Եվրոպայի առևանգումը (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպայի առևանգումը
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարի16-րդ դար[1]
բարձրություն185 սանտիմետր
լայնություն205 սանտիմետր
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
սեփականատերԻզաբելլա Ստյուարտ Գարդներ[2]
պատվիրատուՖիլիպ II Հաբսբուրգ
ներշնչված էRape of Europa?
հիմնական թեմաRape of Europa?
https://www.gardnermuseum.org/experience/collection/10978 կայք
Ծանոթագրություններ
 Rape of Europa by Titian Վիքիպահեստում

«Եվրեպայի առևանգումը» (իտալ.՝ Il ratto di Europa), նկար, որ ստեղծել է իտալացի նկարիչ Տիցիան Վեչելլիոն՝ Վենետիկի գեղարվեստի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, 1560 և 1562 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ 1896 թվականից պահպանվում է ամերիկյան Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում (Բոստոն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրոպայի առևանգումը» Տիցիանի յոթ այսպես կոչված «պոեզիաներից» մեկն է, այսինքն՝ այն նկարներից, որ ստեղծվել են 16-րդ դարում իսպանացի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար առասպելական թեմաներով։ Կտավների գաղափարները վերցված են Օվիդիոսիի «Կերպարանափոխություններ» պոեմից[3]։

Կես դար նկարը պահվել է Իսպանիայում, ինչից հետո այն «Դիանա և Կալիստո» ու «Դիանա և Ակտեոն» նկարների հետ միասին Ֆիլիպ V թագավորը 1704 թվականին նվիրել է ֆրանսիական դեսպանին, որն էլ իր հերթին դրանք նվիրել է Օռլեանի դուքս Ֆիլիպ II-ին, որը Ֆրանսիայի ռեգենտն էր մանկահասակ Լյուդովիկոս XV-ի թագավորության ժամանակ[4]։ Նկարն Օռլեանյան հավաքածուում մնացել է ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը, երբ 1896 թվականին ամերիկացի բարեգործ և հավաքորդ Իզաբելլա Ստյուարտ Գարդների անունից այն վերստեղծված թանգարանի համար գնել է արվեստագետ Բեռնարդ Բերենսոնը[5]։ Այդ թանգարանում էլ այն պահվում է մինչ օրս[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ներկայացնում է փյունիկեցիների թագավորի դուստր Եվրոպայի առևանգումը Զևսի կողմից։ Իր կտավում Տիցիանը հին հույների գերագույն աստծուն պատկերել է սպիտակ ցլի տեսքով, որը լողում է ալիքի կատարին։ Նրա մեջքին գեղեցկուհի Եվրոպան է, որը մի ձեռքով բռնել է նրա եղջյուրից, իսկ մյուսով փորձում է կարմիր շարֆը թափահարելով գրավել ափին մնացած իր ընկերուհիների ուշադրությունը[3]։

Տիցիանի «պոեզիաները»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://www.gardnermuseum.org/experience/collection/1097
  3. 3,0 3,1 «Тициан Вечеллио - Похищение Европы: Описание произведения». artchive.ru. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  4. Brigstocke, Hugh Italian and Spanish Paintings in the National Gallery of Scotland. — 2nd Ed. — National Galleries of Scotland, 1993. — P. 183. — 336 p. — ISBN 0-903598-22-1
  5. Saltzman, Cynthia Old Masters, New World: America's Raid on Europe's Great Pictures, 1880-World War I. — Viking, 2008. — P. 77. — 336 p. — ISBN 978-0-670-01831-4
  6. «Rape of Europa» (անգլերեն). Isabella Stewart Gardner Museum. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի առևանգումը (նկար, Տիցիան)» հոդվածին։