Երդում (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երդում (այլ կիրառումներ)
Երդում
անգլ.՝ The Vow
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թեմաամնեզիա
Թվականփետրվարի 9, 2012[1] և փետրվարի 9, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Սաքսի[3][4][5][…]
ՊրոդյուսերԳարի Բարբեր[6], Ռոջեր Բիրնբաում[6] և Ջոնաթան Գլիքման
Սցենարի հեղինակՋեյսոն Քաթիմս[7]
ԴերակատարներՌեյչել ՄաքԱդամս[3][4][8][…], Չաննինգ Տատում[3][4][8][…], Սեմ Նիլ[3][4][8][…], Սքոթ Սպիդմեն[3][9][10], Ուենդի Քրյուսոն[3][9], Ջեսիկա Լենգ[3][4][11][…], Ջեսիկա ՄակՆեյմի[3][9][10], Թաթիանա Մասլանի[3][9][10], Լուկաս Բրայանթ[3][9][10], Քեյսի Դիլոն[9][10], Սառա Քարթեր[9][10], Քիմ Ռոբերթս, Ռեյչել Սկարստեն[9][10], Ջանեն Գուսեն[10], Բրիթ Իրվին[10], Լաուրա Օսվալդ[10], Կատարինա Կաալի[10] և Մարկ Բենջամին Փուչ[10]
ՕպերատորՌոժե Ստոֆերս
ԵրաժշտությունՄայքլ Բրուք և Ռեյչել Փորթման
ՄոնտաժՄելիսա Քենթ
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՏորոնտո և Չիկագո
ԿինոընկերությունScreen Gems և Spyglass Entertainment
Տևողություն104 րոպե
Բյուջե30 000 000 $[12]
Շահույթ196 000 000 $[12]
Պաշտոնական կայքէջ

«Երդում» (անգլ.՝ The Vow), ֆիլմ-մելոդրամա, ռեժիսոր՝ Մայքլ Սաքս, հիմնված իրական պատմության վրա։ Գլխավոր դերերում՝ Չաննինգ Տատում և Ռեյչել Մաքադամս[13]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 9-ին (Ռուսաստանում մարտի 1-ին)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջը և Լեոն իրենց ամուսնության 4-րդ տարում ավտովթարի են ենթարկվում։ Երբ կինը կոմայի մեջ էր Լեոն անգամ մի ժամով չէր հեռանում նրա կողքից, սակայն երբ Փեյջն ուշքի է գալիս ոչինչ չի հիշում ամուսնու մասին և այն սիրո մասին, որը թվում էր, թե հավերժ է։ Փեյջը մոռանում է իր կյանքի վերջին չորս տարիները, որոնց ընթացքում նա շատ էր փոխվել և դարձել էր այլ մարդ։ Երբ Փեյջի հարուստ ծնողներ` Բիլլ և Ռիտա Տորնտոնները իմանում են դրա մասին, նրանք այցելում են Փեյջին։ Փեյջը զարմանում է, երբ հասկանում, որ իր ծնողները չեն ճանաչում և առաջին անգամ են հանդիպում Լեոյին։ Բիլլն ու Ռիտան փորձում են ամեն կերպ տանել Փեյջին իրենց հետ, բայց Լեոն համոզում է և Փեյջը գնում է իր հետ։ Լեոն տանում է Փեյջին այն վայրերը, որտեղ նրանք եղել են միասին, օրինակ` «Մնեմոնիկ» սրճարանը, որտեղ նրանք միշտ խաղում էին «շոկոլադե ռուլետկա» խաղը կամ լիճը, որտեղ նրանք լողում էին ամեն ապրիլ, այն բանից հետո, երբ լսել էին 70-ամյա սպասավորի պատմությունը։ Փեյջը որոշում է ապրել իր ընտանիքի հետ, քանի որ շուտով իր կրտսեր քրոջ` Գվենի հարսանիքն է։ Լեոն բազմաթիվ փորձեր է անում, որպեսզի Փեյջը նորից իրեն սիրահարվի, սակայն Փեյջին ավելի շատ հետաքրքրում է այն փաստը, թե ինչու է նա լքել իրավաբանական ֆակուլտետը և իր նախկին փեսացու Ջերեմիին։ Չկարողանալով հասնել կնոջ սիրուն երկրորդ անգամ և հայտնվելով անհարգալից վիճակում Գվենի հարսանիքի ժամանակ, Լեոն համաձայնվում է բաժանվել։

