Երեք գույն. Կարմիր
«Երեք գույն. Կարմիր», 1994 թվականի հոգեբանական դրամա գեղարվեստական ֆիլմ, որի համահեղինակը, պրոդյուսերը և ռեժիսորը լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Կիշլովսկին է։ Այն «Երեք գույն» եռագրության վերջին մասն է, որը քննադատում է ֆրանսիական հեղափոխության իդեալները։ Դրան նախորդում են «Կապույտ» -ը, ապա՝ «Սպիտակ»-ը։[13]
Լեհ ռեժիսոր Կիշլովսկին հայտարարել էր, որ «Կարմիրը» իր վերջին ֆիլմն է լինելու, պլանավորում էր թոշակի անցնել՝ պնդելով, որ ավարտել է իր գործերը կինոարվեստում։[14] Նա հանկարծամահ եղավ երկու տարի անց։
Եռագրության վերջին մասը՝ Կարմիրը, ֆրանսիական հեղափոխության կարգախոսի երրորդ տարրի՝ եղբայրության մասին է, որն Ֆրանսիայի դրոշի երրորդ՝ կարմիր գույնն է։ Եղբայրությունը ֆիլմի կողմից ցուցադրվում է տարբեր կերպարների միջոցով, որոնց կյանքը աստիճանաբար սերտորեն փոխկապակցված է դարձնում։ Կապեր են ձևավորվում այնպիսի կերպարների միջև, որոնք, կարծես, քիչ ընդհանուր բան ունեն։[15]
«Կարմիրը» արժանացել է քննադատների գովասանքի և առաջադրվել է «Օսկար»-ի երեք մրցանակի, այդ թվում՝ Կիշլովսկու «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։[16] Այդ ժամանակվանից ի վեր այն շատերի կողմից համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը, լինելով միակ ֆիլմը, որը ունի կատարյալ 100% վարկանիշ և՛ "Rotten Tomatoes", և՛ "Metacritic" հարթակներում։[17][18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 https://web.archive.org/web/20200329091429/https://europeanfilmawards.eu/en_EN/film/three-colours-red.5385
- 1 2 3 FilmPolski.pl (польск.) — 1990.
- 1 2 3 Unifrance — 1949.
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 AdoroCinema (порт.) — 2000.
- ↑ FilmAffinity — 2002.
- 1 2 3 4 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=5967
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 http://stopklatka.pl/film/trzy-kolory-czerwony
- 1 2 3 4 5 6 7 8 http://www.imdb.com/title/tt0111495/fullcredits
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Three Colors». The Criterion Collection (անգլերեն). Վերցված է 2026-04-12-ին.
- ↑ Maslin, Janet (1994 թ․ հոկտեմբերի 4). «After 'Blue' and 'White', the Rosiness of 'Red'». The New York Times. Վերցված է 2022-01-15-ին.
- ↑ «Red: A Fraternity of Strangers». The Criterion Collection (անգլերեն). Վերցված է 2026-04-12-ին.
- ↑ All the awards and nominations of Three Colours: Red (անգլերեն), Վերցված է 2026-04-12-ին
- ↑ «Three Colors: Red Reviews - Metacritic». www.metacritic.com (անգլերեն). Վերցված է 2026-04-12-ին.
- ↑ «Three Colors: Red | Rotten Tomatoes». www.rottentomatoes.com (անգլերեն). Վերցված է 2026-04-12-ին.