Երակների վարիկոզ լայնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երակների վարիկոզ լայնացում
Varicose-veins.jpg
Տեսակհիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունանոթային վիրաբուժություն
ՀՄԴ-9454, 456 և 671
ՀՄԴ-10I83.9
Commons-logo.svg Varicose veins Վիքիպահեստում

Երակների վարիկոզ լայնացում, հայտնի է նաև որպես վարիկոզ, հիվանդություն, որի պատճառով մակերեսային երակները մեծանում և ոլորվում են[1][2]։ Այս երակները սովորաբար զարգանում են ոտքերի վրա, անմիջապես մաշկի տակ[3]։ Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար առաջացնում է քիչ ախտանիշներ։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են հոգնածություն կամ ցավ զգալ այդ հատվածում[2]։ Բարդությունները կարող են ներառել արյունահոսություն կամ մակերեսային թրոմբոֆլեբիտ[1][2]։ Ամորձապարկի երակների վարիկոզ լայնացումը կոչվում է վարիկոցելե, իսկ հետանցքի շուրջ գտնվող երակներինը՝ թութք[1]։ Տարբեր ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական հետևանքների պատճառով երակների վարիկոզ լայնացումը կարող է բացասաբար ազդել մարդու կյանքի որակի վրա[4]։

Երակների վարիկոզ լայնացումը հատուկ պատճառ չունի[2]։ Ռիսկի գործոնները ներառում են ճարպակալում, նստակյաց ապրելակերպ, ոտքերի վնասվածքներ և հիվանդության ընտանեկան պատմություն[3]։ Այս ախտաբանությունը հաճախ զարգանում է հղիության ընթացքում[3], իսկ երբեմն հանդիսանում է քրոնիկ երակային անբավարարության արդյունք[2]։ Հիմնական պատճառները ներառում են երակներում թույլ կամ վնասված փականներ[1]։ Հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է հետազոտության ժամանակ, ներառյալ ուլտրաձայնային հետազոտությունը[2]։

Համեմատելու համար, օրինակ՝ տելեանգիէկտազիաները (անոթային ասղիկներ) ազդում են մազանոթների վրա և ունեն ավելի փոքր չափեր[1][5]։

Բուժումը կարող է ներառել կենսակերպի փոփոխություններ կամ բժշկական միջամտություններ՝ ախտանիշները և արտաքին տեսքը բարելավելու նպատակով[1]։ Կենսակերպի փոփոխությունները կարող են ներառել կոմպրեսիոն զուգագուլպաներ կրելը, ֆիզիկական վարժություններ, ոտքերի բարձրացում և քաշի կորուստ[1]։ Հնարավոր բժշկական միջամտությունները ներառում են սկլերոթերապիա, լազերային վիրահատություն և երակների հեռացում[1][2]։ Բուժման ավարտից հետո հաճախ առաջանում են ռեցիդիվներ[2]։

Երակների վարիկոզ լայնացումը բավականին տարածված է, մարդկանց 30% կյանքի ինչ-որ փուլում առնչվում է այս հիվանդության հետ[3][6][7]։ Տարիքի հետ հիվանդությունը ավելի է տարածվում[3]։ Կանանց մոտ այն զարգանում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց[5]։ Երակների վարիկոզ լայնացումը նկարագրվում էր պատմության ընթացքում առնվազն սկսած մ․թ․ 400 թվականից և բուժվում էր վիրաբուժական միջամտությամբ[8]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցավ, ոտքերում ծանրության զգացում[9][10]
  • Անոթային աստղիկների (տելեանգիէկտազիաներ) առաջացում ախտահարված ոտքի վրա
  • Ոտքի այտուց[9][10]
  • Ախտահարված երակների շուրջ մաշկի գույնի դարչնագույն դեղին գույնի փայլուն փոփոխություն
  • Մաշկի կարմրություն, չորություն և քորի առաջացում, որը կոչվում է կանգային դերմատիտ կամ երակային էկզեմա[10]
  • Կտրուկ շարժումների ժամանակ մկանային սպազմեր, ինչպիսին է կանգնելը[10][11]
  • Անոմալ արյունահոսություն կամ ապաքինման անոմալ ժամանակ ախտահարված շրջանում
  • Ախտահարված շրջանում լիպոդերմատոսկերոզ կամ կնճռոտված մաշկ
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշը տարածված սինդրոմ է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն երակների վարիկոզ լայնացում կամ քրոնիկ երակային անբավարարություն[12]
  • Սպիտակ ատրոֆիա կամ սպիտակ բծերի առաջացում
  • Ոտքերում այրող, ծակծկող կամ պուլսացվող զգացողություններ[10]

Երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդկանց մոտ կարող է դիտվել արյան հետազոտության Դ-դիմերի դրական արդյունք՝ ցածր աստիճանի քրոնիկ թրոմբոզի պատճառով լայնացած երակներում[13]։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասամբ երակների վարիկոզ լայնացումը բարորակ է, բայց ծանր դեպքերում կարող է հանգեցնել լուրջ բարդությունների՝ վատ այան շրջանառության պատճառով ախտահարված վերջույթներում, ինչպիսիք են՝

