Երեք ալարկոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեք ալարկոտ
Die drei Faulen
Hermann Vogel-The Three Sluggards.jpg
Երեք ալարկոտ (Գերման Ֆոգելի նկարազարդում, 1892)
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՇվանկ
The Three Sluggards

«Երեք ալարկոտ» (գերմ.՝ Die drei Faulen), Գրիմ եղբայրների հեքիաթը: Այն կարճ ֆարս է թագավորի մասին, որն իր համար ժառանգորդ է ընտրում ամենաալարկոտ որդուն[1]: Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ներկայացված է 1950 համարի ներքո:

Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում գտնվում է 151 (KHM 151) համարի ներքո: Այդ համարն ունի նաև «Տասներկու ալարկոտ ծառաներ» պատմությունը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացող թագավորը ցանկանում է, որ իրեն հաջորդի իր երեք որդիներից ամենաալարկոտը: Առաջինն ասում է, որ քնելիս ալարում է աչքերը փակել, նույնիսկ եթե աչքերի մեջ ջուր կաթի: Երկրորդը պնդում է, որ ոտքերը խարույկից չի հեռացնում, եթե նույնիսկ դրանք այրվում են: Երրորդ որդին էլ ասում է, որ եթե իրեն կախելու լինեն, և ինչ-որ մեկն էլ սուր դանակ տա պարանը կտրելու համար, ապա ալարկոտությունից պարանը չի կտրի: Լսելով այդ՝ հայրն ասում է. «Ամենաալարկոտը, երևում է, դու ես, ուրեմն դու էլ կդառնաս թագավոր»:

Սյուժեի ծագում և տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթն սկիզբ է առնում Յոհաննես Պաուլիի (1455-1530) «Շիմպֆ և Էռնստ» (1522) պատմվածքից և գերմանական գրականության մեջ տարածված է եղել 15-16-րդ դարերում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2007:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Vollständige Ausgabe. Mit 184 Illustrationen zeitgenössischer Künstler und einem Nachwort von Heinz Rölleke. S. 661. Düsseldorf und Zürich, 19. Auflage 1999. (Artemis & Winkler Verlag; Patmos Verlag; ISBN 3-538-06943-3)
  • Rölleke, Heinz (Hrsg.): Grimms Märchen und ihre Quellen. Die literarischen Vorlagen der Grimmschen Märchen synoptisch vorgestellt und kommentiert. 2., verb. Auflage, Trier 2004. S. 230—233, 565—566. (Wissenschaftlicher Verlag Trier; Schriftenreihe Literaturwissenschaft Bd. 35; ISBN 3-88476-717-8)