Երաժշտությունը Հարավային Կորեայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Կորեայի երաժշտությունը զարգացել է տասնամյակների ընթացքում, սկսած Կորեական պատերազմի ավարտից։ Նրա հիմքն է համարվում կորեացիների երաժշտությունը, հազարավոր տարիներ թերակղզում բնակեցված։ Ժամանակակից հարավկորեական երաժշտությունը բաժանված է երեք հիմնական կատեգորիաների՝ ավանդական կորեական ժողովրդական երաժշտություն, հայտնի երաժշտություն, կամ քեյ փոփ, և արևմուտքից ոգեշնցված երաժշտություն։

Կորեական ավանդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հիշատակումները կորեական երաժշտության մասին գալիս են հնագույն ժամանակներից։ Ճապոնական գաղութացման ժամանակ, կորեական երաժշտությունը փաստացի կերպով վերացվել է։ Բայց հետպատերազմյան շրջանում կարճ ժամանակում երաժշտությունը սկսում է վերածնվել հայրենասիրական և ժողովրդական երգերով։ 1948 թվականին Կորեան բաժանվել է Հարավային և Հյուսիսային Կորեաների, որոնցում ստեղծվել է իր սեփական մոտեցումը երաժշտությանը։ Կորեական ավանդական երաժշտությունը ներառում է ժողովրդական, դասական և պալատական երաժշտություն։ Ժողովրդականի հիմնական ժանրեն են համարվում սանջոն, փհանսորին և նոնակը։ Կորեական պալատական (ծիսական) երաժշտության երեք տեսակներն են համարվում աակը, հյանակը և թանակը։

Հայտնի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

EXO բոյ բենդը
2ne1 աղջիկների խումբը

Հայտնի երաժշտությունը, որպես օրենք, անգլեներով կոչվում է քեյ փոփ, կամ կորեերենով կայո (가요): Ժամանակակից քեյ փոփում գերակշռում են պարային խմբերը, կազմված գեղեցիկ արտաքին ունեցող և պարային լավ ունակություններ ունեցող արտիստներից։ Ներկա պահին կորեական երաժշտությունը և էստրադայի աստղերը այնքան հայտնի են, որ ասիացիների համար հորինվել է հատուկ անուն` Հալլյու (한류), որը նշանակում է կորեական ալիք և արտացոլում է ժամանակակից կորեական մշակույթի ազդեցությունը ամբողջ աշխարհի վրա[1]։ Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը այսօր համարվում է երիտասարդական մշակույթի շարժիչ գործոնը Ասիա-Խաղաղօվիկանոսյան տարածքում, հատուկ շեշտ դրված է Չինաստանի, Հոնկոնգում, Ճապոնիայում, Թայվանում և Ասիայի հարավ-արևելք մեծ մասի վրա։

Ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոթ (кор: 트로트), երաժշտական ժանր, համարվում է կորեական երաժշտության ամենահին ձևերից։ Ձևավորվել է 1900-ական թվականներին երբ Ճապոնիան գաղութացնում էր Կորեան։ Կորեայում ժանրի համար ընդունված են մի քանի տարբեր անվանումներ, ինչպիսիք են՝ yuhaengga, ppongtchak և t’urotu: Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ճապոնիայի Կորեայի հանդեպ ունեցած իշխանությունների ավարտից հետո, թրոթը սկսել է կենտրոնանալ արևմտյան երաժշտության վրա։ Դա հիմնականում բացատրվում է երկու պատճառներով։ Առաջին հերթին, Հարավային Կորեայի իշխանության նպատակն էր դարձել կոմունիզմի գաղափարական արժեքների վերացումը։ Երկրորդ հերթին, ամերիկական զինվորների Կորեայում գտնվելու ժամանակ, կորեացի երաժիշտները ուշադրություն են դարձրել ամերիկական երաժշտական ժանրերի հայտնիությանը։ Թրոթի հայտնիությունը նվազել է 1980-1990-ական թվականների ընթացքում, ներկա պահին ժանրը վերածնունդ է ապրում։

Корейская рок-группа No Brain

Ռոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոք երաժշտությունը Կորեա է ներթափանցել Կորեական պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորների միջոցով։ Շին Ջունգ Հյոնը, ում հաճախ անվանում են "կորեական ռոքի կնքահայր", ստեղծել է հոգեբանական ռոքի սեփական ոճը 60-ական և 70-ական թվականներին և ձայնագրել է ալբոմների բազմաթիվ խմբերի հետ, ինչպիսիք են՝ Add 4, the Men, և Yup Juns, ինչպես նաև երգեր է գրել և նվագել հայտնի կատարողների համար, որոնց թվին են պատկանում Կիմ Չհու Ջան, Չանգ Հյոնգը, և ավելի քիչ հայտնիություն ունեցողների համար, օրինակ Կիմ Չոնգ Մինը։ Նախագահ Փակ Չոնգ Հիի մասին գովաբանական երգ գրելու հնարավորությունից հրաժարվելուց հետո, Շինի երաժշտությունը արգելվել է նախագահի կողմից, իսկ նրան բանտարկել են մարիխուանա պահելու համար։ Շինին բանտարկելու պատճառով կորեական ռոքի զարգացումը դադարել է։