  • Ցավ, դիսկոմֆորտի զգացողություն, ծանրություն, երկար քայլելու կամ կանգնելու անկարողություն
  • Մաշկի հիվանդություններ / դերմատիտ, որ կարող է բերել մաշկի կորստի
  • Մաշկային խոցեր, հատկապես կոճի մոտ, որոնց անվանում են սովորաբար երակային խոցեր
  • Կարցինոմայի կամ սարկոմայի զարգացում երկար ժամանակ բարձիթողի վիճակում գտնվող երակային խոցերում։ Հայտնի 100-ից ավել դեպքերի չարորակացման տոկոսը կազմում է 0.4-1%[14]։
  • Փոքր վնասվածքի պատճառով ուժեղ արյունահոսություն, որը հատկապես վտանգավոր է տարեցների մոտ[10]
  • Արյան մակարդում ախտահարված երակներում, որը կոչվում է մակերեսային թրոմբոֆլեբիտ[10]։ Հաճախ տեղակայված են մակերեսային երակներում, բայց կարող են տարածվել խորանիստ երակների մեջ, դառնալով ավելի լուրջ խնդիր[10]։
  • Սուր ճարպային նեկրոզի առաջացում, հատկապես կոճի շրջանում, ավելորդ քաշ ու երկաների վարիկոզ լայնացում ունեցող մարդկանց մոտ։ Կանայք ավելի շատ հակում ունեն, քան տղամարդիկ։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես է ոտքի վրա առաջանում վարիկոզ լայնացած երակը: Նկար A - ն ցույց է տալիս նորմալ երակ՝ գործող փականով և նորմալ արյան հոսքով: Նկար B - ն ցույց է տալիս վարիկոզ լայնացած երակը՝ դեֆորմացված փականով, անոմալ արյան հոսքով և բարակ, ձգված պատերով: Միջին պատկերը ցույց է տալիս, թե որտեղ կարող են հայտնվել վարիկոզ լայնացած երակները ոտքի վրա:

Երակների վարիկոզ լայնացումը կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց և կապված է ժառանգականության հետ[15]։ Ուրիշ ուղեկցող գործոններից են հղիություն, ճարպակալում, դաշտանադադար (մենոպաուզա), ծերացում, երկար կանգնել, ոտքերի վնասվածքներ և որովայնի լարվածություն։ Երակների վարիկոզ լայնացումը դժվար թե առաջանա ոտքերը խաչված նստելուց[16]։ Ավելի հազվադեպ, բայց ոչ բացառապես, երակների վարիկոզ լայնացումը կարող է կապված լինել այլ պատճառների հետ, ինչպիսիք են հետթրոմբոֆլեբիտիկ համախտանիշը, անմիզապահությունը, երակային կամ զարկերակ-երակային մալֆորմացիան[17]։

Երակային հետհոսքը ևս համարվում է լուրջ պատճառ։ ՀԵտազոտությունները ցույց են տվել, որ կոնքի երակների հետհոսքը կարևոր դեր է կատարում երակների վարիկոզ լայնացման զարգացման մեջ։ Ոտքերի երակների վարիկոզ լայնացումը կարող է կապված լինել նաև ձվարանային երակների հետոսքի հետ[18][19]։ Եվ ձվարանային երակների, և ներքին զստային երակի հետհոսքը առաջացնում են ոտքերի երակների վարիկոզ լայնացում։ Այս վիճակը հանդիպում է 14% կանանց մոտ, ովքեր ունեն երակների վարիկոզ լայնացում կամ 20% կանանց մոտ, ովքեր ունեցել են հեշտոցային ծննդաբերություն և ոտքերի երակների վարիկոզ լայնացում[20]։ Բացի այդ, առկա տվյալները ցույց են տալիս, որ կոնքի երակների հետհոսքը չհայտաբերելու և չբուժելու դեպքում կարող են լինել երակների վարիկոզ լայնացման ռեցիդիվներ[21]։

Ի հայտ են գալիս ավելի շատ ապացույցներ, որ երակների վարիկոզ լայնացման ձևավորման գործում և ռեցիդիվների առաջացման գործընթացում դեր են կատարում թափանցող երակները[22][23]։

Վարիկոզ լայնացած և նորմալ երակի համեմատություն

Երակների վարիկոզ լայնացում հնարավոր է առաջանա հիպերհոմոցիստեինեմիայի պատճառով, այն կարող է բերել զարկերակի երեք կարևոր կառոուցվածքային բաղադրիչների առաջացման խանգարման և քայքայման՝ կոլագեն, էլաստին, պրոտեոգլիկան։ Հոմոցիստեինը անընդհատ քայքայում է ցիստեինի դիսուլֆիդային կամրջակները և լիզինի ամինաթթվային մնացորդները սպիտակուցների մեջ, աստիճանաբար ազդելով ֆունկցիայի և կառուցվածքի վրա։ Ավելի պարզ ասած հոմոցիստեինը հանդիսանում է երկարատև ապրող սպիտակուցների՝ կոլագենի կամ էլաստինի, կամ ֆիբրիլինի «քայքայիչ նյութ»։ Այսպիսի երկարատև ազդեցությունները դժվար է հաստատել կլինիկական հետազոտություններում, որոնք ուղղված են հիպոտենզիա ունեցող խմբերի ուսումնասիրության վրա։ Կլիպել-Տրենոնեի և Պարկս-Վեբերի սինդրոմները կարևոր են տարբերակիչ ախտորոշման համար։

Այլ պատճառներից է ալկոհոլի քրոնիկ օգտագործումը, այն հարուցում է անոթների լայնացում, կախված արյան խտությունից և մածուցիկությունից[24]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական թեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական թեստերը, որոնք կարող են կիրառվել, ներառում են՝

  • Տրենդելենբուրգի թեստ՝ երակային հետհոսքի տեղը և ենթամաշկային ու ազդրային երակների միացման տեղի բնույթը որոշելու համար։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, երակների վարիկոզ լայնացումը վիզուալիզացիայի մեթոդով հետազոտում էին միայն այն դեպքերում, երբ կար կասկած խորանիստ երակների անբավարարության, ոեցիդիվների ժամանակ կամ եթամաշկային և ծնկային երակների միացման ընդգրկման ժամանակ։ Ներկայումն այս մեթոդը քիչ է տարածված։ Երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդիկ այժմ հետազոտվում են ստորին վերջույթների ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) միջոցով։ Ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումները երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար անցնում էին ՈՒՁՀ ու ովքեր չէին հետազոտվում, ցույց են տվել ռեցիդիվների ու կրկնակի վիրահատությունների կրկնության զգալի տարբերություն 2-7 տարվա ուսումնասիրության ընթացքում[25]։

Դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԷԱՊ (անգլ.՝ CEAP classification) դասկարգումը (կլինիկական, էթիոլոգիական, անատոմիական ու պաթոֆիզիոլոգիական), որը մշակվել է 1994 թվականին Ամերիկյան անոթաբանների դիտաժողովի միջազգային հատուկ կոմիտեի (անգլ.՝ American Venous Forum) կողմից, նկարագրում է այս դասերը[26][27]՝

  • C0 – հիվանդության տեսանելի կամ շոշափելի ախտանիշների բացակայություն
  • C1 – տելեանգիէկտազիաներ (անոթային ասղիկներ) կամ ցանցային երակներ
  • C2 – վարիկոզ լայնացած երակներ
  • C2r - երակների վարիկոզ լայնացման ռեզիդիվ
  • C3 – այտուց
  • C4 - մաշկի և ենթամաշկային բջջանքի փոփոխություններ քրոնիկ երակային հիվանդության պատճառով
  • C4a – պիգմենտացիա կամ էկզեմա
  • C4b – լիպոդերմատոսկլերոզ կամ սպիտակ ատրոֆիա
  • C4c - ֆլեբեկտատիկ պսակ
  • C5 – լավացած երակային խոց
  • C6 – ակտիվ երակային խոց
  • C6r - ռեցիդիվող երակային խոց

Յուրաքանչյուր կլինիկական դաս հավելյալ բնութագրվում է ներքևի ինդեքսով՝ կախված նրանից, թե հիվանդը սիմպտոմատիկ է (S), թե ասիմպտոմատիկ (A), ինչպիսին է օրինակ C2S-ը[28]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կարող է լինել ինչպես ակտիվ, այնպես էլ պահպանողական։

Ակտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ բուժման տարբերակները ներառում են վիրահատկան միջամտություն, լազերային ու ռադիոհաճախականն աբլացիա և ՈՒՁՀ հսկողության տակ փրփրային սկլերոթերապիա[6][29][30]։ Նոր հետազոտության բուժման տարբերակները ներառում են ցիանոակրիլատիկ սոսինձ, մեխանոքիմիական աբլացիա ու ներերակային գոլորշային աբլացիա։ բուժմաին մեթոդների միջև էական տարբերություն չի հայտնաբերվել, բացառությամբ, որ ռադիհ ճախական աաբլացիոն մեթոդը կարող է ավելի երկարատև ազդեցություն ունենալ[31]։

Պահպանողական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Առողջապահության և կլինիկական որակի ազգային ինստիտուտը (անգլ.՝ The National Institute for Health and Care Excellence) հրապարակել է կլինիկական ուղեցույցներ, որտեղ խորհուրդ է տրվում երակների վարիկոզ լայնացման ախտանշանային համալիր (C2S) ու ավելի ծանր ձևեր ունեցող բոլոր մարդկանց ողղորդել անոթային ծառայություններ՝ բուժման համար[32]։ Պահպանողական բուժման տեսակներ, ինչպիսին է կոմպրեսիոն զուգագուլպաների կրումը, խորհուրդ չի տրվում օգտագործել, բացառությամբ դեպքերի, երբ բուժումը հնարավոր չէ։

Երակների վարիկոզ լայնացման ախտանիշները հնարավոր է վերահսկել հետևյալ ձևերով՝

  • Որքերի բարձրացումը հաճախ ապահովում է ախտանիշների ժամանակավոր թեթևացում
  • Կանոնավոր ֆիզիկական վարժությունների կատարումը հնչում է խելամիտ, սակայն չունի որևէ ապացուցողականություն[33]
  • Ցույց է տրվել, որ աստիճանական սեղմման կոմպրեսիոն զուգագուլպաների կրումը ճնշման փափոխական գրադիենտով (II կամ III դաս) կարգավորում է այտուցը, բարելավում է նյութափոխանակությունը և միկրոշրջանառությունը ոտքերի վարիկոզ լայնացած երակներում[34]։ Նաև ապահովում է դիսկոմֆորտի թեթևացումը կապված հիվադության հետ։ Պետք է զգույշ լինել օգտագործումից այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ծայրամասին զարկերակների հիվանդություններ։
  • Ապացուցված է, որ ընդհատվող օդաճնշական սեղղման սարքեր կրելը նվազեցնում է ցավն ու այտուցը[35]
  • Դիոսմին, հեսպերիդին և այլ ֆլավանոիդներ
  • Հակաբորբոքային դեղորայքներ, ինչպիսին են իբուպրոֆենը կամ ասպիրինը, կարող են օգտագործվել որպես մակերեսային թրոմբոֆլեբիտի բուժման մաս՝ աստիճանական սեղմման կոմպրեսիոն զուգագուլպաների հետ մեկտեղ, սակայն կա աղիքային արյունահոսության վտանգ։ Տարածված մակերեսային թրոմբոֆլեբիտի դեպքում պետք է դիտարկել հակամակարդիչ թերապիայի, թրոմբէկտոմիայի կամ սկլերոթերապիայի հնարավորությունը ախտահարված երակում։
  • Տեղային օգտագործման քսուքները օգնում են երակների վարիկոզ լայնացման հետ կապված ախտանիշների մեղմացմանը, ինչպիսին են բորբոքումը, ցավը, այտուցը, քորը, չորությունը

