Տասներեք խորհրդավոր խնդիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասներեք խորհրդավոր խնդիրներ
անգլ.՝ The Thirteen Problems և անգլ.՝ The Thursday Club Murders
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակկոշտ կազմ և պատմվածքների ժողովածու
Ժանրպատմվածք և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ[1]
Էջեր256
ՆախորդԷնդհաուզի առեղծվածը
ՀաջորդԼորդ Էջվերի մահը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվհունիս 1932[1]

«Տասներեք խորհրդավոր խնդիրներ» (անգլ.՝ The Thirteen Problems), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ պատմվածքների ժողովածու, որը հրատարակվել է 1932 թվականին ՄԵծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակության կողմից։ ԱՄՆ-ում շարքը տպագրվել է Dodd, Mead and Company-ի կողմից 1933 թվականին «Երեքշաբթի երեկոյան ակումբ» (անգլ.՝ The Tuesday Club Murders) անունով[2][3]։
Ժողովածուի մեջ են ներգրավված տասներեք պատմվածքներ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է դետեկտիվ պատմություն՝ պատմված տիկին Մարպլի հյուրերից մեկի կողմից։ Իսկ մյուս հյուրերին առաջարկվել էր գուշակել գաղտնիքը և անվանել հանցագործին։ Այդպես առաջացավ «Երեքշաբթի երեկոյան ակումբը»։

Ակումբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիկին Մարպլ՝ ծեր կին, սկսնակ խուզարկու։
  • Ռեյմոնդ Ուեստ՝ տիկին Պարպլի եղբորորդի, երիտասարդ գրող։
  • Ջեյս Լամպրիեր՝ նկարչուհի, Ռեյմոնդի ընկերուհի։
  • Պարոն Հենրի Կլիտերինգ՝ Սկոթլենդ Յարդի նախկին խուզարկու։
  • Բժիշկ Պենդեր՝ ծեր խուզարկու։
  • Պարոն Պետերիկ՝ տեղացի փաստաբան։

Մեկ տարի անց ակումբի անդամ դարձան․

  • Գնդապետ Բանտրի
  • Դոլի Բանտրի
  • Բժիշկ Լոյդ
  • Ջեյն Հելիեր

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ «Երեքշաբթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Tuesday Night Club)
Պարոն Հենրիի պատմությունը։
Երեք մարդ՝ ամուսնական զույգ և գործընկերոջ կինը, ընթրում էին։ Ընթրիքից հետո յուրաքանչյուրն իրեն վատառողջ է զգում, բայց արդյունքում մահանում է միայն կինը։ Մահվան պատճառը պտոմաինով թունավորումն էր, որը պարունակվում էր ընթրիքին մատուցված պահածոներում։ Սպասուհու վկայությունը մատնանշում է, որ ամուսինը կնոջ մահն էր ցանկանում։ Ոստիկանությունը կազմակերպում է դիահերձում և պարզում, որ մահն այնցելել է միշյակով թունավորումից։ Հետաքննությունը փակուղում է հայտնվում, ամուսինն ուներ պատճառներ, սակայն արդյոք նա հնարավորություն ուներ հանցագործությունը կատարելու, իսկ գործակալի կինն ուներ հնարավորություն, բայց պատճառներ չուներ։

Աստարտայի սրբավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Idol House of Astarte)
Բժիշկ Պենդերի պատմությունը։
Բժիշկ Պենդերը նոր ամառանոց էր հրավիրվել ընկերոջ՝ պարոն Ռիչարդ Հեյդոնի կողմից, որը կոչվում էր «Խաղաղ պուրակ»։ Հյուրերի մեջ էր մի կին՝ Դիանա Աշլին, ով խելագարության էր հասցնում երեկույթի գրեթե բոլոր տղամարդկանց։ Տնից ոչ հեռու՝ բլրի լանջին պահպանվել էր քարի դարի ժամանակների մի կառույց՝ բնակարանների հիմքի շրջանը։ Այդ վայրն անվանում էին «Աստարտի պուրակ» կամ «Աստարտայի սրբավայր»։ Մյուս սրբավայրերով զբոսանքներից մեկի ժամանակ Դիանան աստվածուհի Աստարտի հագուստով պատկերում էր քուրմի և մահ սպառնում բոլոր նրանց, ովքեր նրան դիպչեն։ Տան տերը, մի քայլ նրան ընդառաջ գնալով, մահացած ընկնում է։ Նրա սիրտը խոցված էր, սակայն մոտակայքում զենք չկար։

