Երեսուներկու Փրոդաքշն
«Երեսուներկու Փրոդաքշն» ՍՊԸ | |
|---|---|
| Տեսակ | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
| Ընկերության տեսակ | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
| Հիմնադրված է | 2009թ․ մարտի 6 |
| Վայր | Երևան, Նաիրի Զարյան 22 |
| Երկիր | Հայաստան |
| Տնօրեն | Կարեն Բաբաջանյան |
| Գլխավոր անձինք | Կարեն Բաբաջանյան Վահագն Գրիգորյան |
| Արտադրանք | հաղորդումներ կինոնկարներ ներկայացումներ |
| Դուստր ընկերություններ | «Երեսուներկու Ֆիլմ» ՍՊԸ |
| Կայք | 32.am |
Երեսուներկու Փրոդաքշն, ընկերություն որը զբաղվում է հաղորդումների, ֆիլմերի և ներկայացումների արտադրությամբ։ 2009–2013 թվականներին հանդիսացել է 32 ատամ հաղորդաշարի արտադրողը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի մարտի 6-ին[1] Կարեն Բաբաջանյանի և Վահագն Գրիգորյանի կողմից ՝ «32 ատամ» հաղորդաշարի արտադրության համար։ Մինչ այդ հաղորդման արտադրանքով 2006-2009 թթ․ զբաղվում էր Հանրային հեռուստաընկերությանը ենթակա Սիգմա TV-ն։
2009 թվականի դեկտեմբերին Շանթ հեռուստաընկերության հետ առաջացավ դատական վեճ[2], ըստ որի ընկերությունը դատի էր տվել հեռուստաընկերությանը այդ թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին իրենց վարձատրությունը չտալու մեջ, որը կազմում էր շուրջ 12 միլիոն դրամ, ուստի ալիքն էլ պայքարում էր հաղորդաշարի ցուցադրման բացառիկ իրավունքները պահպանելու համար, քանզի խախտվել էր համաձայնագիրը ընկերության և ալիքի միջև, երբ 2009 թվականի դեկտեմբերին հաղորդումը տեղափոխվեց Արմենիա TV։ Նաև առաջացել էր ևս մեկ դատական հայց, այս անգամ ՝ Շանթի կողմից հաղորդման կրկնությունները ցուցադրելու համար։[3]
2011 թվականի օգոստոսի 23–ին հիմնադրվել է «Երեսուներկու Ֆիլմ» ՍՊԸ[4]–ն, որպես «Երեսուներկու Փրոդաքշն»–ի ենթաընկերություն։ Այն նախատեսված էր կինոնկարների արտադրության համար և թողարկել է «Արամմա» և «Ես եմ» ֆիլմերը։
Սնանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 9–ին մեկնարկեց «Երեսուներկու Ֆիլմ»–ի լուծարման վարույթը։[5] Մինչ այդ, նույն թվականի օգոստոսի 20–ին հրապարակվել էին ընկերության պարտքերը հետևյալ կազմակերպություններին․
- Պետական Տուրք – 500.000 դրամ (դատական ծախսեր),
- ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե (Էրեբունու ՀՏ) – 5.556.717 ՀՀ դրամ։[6]
Մեկ տարի անց, 2015 թվականի մայիսի 18–ին «Երեսուներկու Փրոդաքշն»–ը ճանաչվեց սնանկ[7], իրենց գործունեության ընթացքում կուտակված պարտքերը չվճարելու պատճառով։ Նույն թվականի հոկտեմբերի 31–ին հրապարակվել է ընկերության պարտքատերերի ցանկը, ըստ որի ընկերությունը պարտք է հետևյալ կազմակերպություններին.