Բուժական միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրիփինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրիփինգը հանդսանում է գլխավոր երակային ցողունից ենթամաշկային երակի լրիվ կամ մասնակի հեռացում (մեծ/երկար կամ փոքր/կարճ)։ Բարդությունները ընդգրկում են խորանիստ երակների թրամբոզ (5.3%)[36], թոքային էմբոլիա (0.06%), վերքային բարդություններ, ներառյալ ինֆեկցիա (2.2%)։ Կան տվյալներ ենթամաշկային երակի վերականգնման վերաբերյալ հեռացումից հետո[37]։ Ավանդական վիրաբուժության համար ռեցիդիվների հաճախականությունը, որը ուսումնասիրվել է 10 տարվա ընթացքում, տատանվում է 5%-ից 60%-ի սահմաններում։ Բացի այդ, քանի որ միջամտության ժամանակ հեռացվում են գլխավոր ենթամաշկային ցողունները, դրանք այլևս ենթակա չեն հետագայում որպես երակային շունտ օգտագործման համար (կորոնար կամ ոտքի զարկերակների կենսական կարևոր հիվանդություններ)[38]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ վիրաբուժական միջամտություններ՝

  • CHIVA մեթոդ (անգլ.՝ CHIVA method) (երակային անբավարարության ամբուլատոր պահպանողական հեմոդինամիկ շտկում) համեմատաբար քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտություն, որ ներառում է երակային հեմոդինամիկան ու պահպանում է մակերեսային երակային համակարգը[39]։ Ընդհանուր արդյունավետությունը, համեմատած սթրիփինգի, ոադիոալիքային աբլացիայի կամ ներերակային լազերային թերապիայի հետ, անհասկանալի է, չկան հավաստի տվյալներ այս մեթոդի առավելության մասին հիվանդության ռեցիդիվների ժամանակ[39]։ Կան ցածր հավաստիության մակարդակի որոշ տվյալներ, որ այս մեթոդը կարող է հանգեցնել ավելի մեծ քանակի արյունազեղումների՝ համեմատած ռադիոհաճախական աբլացիոն բուժման մեթոդի հետ[39]։
  • Ամբուլատոր ֆլեբէկտոմիա
  • Երակների լիգավորումը կատարվում է ենթամաշկային ու ազդրային երակների միացման տեղում՝ այդտեղ եկող արյան հոսքի դադարեցումից հետո, առանց հեռացնելու մեծ ենթամաշկային երակը, այն պայմանով, որ թափանցող երակները ամբողջական են և չկա թրոմբոզ խորանիստ երակներում։ Այս մեթոդով պահպանվում է մեծ ենթամաշկային երակը։
  • Կրիովիրաբուժություն, իրականցվում է կրիոզոնդի ներմուծումով մեծ ենթամաշկային երակ, ենթամաշկային ու ազդրային երակների միացման տեղը կապելուց հետո։ Այնուհետև զոնդը սառեցվում է օգտագործելով NO2 կամ CO2 մինչև −85oF։ Երակը կպնում է զոնդին ու սառում, հետո կարող է հեռացվել ռետրոգրադ ձևով 5 վայրկյան սառելուց հետո։ Սա երակի հեռացման տարբերակ է։ Այս մեթոդի միակ իմաստը դիստալ կտրվածքից խուսափելն է[40]։

Սկլերոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար վարիկոզ լայնացած երակների ու «անոթային ասղիկների» բուժման ոչ վիրահատական մեթոդը սկլերոթերապիան է, որի ժամանակ դեղը, որ կոչվում է սկլերոզանտ, ներարկվում է երակներ, դրանք փոքրացնելու համար։ Դեղանյութերը, որոնք սովորաբար օգտագործվում են որպես սկլերոզանտ, հանդիսանում են՝ պոլիդոկանոլ (Asclera բրենդային անվամամբ ԱՄՆ-ում, Aethoxysklerol՝ Ավստրալիայում), նատրիումի տետրադեցիլ սուլֆատ, սկլերոդեքս (Կանադա), հիպերտոնիկ աղային լուծույթ, գլիցերին ու քրոմացված գլիցերին։ Նատրիումի տետրադեցիլ սուլֆատի (Fibrovein բրենդային անվամամբ Ավստրալիայում) լուծույթը կարելի է խառնել սկլերոզանտի տարբեր կոնցենտրացիաներով, սկլերոզանտ / գազի տարբեր հարաբերակցություններով օդի, CO2-ի կամ O2-ի հետ՝ փրփուրի ստացման համար։ Փրփուրները թույլ են տալիս ավելի շատ երակներ մշակել մեկ միջամտության ժամանակ համապատասխան արդյունավետությամբ։ Իրա օգտագործումը, ի տարբերություն հեղուկ սկլերոզանտի, դեռ առաջացնում է հակասություններ ու չկան հստակ ապացույցներ, որ փրփուրի օգտագործումը ավելի է գերազանցում հեղուկ սկլերոզանտի կիրառմանը[41]։ Սկլերոթերապիան օգտագործվում է որպես վարիկոզ լայնացած երակների բուժման ձև ավելի քան 150 տարի[14]։ Սկլերոթերապիան հաճախակի կիրառվում է տելեանգիէկտազիաների (անոթային աստղիկներ) ու վարիկոզ լայնացած երակների բուժման համար, որոնք պահպանվում են կամ ռեցիդիվում են երակների հեռացումից հետո[42][43]։ Սկլերոթերապիան կարող է իրականացվել նաև փրփրացրած սկլերոզանտների միջոցով ՈՒՁՀ վերահսկողության տակ՝ ավելի մեծ վարիկոզ լայնացած երակները բուժելու համար, ներառյալ մեծ ենթամաշկային ու փոքր ենթամաշկային երակները[44][45]։

