Երեխայի լոգանքը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մերի Կեսսետ[1] |
տարի | 1893[1] |
բարձրություն | 1003 միլիմետր |
լայնություն | 661 միլիմետր |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[2] |
հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ |
հիմնական թեմա | լվացում |
մակագրություն | Mary Cassatt |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Երեխայի լոգանքը», կամ ուղղակի «Լոգանք» (անգլ.՝ The Child's Bath), ամերիկացի նկարչուհի Մերի Կեսսետի վրձնին պատկանող ստեղծագործություն, որը ստեղծվել է 1893 թվականին։ Նկարի սյուժեն և վերին հատվածը ճապոնական փայտափորագրության ազդեցության հետևանք են, որով տարվել էր Մերի Կեսսետը[3]։ Ոճով բավականին նման է Էդգար Դեգայի ստեղծագործություններին։ Այս կտավը 1910 թվականին ձեռք բերեց Չիկագոյի արվեստի ինստիտուտը. այդ ժամանակից սկսյալ, նկարը դարձավ թանգարանի հավաքածուի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը պատկերում է ամենօրյա կենցաղային կյանքից մի դրվագ՝ երեխայի լոգանքը։ Երեխայի լոգանքը հատուկ նշանակություն ունեցող երևույթ է, չնայած «առօրեականության»[5]։ Փոքրիկ աղջնակը սևեռուն կերպով նայում է իր հոլանի ոտքերին, որոնք մայրը լվացնում է փոքրիկ կոնքի մեջ։ Մայրը ձախ ձեռքով ամուր բռնել է դստերը։
Նկարի կոմպոզիցիան դիտողին տեղափոխում է Կեսսետի գունավոր օֆորտների շարքին, որոնք նկարչի կողմից նկարվել են երկու տարի առաջ, մինչ այս ստեղծագործությունը վրձնելը[6]։ Վրձնահարվածները արված են կտրուկ, յուղաներկը հաստ շերտով է քսված, գծերը հաստ են, դրա համար էլ ֆիգուրները առավել ընդգծված են երևում զարդանախշված ֆոնի վրա
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Կեսսետի ստեղծագործական կյանքի վրա խիստ ազդեցություն են թողել իմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնցից հատուկ դեր ունի Էդգար Դեգան։ 1875 թվականին նա Եվրոպայում ձեռք բերեց Դեգայի նկարը և առաջին անգամ Դեգան «հայտնվեց» Միացյալ Նահանգներում։ 1877 թվականից արդեն Կեսսետը սկսեց ցուցադրել իր աշխատանքները, որոնք իմպրեսիոնիզմի ոճով էին ստեղծված։ 1890 թվականին Մերի Կեսսետը Փարիզի գեղեցիկ արվեստի ակադեմիայում հիանում է ճապոնական արվեստով, հատկապես փայտափորագրություններով։ Նրան գերեցին հատկապես ճապոնական արվեստի պարզությունն ու պայծառությունը, գույների հետաքրքիր օգտագործումը։
Հեղինակը «Երեխայի լոգանքը» ստեղծելիս նույնպես կիրառեց ճապոնական արվեստի պարզությունն ու նրբաճաշակությունը[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.artic.edu/aic/collections/artwork/111442
- ↑ «Купание ребёнка» на сайте Чикагского института искусств
- ↑ Lisa Stein The Art Institute has compiled its 'greatest hits.' We asked art experts to expand that list of 11 to include other treasures // Chicago Tribune. — 18 April 2003.
- ↑ Janes, Karen Hosack Great Paintings. — New York: Dorling Kindersley Limited, 2011. — С. 179.
- ↑ Мэри Кассат Купание ребёнка. — 1890—1891.
- ↑ Janes, Karen Hosack Great Paintings. — New York: Dorling Kindersley Limited, 2011. — С. 180.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Видео о «Երեխայի լոգանքը» Արխիվացված 2013-03-08 Wayback Machine Քան ակադեմիայում
- «Երեխայի լոգանքը» Google Art Project կայքում
- The Art Institute of Chicago The Bath
![]() | |
---|---|
![]() |
Cassatt's The Child's Bath, Smarthistory[1] |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երեխայի լոգանքը կատեգորիայում։ |
- ↑ «Cassatt's The Child's Bath». Smarthistory at Քան ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.