Երգ (գրականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երգ (այլ կիրառումներ)
«Երգ իմ Սիդի մասին»

Երգ, գրականության մեջ՝ չափածո ստեղծագործություն կամ նրա մասերը մատնանշող հասկացություն, որ գործածվում է տարբեր իմաստներով,

  • ա. պատմական խոշոր երևույթների մասին կամ հերոսական թեմայով գրված ստեղծագործությունները («Երգ Ռոլանդի մասին», «Երգ իմ Սիդի մասին», Մ Գորկու Մրրկահավի երգը և այլն)։
  • բ․ Որոշ գեղարվեստական մեծ ստեղծագործությունների գլուխները (մասերը)։ Օրինակ, Հոմերոսի «Իլիական»-ը և «Ոդիսական» բաղկացած են 24 երգից։ Այդպես են և Դանտեի «Աստվածային կատակերգություն», Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա», Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմների գլուխները։
  • գ․ Քնարական փոքրածավալ ստեղծագործություն (Վահան Տերյան «Անջատման երգ», «Աշնան երգ», Մ․ Մեծարենցի «Սիրերգ» և այլն)։
  • դ․ Այն ստեղծագործությունները, որոնք դարձել են երաժշտական ստեղծագործության տեքստ, հիմք։ Երաժշտության մեջ՝ փոքրածավալ վոկալ ստեղծագործություն, որի մեջ երաժշտությունն արտահայտում է գրական տեքստի ընդհանրացած կերպարային բովանդակությունը։ Երգին բնորոշ են ցայտուն մեղեդայնությունը, արտահայտչամիջոցների պարզությունը, կառուցվածքային հստակությունը (մեծ մասամբ՝ տուն, կրկներգով կամ առանց կրկներգի)։ Երգերը ստորաբաժանվում են ժողովրդականի և պրոֆեսիոնալի (կոմպոզիտորական), որոնք իրենց հերթին տարբերվում են ժանրով, կառուցվածքով, կատարման և այլ հատկանիշներով (հեղափոխական և կենցաղային, քնարական և ձոներ գային, միաձայն և բազմաձայն, միայնակ կամ խմբով կատարվող, նվագակցությամբ և առանց նվագակցության և այլն)։ Մի քանի լեզուներում «երգ» տերմինով (գերմ.՝ Lied, ֆր.՝ chanson, անգլ.՝ song ) նշվում է նաև ռոմանսը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 542