Կան որոշակի տվյալներ, որ սկլերոթերապիան հանդիսաում է անվտանգ և կարող է արդյունավետ բուժման տարբերակ լինել կոսմետիկ տեսքը բարելավելու, մնացորդային վարիկոզ լայնացած երակները նվազեցնելու, կյանքի որակը բարելավելու ու ախտանիշները քչացնելու համար, որոնք առկա են երակների վարիկոզ լայնացման պատճառով[41]։ Կան նաև թույլ ապացուցողական տվայլներ, որ բուժման այս տարբերակը կարող է ունենալ խորանիստ երակների թրոմբոզի ավելի բարձր ռիսկ։ Հայտնի չէ, իջացնում է արդյոք սկլերոթրապիան երակների վարիկոզ լայնացման ռեցիդիվերի առաջացման հավանականությունը[41]։ Հայտնի չէ նաև, թե արդյոք սկլերոթերապիայի բուժման մեթոդի մեջ օգտագործվող հեղուկի, նյութի կամ փրփուրի տեսակը հանդիսանում է ամենարդյունավետը ու բարդությունների նվազագույն ռիսկով տարբերակը[41]։

Սկելոթերապիայի բարդությունները հազվադեպ են, բայց կարող են ներառել թրոմբների ու խոցերի առաջացումը։ Անաֆիլակտիկ ռեակցիաները չափազանց հազվակի են, սակայն կարող են կյանքին սպառնացող լինել, այդ իսկ պատճառով բժիշկները պետք է միշտ պատրաստի ունենան ռեանիմացիոն հավաքածու[46][47]։ Գրանցվել է ինսուլտի մեկ դեպք ՈՒՁՀ վերահսկվող սկլերոթերապիայից հետո, Երբ ներարկվել է փրփուր սկլերոզանտի ավելի մեծ չափաբաժին, քան սովորական դեպքերում։

Ներերակային ջերմային աբլացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն երեք տեսակի ներերակային ջերմային աբլացիայի տարբեակներ՝ լազերային, ռադիոհաճախական և գոլորշային[48]։

Ավստրալիայի առողջապահական ծառայությունների խորհրդատվական կոմիտեն (անգլ.՝ MSAC: The Australian Medical Services Advisory Committee) 2008 թվականին պարզել է, որ ներերեկային լազերային աբլացիան վարիկոզ լայնացած երակների բուժման համար հանդիսանում է ավելի արդյունավետ կարճաժամկետ պարագայում ու, ընդհանուր առմամբ, նույնքան արդյունավետ, որքան երակների լիգավորման բուժման ձևը կամ երակների սթրիփինգը[49]։ Հասանելի գրականությունը ուսումնասիրելուց ու գնահատելուց հետո պարզվել է նաև, որ լուրջ բարդությունների զարգացման հաճախականությունը, ինչպիսին է խորանիստ երակների թրոմբոզի առաջազումը, նյարդերի վնասումն ու պարեսթեզիան, հետվիրահատական ինֆեկցիաներն ու հեմատոմաները, ըստ երևույթին, ավելի մեծ է երակների լիգավորման կամ սթրիփինգի ժամանակ, քան ներերակային լազերային աբլացիայի պարագայում։ Ներերակային լազերային աբլացիայի բարդությունները ներառում են մաշկի աննշան այրվածքներ (0.4%)[50] ու ժամանակավոր պարեսթեցիա (2.1%)։ Ներերակային լազերային աբլացիայի ամենաերկար հետազոտությունը տևել է 39 ամիս[51]։

Երկու պրոսպեկտիվ ռանդոմիզացված հետազոտությունները ցույց են տվել ավելի արագ վերականգնում ու ավելի քիչ բարդությունների առաջացում ռադիոհաճախական աբլացիայից հետո՝ համեմատած բաց վիրահատության հետ[52][53] Մայերսը[54] գրել էր, որ փոքր ենթամաշկային երակի հետհոսքի բաց վիրահատությունը հնացել է։ Նա նշել է, որ այս երակները պետք է բուժվեն ներերակային միջամտության մեթոդներով, հիմնվելով վիրահատական բուժումից հետո ռեցիդիվների առաջացման բարձր հաճախականության ու նյարդերի վնասման ռիսկի վրա (մինչև 15%)։ Համեմատության համար ցույց է տրվել, որ ռադիոհաճախական աբլացիան վերահսկում է փոքր ենթամաշկային երակի հետհոսքի դեպքերի 80%-ը 4 տարվա ընթացքում, ասաց Մայերսը։ Ռադիոհաճախական աբլացիայի բարդությունները ներառում են այրվածքներ, պարեսթեզիա, կլինիկական ֆլեբիտ ու քիչ ավելի բարձր ռիսկի ցուցանիշներ խորանիստ երակների թրոմբոզի (0.57%) և թոքային էմբոլիայի (0.17%) առաջացման համար։ Մեկ 3-ամյա հետազոտությունը համեմատել է ռադիոհաճախական աբլացիայից հետո ռեցիդվների զարգացման հաճախակնությունը (33%) բաց վիրահատական միջամտությունից հետո զարգացած ռեցիդիվների հետ, որը կազմել է 23%։

Գոլորշային բուժման մեթոդը իրենից ներկայացնում է գոլորշու իմպուլսների ներարկում վնասված երակի մեջ։ Այս բուժման տարբերակը, որն աշխատում է բնական գործոնի (ջրի) հետ, ունի նման արդյունքներ, ինչպիսին ունեն լազերային կամ ռադիոհաճախական բուժման ձևերը[55]։ Գոլորշային մեթոդը տալիս է բազմաթիվ հետվիրահատական առավելություններ հիվանդին (լավ էսթետիկ արդյունքներ, քիչ ցավ և այլն)[56]։

Ներերակային լազերային աբլացիան ու ռադիոհաճախական աբլացիան պահանջում են բժիշկների հատուկ պատրաստվածություն ու հատուկ սարքավորումներ։ Ներերակային լազերային աբլացիան իրականցվում է որպես ամբուլատոր միջամտություն և չի պահանջում վիրահատարան, իսկ հիվանդը կարիք չունի ընդհանուր անզգայացում։ Բժիշկները օգտագործում են բարձր հաճախականության ուլտրաձայն միջամտության ժամանակ, որպեսզի վիզուալիզացնեն ենթամաշկային կառույցների միջև անատոմիական փոխդասավորությունը։