- ՀՀ ԱՆ Դատական Ակտերի Հարկադիր Կատարման Ծառայություն – 5000 ՀՀ դրամ,
- ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե (Արաբկիրի ՀՏ) – 15.326.474 ՀՀ դրամ,
- ՀՀ Պետական Բյուջե – 500.000 ՀՀ դրամ։[8]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Թողարկման տարեթիվ | Տեսակ | Հեռուստաալիք(ներ) |
|---|---|---|---|
| 32 ատամ | 2006 սեպտեմբերի 5 — 2013 հուլիսի 7 | Սթենդ ափ հումորային հեռուստահաղորդում | Նոր ալիք |
| 16 բանալի | 2009 դեկտեմբերի 18 — 2010 հունվարի 19 | Ռեալիթի շոու | TV5 |
| 3 պատ | 2009 դեկտեմբերի 6 — 2011 հունվարի 3 | Իմպրովիզացիոն շոու | Արմենիա TV |
| Մեր բակը | 2010 ապրիլի 19 — օգոստոսի 2 | Հեռուստասերիալ | Արմենիա TV |
| ՍՏՈՊ ներկայացում | 2010 | Ներկայացում | Արմենիա TV |
| Ես եմ | 2012 հունվարի 7 | Կինոնկար | |
| Հայադարան | 2013–2014 | Հեռուստահաղորդում | Հանրային Հեռուստաընկերություն |
| Արամմա | 2015 դեկտեմբերի 24 | Կինոնկար |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ». www.e-register.am. Վերցված է 2025-01-01-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Մովսիսյան, Հովհաննես (2010-01-16). ««Շանթ»-ի ու «32»-ի «հակամարտությունը» կշարունակվի դատարանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-10-21-ին.
- ↑ «Հրապարակ.am». «32 ատամի» 2-րդ հայցադիմումը «Շանթի» դեմ. 2009. ««32 ատամ» ժամանցային ծրագիրը երկրորդ հայցադիմումն է պատրաստում «Շանթ» հեռուստաընկերության դեմ: Հիշեցնենք, որ «32 ատամը դատի էր տվել «Շանթ» հեռուստաընկերությանը պարտքերի պատճառով: Հեռուստաընկերությունը տղաներին չէր վճարել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատավարձը, որը կազմում էր 12 միլիոն դրամ: Ու թեեւ ընկերությունն արդեն աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, սակայն «Շանթը» շարունակում է կրկնել «32 ատամի» նախկին հաղորդումները, ինչի իրավունքը, ըստ ծրագրի տնօրեն Կարեն Բաբաջանյանի, հեռուստաընկերությունը չունի: Վերջինիս կապակցությամբ էլ ընկերությունը պատրաստել է երկրորդ հայցադիմումը: Նշենք, որ աշխատավարձերը չվճարելով, հեռուստաընկերությունը փորձել է պատժել «32»-ին, որը նախօրոք տեղեկացրել էր իր հեռանալու մասին: Ըստ Կարեն Բաբաջանյանի, իրենք փորձել են լքել «Շանթի» եթերը հոկտեմբերին, սակայն վերջինիս խնդրանքով աշխատել են նաեւ նոյեմբեր ամսին: Կարենը մեզ փոխանցեց, որ իրենց լուրեր են հասել, թե «Շանթը» փոշմանել է իր արածից եւ միջոցներ է ձեռք առնում իրենց եթեր վերադարձնելու համար: «Բայց «արդեն ուշ է»: Ի դեպ, երեկ մեզ չհաջողվեց լսել Եզեկյանին, նա ողջ օրը կամ խորհրդակցության էր, կամ խիստ զբաղված:»
{{cite news}}:|archive-url=requires|archive-date=(օգնություն) - ↑ ««ԵՐԵՍՈԻՆԵՐԿՈՒ ՖԻԼՄ» ՍՊԸ». www.e-register.am. Վերցված է 2025-01-01-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Հայտարարություն «Երեսուներկու ֆիլմ» ՍՊԸ-ի լուծարման վարույթ սկսելու մասին». ՀՀ Արդարադատության Նախարարության Պաշտոնական Հայտարարություններ (Ազդարար.am). Վերցված է 2024-09-05-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Երեսուներկու ֆիլմ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակ». ՀՀ Արդարադատության Նախարարության Պաշտոնական Հայտարարություններ (Ազդարար.am). Վերցված է 2014-08-20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին - Հայտարարություններ - Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am. Վերցված է 2024-10-21-ին.
- ↑ ««Երեսուներկու Փրոդաքշն» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակ - Հայտարարություններ - Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am. Վերցված է 2024-10-21-ին.