Երեխայի լոգանքը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Երեխայի լոգանքը
The Child's Bath by Mary Cassatt 1893.jpg
տեսակգեղանկար
նկարիչՄերի Կեսսետ
տարի1893
բարձրություն1003 Միլիմետր
լայնություն661 Միլիմետր
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[1]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ
հիմնական թեմալվացում
կայք

«Երեխայի լոգանքը», կամ ուղղակի «Լոգանք» (անգլ.՝ The Child's Bath), ամերիկացի նկարչուհի Մերի Կեսսետի վրձնին պատկանող ստեղծագործություն, որը ստեղծվել է 1893 թվականին: Նկարի սյուժեն և վերին հատվածը ճապոնական փայտափորագրության ազդեցության հետևանք են, որով տարվել էր Մերի Կեսսետը[2]: Ոճով բավականին նման է Էդգար Դեգայի ստեղծագործություններին: Այս կտավը 1910 թվականին ձեռք բերեց Չիկագոյի արվեստի ինստիտուտը. այդ ժամանակից սկսյալ, նկարը դարձավ թանգարանի հավաքածուի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[3]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը պատկերում է ամենօրյա կենցաղային կյանքից մի դրվագ՝ երեխայի լոգանքը: Երեխայի լոգանքը հատուկ նշանակություն ունեցող երևույթ է, չնայած «առօրեականության»[4]: Փոքրիկ աղջնակը սևեռուն կերպով նայում է իր հոլանի ոտքերին, որոնք մայրը լվացնում է փոքրիկ կոնքի մեջ: Մայրը ձախ ձեռքով ամուր բռնել է դստերը:

Նկարի կոմպոզիցիան դիտողին տեղափոխում է Կեսսետի գունավոր օֆորտների շարքին, որոնք նկարչի կողմից նկարվել են երկու տարի առաջ, մինչ այս ստեղծագործությունը վրձնելը[5]: Վրձնահարվածները արված են կտրուկ, յուղաներկը հաստ շերտով է քսված, գծերը հաստ են, դրա համար էլ ֆիգուրները առավել ընդգծված են երևում զարդանախշված ֆոնի վրա

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Կեսսետի ստեղծագործական կյանքի վրա խիստ ազդեցություն են թողել իմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնցից հատուկ դեր ունի Էդգար Դեգան: 1875 թվականին նա Եվրոպայում ձեռք բերեց Դեգայի նկարը և առաջին անգամ Դեգան «հայտնվեց» Միացյալ Նահանգներում: 1877 թվականից արդեն Կեսսետը սկսեց ցուցադրել իր աշխատանքները, որոնք իմպրեսիոնիզմի ոճով էին ստեղծված: 1890 թվականին Մերի Կեսսետը Փարիզի գեղեցիկ արվեստի ակադեմիայում հիանում է ճապոնական արվեստով, հատկապես փայտափորագրություններով: Նրան գերեցին հատկապես ճապոնական արվեստի պարզությունն ու պայծառությունը, գույների հետաքրքիր օգտագործումը:

Հեղինակը «Երեխայի լոգանքը» ստեղծելիս նույնպես կիրառեց ճապոնական արվեստի պարզությունն ու նրբաճաշակությունը[6]:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.artic.edu/aic/collections/artwork/111442
  2. «Купание ребёнка» на сайте Чикагского института искусств
  3. Lisa Stein The Art Institute has compiled its 'greatest hits.' We asked art experts to expand that list of 11 to include other treasures // Chicago Tribune. — 18 April 2003.
  4. Janes, Karen Hosack Great Paintings. — New York: Dorling Kindersley Limited, 2011. — С. 179.
  5. Мэри Кассат Купание ребёнка. — 1890—1891.
  6. Janes, Karen Hosack Great Paintings. — New York: Dorling Kindersley Limited, 2011. — С. 180.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Cassatt's The Child's Bath, Smarthistory[1]
  1. «Cassatt's The Child's Bath»։ Smarthistory at Քան ակադեմիա։ Վերցված է March 13, 2013