Որոշ պրակտիկ բժիշկներ կատարում են նաև ֆլեբէկտոմիա կամ ՈՒՁՀ վերահսկվող սկլերոթերապիա ներերակային բուժման ժամանակ։ Հաճախ առաջնային բուժումից հետո շաբաթների կամ ամիսների ընթացքում պահանջվում է ավելի փոքր չափի երակային ճյուղերի բուժում, որտեղ կա երակների վարիկոզ լայնացում։ Գոլորշային բուժման տարբերակը հանդիսանում է հուսալի մեթոդ ինչպես բժիշկների համար (կաթետերի հեշտ տեղադրում, ռեցիդիվների ժամանակ արդյունավետություն, ամբուլատոր միջամտություն, պարզ ու ֆինանսապես մատչելի միջամտություն), այնպես էլ հիվանդների համար (ավելի քիչ հետվիրահատական ցավ, բնական գործոն, արագ վերականգնում առօրյա գործունեության)[57]։

Բժշկական սոսինձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական սոսինձ, կոչվում է նաև բժշկական սուպեր սոսինձ, իրենից երկայացնում է առաջատար ոչ վիրահատական երակների վարիկոզ լայնացման բուժում, որի ժամանակ լուծույթը ներարկվում է ախտահարված երակի մեջ փոքր կաթետերի միջոցով ՈՒՁՀ վերահսկման տակ։ Այս սոսինձը կազմված է ցիանոակրիլատից և նախատեսված է երակի կապման համար ու արյան հոսքի ուղղորդման դեպի առողջ երակներ[58]։

Բուժումից հետո օրգանիզմը բնական եղանակով ներծծում է բուժված երակը, որը վերջում վերանում է։ Բժշկական սոսինձը, պահանջելով միայն փոքր կտրվածք և հիվանդանոցային բուժման բացակայություն, վերջին տարիների ընթացքում առաջացրել է մեծ հետաքրքրություն, ցուցաբերելով 96.8% արդյունավետության ցուցանիշներ[59]։

Այս բուժումից, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի բուժումից հետո, պահանջվում է հետագա խորհրդատվություն՝ ախտահարված երակի ստուգման ու վիճակը գնահատելու և անհրաժեշտության դեպքում բուժումը շարունակելու համար։

