Եվ այլ պաշտոնատար անձինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվ այլ պաշտոնատար անձինք
ռուս.՝ …И другие официальные лица
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍեմյոն Արանովիչ[1]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գորոխով
ԴերակատարներՎյաչեսլավ Տիխոնով
ՕպերատորՀենրիկ Մարանջյան
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ
IMDbID 0074081

«...Եվ այլ պաշտոնատար անձինք» (ռուս.՝ «…И другие официальные лица»), 1976 թվականի խորհրդային ֆիլմ[2], որը նկարահանել է ռեժիսոր Սեմյոն Արանովիչը[3][4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Պավլովիչ Իվանովը խորհրդային արտաքին առևտրային ասոցիացիայի ղեկավարն է։ Նրան բանակցություններ են սպասվում արտասահմանյան կոնցեռնի հետ՝ պոմպեր մատակարարելու համար։ Սակայն բանակցությունների մեկնարկից առաջ կոնցեռնի ղեկավար պարոն Քլարկը հայցում է Իվանովի ինքնաբացարկը՝ սկզբունքային տարաձայնությունների պատճառով։ Քսան տարի առաջ Քլարկն ու Իվանովը գործնական կոնֆլիկտ են ունեցել Աֆրիկայում իրենց աշխատանքի ընթացքում։ Իվանովի փոխարեն պատվիրակության ղեկավար է նշանակվում նրա տեղակալը, իսկ Իվանովին ուղարկում են Աֆրիկա։ Կոնստանտին Պավլովիչը ծանր է տանում տեղի ունեցածը։ Նա նաև խնդիրներ ունի ընտանիքում։ Նա ամուսնալուծված է, և որդին օտարանում իրենից։ Իսկ իր սիրելիին՝ թարգմանչուհի Իննա Վլադիմիրովնային, նա չի համարձակվում ներկայացնել ընտանիքին։

Աֆրիկայում, սակայն, Իվանովը հանդարտվում է և ուշքի գալիս։ Նրա փորձը օգնում է լուծել բարդ իրավիճակը։ Վերադառնալով Մոսկվա՝ Իվանովն օգնում է բանակցությունները դուրս բերել փակուղուց։ Քլարկը պատրաստ չէ արդար գին առաջարկել՝ առաջարկելով համաձայնագիր կնքել «գթասրտությունից ելնելով»՝ հանուն երկրների միջև լավ հարաբերությունների։ Ուղևորվելով արտադրող գործարան՝ Իվանովը իմանում է խորհրդային պոմպերի հիմնական մրցակցային առավելության մասին. դրանք կարող են մղել ցանկացած նյութ՝ ջրից մինչև ծանր նավթ։ Նա եզրակացնում է, որ Քլարկի շահերը ոչ թե քաղաքական են, այլ զուտ գործնական։ Դրանից հետո բանակցությունները հնարավոր է լինում հաջողությամբ ավարտել։ Ընտանեկան կյանքը նույնպես կարգավորվում է։ Վերջում Իննան մեկնում է օդանավակայան, իսկ Իվանովը մեքենայով գնում է նրա հետևից։ Ճանապարհին Իննան և Իվանովը միմյանց են նայում մեքենայի ապակու միջով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վյաչեսլավ ՏիխոնովԿոնստանտին Պավլովիչ Իվանով, արտաքին առևտրային ասոցիացիայի նախագահ
  • Իրինա ՄիրոշնիչենկոԻննա Վլադիմիրովնա, արտաքին առևտրային ասոցիացիայի թարգմանիչ
  • Անատոլի Գրաչով – Իգոր Նիկոլաևիչ Տոլկունով, Կոնստանտին Իվանովի առաջին տեղակալը
  • Վսեվոլոդ Սանաև – Օլեգ Մաքսիմովիչ Աստախով, նախարարի տեղակալ
  • Էռնստ Ռոմանով – Իլյա Կազիմիրովիչ Զուև, Կոնստանտին Իվանովի տեղակալ արտադրանքի գծով
  • Գունար Կիլգաս – Քլարկ, արտասահմանյան կոնցեռնի նախագահ
  • Վսեվոլոդ Յակուտ – Դոն-Խուան Միգել դե Կարասկո, գործարար, Կոնստանտին Իվանովի ծանոթը
  • Լև Դուրով – Ալեքսանդր Նիկոլաևիչ Վիսոտին, Աֆրիկայի երկրներից մեկում խորհրդային առևտրային ներկայացուցչության ղեկավար
  • Եվգենյա Խանաևա – Զինաիդա Պետրովնա, Կոնստանտին Իվանովի զոքանչը
  • Նիկոլայ Վոլկով ավագ – Կոնստանտին Իվանովի հայրը[6]
  • Ալեքսանդր Գալիբին – Յուրի Իվանով, Կոնստանտին Իվանովի որդին
  • Լև ԿրուգլիՉեռնեցով, պոմպեր արտադրող գործարանի ինժեներ

Էպիզոդներում

  • Մարիա Ավերբախ – Իննայի դուստրը
  • Օլգա Անոխինա
  • Ալեքսեյ Բախար
  • Տատյանա Բոբորիկինա – առևտրային ներկայացուցչության աշխատակից Աֆրիկայի երկրներից մեկում (դրվագ, որում նկարահանվել են դերասաններ Լ. Դուրովը, Վ. Տիխոնովը, Վ. Յակուտը)
  • Վիկտոր Կամաև – արտաքին առևտրային միավորման պատվիրակության ներկայացուցիչ Քլարկի հետ բանակցություններում
  • Վիկտոր Միրոշնիչենկո
  • Վիտաուտաս Պաուկշտե – Բոգան, Քլարկի կոնցեռնի կոմերցիոն տնօրեն
  • Իրինա Պետրովսկայա – Օլեգ Աստախովի քարտուղարը
  • Գլեբ Պլակսին – Սալիվան, Քլարկ կոնցեռնի կոմերցիոն տնօրեն
  • Բորիս Սոպոցկո – Քլարկի պատվիրակության թարգմանիչ
  • Գալինա Չիգինսկայա – արտաքին առևտրի ասոցիացիայի աշխատակից

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Գորոխով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սեմյոն Արոնովիչ
  • Բեմադրող օպերատոր՝ Հենրիկ Մարանջյան
  • Բեմադրող նկարիչ՝ Իսահակ Կապլան
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0074081/
  2. ...And Other Officials on KinoPoisk
  3. «Гости кинофестиваля «17 мгновений...» поделились своими воспоминаниями о Вячеславе Тихонове». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  4. Александр Галибин: «В жизни не бывает случайностей»
  5. Александр Галибин: Я посвятил фильм отцу-блокаднику
  6. ...And Other Officials (1976) Full Cast / Crew

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Муравьев А. «…И другие официальные лица», рецензия на фильм // «Ленинградская правда», 16 ноября 1976
  • Борис Пиляцкин «Тем больше спрос» (Худож фильмы «…И друтие официальные лица» и « Ответная мера») // «Советская культура», 18 ноября 1976