Jump to content

Ետրո Վիլլեմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ետրո Վիլլեմս
հոլ.՝ Jetro Willems[1]
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1994(1994-03-30)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
Հասակ 177 սանտիմետր
Դիրք full-back

Ետրո Դանովիչ Սեքսեր Վիլլեմս (հոլ.՝ Jetro Danovich Sexer Willems, մարտի 30, 1994(1994-03-30)[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), հոլանդացի ֆուտբոլիստ, իսպանական «Կաստելյոն» ակումբի ձախ պաշտպան։ Հանդես է եկել Նիդերլանդների հավաքականում։

Ռոտերդամի «Սպարտայի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ի սկզբանե հանդես է եկել «Սպարտան'20» պատանեկան թիմում։ «Սպարտայի»" հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 16 տարեկանում «Գոու Ըհեդ Իգլզ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով[3]: 2011 թվականի օգոստոսի 31-ին Վիլեմսը տեղափոխվել է ՊՍՎ 800 հազար եվրոյով[4]։ Առաջին անգամ ակումբի հայտացուցակում ընդգրկվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Թել Ավիվի «Հապոել» ակումբի դեմ Եվրոպայի լիգայի խաղում, սակայն մնացել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել: 2011 թվականի հոկտեմբերի 23-ին «Վիտեսի» դեմ խաղում տեղի է ունեցել նրա պաշտոնական նորամուտը, որում Ետրոն 67-րդ րոպեին փոքր սրունքի վնասվածք է ստացել, և նրան փոխարինել է Աբել Տամատան։

2011 թվականի նոյեմբերի 3-ին նույն Թել Ավիվի «Հապոելի» դեմ Եվրոպայի լիգայի տնային խաղում Վիլլեմսը պաշտոնապես նշել է իր նորամուտը Եվրոպա լիգայում։ 17 տարեկան հասակում (ընդհանուր 6423 օր) նա դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, որ հոլանդական ակումբում խաղացել է եվրագավաթներում (գերազանցվել է «Այաքսից» Բրայան Ռոյի ռեկորդը)[5]։ 2011 թվականի նոյեմբերի 29-ին վերջնականապես տեղափոխվել է ակումբի հիմնական կազմ[6]։

2017 թվականի հուլիսի 17-ին Վիլլեմսը միացել է «Այնտրախտին». գործարքի գումարը, ըստ տարբեր տվյալնեի, կազմել է 5-9 միլիոն եվրո[7]։ 2017/18 մրցաշրջանում Վիլեմսը գերմանական թիմի կազմում նվաճել է Գերմանիայի ֆուտբոլի գավաթը[8]։

2019 թվականի օգոստոսի 2-ին վարձավճարով միացել է «Նյուքասլ Յունայթեդին»[9]։

2021 թվականի օգոստոսի 25-ին երկու տարվա պայմանագիր է կնքել «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբի հետ[10]։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին[11]։

2023 թվականի փետրվարի 23-ին մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Գրոնինգեն» ակումբի հետ[12]։ 2023 թվականի ամռանը տեղափոխվել է «Հերակլես»[13]։

2024 թվականի հուլիսի 25-ին պայմանագիր է կնքել իսպանական «Կաստելիոն» ակումբի հետ[14]։ Սեպտեմբերի 9-ին նշել է նորամուտը «Կադիսի» դեմ Սեգունդայի տնային խաղում՝ 89-րդ րոպեին փոխարինելով Օսկար Հիլին[15]։ Սեպտեմբերի 29-ին ծփել է նորամուտի գոլը «Տեներիֆեի» հետ հաղթական խաղում[16]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետրոն հանդես է եկել Նիդեռլանդների մինչև 15, 16 և 17 տարեկանների հավաքականներում, իսկ նրա առաջին գավաթը դարձել Է Եվրոպայի չեմպիոնական գավաթը մինչև 17 տարեկան խաղացողների շրջանում, որը նրա հավաքականը նվաճել է 2011 թվականին Սերբիայում կայացած առաջնությունում՝ հաղթելով գերմանացիներին 5:2 հաշվով[17]: Առաջին անգամ Նիդեռլանդների ազգային հավաքական Վիլեմսը հրավիրվել է 2012 թվականի մայիսի 7-ին[18]։ 2012 թվականի մայիսի 27-ին հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը ֆուտբոլիստին ընդգրկել Է Եվրոպայի առաջնության հայտացուցակում[19]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍՎ

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. Wedstrijd Sparta — Go Ahead Eagles Արխիվացված 2011-01-21 Wayback Machine(նիդեր.)
  4. Jetro Willems naar PSV Արխիվացված 2012-06-07 Wayback Machine(նիդեր.)
  5. «Willems schrijft geschiedenis met basisplaats bij PSV» (հոլանդերեն). Voetbal International. 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  6. «Willems definitief naar eerste selectie PSV» (հոլանդերեն). ED.nl. 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  7. «PSV defender Willems joins Frankfurt (22.07.2017)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Rebic und Gacinovic schießen Frankfurt zum Pokalsieg (21.09.2018)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  9. «"Jetro Willems' first day in pictures" (02.08.2019)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  10. «Neuzugang für die linke Abwehrseite». sgf1903.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «Willems: Vertrag aufgelöst». sgf1903.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «FC Groningen contracteert Willems». fcgroningen.nl (հոլանդերեն). 2023 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.
  13. «Heracles Almelo trekt Jetro Willems aan». heracles.nl (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Jetro Willems, nuevo jugador del CD Castellón». cdcastellon.com (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Castellón — Cadiz 1:3». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. «Castellón — Tenerife 2:1». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 19-ին.
  17. Oranje onder 17 schrijft met Europese titel geschiedenis Արխիվացված 2012-03-25 Wayback Machine(նիդեր.)
  18. Ван Марвейк будет выбирать из 36-ти футболистов
  19. Ван Марвейк определился с составом

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ետրո Վիլլեմս» հոդվածին։