Երեմ Կարապետյան
Երեմ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1933 |
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 15, 2006 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Երեմ Հայկազունու Կարապետյան (մայիսի 1, 1933, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2006, Երևան, Հայաստան), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեմ Կարապետյանը ծնվել է 1933 թվականի մայիսի 1-ին Արարատի շրջանի Շահումյան գյուղում[1]։ 1953 թ. ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը և ստացել ատամնաբույժի որակավորում։ 1954-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1956-1996 թթ. աշխատել է ատամնաբույժ։ 1996-1999 թվականներին եղել է Շահումյանի գյուղապետ։
1999-2003 թթ.` եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն», ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Որևէ կուսակցության չի պատկանել[2]։
Մահացել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին[3][4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Карапетян Ерем Айказунович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Վախճանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Երեմ Կարապետյանը». armenpress.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Ерем Айказунович Карапетян - биография и семья». people-archive.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
- Առաջին կոալիցիան` ՀՀԿ+Օրինաց երկիր+ՀՅԴ. 2003-2007 թթ. խորհրդարանը
|