Երեք թագեր (պալատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք թագեր
Տեսակդղյակ
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրՍտոկհոլմ
Հիմնադրված է13-րդ դար
Քանդվել էմայիսի 7, 1697
Քարտեզ
Քարտեզ

Երեք թագեր (շվեդ.՝ Tre Kronor), Շվեդիայի թագավորների փայտե ամրոց։ Այն այրվել է 1697 թվականին թագավորական գրադարանի և արխիվների հետ միասին, որի տեղում այժմ կանգնած է Ստոկհոլմի թագավորական պալատը։ Շինության կառուցումը վերագրվում է Բիրյեր Յարլին։ Ենթադրվում է, որ «Երեք թագ» անվանումն ամրոցը ստացել է Մագնուս IV թագավորի օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Vädersolstavlan
Ամրոցը 1570 թվականին: Լուսանկարը` Stockholmsvyerna i Civitates orbis terrarum ալբոմից

Ամրոցի գոյության ամենահին ապացույցը Բիրյերի և նրա որդու` Վալդեմար I-ի նամակն է, որը թվագրվում է 1252 թվականով[1]։ Ամրոցը դարձավ թագավորների նստավայրը այն բանից հետո, երբ Գուստավ I Վասան վերջ դրեց Կալմարի միությանը և վերականգնեց շվեդական պետականությունը։ Այս թագավորը զգալիորեն ամրացրեց ամրոցի պատերը, իսկ նրա որդի Յուհան III-ը զարդարեց ամրոցը Հյուսիսային Վերածննդի ոգով։ Պալատը տեղակայված էր նախկին Մելարենի և Սալտշյոյի ծոցի միջև գտնվող ցամաքի տարածքում։ Ենթադրվում է, որ այս վայրում փայտե կառույցներ են հայտնվել 10-րդ դարի վերջին, իսկ 1100-ականներին եղել է ամրոց։ Պաշտպանական աշտարակը, որի հնագույն մասերը գտնվել են հնագետների կողմից, մասերը թվագրվում են 13-րդ դարի կեսերին, կառուցվել է 1187 թվականին Սիգտունայի վրա հարձակվելուց անմիջապես հետո, երբ ակնհայտ դարձավ այս վայրում պաշտպանական կառույցների կառուցման անհրաժեշտությունը։ Ըստ պատմաբան Մարտին Օլսոնի, ամրոցն ունեցել է մոտ 15 մետր տրամագիծ և 4 մետր հաստությամբ պատեր։ Բարձրությունը եղել է մոտ 25 մետր, աշտարակի գագաթը երիզված էր ատամնաձև և կոնաձև տանիքով՝ աշտարակի սրաձողի վրա երեք թագերով (այս տեսքը պատկերված է Vädersolstavlan նկարում)։ Ամրոցը համարվում էր Ստոկհոլմի գլխավոր շենքերից մեկը, նրա բարձրությունը մոտ 50 մետր էր, առանց սրաձողի։

Ամրոցն ընդարձակվեց 13-րդ դարի երկրորդ կեսին, ունեցավ օղակաձև պատ, բակ և մի շարք այլ շինություններ։ 1269-1273 թվականներին ամրոցում բնակվում էր արքա Վալդեմար I Բիրյերսսոնը։ 1521 թվականին սկսվեց ամրոցի երկարաժամկետ վերակառուցումը և այն զգալիորեն ընդլայնվեց։ 1540-ական թվականներին կառուցվեց հարավային ամրացված հատվածը և տեղադրվեցին թնդանոթներ, 1556 թվականին կառուցվեց հարավ-արևելյան աշտարակը[2]։

1588 թվականին ամրոցը ստացավ «Երեք թագ» պաշտոնական անվանումը ի պատիվ Շվեդիայի պետական խորհրդանիշի, որը տեղադրված էր կենտրոնական աշտարակի սրաձողի վրա։

Հրդեհ և նրա հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի պահապան Գեորգ Ստիրնհոֆն ամրոցում հրդեհ նկատել էր 1697 թվականի մայիսի 7-ին։ Հրշեջ խմբի ղեկավար Սվեն Լինդբերգը ավելի ուշ էր զեկուցել, երբ դեպի հրդեհաշիջման սարքավորումներ մուտքը արգելափակվել էր հրդեհից։ Թագավորական ընտանիքն ու դատարանը անմիջապես հեռացան ամրոցից։ Սպասավորներն արեցին հնարավորինը փրկելու թագավորական ունեցվածքը։ Հրդեհն արագորեն տարածվել էր հիմնականում փայտե կառուցվածքի բոլոր մասերում, ընդ որում դրան նպաստել էր պղնձե տանիքը, որն արագորեն տաքանալով՝ ջերմությունը տարածել էր ամբողջ վերին հարկերում։

Ամրոցն ուներ իր հրշեջ խումբը, որը բաղկացած էր խմբի պետից և օգնականներից։ Սակայն, այդ օրը ողջ հրշեջ խումբը ծառայություն չէր իրականացնում, այլ զբաղված էր այլ գործերով, ուստի չկարողացան ժամանակին մարել հրդեհը։ 1698 թվականի փետրվարին հրշեջխմբի պետ Սվեն Լինդբերգը և հրշեջ Մաթիաս Հանսենը, որոնք կամավոր հրաժարվել էին իրենց պաշտոններից և տեղավորվել խոհանոցում, դատապարտվել էին մահապատժի անփութության համար, բայց թագավոր Չարլզ XII-ը պատիժը մեղմեց նրանց դատապարտելով վեց տարվա ազատազրկման Կարլստենի ամրոցում և տաժանակիր աշխատանքների[3]։

Բառացիորեն հրդեհի հաջորդ օրը, Շառլ XII թագավորի Ռեգենտների խորհրդի կողմից, որը ղեկավարում էր թագուհի Հեդվին Էլեոնորը, հրդեհված ամրոցի տեղում որոշվեց կառուցել նորը։ Վերակառուցման նախագիծը վստահվել էր Նիկոդեմուս Տեսինին։ Ճարտարապետը ներկայացրեց իր աշխատանքը վեց շաբաթ անց։ Պալատի շինարարությունը, ըստ նրա հաշվարկների, պետք է ավարտվեր վեց տարի հետո, բայց միջոցների բացակայության պատճառով այն տևեց գրեթե վաթսուն տարի։ Նիկոդեմուս Թեսինը մահացավ 1728 թվականին, իսկ Ստոկհոլմի պալատի շինարարությունն ավարտվեց միայն 1754 թվականին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Ստոկհոլմում տեղի ունեցավ արդյունաբերության նվաճումների համընդհանուր ցուցահանդես, որի համար ճարտարապետ Յոհան Ֆրեդրիկ Լիլիեկվիստը կառուցել էր հին Ստոկհոլմի մակետը, այդ թվում «Երեք թագ» ամրոցը։ 1999 թվականին բացվեց «Երեք թագ»-ի թանգարան՝ նվիրված ամրոցի պատմությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 редакторы сайта: Ellinor Flingdal, Maria Ulander, Julia Bolin (ed.). — Официальный сайт десяти шведских дворцов, часть информации доступна на русском«The Royal Palace of Stockholm: A history». www.kungligaslotten.se (անգլերեն and շվեդերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  2. «Gamla stan i Stockholm: Tre Kronor — Renässansslottet». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  3. Allt om Historia nr 3 2006 (Domstolsprotokoll)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք թագեր (պալատ)» հոդվածին։