Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա

Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (անգլ.՝ Europe, the Middle East and Africa, Հյուսիսային Ամերիկայի գործարար շրջանակներում առավել հայտնի է ԵՄԱԱ կամ EMEA հապավումով), աշխարհագրական տարածաշրջան, որը կիրառվում է ինստիտուտների, կառավարությունների և մարքեթինգի, մեդիայի և բիզնեսի ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ ընդգծելու աշխարհագրական այդ տարածքը։ ԵՄԱԱ կամ անգլերեն EMEA հապավումը ձևավորվել է երկու աշխարհամասերի (Աֆրիկա և Եվրոպա) ու աշխարհագրական մեկ տարածքի՝ Միջին Արևելքի սկզբնատառերից։
Ինչպես երևում է անվանումից, աշխարհագրական այս տարածաշրջանը ներառում է բոլոր այն երկրները, որոնք գտնվում են Աֆրիկայում և Եվրոպայում, ինչպես նաև այն երկրները, որոնք ձևավորում են Միջին Արևելքը։ Տարածաշրջանը հիմնականում ներառում է եվրոպական և աֆրիկյան բոլոր երկրներն ու արևելքում հասնում մինչև Իրան՝ ներառյալ Ռուսաստանի մի մասը։ Սակայն, հապավումը չի ներառում աշխարհագրական այս տարածաշրջանում գտնվող երկրների անդրծովյան տարածքները, ինչպես օրինակ՝ Ֆրանսիական Գվիանան։ Այդուհանդերձ, տերմինը լիովին հասկանալի չէ, և չնայած այն սովորաբար վերաբերում է Եվրոպային, Միջին Արևելքին և Աֆրիկային, քիչ չեն դեպքերը, երբ ընկերությունները կամ այլ հաստատություններ փոփոխում են այն երկրները, որոնք ներառված են այս ընդհանուր տերմինի մեջ:
Պատճառներից մեկը, թե ինչու է տերմինը հաճախակի օգտագործվում, այն է, որ վերջինս օգտակար է բիզնես նպատակներով, քանի որ տարածաշրջանի մեծ մասը գտնվում է ժամային չորս գոտիներում, ինչը հեշտացնում է հաղորդակցությունը և ճանապարհորդությունները[1]։
Պատմական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրային ուղիների համատեքստում Միջին Արևելքի և Աֆրիկայի վրա Եվրոպայի պատմական ազդեցությունն ու փոխկախվածությունը նպաստել է այդ տերմինի ստեղծման և տարածման վրա[2]։ 1869 թվականին Սուեզի ջրանցքի բացումը մեծ ազդեցություն ունեցած միջազգային առևտրի վրա[3]։ Այն Եվրոպան կապեց Հնդկական օվկիանոսի և Արևելյան Ասիայի առևտրային ուղիների հետ[3]։ Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև ուղիղ կապը նպաստեց, որ եվրոպական այդ երկիրը վերահսկողություն ունենա Եգիպտոսի նկատմամբ[2]։ Այդ իշխանությունն ամրապնդվեց Pax Britannica-ի զարգացման ու կիրառման միջոցով, որը 19-րդ դարի վերջին Բրիտանիային տվեց ծովային իշխանություն և վերահսկողություն աշխարհի ծովային առևտրային ուղիների նկատմամբ[4]։
Հարակից տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևելյան Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (ԱԵՄԱԱ)։ Որոշ ընկերություններ Արևելյան Եվրոպայի երկրներում իրենց բիզնեսը տարանջատում են Եվրոպայի մնացած հատվածից ու այն ներառում ԱԵՄԱԱ տարածաշրջանի կազմում, որն անջատ է Արևմտյան/Կենտրոնական Եվրոպա տարածաշրջանից։
- Հարավային Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (ՀԵՄԱԱ)
- Հարավարևելյան Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (ՀԱԵՄԱԱ)
- Կենտրոնական և Արևելյան Եվրոպա (ԿԱԵ)
- Կենտրոնական Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (ԿԵՄԱԱ)[5]
- Միջին Արևելք և Աֆրիկա (ՄԱԱ)
- Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա (ՄԱՀԱ)
- Միջին Արևելք, Թուրքիա և Աֆրիկա (ՄԱԹԱ)
- Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Աֆղանստան և Պակիստան (ՄԱՀԱԱՊ)
- Եվրոպա և Միջին Արևելք (ԵՄԱ)
- Եվրոպա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա (ԵՄԱՀԱ)
- Եվրոպա, Միջին Արևելք, Հնդկաստան և Աֆրիկա (ԵՄԱՀԱ)
- Եվրոպա, Միջին Արևելք, Աֆրիկա և Ռուսաստան (ԵՄԱԱՌ)
- Եվրոպա, Միջին Արևելք, Աֆրիկա և ԱՊՀ (ԵՄԱԱԱՊՀ)
- Եվրոպա, Միջին Արևելք, Աֆրիկա և Կարիբյան ավազան (ԵՄԱԱԿ)
- ԱՊՀ, Սև և Կասպից ծովերի հարակից շրջաններ
- Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված և Կենտրոնական Եվրոպա (ՀԱԿԵ)
- Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (ԿԱԵՄԱԱ)[6]
- Եվրոպա, Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Արաբական աշխարհ
Տարածաշրջանի երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա (ԵՄԱԱ) տարածաշրջանը ներառում է հետևյալ երկրները.
