Երաժշտական անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երաժշտական անսամբլ. լարային կվարտետ

Երաժշտական անսամբլը (հայտնի է նաև երաժշտական համույթ) երկու կամ ավելի երաժիշտների գործիքային և կամ ոկալային համատեղ կատարումն է։ Որոշ անսամբլեր բաղկացած են միայն երաժշտական գործիքներից։ Որոշ անսամբլեր կազմված են միայն երգիչներից։ Կան անսամբլեր որոնք բաղկացած են և՛ երաժշտական գործիքներից, և՛ երգիչներից։

Անսամբլ (ensemble) բառը առաջացել է լատիներեն insimul (in- + simul՝ միևնույն ժամանակ) բառից։ Ֆրանսերեն ensemble բառը նշանակում է միասին, ամբողջական, միաձուլված։

Կան տարբեր տեսակի անսամբլեր՝ կամերային, ջազային, ռոք, փոփ և այլն։

Անսամբլը կարող է բաղկացած լինել երկուսից մինչև տասնչորս, տասնհինգ երաժշտից։ Դրանից ավելը արդեն նվագախումբ է։ Անսամբլերը ըստ իրենց անդամների քանակի ունենում են տարբեր անվանումներ. երկու անդամից բաղկացածը դուետ, երեքից՝ տրո, չորսից՝ կվարտետ, հինգից՝ կվինտետ, վեցից՝ սեքստետ, յոթից՝ սեպտետ, ութից՝ օքտետ, իննից՝ նոնետ, տասից՝ դեքտետ։ Երբեմն անսամբլերն ունենում են տաստմեկ կամ տասներկու անդամ, դրանք կոչվում են հենդեքտետ և դուոդեքտետ։

Անսամբլերը դիրիժոր կամ խմբավար չեն ունենում։ Երբեմն խմբի ղեկավարի դերը ստանձնում է կազմի երաժիշտներից որևէ մեկը։

Դասական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական երաժշտություն նեկայացնող անսամբլերը կոչվում են կամերային անսամբլ։

Անսամբլային կազմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության պատմության ընթացքում որոշ հստակ կազմ ունեցող գործիքային անսամբլներ ավանդական անվանումներ են ձեռք բերել: Ամենատարածված անսամբլային կազմերն են.

Հնարավոր են նաև այլ կազմով անսամբլեր։ Այդպիտի անսամբլերը կոչվում են խառը անսամբլեր։ Խառը անսամբլերի դեպքում նշվում է կազմի քանակը (տրիո, կվարտետ, կվինտետ և այլն) և տվյալ անսամբլում առկա գործիքները (օրինակ՝ տրիո կլառնետի ջութակի և տավիղի համար)։