Երեք մատանի (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք մատանի, հնդկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի կախարդական մատանու մասին։ Ըստ սյուժեի` Աշոքա թագավորի ժամանակներում Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում մի ազնվական էր ապրում, ում անունը Սոբադևա էր[1]։ Սոբադևան մի մատանի ուներ, որը կախարդական էր. այն կրողը դառնում էր բոլորի կողմից սիրված մարդ։ Մի օր Սոբադևան ծանր հիվանդանում է և որոշում է մատանին տալ իր երեք որդիներից մեկին։ Նա հավասարապես սիրում էր բոլոր որդիներին և չէր կողմնորոշվում, թե որ որդուն տալ այն։ Այդ պատճառով նա կանչում է իր մոտ մի ակնագործի և խնդրում է նույն մատանուց պատրաստել ևս երկու օրինակ։ Վարպետը շատ հմտորեն պատրաստում է այդ մատանուց և տալիս Սոբադևսին։ Նա երեք մատանիները տալիս է իր երեք որդիներին։ Երբ որ հայրը մահանում է տղաները մեծ հանդիսավորությամբ կատարում են դիակիզման արարողությունը։ Դրանից մի քանի օր անց տղաները իրար պատմում են այս մատանիերի մասին. նրանք չէին կարողանում հասկանալ, թէ որն է իրական կախարդական մատանին։ Եղբայրները որոշում են գնալ Աշոքա թագավորի մոտ և նրանից խորհուրդ հարցնել։ Վերջինս վերցնում է մատանիները, նայում է, բայց չի կարողանում տարբերել։ Թագավորը եղբայներին խորհուրդ է տալիս վերցնել մատանիները և հետևել, թե նրանցից ով է ավելի սիրված ժողովրդի կողմից։

Եղբայրները շնորհակալություն են հայտնում և գնում։ Ժամանակի ընթացքուն նրանք մոռանում էն մատանիների մասին և բոլորն էլ սիրված են լինում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշոքա թագավոր
  • Սոմադևա
  • Երեք որդիներ
  • Ակնագործ

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատանին որպես կախարդական իր հանդես է գալիս շատ տարբեր ժողովուրդների հեքիաթներում, մատանուն հաճախ են վերագրվում հրաշագործ հատկանիշներ[2][3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հնդկական ժողովրդական հեքիաթներ, թարգմանիչ` Ս. Միքայելյան, Երևան, 1989, էջ 118
  2. «Եղնիկների մատանին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  3. «Սողոմոն թագավորի մատանին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.