Ոսկու սալիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ Ingots of Gold)
Ռեյմոնդ Ուեստի պատմությունը:
Նկարագրվող դեպքերից երկու տարի առաջ Ռեյմոնդը բարեկամ Ջոն Նյումանի հետ հանգստանում էր Կորնուոլում։ Նյումանը զբաղվում էր Անպարտելի արմադայի նավերի գանձերի որոնմամբ։ Կոնրուոլում Ռեյմոնդը կանգ է առնում Նյումանի տանը։ Նրանք այցելում են տեղի «Երեք խարիսխ» բարը։ Բարի տերը Ռեյմոնդին կասկածելի է թվում։ Հաջորդ օրը գանձերի որոնման հատվածում փոթորիկ է տեղի ունենում, և Ռեյմոնդին վատ կանագուշակումներ են այցելում։ Նրանք արդարացվեցին, երբ անհետացավ զբոսանքի գնացած Նյումանը։ Նրան գտան հաջորդ օրը։ Նա գիտակցությունը կորցրած ընկած էր ջրանցքի մոտ։

Արյունը կամրջի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Blood-Stained Pavement)
Ջոյս Լամպրիերի պատմությունը։
Այս պատմվածքում գործողությունները նույնպես զարգանում են Կարնուոլում՝ Ռետհոուլի գեղեցիկ գյուղակում։ Մի անգամ նա զբացված էր գեղանկարչությամբ, երբ հյուրանոց մեկը մյուսի հետևից ժամանեցին երկու ավտոմեքենա։ Մեկում ամուսնական զույգ էր, իսկ երկրորդում՝ կարմիր զգեստով կին։ Տղամարդը, ում անունը Դենիս էր, կարմիր զգեստով կնոջը կոչեց Կրոուլ և նրան ծանոթացրեց կնոջ՝ Մարջերիի հետ՝ նրան իր հին ծանոթ անվանելով։ Մինչ Ջեյմսը չարչարվում էր կտավի վրա, նա լսեց երեքի խոսակցությունը և Դենիսի առաջարությունը նավ վարձելու և ծովախորշում լողալու վերաբերյալ։ Կերալը, որը նավեր չէր սիրում, առաջարկեց հասնել նշանակված վայրը ոտքով և այնտեղ հանդիպել մյուսներին։ Ավելի ուշ Ջոյսը վերադարձավ աշխատանքին տեղական բարում։ Նա նկատեց Դենիսին, որը որոնում էր Կերոլին։ Նա Մարջերիի հետ գնաց որոնումների։ Ողջ ընթացքում Ջոյսը չի կարողանում ազատվել այն մտքից, թե տեսել է արյան հետքեր բարի առջևի փողոցում, սակայն այժմ դրնաք չկան։ Որոշ ժամանակ անց Ջոյսը թերթերից իմանում է Մերջերիի մահվան մասին։

Պատճառ և հնարավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ Motive v. Opportunity)
Պարոն Պետերիկի պատմությունը։
Ժամանակին նա մի հաճախորդ ուներ Սայմոն Կլոդ անունով։ Սայմոնը հարուստ էր, իսկ նրա միակ որդին մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Տղայի մոտ մնացել էր որբ դուստրը, ով մահացավ դեռահաս տարիքում։ Սայմոնի եղբայրը նույնպես մահացավ, իսկ նրա երեք արդեն մեծ երեխաները սկսեցին ապրել Սայմոնի հետ։ Կտակի համաձայն ողջ ունեցվածքը պետք է անցներ այս երեքին հավասար չափաբաժնով։ Սայմոնի տանը հայտնվեց տիկին Սպարգը՝ էքատրասենսը, որը Սայմոնին խոստացավ կազմակերպել մահացած թոռների հետ երկխոսության արարողություն։ Սպարգը և նրա ամուսինը դարձան տան մշտական բնակիչներ։ Պարոն Պետերիկը, անհանգստացած այն իրադրությամբ, Սայմոնի եղբոր երեխաներին առաջարկեց տուն հրավիրել այդօրինակ արարողությունների փորձառու մասնակիցների։ Հրավիրված պրոֆեսորը հանգում է այն եզրակացության, որ Սպրագները խաբեբաներ են։ Սայմոնը զայնարում է եղբոր երեխաների վրա, ովքեր հրավիրել էին էքտրասենսին։ Նա կանչում է Պետերինին և նոր կտակ է կազմում, որի համաձայն եղբոր երեխանրին նա կտակում է հինգ հազար ֆունտ, իսկ հիմնական մասը՝ Սպրագերին։ Պետերկին չի հաջողվում նրան ետ կանգնեցնել։ Կտակը կազմված է։ Երկու շաբաթ անց Սայմոնը մահանում է։ Ծրարը բացելիս Պետերիկը դրանում դատարկ թուղթ է հայտնաբերում։

