Երազումըս մի մաքի
Արտաքին տեսք
Երազումըս մի մաքի | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917 |
Հրատարակչություն | «Ժողովրդի ձայն» |
Վիքիդարան | Երազումըս մի մաքի |
Երազումըս մի մաքի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1917 թվականի դեկտեմբերի 24-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երեք ինքնագրեր, որոնցից մեկը Աշխեն Թումանյանի ալբոմում է։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 1-ին համարում[1], այնուհետև՝ Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 11-րդ էջում և Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 50-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 517.