Երեկօրնիկ
Երեկօրնիկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Hesperideae |
Ցեղ | Երեկօրնիկ (Hesperis) L., 1753 |
Երեկօրնիկ (լատ.՝ Hesperis), գիշերային մանուշակ, կաղամբազգիների (Brassicaceae) (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ, միաթերթ և լիաթերթ ծաղիկներով[1]։ Մշակվում է հիմնականում կանացի գիշերային մակուշակ տեսակը։ Այս ծաղկատեսակի հայրենիքը համարվում է ոԵբվրոպան և Սիբիրը։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը պարզ է, ճյուղավորվող՝ գեղձային մազիկներով պատված, բարձրությունը՝ 30-120 սմ։ Տերևները հերթադիր են, սցողաեզր։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ դեղնավուն, սպիտակ, բաց մանուշակագույն, վարդագույն․, արձակում են դուրալի բուրմունք, որը հատկապես ուժեղ է զգացվում երեկոյան ժամերին և գիշերը։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկար-գծաձև, բացվող, դժվար բացվող կամ չբացվող պատիճ է։ Հանդիպում է նաև գիերաիյն մանուշակի H.m.nanacandidissima այլատեսակը, որը ավելի ցածր բույս է քան մնացած այլատեսակները, վերջինիս ծաղիկները սպիտակ են։ Սերմերը ունեն միչև 3 մմ երկարություն, գորշ֊մանուշակագույն երանգ, ծլությունը պահպանում են 2֊3 տարի։ Ծլում են 10֊20 օրվա ընթացքում։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 700 հատիկ։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը բազմացվում է սերմերով։ Ցանքը կատարվում է բաց գրունտում, գարնանա կամ աշնան սկզբին։ Բույսերի ծաղկումը սկսվում է միայն հաջորդ տարվանից։ Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմացվում են գարնանը՝ կտորներով և թփիկների բաժանումով։ Բույսերը լավ են աճում կիսաստվերում, բույսը բույսից 25֊35 սմ հեռավորության վրա տնկելու դեպքում։Պահանջվում է չափավոր ոռոգում, հողի նկատմամբ պահանջկող չէ, լավ է աճում այգու սովորական հողում[2]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 30 կամ 28 տեսակ[3] Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Գիշերային մանուշակ (H.matronalis)
- Երեկօրնիկ պարսկական (H.persica)։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերմերը յուղատու են. պարունակում են սապոնիններ, եթերայուղեր, ճարպեր, ֆլավոնոիդներ, ալկալոիդներ և այլն։ Տերևների և սերմերի պատրաստուկները միզամուղ և քրտնաբեր են։ Մշակվում է նաև կտրված ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք ջրի մեջ կարողաանում են դիմանալ 6֊12 օր։ Դեկորատիվ այգեգործության մեջ բարձր է գնահատվում գիշերային մանուշակի լիաթերթ այրատեսակը։ Սակայն այդ բույսը Երևանի պայմաններում շատ դժվար է աճում։ Սակայն 1952֊1953 թվականներին գիտնականների կողմից կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար խնամքի և մշակության դեպքում այս տեսակը Երևանյան պայմաններում կարելի է օգտագործել ծաղկեգործության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Русское название таксона — согласно следующему изданию:Вакуленко В. В. Семеноводство однолетных и двухлетних цветочных растений. — Изд-во Мин-ва коммунал. хоз-ва РСФСР, 1963.
- ↑ Հովհաննես Նարինջյան, Ծաղկաբուծություն, Երևան, «Հայաստան», 1954 — 213-214, էջեր 213-214 — 456 էջ։
- ↑ Список видов рода Вечерница на сайте The Plant List(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вечерница, род растений // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jepson Manual Treatment
- Beschreibung in der Flora of China
- Germplasm Resources Information Network (GRIN); abgerufen am 22. November 2013.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|