Երակիկներ
Երակիկներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | միկրոսխեմաներ, segment of venous tree organ?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | արյունատար անոթներ |
Միանում է | Մազանոթներ և երակ |
MeSH | A07.015.461.920 և A07.015.908.952 |
Foundational Model of Anatomy | 63130 |
Terminologia Anatomica 98 | A12.0.00.037 |
Terminologia Histologica | H3.09.02.0.03002 |
Երակիկներ (վենուլներ), շատ փոքր տրամագծով երակներ միկրոշրջանառության համակարգում, որ թույլ են տալիս արյունը մազանոթներից վերադառնա երակային համակարգ՝ լցվելով ավելի մեծ երակներ: Հետմազանոթային երակիկները երակներից ամենափոքրն են, որոնց տրամագիծը տատանվում է 10-ից մինչև 30 միկրոմետր (մկմ): Երբ հետմազանոթային երակիկների տրամագիծը մեծանում է մինչև 50 մկմ, դրանք կարող են իրենց պատում ներառել հարթ մկաններ և կոչվում են մկանային երակիկներ[2]: Երակները պարունակում են արյան ընդհանուր ծավալի մոտ 70%-ը, իսկ մոտ 25%-ը պարունակվում է երակիկներում[3]: Շատ երակիկներ միավորվում են՝ ձևավորելով երակ:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմազանոթային երակիկների պատը կազմված է էնդոթելի մեկ շերտից՝ շրջապատված հիմային (բազալ) թաղանթով: Նրանց չափերը տատանվում են 10-ից 30 միկրոմետրի սահմանում և չափազանց փոքր են հարթ մկաններ պարունակելու համար: Փոխարենը, դրանց հենվում են պերիցիտներ, որոնք փաթաթվում են նրանց շուրջը զամբյուղաձև[2]: Երբ հետմազանոթային երակիկների տրամագիծը մեծանում է մինչև 50 մկմ, դրանք պատում կարող են ներառել հարթ մկաններ և կոչվում են մկանային երակիկներ[2]: Նրանց պատը կազմված է 3 շերտից. ներքին էնդոթելային շերտ, որը բաղկացած է կենսաբանական թաղանթի գործառույթ կատարող էնդոթելային բջիջներից, մկանային և առաձգական հյուսվածքի միջին շերտ և փուխր շարակցական հյուսվածքի արտաքին շերտ։ Միջին շերտը թույլ է զարգացած, ուստի երակիկների պատերն ավելի բարակ են, քան զարկերակիկներինը։ Երակիկների պատը ծակոտկեն է, ուստի հեղուկը և արյան բջիջները կարող են հեշտությամբ շարժվել արյան հոսքից պատերի միջով դեպի միջբջջային տարածություն:
Ադենոհիպոֆիզի և նեյրոհիպոֆիզի միջև գտնվող կարճ պորտալ երակիկները թույլ են տալիս արագ հորմոնալ փոխանակում արյան միջոցով[4]: Մասնավորապես, հիպոֆիզի բլթակների ներսում և միջև կան միավորող միջբլթային երակիկների առկայության մասին անատոմիական ապացույցներ, որոնք ապահովում են արյան հոսքը հիպոֆիզի առաջային բլթից դեպի հետինը, ինչը հեշտացնում է տեղեկատվության փոխանակումը հիպոֆիզի բլթերի միջև[4]:
Ի տարբերություն սովորական երակիկների, բարձր էնդոթելային երակիկները հատուկ տեսակ են, որոնց էնդոթելը կազմված է պարզ խորանարդաձև էպիթելային բջիջներից։ Այս մասնագիտացված երակիկների միջոցով լիմֆոցիտները թողնում են արյան հոսքը և վարակի առկայության դեպքում մտնում ավշային հանգույցներ: Զարկերակիկների համեմատ երակիկներն ավելի լայն են և ունեն շատ ավելի թույլ մկանային շերտ: Դրանք մարդու մարմնի ամենափոքր միասնական ընդհանուր ճյուղերն են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ 2,0 2,1 2,2 Standring, Susan (2016). Gray's anatomy: the anatomical basis of clinical practice (Forty-first ed.). [Philadelphia]. էջ 131. ISBN 9780702052309.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Woods, Susan (2010). Cardiac Nursing. New York: Lippincotts. էջ 955. ISBN 9780781792806.
- ↑ 4,0 4,1 Gross, PM; Joneja, MG; Pang, JJ; Polischuk, TM; Shaver, SW; Wainman, DS (1993). «Topography of short portal vessels in the rat pituitary gland: A scanning electron-microscopic and morphometric study of corrosion cast replicas». Cell and Tissue Research. 272 (1): 79–88. doi:10.1007/bf00323573. PMID 8481959. S2CID 23657199.