1980-ական թվականներին, մարդկանց երաժշտական նախընտրությունները փոխվել են։ Բեմը եղել է մետալի իշխանության ներքո, որի գլխավոր կատարողներն են եղել Boohwal, Baekdoosan և Sinawe խմբերը, որոնք միասին հայտնի են եղել որպես Մեծ եռյակ[2]։

Ռոք երաժշտության վերածնունդը եղել է 90-ական թվականներին նախագահ Րո Դե Ուի գալով։ Քանի որ, տեղեկությունը ազատ թափանցում էր երկրի, ավելի շատ կորեացի երատիսարդներ սկսեցին ստեղծել սեփական ռոք խմբերը[3]։ Երկու ամենավաղ հայտնված խմբերն են եղել Crying Nut և No Brain: Նրանք երկիր բերեցին մի շարք նոր ժանրեր, որոնց խարնուրդը անվանվեց "Chosun Punk": Համաշխարհայնացման մեծացման և համացանցի հետ միասին, երաժշտական բեմը դարձավ ավելի բազմազան և ավելացնում էր ավելի շատ նոր ոուղղություններ։ 90-ականների վերջերին երաժշտական ժանրերի բազմազանությունը շարունակում էր մեծանալ, և երիտասարդ խմբեր Rux և The Geeks Կորեա բերեցին մի նոր ուղղություն պանկի հարդոր - straight edge:

Ֆոլկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թհոն կիթառը (통 기타) համարվում է կորեական ֆոլկ երաժշտության և ֆոլկլորի ձևերից մեկը, տարածված 60-ական և 70-ական թվականներին։ Ուղղության վրա մեծ ազդեցություն է ունեցել ամերիկական ֆոլկ երաժշտությունը և ժանրի ներկայացուցիչները համարվում էին ամերիկական ֆոլկ երաժիշտների կորեական տարբերակը, ինչպիսիք են` Ջոան Բաեզը և Բոբ Դիլանը։ Ամենավաղ և հայտնի ֆոլկ երաժիշտներից են եղել Կիմ Մին Կին և Ամերիկայում կրթություն ստացած Հանգ Թե Սուն։ Հանգը և Կիմը ձայնագրել են քաղաքական ուղղվածություն ունեցող ֆոլկ երգեր, արդյունքում կատարողների երաժշտությունը արգելվել է բռնակալ կառավարիչ Փակ Չոնգ Հիի կողմից։ Չնայած կառավարության ջանքերին ֆոլկ երաժշտությունը արգելելու դեմ. հայտնի ֆոլկ երգերը ավելի հաճախ են սկսել օգտագործել Կորեայում սոցիալական փոփոխությունների համար, որը ծնել է նորե ունդոն (노래 운동) տերմինը, կամ բառացիորեն`"երգի շարժում": 1987 թվականին, Հարավային Կորեայի ժողովրդավարության անցման ժամանակ, դարձել է հայտնի քաղաքական ակտիվիստ ժողովրդական երաժիշը Կիմ Կվանգ Սոկը, որի երգերը հնչել են դեմոկրատական հանդիպումների ժամանակ։

PSY

Հիփ հոփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սեուլը, Բուսանը և Դեգուն, հիփ հոփը դարձել է մշակութային երևույթ։ Ժանրի ճանաչությունը ավելանում է 90-ական թվականներից, հատկապես նրա զարգացման վրա ազդել են Սո Թե Ջին և Boys' smash խումը "I know" (кор: Nan arayo 난 알아요) անվանումով։ Ուղղությունը նաև սկսել է միջազգային ուշադրություն գրավել 2000- ական թվականներին կորեացի կատարողների հաջողություններով, տարբեր առաջնություններում ելույթ ունենալուց։ 2004 թվականին "It's Raining" ալբոմի շնորհիվ, երգիչ Rain-ը դարձել է առաջին կորեացի միջազգային աստղը։ Համացանցային խանութները ակտիվորեն ազդոի, են նոր մշակութի առաջխաղացմանը։ 2012 թվականի հուլիսի 15-ին, հարավկորեացի կատարող Psy-ը թողարկել է "Gangnam Style" (강남 스타일) հիթը։ Տեսահոլովակը հայտնվել է «Գինեսի ռեկորդների գրքում» որպես տեսանյութ, ամենաշատ «լայքեր» հավաքած տեսանյութ YouTube-ի պատմության մեջ, ինչպես նաև դարձել է լիդեր դիտումների քանակով։

