից ընդգրկվել է հետևյալ ցուցակներում․

Վերափոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել նույն վեպի հիման վրա ստեղծված ևս երեք ֆիլմ։ Առաջինը 1964 թվականի «Հաճույք փնտրողները» երաժշտական ֆիլմն է, որում նկարահանվել են Էնն Մարգարետը, Քերոլ Լինլին և Պամելա Թիֆինը և նաև ռեժիսոր Ժան Նեգուլսկոն։ Երկրորդը 1966 թվականին 20th Century Fox ընկերության կինոնկարը՝ որպես չվաճառված հեռուստասերիալի ղեկավար։ Ֆիլմի ռեժիսորը Հոլ Կանտերն էր, գրել են Կանտերը և Մելլվիլ Շերեսլոնը, և նկարահանվել են Սինթիա Պեպպերը, Իվոն Քրեյգը և Ջոաննա Մուրը։ Հեռուստատեսային ֆիլմը վերջապես ցուցադրվեց 1970 թվականին։ Տիտղոսային երգը երգեց Սերգիո Ֆրենչին։ Երրորդը 1990 թվականի «Մետաղադրամները ցայտաղբյուրի մեջ» հեռուստատեսային ֆիլմն է, որում նկարահանվում է Լոնի Անդերսոնը։

«Երեք մեաղադրամները ցայտաղբյուրի մեջ» ֆիլմը նաև ոգեշնչեց 2010 թվականի «Մի անգամ Հռոմում» ֆիլմին, որը պատմում է մի կնոջ մասին, որը Հռոմում սիրային ցայտաղբյուրից մետաղադրամներ է վերցնում և անցանկալի սեր է գտնում։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Բելը և Ջոշ Դյուամելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0047580/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=109035.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.filmaffinity.com/en/film662355.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.imdb.com/title/tt0047580/fullcredits
  5. «Three Coins in the Fountain». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  6. 6,0 6,1 «Awards for Three Coins in the Fountain». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  7. «Full cast and crew for Three Coins in the Fountain». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  8. «Three Coins in the Fountain». Variety. 1954. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  9. «Three Coins in the Fountain». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  10. «AFI's 100 Years...100 Passions Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «AFI's 100 Years...100 Songs Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]