Բայց ահա ամուսնալուծությունից հետո Փեյջն իմանում է իր հոր և ընկերուհի` Դայանի հարաբերությունների մասին, որի պատճառով էլ նա խզել էր կապը ընտանիքի հետ։ Ընտանիքից ոչ ոք չէր ասում Փեյջին այդ մասին, քանի որ վախենում էին նորից կորցնել աղջկան։ Այս ժամանակ Փեյջը հասկանում է, որ այդ պայմաններում նրա հիշողությունը չի վերականգնվի։ Աղջիկը թողնում է իրավաբանական համալսարանը, որտեղ վերադարձել էր հիշողության կորստից հետո և որոշում է ապրել վարձով տանը։ Փեյջի մոտ նորից հետաքրքրություն է առաջանում դեպի քանդակագործությունը և նա վերադառնում է գեղարվեստական համալսարան, որտեղ սովորում էր ամնեզիայից առաջ։ Այսպիսով, Փեյջն արդեն երկրորդ անգամ փոխում է իր կյանքը և դառնում է այն, ինչ-որ կար Լեոյին սիրահարվելու ժամանակ։ Մի անգամ, երբ Փեյջն իր իրերն էր հավաքում նա տեսնում է իր երդումը, որը նա գրել էր մենյուի վրա։ Նա այդ երդումը տվել էր Լեոյին իրենց ամուսնության ժամանակ, որը անցկացվել էր Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտում։ Շուտով հերոսները հանդիպում են «Մնեմոնիկ» սրճարանի մոտ և որոշում են սկսել իրենց հարաբերությունները նոր էջից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեյչել ՄաքԱդամս - Փեյջ Կոլինզ, Լեոյի կինը
  • Չաննինգ Տատում - Լեո Կոլինզ, Փեյջի ամուսինը
  • Սեմ Նիլ - Բիլ Տորնտոն, Փեյջի հայրը
  • Ջեսիկա Լենգ - Ռիտա Տորնտոն, Փեյջի մայրը
  • Ջեսիկա Մակնեյմի - Գվեն Տորնտոն, Փեյջի քույրը
  • Սքոթ Սպիդմեն - Ջերեմի, Փեյջի նախկին փեսացուն
  • Վենդի Կրյուսոն - բժիշկ Ֆիշման, Փեյջի բժիշկը
  • Դիլոն Կեյսի - Ալեքս
  • Ռեյել Սկարստեն - Ռոուզ
  • Քրիստինա Պեշիչ - Էլիզա
  • Բրիտնի Իրվին - Լենա
  • Ջինեն Գուսեն - Սոնյա
  • Կիմ Ռոբերտս - Բարբարա
  • Տատյանա Մասյլանի - Լիլի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը հիմքում ընկած է իրական պատմություն։ Այս դեպքը կատարվել է Կիմ և Կրիկիտ Կարպենտերամիի հետ։ Ավելի ուշ Կիմը գրեց «Երդում» գիրքը։
  • 1993 թվականի սեպտեմբերի ամուսնությունից 10 շաբաթ հետո զույգը ավտովթարի է ենթարկվում։ Կինը կորցնում է հիշողությունը, նա մոռանում է իր կյանքի վերջին էր ամիսների կատարվածը, թե ինչպես սիրահարվեց ամուսնուն, ինչպես փոխվեց...Չնայած այս ամենին Կիմը չի հրաժարվում և շարունակում է պայքարել։ Նա նշում է, որ Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի շնորհիվ նա կարողացավ պայքարել։
  • Զույգն այժմ ունի 2 երեխա։
  • Կրիկիտն այդպես էլ չհիշեց իր 18 ամիսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]