Այդոլ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ քեյ փոփ տերմինով կարելի է հասկանալ կորեական ժամանակակից երաժշտության յուրաքանչյուր ժանր, իհարկե երկրի սահմաններից դուրս, քեյ փոփ ասելով կարելի է հասկանալ բացառապես երաժշտություն, որը կատարում են այսպես կոչված այդոլները կամ իդոլները (кор: 아이돌): Նրանք հիմնականում կազմված են մի քանի միասեռ կատարողներից, որոնց երգացանկի մեջ է մտնում համահունչ հիփ հոփը, պարային և էլեկտրոնային երաժշտությունը։ Հայտնի այդոլ խմբերի օրինակներ են. EXO Bts, GOT7, JYJ, TVXQ, Super Junior, Wonder Girls, Girls' Generation, SHINee, SS501, BIGBANG, 2PM, 2AM, B2ST, MBLAQ, 2NE1, T-ara, 4Minute, Secret, SISTAR, Brown Eyed Girls, F(x), The Grace, Crayon Pop, U-KISS, Girl’s Day, After School, Teen Top, Infinite, B1A4, Block B, Kara, B.A.P, CNBLUE, Nu'est, BTOB, VIXX, Nine Muses, Apink և miss A: Ինչպես նաև գոյություն ունեն CO-ED խմբեր, կազմված տարբեր սեռերի ներկայացուցիչներից։

Անկախ հայտնի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Jaurim ինդի խումբը

Անկախ երաժշտության հայտնիությունը, ինչպիսին է անկախ հիփ հոփ և ինդի ռոքը, կամ ինդին (կորեերեն՝ 인디), թափ է հավաքում։ Այսօր ինդի ռոք ասելով՝ նկատի ունեն նրբագեղ, նուրբ, հետադարձ երաժշտություն առանց ագրեսիայի։ Ինչպես նաև գրեթե առանց ռոքի կատարման մելանխոլիկ բալլադներ։ Ժանրի հայտնիությունը հաստատվում է անկախության ակտերով և այդ իրադարձության մասին լուսաբանումը հայտնի բոլգերում։ 1990-ական և 2000-ական թվականների հայտնի ինդի խմբերին են պատկանում Jaurim-ը (կորեերեն՝ 자우림), Huckleberry Finn-ը (կորեերեն՝ 허클베리 핀), Nell-ը (կորեերեն՝ ), Mot-ը (կորեերեն՝ ), Cherry Filter-ը (կորեերեն՝ 체리 필터), և Third Line Butterfly (կորեերեն՝ 3호선 버터플라이) և ավելի հայտնի Busker Busker խումբը։

Դասական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական սիմֆոնիկ նվագախմբում ելույթ են ունենում հայտնի կատարողներ և մենակատարներ։ Համաշխարհային ճանաչում կորեացի կոմպոզիտոր է համարվում Լի Սինը, որը մասնագիտացած է մանկական երաժշտությունում։ Դաշնակահարներ և կոմպոզիտորներ, ինչպիսին է Յիրուման, հայտնի են դարձել արևմուտքում 2000-ական թվականներին։ Բազմաթիվ համաշխարհային ակնառու կոմպոզիտորներ ունեն կորեական ծագում։ Նրանց թվին են պատկանում՝ Լի Յոնգ Չան, որը ծնվել է 1931 թվականին Վոնջուում և սովորել է Փարիզի երաժշտության և պարի բարձրագույն կոնսերվատորիայում և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում։ Նա իր ուսումը շարունակել է Մանհեթենի երաժշտական դպրոցում։ Լին դժվարությունների է հանդիպել ճապոնական օկուպացիայի և կորեական պատերազմի ժամանակ, չնայած դրանց. նա կարողացել է դառնալ 20-րդ դարի կորեական երաժշտության ուժերից մեկը[4]։

Ժամանակակից կորեական քրիստոնեական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության գալով, ավետարանականների իրենց հավատի համար երաժշտության օգտագործումը բերեց երգչախմբերի ստեղծմանը, ինչպես եկեղեցու ներսում, այնպես էլ եկեղեցուց դուրս և ինչպես նաև ամերիկական ոճով քրիստոնեական երգերի հայտնվելով, նրանք կատարում են կորեերենով։

Արևմտյան և ավանդական ոճերի խառնուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական կորեական երաժշտական գործիքները, միավորելով արևմտյան հարվածային գործիքներով, ծնել են կորեական երաժշտության նոր ալիք 1998 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "South Korea's pop-cultural exports: Hallyu, yeah!". The Economist. 2010-01-25. Retrieved 2012-04-01
  2. Russell, Mark James. Pop Goes Korea: Behind the Revolution in Movies, Music, and Internet Culture., Berkeley, CA: Stone Bridge, 2008. Print.
  3. Stephen Epstein: Korea's indie rock scholar, Korea.net. Retrieved 31 January 2014.
  4. University of South Florida (2012), Celebrating women composers