Սուրբ Պետրոսի մատնահետքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Thumb Mark of St. Peter)
Տիկին Մարպլի պատմությունը։
Տիկին Մարպլի եղբոր դուստրը՝ Մեյբլը, անհաջող է ամուսնացել։ Նրա ամուսինը կոպիտ է և դյուրագրգիռ։ Նարնք հաճախ վիճում են։ Տիկին Մարպլը հրաժարվում է Մեյբլին այցելելուց և միշտ պատճառներ է գտնում, որ չգնա նրան հյուր։ Մեյբլի ամուսինը հանկարծամահ է լինում։ Մեյբլը տիկին Մերպլին խնդրում է անհապաղ գալ և օգնել նրան։ Ողջ քաղաքը թշնամանում է նրա հետ։ Ողջ հասարակությունը վստահ է, որ հենց նա է թունավորել ամուսնուն։ Նրա հանկարծամահ լինելուց մի քանի օր առաջ Մեյբլը դեղատնից միշյակ էր գնել։ Իր խոսքերով՝ նա պատրաստվում էր ինքնասպան լինել։ Սակայն միշյակն անհետանում է։ Տիկին Մարպլը պահանջում է դիահերձում անցկացնել։ Հերձումը ցույց է տալիս, որ, անկասկած, մահվան պատճառ է հանդիսացել միշյակով թունավորումը։ Տիկին Մարպլը հետաքրքրվում է խոհարարուհու ցուցմունքներով, որը պնդում էր, թե Ջեֆրին անընդհատ կնկնում էր․ «ձկան փաթեթ»։

Կապույտ խորդենի[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Blue Geranium)
Մեկ տարի է անցել ակումբի հիմնադրումից։ Պարոն Հենրին կրկին այցելում է Սենտ-Մերի-Միդ և գնդապետ Բանտրիի տուն ճաշի հրավիրում տիկին Մերպլին։ Նա բոլոր ներկաներին առաջարկում է շարունակել ակումբի խորհրդակցությունները։
Գնդապետ Բանտրիի պատմությունը։
Պատմությունը պատմում է Ջորջ Պրիչարդի և նրա արդեն մահացած կնոջ մասին։ Տիկին Պրիչարդը ծեր մարդ էր․ հաշմանդամ, որի շուրջը միշտ պտտվում էր օգնականների ջոկատը, սակայն նրանցից ոչ-ոք երկար չէր մնում, քանի որ չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել նրա հետ։ Միակ բացառությունը դարձավ Կոպլինգի քույրը։
Տիկին Պրիչարդն ուներ կանխագուշակություններ կատարելու ունակություն։ Մի անգամ, երբ ոչ պարոն Պրիչարդը, ոչ Կոպլինգը տանը չէին, տուն է գալիս ոմն Զարիդա։ Երբ պարոն Պրիչարդը վերադարձավ, կինը հայտնեց, որ Զարիդան նրան դժվախտություն կանխագուշակեց և խորհուրդ տվեց տանը չտեղադրել կապույտ ծաղիկներ։ Մի քանի օր անց նախազգուշացնող նամակ եկավ, որում նշված էին տարբեր ծաղիկների նշանակությունները։ Համաձայն այդ նամակի՝ կապույտ խորդնին մահ էր խորհրդանշում։ Մի քանի օր անց տան պաստառների ծաղիկների գույնը սկսում է վերածվել կապույտի։ Երբ տիկին Պրիչարդի տան պաստառների խորդենու ծաղիկները վերջնականապես կապույտ դարձան, նա մահացավ։

Գործընկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Companion)
Բժիշկ Լոյդի պատմություն։
Նրա պատմությունը տեղի է ունեցել Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի Կանարյան կղզիներում, որտեղ բժիշկն ապրել էր մի քանի տարի։ Մի անգամ նա ծովափում նկատեց միջին տարիքի երկու կնոջ։ Մեկը գեր էր, իսկ մյուսը՝ նիհար։ Ինչպես պարզեց բժիշկը, կանայք անգլիացիներ էին։ Մի քանի օր անց բժիշկն իմացավ, որ դժբախտություն է տեղի ունեցել, և կանանցից մեկը խեղդվել է, չնայած այն փաստին, որ մյուսը ցանկանում էր օգնել նրան։ Տիկին Դուրանը, որը խեղդվել էր, մյուս կնոջ՝ տիկին Վարտոնի գործընկերն էր արդեն հինգ ամիս։ Բժիշկ Լոյդին զարմացրեցին ներկաներից մեկի ցուցմնունքները, որը պնդում էին, թե տիկին Բարտոնը ընդհանրապես չէր օգնում տիկին Դյուրանտին, ընդհակառակը՝ նրա գլուխը ջրի տակ էր պահում։ Բժիշկ Լոյդը կասկածելի բան նկատեց, երբ Բարտոնը կղզուց մեկնելուց առաջ նրան տարօրինակ հարցեր էր տալիս առանց դատի արդարացնեղ դատավճիռ կայացնելու մասին։

Չորսը կասկածի ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Four Suspects)
Պարոն Հենրիիի պատմությունը։
Պատմությունը սկզբնական հանելուկ չունի, հայտնի են միայն չորս կասածյալներ, որոնցից երեքը հանդիասանում են նաև զոհեր։ Խոսքը գերմանական «Սև ձեռք» (գերմ.՝ Schwartze Hand) գաղտնի միության մասին է, որը կազմվել է պատերազմի ժամանակ։ Մեթոդներով և նպատակներով հասարակությունը հիշեցնում է Կամորան։ Ոմն բժիշկ Ռոզեն միանում է կազմակերպությանը՝ այն լուծարելու մտադրությամբ։ Չնայած հաջողությանը՝ նա վերադառնում է Անգլիա վստահ , որ մի օր նրան կսպանեն։ Նրա տնեցիներն էին եղբոր դուստր Գրետան, ծեր սպասուհի Գերտրուդան, պարտիզպան Դոբսը և Չարլզ Տեմպլտոնը՝ հաշվապահը։ Մի անգամ Ռոզենին հայտնաբերում են մահացած, մահվան պատճառն էր աստիճաններից ընկնելը։ Չորս կասկածյալները չեն կարողանում ալիբի ներկայացնել, բայց յուրաքանչյուրը վստահեցնում է, որ բացակայել է մահվան ժամին։

Ամանորյա դժբախտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ A Christmas Tragedy)
Տիկին Մարպլի պատմություն։
Տիկին Մարպլը Ամանորի նախօրյակին հանգստի էր։ Այնտեղ նա հանդիպել էր երիտասարդ ամուսնական զույգ Ջեկ և Գլեդիս Սանդերսներին։ Նա հասկացավ, որ ամուսինը պատրաստվում է սպանել կնոջը։ Պատճառը գումարն էր։ Երիտասարդ զույգն ապրում էր Գլեդիսի աշխատանքի հաշվին, սակայն չէր կարողանում ճիշտ տնօրինել եկամուտը։ Գլեդիսը ողջ եկամուտը կտակել էր ամուսնուն, որը կկարողանար տնօրինել այն իր մահվան դեպքում։ Տիկին Մարպլը վկա դարձավ ամուսնու կնոջը սպանելու փորձին, նրան տրամվայից գցելով, սակայն այդ պահին նրան փրկում է հսկիչը։ Մոտեցող դժբատության մթնոլորտը շարունակում էր խտանալ, հանգստի վայրի երկու ծառայող մահանում են։ Տիկին Մարպլն այդ երկու մահերը քննարկում էր կանանց հետ և նկատում, որ Սանդերսը գաղտնալսում է իրենց։ Հաջորդ օրը՝ երեկոյան, տիկին Սանդերսին գտնում են մահացած։

Մահվան բույս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատոցուկ ծիրանագույն

(անգլ.՝ The Herb of Death)
Տիկին Բանտրիի պատմությունը։
Նա ամուսնու հետ հյուրընկալվում էր պարոն Բերսի տանը։ Ընթրիքին մատուցվել էին այգուց հավաքված եղեսպակի տերևներ։ Ցավոք սրտի դրա մեջ հանդիպում էր նաև նաև մատնոցուկ ծիրանագույն։ Ընթրիքից հետո բոլորն իրենց վատառողջ էին զգում, սակայն միայն Սիլվիյա Կինը, որի խնամակալն էր պարոն Բերսին, մահացավ։ Ինչպես ցույց տվեցին դիահերձման արդյունքները՝ նա մահացել էր դիգիտալիսով թունավորվելուց, որ պարունակվում էր մատնոցուկ ծիրանագույնում։ Հյուրերի մեջ կար նաև մի երիտասարդ՝ Ջերի Լորիմերը, Սիլվիայի նախկին ամուսինը, և Մոդ Վեյը՝ Ջերիի ընկերոհին։ Սիլիվիայի մահից վեց ամիս անց այս երկուսն ամուսնացան։