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական և Արևելյան Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստան
Ադրբեջան
Բելառուս
Բուլղարիա
Չեխիա
Վրաստան
Հունգարիա
Մոլդովա
Լեհաստան
Ռումինիա
Ռուսաստան
Սլովակիա
Լեհաստան
Կենտրոնական Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիա
Բոսնիա և Հերցեգովինա
Խորվաթիա
Կիպրոս
Հունաստան
Իտալիա
Կոսովո
Մալթա
Չեռնոգորիա
Հյուսիսային Մակեդոնիա
Պորտուգալիա
Սերբիա
Սլովենիա
Իսպանիա
Թուրքիա
Արևմտյան Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիա
Բելգիա
Ֆրանսիա
Գերմանիա
Իռլանդիա
Լյուքսեմբուրգ
Նիդերլանդներ
Շվեյցարիա
Միացյալ Թագավորություն
Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալժիր
Բահրեյն
Եգիպտոս
Իրան
Իրաք
Իսրայել
Հորդանան
Քուվեյթ
Լիբանան
Լիբիա
Մարոկկո
Օման
Պաղեստին
Կատար
Սաուդյան Արաբիա
Սիրիա
Թունիս
ԱՄԷ
Եմեն
Ենթասահարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամերուն
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Չադ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Կոնգոյի Հանրապետություն
Հասարակածային Գվինեա
Գաբոն
Սան Տոմե և Պրինսիպի
Հարավային Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգոլա
Բոտսվանա
Կոմորյան Կղզիներ
Էսվատինի
Լեսոթո
Մադագասկար
Մալավի
Մավրիկիոս
Մոզամբիկ
Նամիբիա
Սեյշելներ
Հարավային Աֆրիկա
Զամբիա
Զիմբաբվե
Արևմտյան Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենին
Բուրկինա Ֆասո
Կաբո Վերդե
Գամբիա
Գանա
Գվինեա
Գվինեա Բիսաու
Կոտ դ'Իվուար
Լիբերիա
Մալի
Մավրիտանիա
Նիգեր
Նիգերիա
Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա
Սենեգալ
Սիերա Լեոնե
Տոգո
Տնտեսական պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային բանկի՝ 2024 թվականի ապրիլի տվյալներից պարզ է դառնում, որ Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի աճի գործակիցը 2024 թվականին հասել է 4,6%-ի, ի տարբերություն 2023 թվականի, երբ այն կազմում էր 4,4%։ Սա ընդգծում է տնտեսության բազմակողմանի կայունությունը գլոբալ ճնշման նկատմամբ: Զուգահեռաբար, համաշխարհային առևտրի աճը, ինչը տարածաշրջանի արտահանող տնտեսությունների համար խիստ կարևոր նշանակություն ունի և որը 2023 թվականին գտնվում էր նվազագույն 0,2% շեմին, 2024 թվականին հասել է 2,3%-ի։ Այդուհանդերձ, մասնավոր ներդրումները շարունակում են մնալ մինչկորոնավիրուսային մակարդակից ցածր, ինչի պատճառը պետական պարտքի բարձր մակարդակն ու աճող տոկոսադրույքն են։ Սա վկայում է անբարենպաստ ներդրումային միջավայրի առկայության մասին։ Տարածաշրջանը լուրջ մարտահրավերների է բախվում ինչպես արտաքին, որոնց թվում են բարձր գնաճն ու համաշխարհային առևտրի ծավալների դանդաղ վերականգնումը, այլև ներքին գործոնների (պետական աճող պարտք, քաղաքական անկայունություն) պատճառով, որոնք փաստացի խոչընդոտում են տնտեսական աճին։ Ավելին, ԱՄՆ-ում կամ Չինաստանում ՀՆԱ-ի 1% հիպոթետիկ անկումը կարող է հանգեցնել Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի զարգացող տնտեսությունների ՀՆԱ-ի կրճատմանը, համապատասխանաբար, 0,5% և 0,3%։ Առևտրի անհավասարակշռության հանգեցնող միջոցների ուժեղացումը, որոնք 2019 թվականից ի վեր եռապատկվել են Մեծ քսանյակի երկրներում, արտացոլում է պրոտեկցիոնիստական արդյունաբերական քաղաքականության միտումը, չնայած Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի մյուս երկրները, բացառությամբ Մեծ քառյակի (Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա), Հարավաֆրիկյան Հանրապետության, Ռուսաստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի առավել քիչ են կիրառում նման միջոցներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kenton, Will. «Europe, the Middle East and Africa (EMEA)». Investopedia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Tucker, Ernest, 1961–. The Middle East in modern world history (Second ed.). New York, NY. ISBN 978-1-351-03170-7. OCLC 1055566281.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 3,0 3,1 Fletcher, Max E. (1958 թ․ դեկտեմբերի 1). «The Suez Canal and World Shipping, 1869–1914». The Journal of Economic History (անգլերեն). 18 (4): 556–573. doi:10.1017/S0022050700107740. ISSN 0022-0507. S2CID 153427820.
- ↑ Crouzet, François (1999). «Outside the walls of Europe – the pax britannica». European Review (անգլերեն). 7 (4): 447–453. doi:10.1017/S1062798700004373. ISSN 1062-7987. S2CID 144363475.
- ↑ «CEMEA - Definition by AcronymFinder». www.acronymfinder.com.
- ↑ «Company Overview - About IDC - IDC CEMA». idc-cema.com.