Էխոթերապեվտիկ բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երակների վարիկոզ լայնացման ոլորտում վերջին բժշկական նորամուծությունից է բարձր ինտեսիվության կենտոնացված ուլտրաձայնային թերապիան (անգլ.՝ HIFU։ High-intensity focused ultrasound)։ Բուժման այս ձևը հանդիսանում է լիովին ոչ ինվազիվ ու պարտադիր չէ, որ կատարվի վիրահատարանում, ի տարբերություն այլ կիրառվող միջամտությունների։ Սա պայմանավորված է նրանով, որ այս մեթոդը ներառում է իր մեջ մարմնի արտաքինից բուժում, երբ տեղի է ունենում ներթափանցում առանց մաշկը վնասելու՝ տվյալ տարածքում երակների բուժման համար[60]։ Այս տեսակ բուժումը սպիներ չի թողնում և թույլ է տալիս հիվանդին անմիջապես վերադառնալ իր առօրյա կյանքին։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երակների վարիկոզ լայնացումը առավելապես տարածված է 50 տարեկանից հետո[61]։ Ավելի հաճախ հանդիում է կանանց մոտ[62]։ Կա ժառանգականության դեր առաջացման մեջ։ Այս հիվանդությունը հաճախ նկատվել է ծխողների, քրոնիկ փորկապությամբ տառապողների ու այն մասնագետների մոտ, ում աշխատանքը պահանջում է երկար ժամանակ ոտքերի վրա կանգնած մնալ, ինչպիսին են մատուցողներ, բուժքույրեր, դիրիժորեր, թատրոնի դերասաններ, տարբեր խաղերի մրցավարներ, պահակներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, վաճառողներ, վիրաբույժներ և այլն[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Varicose Veins»։ National Heart, Lung, and Blood Institute (NHLBI)։ Վերցված է 20 January 2019 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Varicose Veins - Cardiovascular Disorders»։ Merck Manuals Professional Edition (en-CA)։ Վերցված է 20 January 2019 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Varicose Veins»։ medlineplus.gov։ Վերցված է 20 January 2019 
  4. «Experiences of living with varicose veins: A systematic review of qualitative research»։ Journal of Clinical Nursing 28 (7–8): 1085–1099։ April 2019։ PMID 30461103 ։ doi:10.1111/jocn.14720 
  5. 5,0 5,1 «Varicose veins and spider veins»։ womenshealth.gov (անգլերեն)։ 15 December 2016։ Վերցված է 21 January 2019 
  6. 6,0 6,1 «Non-randomized comparative study of three methods for great saphenous vein ablation associated with mini-phlebectomy; 48 months clinical and sonographic outcome»։ Annals of Medicine and Surgery (անգլերեն) 80: 104036։ August 2022։ ISSN 2049-0801։ PMC 9283499 ։ PMID 35846854 ։ doi:10.1016/j.amsu.2022.104036 
  7. «Varicose veins Introduction - Health encyclopaedia»։ NHS Direct։ 8 November 2007։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2007-ին։ Վերցված է 20 January 2019 
  8. Handbook of Venous Disorders : Guidelines of the American Venous Forum Third Edition (անգլերեն)։ CRC Press։ 2008։ էջ 6։ ISBN 9781444109689 
  9. 9,0 9,1 «Varicose veins»։ BMJ Clinical Evidence 2011։ January 2011։ PMC 3217733։ PMID 21477400 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Varicose veins»։ nhs.uk (անգլերեն)։ 2017-10-23։ Վերցված է 2020-12-29 
  11. «Clinical review of varicose veins: epidemiology, diagnosis and management»։ GPonline 
  12. «Chronic Venous Insufficiency»։ The Lecturio Medical Concept Library։ Վերցված է 9 July 2021 
  13. «Varicose Vein Surgery Workup: Approach Considerations, Tests for Ruling Out Deep Venous Thrombosis As Cause, Tests for Demonstrating Reflux»։ emedicine.medscape.com։ Վերցված է 2022-04-12 
  14. 14,0 14,1 Goldman M. (1995) Sclerotherapy, Treatment of Varicose and Telangiectatic Leg Veins. Hardcover Text, 2nd Ed.
  15. «Linkage to the FOXC2 region of chromosome 16 for varicose veins in otherwise healthy, unselected sibling pairs»։ Journal of Medical Genetics 42 (3): 235–239։ March 2005։ PMC 1736007։ PMID 15744037։ doi:10.1136/jmg.2004.024075 
  16. «Myth or Fact: Crossing Your Legs Causes Varicose Veins»։ Duke University Health System։ March 16, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-05-ին։ Վերցված է March 1, 2014 
  17. «Physiopathologie Hémodynamique de l'Insuffisance veineuse»։ Chirurgie des veines des Membres Inférieurs։ AERCV editions 23 (Paris France)։ 1996։ էջ 49 
  18. «Varicose veins arising from the pelvis due to ovarian vein incompetence»։ International Journal of Clinical Practice (Int J Clin Pract.) 59 (10): 1195–1203։ October 2005։ PMID 16178988։ doi:10.1111/j.1368-5031.2005.00631.x 
  19. «Recurrent varicose veins of both lower limbs due to bilateral ovarian vein incompetence»։ Annals of Vascular Surgery 14 (4): 397–400։ July 2000։ PMID 10943794։ doi:10.1007/s100169910075 
  20. «Pelvic vein reflux in female patients with varicose veins: comparison of incidence between a specialist private vein clinic and the vascular department of a National Health Service District General Hospital»։ Phlebology 24 (3): 108–113։ June 2009։ PMID 19470861։ doi:10.1258/phleb.2008.008041 
  21. «Primary avalvular varicose anomalies are a naturally occurring phenomenon that might be misdiagnosed as neovascular tissue in recurrent varicose veins»։ Journal of Vascular Surgery. Venous and Lymphatic Disorders 2 (4): 390–396։ October 2014։ PMID 26993544։ doi:10.1016/j.jvsv.2014.05.003 
  22. «Part one: for the motion. Venous perforator surgery is proven and does reduce recurrences»։ European Journal of Vascular and Endovascular Surgery 48 (3): 239–242։ September 2014։ PMID 25132056։ doi:10.1016/j.ejvs.2014.06.044 
  23. «Incompetent perforating veins are associated with recurrent varicose veins»։ European Journal of Vascular and Endovascular Surgery 21 (5): 458–460։ May 2001։ PMID 11352523։ doi:10.1053/ejvs.2001.1347 
  24. Pathophysiology for the Boards and Wards (Fourth ed.)։ Lippincott Williams & Wilkins։ 2009։ ISBN 978-0-7817-8743-7 
  25. «Late follow-up of a randomized trial of routine duplex imaging before varicose vein surgery»։ The British Journal of Surgery 98 (8): 1112–1116։ August 2011։ PMID 21618499։ doi:10.1002/bjs.7579 
  26. «Diagnosis and management of varicose veins in the legs: NICE guideline»։ The British Journal of General Practice 64 (623): 314–5։ June 2014։ PMC 4032011։ PMID 24868066։ doi:10.3399/bjgp14X680329 
  27. «Revision of the CEAP classification for chronic venous disorders: consensus statement»։ Journal of Vascular Surgery 40 (6): 1248–1252։ December 2004։ PMID 15622385։ doi:10.1016/j.jvs.2004.09.027 
  28. 28,0 28,1 Bailey & Love's Short Practice of Surgery (26th ed.)։ London: Hodder Arnold։ 2013։ ISBN 978-1-4441-2127-8 
