Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
{{{Անվանում}}}

Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման և դրանց ոչնչացմանն ուղղված անհապաղ գործողությունների պայմանագիր, հայտնի է նաև Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի պայմանագիր կարճ անունով, ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից 1999 թվականին որպես ԱՄԿ համար 182 պայմանագիր։ Այն ԱՄԿ ութ հիմնական պայմանագրերից մեկն է[1]։

Համար 182 պայմանագիրը վավերացնելով` կազմակերպությունը պարտավորվում է անմիջապես գործողությունների անցնել` արգելելու և վերացնելու մանկական աշխատանքի վատթարագույն ձևերը։ Պայմանագիրը 1919 թվականից սկսած ԱՄԿ-ի պատմության մեջ վավերացումներ ստացած ամենաարագ պայմանագիրն է[2]։

ԱՄԿ-ի Մանկական աշխատանքի վերացման միջազգային ծրագիրը (IPEC) պատասխանատու է օժանդակել պետություններին այդ ճանապարհին, ինչպես նաև` մշտադիտարկել պետությունների պատրաստակամությունը։ IPEC-ի` պետություններին օժանդակելու մեթոդներից են Ժամանակային սահմանափակմամբ ծրագրերը։

ԱՄԿ-ն 1999 թվականին ընդունել է նաև Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի վերաբերյալ համար 190 հանձնարարականը։ Այս հանձնարարականն ի թիվս այլոց պարունակում է հանձնարարականներ վտանգների տեսակների մասին, որոնք պետք է հաշվի առնվեն Աշխատանքի ժամանակ երեխաներին սպառնացող վատթարագույն վտանգները պետության կողմից սահմանելիս[3]։

Համար 182 պայմանագիրը մինչև 2020 թվականի օգոստոսի 4-ն արդեն ստորագրված է եղել ԱՄԿ բոլոր անդամների կողմից։ Սա դարձել է ԱՄԿ-ի 101-ամյա պատմության մեջ ամենաարագ վավերացված պայմանագիրը[4]։

Վավերացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայում Տոնգայի Բարձր ներկայացուցիչը պաշտոնապես ձևավորել է այս պայմանագրի վավերացման գործիքակազմը ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի հետ։ Սա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին պայմանագիրն էր ԱՄԿ պատմության մեջ, որը վավերացվել էր բոլոր անդամ պետությունների կողմից։

Պայմանագիրը տարածվել է նաև վավերացրած պետությունների մի շարք արտածովյան տիրույթների վրա[5].

Պետություն Տարածք
Ավստրալիա Ավստրալիա Նորֆոլք կղզի Նորֆոլք
Դանիա Դանիա Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ, Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա
Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա, Ֆրանսիական Հարավային և Անտարկտիկ տարածքներ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Սինտ Մարտեն Սինտ Մարտեն և Կարիբյան Նիդերլանդներ[6]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Տոկելաու Տոկելաու
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ամերիկյան Սամոա Ամերիկյան Սամոա, Գուամ Գուամ, Հյուսիսային Մարիանյան կղզիներ Հյուսիսային Մարիանյան կղզիներ, Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո, Վիրջինյան կղզիներ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Անգիլիա Անգիլիա, Բերմուդյան կղզիներ Բերմուդներ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Ջիբրալթար Ջիբրալթար, Մեն կղզի Մեն կղզի, Ջերսի Ջերսի, Մոնսերաթ

«Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի» նախասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի միջազգային կազմակերպության համար 182 պայմանագրի երրորդ հոդվածը ներառում է մանկական աշխատանքի ձևեր, որոնք «նախասահմանված» են որպես մանկական աշխատանքի վատթարագույն ձևեր և ներառում են հետևյալը[7].

