Երեխաները լողափին
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Խոակին Սորոլյա |
| տարի | 1909[1] |
| բարձրություն | 118 սանտիմետր[2] |
| լայնություն | 185 սանտիմետր[2] |
| ստեղծման վայր | Վալենսիա |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | իմպրեսիոնիզմ |
| ժանր | կենցաղային ժանր և նյու |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Պրադո թանգարան[3] |
| հավաքածու | Պրադո թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Երեխաները լողափին» (իսպ.՝ Niños en la playa), իսպանացի նկարիչ, Իսպանիայում իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Խոակին Սորոլյայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1910 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 118 × 185 սմ։
Այսօր «Երեխաները լողափին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[4] (Մադրիդ, Իսպանիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երեխաները լողափին» ստեղծագործությունը Խոակին Սորոլյայի առավել կարևոր ու «հասուն» աշխատանքներից մեկն է՝ ծովի ու լողափի թեմայով[5]։
Չնայած նկարի մեծ չափերին՝ տեսարանը նկարվել է բնականից՝ Վալենսիայի Էլ Կաբանյալ լողափում։ Նկարում հեղինակը վրձնել է միջօրեի արևի լույսը ջրերում, ավազ և մերկ տղաներ։ Նկարի բացառիկություններից է ջրերում արևի և ստվերների արտացոլանքը՝ լայն վրձնահարվածներով՝ դեղին, շագանակագույն, վարդանարդոսագույն և սպիտակի երանգներով, որոնք վարպետորեն ներկայացրել է հեղինակը[5]։
Հեղինակը կտավի տեսարանը մոտիկից է նկարել, ուստի չի երևում հորիզոնը։ Սորոլյան կոմպոզիցիան կառուցել է անկյունագծով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երեխաները լողափին» ստեղծագործությունը հեղինակն ավարտել է 1910 թվականին։ Այն որպես նվեր 1919 թվականին ընծայվել է Ժամանակակից արվեստի թանգարանին․ այդտեղից հետագայում կտավը փոխանցվել է Պրադոյին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/chicos-en-la-playa/edd7a202-c069-49f1-a3f4-eacf9b4022c2
- 1 2 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/boys-on-the-beach/edd7a202-c069-49f1-a3f4-eacf9b4022c2
- ↑ https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/wd/edd7a202-c069-49f1-a3f4-eacf9b4022c2
- ↑ ««Երեխաները լողափին» նկար».
- 1 2 Путеводитель по Прадо, 2019, էջ 223
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Национальный музей Прадо. Путеводитель по Прадо = Museo Nacional del Prado. — Издание 6-е, исправленное. — Мадрид: Museo Nacional del Prado, 2019. — С. 223. — 477 с. — ISBN 978-84-8480-352-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երեխաները լողափին կատեգորիայում։ |