Բունգալոյի հետաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ The Affair at the Bungalow)
Ջեյն Հելիերի պատմությունը։
Նա քաղաքներով հյուրախաղերի էր մեկնել։ Այնտեղ նա ստիպված եղավ շփվել ոստիկանության հետ։ Հարևան Բունգալոյում գողություն է կատարվել, և երիտասարդ Լոսլի Ֆոլկները ձերբակալվել էր կողոպուտի մեջ մեղադրվելով։ Նա պատմեց, որ ինքն անհաջողակ դրամատուրգ է։ Իր ստեղծագործություններից մեկը նա ուղարկել էր Ջեյնին։ Նա իրեն պատասխանել էր, որ պիեսն իր դուրը եկել է և այն քննարկելու համար հրավիրել է բունգալո։ Նա եկավ, կոկտեյլ խմեց, որն իրեն սպասուհին առաջարկեց, և հեռացավ։ Նա ուշքի եկավ ճանապարհի վրա, որտեղ նրան ձերբակալեց ոստիկանությունը։ Բունգալոն պատկանում էր պարոն Հենրի Կոենին, նա այստեղ էր հանդիպում իր սիրուհու՝ դերասանուհի Մերի Կերի հետ, որն ամուսնացած էր դերասան Կլոդ Լիսոնի հետ։ Ինչ-որ մեկը, ում Քերրի էին կոչում, զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել կողոպուտի մասին՝ որպես հանցագործ նկարագրելով Ֆոլկներին։ Մի քանի օր անց ժամանած Քերրը ասել է, որ իր ողջ զարդերը գողացվել են, բայց ոչ մի ոսիկանություն չի զանգել և կողոպուտի ժամանակ նա քաղաքում չէր։

Խեղդվելով մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.՝ Death by Drowning)
Պարոն Հենրին ժամանում է Սենտ-Մերի-Միդ։ Իր ժամանման երեկո տեղացի աղջկան խեղդված են գտնում։ Տեղի բնակիչները բամբասում են, թե Ռոուզը հղի էր Ռեկս Ստենֆորդից՝ լոնդոնյան ճարտարապետից, իսկ ինքնասպան է եղել ամոթից։ Ավելի ուշ պարոն Հենրիին այցելեց շփոթված տիկին Մարպլը, որը հայտարարեց, թե Ռոուզին սպանել են։ Նա խնդրենց լուրջ հետաքննություն սկսել։ Պարոն Հենրիին նա տալիս է թղթի մի կտոր, որի վրա գրված էր կասկածյալի անունը, որը նա կարող է կարդալ, եթե իրեն թվա, թե գործը ճիշտ ուղղու վրա է։ Աղջկա հայրը վստահ էր, որ մարդասպանը Ստենֆորդն է։ Քննիչները կանչեցին երիտասարդ մարդուն հարցաքննելու, որտեղ նա հայտնեց, որ հանդիսանում էր մահացած երեխայի հայրը։ Նա աղջկան նամակ էր գրել և ժամադրել գետի մոտ, սակայն չէր կարողացել ներկայանալ։ Ստենֆորդը դառնում է գլխավոր կասկածյալ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին «Ագաթա Քրիստիի Տիկին Մարպլտ» հեռուստասերիալում ամփոփված էր նաև «Կապույտ խորդենի» ստեղծագործությունը։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

— Մարդկային անհատականությունը, սիրելիս, ամենուր նույնն է,- նկատեց
տիկին Մարպլ։ — Միայն գյուղում հնարավորություն կա
այն ավելի լավ հետազոտելու։

Նվիրված է[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին գիրքը նվիրել է Լեոսնարդ և Քեթրին Վուլերին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (unspecified title)ISBN 1-903047-77-3
  2. John Cooper and B.A. Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; 0-85967-991-8
  3. Steve Marcum. «American Tribute to Agatha Christie». Home.insightbb.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  4. Dedications in Works