  • ստրկության բոլոր տեսակները կամ ստրկությանը մոտ այնպիսի գործողություններ, ինչպիսիք են.
    • երեխաների առևտուրը,
    • երեխաների թրաֆիքինգը, ինչը ենթադրում է երեխաների ստիպողական աշխատանք` իրենց տնից և ընտանիքներից հեռու, շահագործմամբ,
    • պարտքի դիմաց ստիպողական աշխատանք կամ ստիպողական աշխատանքի կամ ճորտատիրության ցանկացած դրսևորում,
    • հարկադիր կամ պարտադրված աշխատանք, այդ թվում` երեխաների հարկադիր մասնակցության զինված հակամարտություններին։
  • Երեխաների սեռական շահագործումը` կոմերցիոն նպատակներով, ներառյալ երեխաների օգտագործումը[8]
  • Երեխաների օգտագործումը այլոց կողմից անօրինական գործունեության մեջ, ինչպիսիք են, օրինակ, թրաֆիքինգը կամ թմրավաճառությունը[8],
  • ցանկացած աշխատանք, որն իր բնույթով վտանգավոր է երեխայի առողջության, անվտանգության կամ բարոյականության համար[8]։

Մեծագույն վտանգները յուրաքանչյուր պետության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական աշխատանքի վատթար ձևերի վերջին կատեգորիայում այն աշխատանքն է, որն իր բնույթով կարող է վնասել երեխաների առողջությունը, անվտանգությունն ու բարոյականությունը։ Այլ կերպ դրանք կոչվում են Մանկական աշխատանքում հանդիպող վատթարագույն վտանգներ։ Պայմանագիրն առաջարկում է, որ հանգամանքները պետք է քննարկվեն գործատուների ու աշխատողների կազմակերպությունների հետ` ըստ յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունների։ Պայմանագիրը նշում է, որ գործողությունների ծրագրերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ավելի փոքր երեխաներին, աղջիկ երեխաներին, այն թաքնված հանգամանքներին, որ կարող են հատուկ վտանգ ներկայացնել աղջիկ երեխաների համար, ինչպես նաև` հատուկ կարիքներ ունեցող երեխաների տարբեր խմբերին։ Համար 190 հանձնարարականն առանձնացրել է մի շարք վտանգներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք կարող են բազմաթիվ մահերի պատճառ դառնալ։

Ըստ ԱՄԿ համար 190 հանձնարարականի` մանկական աշխատանքում պետք է արգելված լինեն հետևյալ վատթար ռիսկերը.

  • սեռական շահագործում ենթադրող ցանկացած աշխատանք,
  • գետնի կամ ջրի տակ իրականացվող ցանկացած աշխատանք, վտանգավոր բարձրություններում կամ սահմանային վայրերում կատարվող ցանկացած աշխատանք,
  • վտանգավոր սարքավորումներով կամ գործիքներով կատարվող աշխատանք,
  • ֆիզիկական մեծ ուժ պահանջող կամ ծանր բեռների հետ կապված աշխատանք,
  • անառողջ միջավայրում կատարվող աշխատանք,
  • ծանր պայմաններում իրականացվող աշխատանք, որը ենթադրում է, օրինակ, երկար ժամանակյա կամ գիշերային աշխատանք կամ այնպիսի աշխատանք, որտեղ երեխան առանց պատճառի ենթարկվում է գործատուի պահանջներին[9]։

Ծրագրեր երկրների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի շարք ծրագրեր` պայմանագրի իրագործումը խթանելու համար։ Դրանցից են ԱՄԿ ծրագրեր` ուղղված մանկական աշխատանքի վատթար ձևերին. Երեխաների վաճառքի և սեռական շահագործման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ակտիվ դերակատարություն ունի գործողությունների համակարգման հարցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Conventions and ratifications»։ International Labour Organization։ 27 May 2011 
  2. «Convention C001 Hours of Work (Industry) Convention 1919 (No 1)»։ www.ilo.org։ Վերցված է 2020-05-30 
  3. «R190 - Worst Forms of Child Labour Recommendation, 1999 (No. 190)»։ International Labour Organization։ 17 June 1999 
  4. «Convention on worst forms of child labour receives universal ratification»։ Վերցված է 2020-11-25 
  5. «Report IV, Fundamental principles and rights at work: From commitment to action»։ International Labour Organization (First ed.)։ 2012 
  6. «Treaty Database; Convention concerning the prohibition and immediate action for the elimination of the worst forms of child labour»։ Ministry of Foreign Affairs (Netherlands)։ Վերցված է 29 December 2019 
  7. https://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=NORMLEXPUB:12100:0::NO::P12100_ILO_CODE:C182
  8. 8,0 8,1 8,2 «C182 Worst Forms of Child Labour Convention, 1999»։ International Labour Organization։ 1999։ Արխիվացված է օրիգինալից 2 August 2012-ին։ Վերցված է 25 April 2012 
  9. «Worst forms of child labour (IPEC)»։ www.ilo.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]