  29. «Systematic review and meta-analysis of randomized controlled trials evaluating long-term outcomes of endovenous management of lower extremity varicose veins»։ Journal of Vascular Surgery. Venous and Lymphatic Disorders 6 (2): 256–270։ March 2018։ PMID 29292115։ doi:10.1016/j.jvsv.2017.10.012 
  30. «Randomized clinical trial of endovenous laser ablation versus direct and indirect radiofrequency ablation for the treatment of great saphenous varicose veins»։ The British Journal of Surgery 106 (8): 998–1004։ July 2019։ PMC 6618092 ։ PMID 31095724 ։ doi:10.1002/bjs.11187 
  31. «Interventions for great saphenous vein incompetence»։ The Cochrane Database of Systematic Reviews 2021 (8): CD005624։ August 2021։ PMC 8407488 ։ PMID 34378180 ։ doi:10.1002/14651858.CD005624.pub4 
  32. NICE (July 23, 2013)։ «Varicose veins in the legs: The diagnosis and management of varicose veins. 1.2 Referral to a vascular service»։ National Institute for Health and Care Excellence։ Վերցված է August 25, 2014 
  33. «Varicose veins and their management»։ BMJ 333 (7562): 287–292։ August 2006։ PMC 1526945։ PMID 16888305։ doi:10.1136/bmj.333.7562.287 
  34. «Changes of cutaneous microcirculation from elasto-compression in chronic venous insufficiency»։ International Angiology 7 (2): 146–154։ April 1988 
  35. «Effect of sequential pneumatic compression therapy on venous blood velocity, refilling time, pain and quality of life in women with varicose veins: a randomized control study»։ Journal of Physical Therapy Science 28 (7): 1981–1987։ July 2016։ PMC 4968489։ PMID 27512247։ doi:10.1589/jpts.28.1981 
  36. «Incidence of deep vein thrombosis after varicose vein surgery»։ The British Journal of Surgery 91 (12): 1582–1585։ December 2004։ PMID 15386324։ doi:10.1002/bjs.4701 
  37. «Strip-track revascularization after stripping of the great saphenous vein»։ The British Journal of Surgery 94 (7): 840–843։ July 2007։ PMID 17410557։ doi:10.1002/bjs.5598 
  38. «Long saphenous vein saving surgery for varicose veins. A long-term follow-up»։ European Journal of Vascular Surgery 4 (4): 361–364։ August 1990։ PMID 2204548։ doi:10.1016/S0950-821X(05)80867-9 
  39. 39,0 39,1 39,2 «CHIVA method for the treatment of chronic venous insufficiency»։ The Cochrane Database of Systematic Reviews 2021 (9): CD009648։ September 2021։ PMC 8481765 ։ PMID 34590305 ։ doi:10.1002/14651858.CD009648.pub4 
  40. «A comparison between cryosurgery and conventional stripping in varicose vein surgery: perioperative features and complications»։ Annals of Vascular Surgery 20 (3): 306–311։ May 2006։ PMID 16779510։ doi:10.1007/s10016-006-9051-x 
  41. 41,0 41,1 41,2 41,3 «Injection sclerotherapy for varicose veins»։ The Cochrane Database of Systematic Reviews 2021 (12): CD001732։ December 2021։ PMC 8660237 ։ PMID 34883526 ։ doi:10.1002/14651858.CD001732.pub3 
  42. Pak, L. K. et al. "Veins & Lymphatics," in Lange's Current Surgical Diagnosis & Treatment, 11th ed., McGraw-Hill.
  43. de Ávila Oliveira Ricardo, Riera Rachel, Vasconcelos Vladimir, Baptista-Silva Jose Cc (2021-12-10)։ «Injection sclerotherapy for varicose veins»։ The Cochrane Database of Systematic Reviews 2021 (12): CD001732։ ISSN 1469-493X։ PMC 8660237 ։ PMID 34883526 ։ doi:10.1002/14651858.CD001732.pub3 
  44. «Sclerotherapy and Ultrasound-Guided Sclerotherapy»։ The Vein Book։ 2007։ էջեր 189–199։ ISBN 978-0-12-369515-4։ doi:10.1016/B978-012369515-4/50023-5 
  45. «Foam echo sclerotherapy of the small saphenous vein»։ Australian and New Zealand Journal of Phlebology 8 (1)։ December 2004 
  46. Finkelmeier, William R. (2004) "Sclerotherapy", Ch. 12 in ACS Surgery: Principles & Practice, WebMD, 0-9748327-4-X.
  47. «Anaphylaxis Following Foam Sclerotherapy: A Life Threatening Complication of Non Invasive Treatment For Varicose Veins»։ EJVES Extra 13 (6): 87–89։ 2007։ doi:10.1016/j.ejvsextra.2007.02.005 
  48. «Temperature profiles of 980- and 1,470-nm endovenous laser ablation, endovenous radiofrequency ablation and endovenous steam ablation»։ Lasers in Medical Science 29 (2): 423–429։ March 2014։ PMID 24292197։ doi:10.1007/s10103-013-1449-4 
  49. Medical Services Advisory Committee, ELA for varicose veins. MSAC application 1113, Dept of Health and Ageing, Commonwealth of Australia, 2008.
  50. «Effectiveness of endovenous laser treatment in eliminating superficial venous reflux»։ Phlebology 23 (1): 21–31։ 2008։ PMID 18361266։ doi:10.1258/phleb.2007.007019 
  51. Publishing BIBA (2007-02-13)։ «What is the best treatment for varicose veins?»։ Vascular News (en-GB)։ Վերցված է 2021-08-31 
  52. «Endovenous obliteration with radiofrequency-resistive heating for greater saphenous vein insufficiency: a feasibility study»։ Journal of Vascular and Interventional Radiology 13 (6): 569–575։ June 2002։ PMID 12050296։ doi:10.1016/S1051-0443(07)61649-2 
  53. «Prospective randomised study of endovenous radiofrequency obliteration (closure) versus ligation and vein stripping (EVOLVeS): two-year follow-up»։ European Journal of Vascular and Endovascular Surgery 29 (1): 67–73։ January 2005։ PMID 15570274։ doi:10.1016/j.ejvs.2004.09.019 
  54. «An opinion — surgery for small saphenous reflux is obsolete!»։ Australian and New Zealand Journal of Phlebology 8 (1)։ December 2004 
  55. «Randomized clinical trial of endovenous laser ablation versus steam ablation (LAST trial) for great saphenous varicose veins»։ The British Journal of Surgery 101 (9): 1077–1083։ August 2014։ PMID 24981585։ doi:10.1002/bjs.9580 
  56. «Obliteration of varicose veins with superheated steam»։ Phlebolymphology 19 (4): 174–181։ 2011 
  57. «Assessment of the efficacy and safety of steam vein sclerosis as compared to classic surgery in lower extremity varicose vein management»։ Wideochirurgia I Inne Techniki Maloinwazyjne = Videosurgery and Other Miniinvasive Techniques (english) 10 (1): 15–24։ April 2015։ PMC 4414100։ PMID 25960788։ doi:10.5114/wiitm.2015.48573 
  58. «Medical Adhesive Closure»։ Melbourne Varicose Veins։ 2021 
  59. «Medical Super Glue»։ The Vein Institute։ 2021 
  60. CHOLLET Daniel (12 October 2022)։ «ULTRasOns. au diable les varices»։ le Régional L'écho։ էջ 28 
  61. Fifth Edition: Diseases of the Human Body։ Philadelphia, PA: F.A. Davis Company։ 2011։ էջ 335։ ISBN 978-0-8036-2505-1 
  62. «Varicose Veins - How to Prevent Them in Time?» (սլովեներեն)։ Վերցված է 11 March 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