Երգչախմբի մեծ սինագոգ (Սանկտ Պետերբուրգ)
| Երգչախմբի մեծ սինագոգ
եբրայերեն՝ בית הכנסת הכוראלי הגדול בסנקט פטרבורג | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | սինագոգ և տեսարժան վայր |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
| Դավանանք | հուդայականություն |
| Հիմնական ամսաթվերը | 1893 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
| Հիմնադիր | Jewish Community of Saint Petersburg? |
| Ճարտարապետական ոճ | neo-Mudéjar? և նեոմավրիտանական ոճ |
| Հիմնադրված | 1893 |
![]() | |
![]() | |
| sinagoga.jeps.ru | |
Մեծ երգչախմբային սինագոգ (եբրայերեն՝ בית הכנסת הכוראלי הגדול בסנקט פטרבורג), սինագոգ որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում Լերմոնտովսկի պողոտայում: Կառուցվել է 1883-1893 թվականներին՝ ճարտարապետներ Ի.Ի.Շապոշնիկովի և Լ.Ի.Բախմանի նախագծով ՝ Վ.Վ.Ստասովի և Ն.Լ.Բենուայի մասնակցությամբ։ Սանկտ Պետերբուրգի հրեաների հոգևոր կյանքի կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերին Սանկտ Պետերբուրգի հրեական համայնքը կազմել է մոտ 10 հազար մարդ։ Ունեցել է մի քանի փոքրիկ մատուռներ ամբողջ քաղաքում, բայց դա բավարար չի եղել կրոնական կարիքները բավարարելու համար։ Ուստի համայնքի նախաձեռնությամբ սկսվել է նոր սինագոգի կառուցումը։ Հիմնական հովանավորներն եղել են բարոն Գունցբուրգը և քաղաքի հրեական համայնքի առաջին նախագահ, ձեռներեց և բարերար Ս. Ս. Պոլյակովը: Շենքի նախագծումն իրականացվել է ճարտարապետներ Ի.Ի.Շապոշնիկովի և Լ.Ի.Բախմանի կողմից՝ Վ.Վ.Ստասովի և Ն.Լ.Բենուայի մասնակցությամբ։ Շինարարությունն իրականացրել է ճարտարապետ Ա.Վ.Մալովը և ավարտվել 1893 թվականին[1]։
Սինագոգի շենքը կառուցվել է արևելյան, մավրիտանական ոճով։ Նախասրահն ունի յուրահատուկ հնչականություն, շշուկով արտասանված բառերը կարելի է լսել ավելի քան 10 մետր հեռավորության վրա:
Սինագոգի կառուցումից հետո 1869 թվականի նախարարների կոմիտեի որոշմամբ փակվել են քաղաքի բոլոր աղոթարանները։ Սա հանգեցրլ էց ծեսեր կատարելու դժվարություններին, քանի որ շենքը չէր կարող տեղավորել դրա բոլոր կարիքավորներին:
1909 թվականին սինագոգի վայրի երկայնքով կառուցվել է քարե պարիսպ՝ խարխուլ փայտե ցանկապատի փոխարեն։
1929 թվականի հունիսի 29-ին Լենինգրադի քաղաքային խորհրդի նախագահության կողմից ընդունվել է որոշում հրեական կրոնական համայնքը փակելու մասին 1930 թվականի հունվարի 17-ին, Լենինգրադի մարզի գործկոմի նախագահության որոշմամբ և սինագոգը նույնպես փակվեց։ Սակայն 1930 թվականի հունիսի 1-ին հրեաների բողոքից հետո երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին` Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեին, սինագոգը վերաբացվեց:
1943-1973 թվականներին Լենինգրադի սինագոգի ռաբբին եղել է ռաբբի Լուբանովը։
Մինչև 1980 թվականի XXII ամառային օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են Մոսկվայում, Լենինգրադում և Տալլինում, սինագոգը դարձել է հիմնական էքսկուրսիաներից մեկը, ուստի 1978 թվականին պետությունը միջոցներ է հատկացրել շենքի վերակառուցման և վերանորոգման համար: Աշխատանքն իրականացվել է Կ.Ա.Պլոտկինի ղեկավարությամբ:
1991 թվականին «Շամիր» ընկերության նախաձեռնությամբ սինագոգում բացվել է ցերեկային դպրոց։
2012 թվականի մայիսին տեղի է ունեցել վանդալիզմի գործողություն՝ սինագոգի ցանկապատի վրա նկարել են սվաստիկա[2]։
2013 թվականի դեկտեմբերի 8-ին սինագոգը նշել է իր 120-ամյակը։ Այս միջոցառման համար գրվել է Թորայի նոր մագաղաթ, ծրար է թողարկվել Ռուսական փոստի կողմից և հոբելյանական մեդալ երեք տարբերակով (ոսկե, արծաթ, պարզ): Ժամը 12:00-ին Սանկտ Պետերբուրգի պատմության մեջ առաջին անգամ կրակոց է արձակվել Պետրոս և Պողոս ամրոցի Նարիշկինի ամրոցից՝ ի պատիվ Սինագոգի տարեդարձի։
Հուշամեդալներ են տրվել նաև Սանկտ Պետերբուրգի Սինագոգի 100-րդ, 110-րդ և 120-ամյակի առթիվ[3][4]։
-
2001 թվականի փոստային նամականիշի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Архитекторы-строители Санкт-Петербурга середины XIX — начала XX века: справочник / Сост. Гинзбург, Абрам Маркови, Кириков, Борис Михайлович при участии С. Г. Фёдорова, Е. В. Филиппова; под. общ. ред. Б. М. Кирикова. — СПб.: Пилигрим, 1996. — С. 207. — 400 с. — ISBN 5-900989-01-1
- ↑ Swastika spray-painted on synagogue Archive copy Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014-11-27-ին. Վերցված է 2014-11-15-ին.
- ↑ http://foiver.orgfree.com/imagesMP/38.jpg Archive copy Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինագոգի կայքԱրխիվացված 2008-12-16 Wayback Machine ում
- Սինագոգի մրցութային նախագիծ (Սանկտ Պետերբուրգ, 1881)Արխիվացված 2014-02-21 Wayback Machine ում
- Պատմություն Մեծ երգչախմբային սինագոգիԱրխիվացված 2014-07-07 Wayback Machine ում
- Մեծ երգչախմբային սինագոգԱրխիվացված 2009-02-02 Wayback Machine ում // Պետերբուրգի պորտալ
- Սինագոգի ինտերիերի համայնապատկերային կադրեր
- «Մեծ խմբերգային սինագոգ. Ճարտարապետներ Լև Բախման, Իվան Շապոշնիկով, Ալեքսեյ Մալով»Արխիվացված 2014-07-14 Wayback Machine վավերագրական ֆիլմում «Գեղեցկություն, Պետրով քաղաք» շարքից։
- RTG-TV ֆիլմ Սանկտ Պետերբուրգի Մեծ երգչախմբային սինագոգի մասինԱրխիվացված 2017-04-25 Wayback Machine ում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգչախմբի մեծ սինագոգ (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |
| ||||||

