Երեք կաթ (տորթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Երեք կաթ
TresLeche.JPG
Տեսակ աղանդ
Ենթատեսակ բիսկվիթ
Առաջացման երկիր Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Tres Leches Վիքիպահեստում

Տորթ «Երեք կաթ» (իսպ.՝ Tres Leches, или Torta De Tres Leches, կոչվում է նաև Pan Tres Leches), աղանդեր, որի մեջ խառնված են երեք տեսակի կաթեր՝ խտացրած կաթ, եռացրած կաթ և սերուցք:

Բաղադրություն և պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Tres leches cake.jpg

Եթե պատրաստման ժամանակ չեք օգտագործում կարագ, այդ դեպքում տորթը ստացվում է շատ հեշտ: Այդ իսկ պատճառով տորթի հյուսվածքը չի կարող խիտ լինել, չնայած այն հանգամանքին, որ նրա բաղադրության մեջ են մտնում երեք տեսակի կաթեր:

Ճանաչվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

TresLechesCake.jpg

Ճաշատեսակը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Կարիբյան մի շարք շրջաններում[1]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կաթ տորթի ծագման մասին տարբերակները տարբեր են, սակայն հեղուկում թրջված տորթ ստեղծելու յուրօրինակ գաղափարը, ամենայն հավանականությամբ, ունի միջնադարյան եվրոպական ծագում, ինչպես և այլ նմանատիպ տորթեր, օրինակ, բրիտանական թրայֆլը և ռոմով թխվածքը, ինչպես նաև իտալական տիրամիսուն:

Տորթի բաղադրատոմսը XIX դարում հայտնի է եղել Մեքսիկայում, հավանաբար, Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի միջև տեղի ունեցած զանգվածային մշակույթի փոխանակման շնորհիվ[2]:

Տորթի բաղադրատոմսերը 1940-ական թվականներին տպագրվել են «Nestlé» ընկերության խտացրած կաթերի տարաների վրա, որը ցույց է տալիս, որ տորթը հայտնի է և մեծ ճանաչում ունի Լատինական Ամերիկայում, քանի որ 1930 թվականին ընկերությունը մասնաճյուղեր հիմնադրեց Արգենտինայում, Չիլիում, Կուբայում և Վենեսուելայում[3][4]:

2004 թվականին «Haagen-Dazs» ընկերությունը կարճ ժամանակով արտադրեց պաղպաղակ՝ «երեք կաթ» տորթի համով, որը պարունակում է Tres Leches ռոմով պատված կտորներ, թաթախված քաղցր սերուցքային պաղպաղակի մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Higuera McMahon Jacqueline (8 August 2007)։ «Tres Leches cake goes one better»։ SFGate։ Վերցված է 19 January 2014 
  2. Pack MM (13 February 2004)։ «Got Milk? On the trail of pastel de tres leches»։ Austin Chronicle։ Վերցված է 19 January 2014 
  3. Nestlé S.A. http://www.company-histories.com/Nestle-SA-Company-History.html Retrieved 19 February 2014
  4. By MM Pack (Feb. 13, 2004)։ «austinchronicle.com «Got Milk?™ On the trail of pastel de tres leches»» (անգլերեն)։ Վերցված է 2014-06-17