Jump to content

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով
Թվական2026
Ժամանակմայիսի 4
ՎայրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Վեբկայքepcyerevan2026.am

Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողով, Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպում, որը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2025 թվականի մայիսի 23-ին հայտարարվել է, որ Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին, երկուշաբթի օրը, Երևանում[1][2]։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը կլինի անկախությունից ի վեր Հայաստանի հյուրընկալած ամենամեծ միջազգային քաղաքական իրադարձությունը, որին մասնակցեցին անդամ և գործընկեր պետությունների 48 երկրների ու կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրյալ պատվիրակների մասնակցությունը։ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ, 2026 թվականի մայիսի 4-ից 5-ը Երևանում տեղի ունեցան երեք բարձր մակարդակի միջոցառումներ՝ առաջին Հայաստան-ԵՄ երկկողմ գագաթնաժողովը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը և «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը[3][4][5][6]։

Եվրոպական խորհրդարանի 2026 թվականի ապրիլի 30-ի բանաձևը՝ Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին (2026/2701(RSP)), ողջունում է ԵՔՀ ութերորդ գագաթնաժողովի և պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը Երևանում որպես բացառիկ և պատմական իրադարձություն։ Բանաձևը համարում է, որ այս երկու գագաթնաժողովների հաջորդական հյուրընկալումը Երևանում հստակ քաղաքական ազդակ է հաղորդում Հայաստանի հետ համաեվրոպական համերաշխության և Հայաստանի խաղաղության, բարեփոխումների ու դիմակայունության օրակարգին աջակցելու ԵՄ հանձնառության մասին[7]։

Առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ԵՄ-ն ներկայացրին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, իսկ Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը[8]։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի հաջորդ օրը Երևանում պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ երկկողմ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանին դնում է եվրոպական քաղաքական քննարկումների կենտրոնում[9]։

Ժամանակացույց և օրակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթնաժողովը անցկացվել է 2026 թվականի մայիսի 4-ին՝ երկուշաբթի օրը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ՀՀ Ոստիկանության կողմից 2026 թվականի մայիսի 1-ին տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ մայիսի 4-ից 5-ը անվտանգության և երթևեկության վերահսկման հատուկ միջոցառումներ կիրականացվեն ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի, Հայաստան-ԵՄ 1-ին գագաթնաժողովի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի և «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում։ Այս միջոցառումներն իրենց մասշտաբով և բարձրաստիճան հյուրերի քանակով համարվում են աննախադեպ Հայաստանի անկախության պատմության մեջ[10][11]։

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակացույցն ու օրակարգը[12]

  • 09:00: Ժամանումներ
  • 10:45: Բացման արարողություն և ընտանեկան լուսանկար
  • 11:30: Բացման լիագումար նիստ
  • 12:45: Ոչ պաշտոնական աշխատանքային ճաշ, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ
  • 14:15: Կլոր սեղան քննարկումներ
  • 15:15: Երկկողմ և բազմակողմ հանդիպումներ
  • 16:00: Եզրափակիչ լիագումար նիստ
  • 16:30: Մամուլի հայտարարություններ

Մասնակից պետություններ և կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական քաղաքական համայնքին մասնակցող երկրներ

Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքին մասնակցող պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդարանի նախագահը։

Մասնակից պետություններ

Գագաթնաժողովին չմասնակցելու մասին հայտարարել են Ադրբեջանը[13] և Գերմանիան[14][15]:

Պետություն Ներկայացուցիչ
{{{2}}} Ալբանիա Էդի Ռամա
{{{2}}} Անդորրա Քսավիեր Էսպոտ Սամորա
{{{2}}} Հայաստան Նիկոլ Փաշինյան
{{{2}}} Ավստրիա Քրիստիան Սթոքեր
{{{2}}} Բելգիա Բարտ Դե Վևեր
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա Դենիս Բեչիրովիչ
{{{2}}} Բուլղարիա Իլիանա Յոտովա
{{{2}}} Խորվաթիա Անդրեյ Պլենկովիչ
{{{2}}} Կիպրոս Նիկոս Քրիստոդուլիդիս
{{{2}}} Չեխիա Անդրեյ Բաբիշ
{{{2}}} Դանիա Մետե Ֆրեդերիկսեն
{{{2}}} Էստոնիա Քրիստեն Միխալ
{{{2}}} Եվրոպական միություն Անտոնիու Կոշտա
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ռոբերտա Մեցոլա
Կայա Կալաս
{{{2}}} Ֆինլանդիա Պետերի Օրբո
{{{2}}} Ֆրանսիա Էմանուել Մակրոն
{{{2}}} Վրաստան Իրակլի Կոբախիձե
{{{2}}} Հունաստան Կոնստանտինոս Տասուլաս
{{{2}}} Հունգարիա Պետեր Մադյար
{{{2}}} Իսլանդիա Քրիստրուն Ֆրոստադոտիր
{{{2}}} Իռլանդիա Միխոլ Մարտին
{{{2}}} Իտալիա Ջորջա Մելոնի
{{{2}}} Կոսովո Ալբին Կուրտի
{{{2}}} Լատվիա Էվիկա Սիլինյա
{{{2}}} Լիխտենշտայն Բրիջիթ Հաաս
{{{2}}} Լիտվա Գիտանաս Նաուսեդա
{{{2}}} Լյուքսեմբուրգ Լյուկ Ֆրիդեն
{{{2}}} Մալթա Ռոբերտ Աբելա
{{{2}}} Մոլդովա Մայա Սանդու
{{{2}}} Մոնակո Ալբերտ II
{{{2}}} Չեռնոգորիա Յակով Միլատովիչ
{{{2}}} Նիդերլանդներ Ռոբ Ջեթեն
{{{2}}} Հյուսիսային Մակեդոնիա Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա
{{{2}}} Նորվեգիա Յոնաս Գահր Ստյորե
{{{2}}} Լեհաստան Դոնալդ Տուսկ
{{{2}}} Պորտուգալիա Լուիս Մոնտենեգրո
{{{2}}} Ռումինիա[16] Նիկուսոր Դան
{{{2}}} Սան Մարինո Լուկա Բեկարի
{{{2}}} Սերբիա Ջուրո Մակուտ
{{{2}}} Սլովակիա Ռոբերտ Ֆիցո
{{{2}}} Սլովենիա Ռոբերտ Գոլոբ
{{{2}}} Իսպանիա Պեդրո Սանչես
{{{2}}} Շվեդիա Ուլֆ Քրիստերսոն
{{{2}}} Շվեյցարիա Գի Պարմելեն
{{{2}}} Թուրքիա Ջևդեթ Յըլմազ
{{{2}}} Ուկրաինա Վոլոդիմիր Զելենսկի
{{{2}}} Միացյալ Թագավորություն Քիր Սթարմեր

Այլ հրավիրվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Ներկայացուցիչ
Կանադա Կանադա Մարկ Քարնի
 Եվրոպայի խորհուրդ Ալեն Բերսե
ՆԱՏՕ ՆԱՏՕ Մարկ Ռյուտե

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Armenia to host 8th European Political Community Summit in May, 2026». Armenpress. 2025 թ․ հոկտեմբերի 2.
  2. «Address by Prime Minister of Armenia Nikol Pashinyan at the closing session of the European Political Community Summit». Prime Minister of Armenia. 2025 թ․ հոկտեմբերի 2.
  3. «Events in Yerevan on 4–5 May 2026». Ministry of Foreign Affairs of Armenia. 2026 թ․ ապրիլի 29.
  4. «The inaugural Armenia–European Union Summit will take place on 4 and 5 May 2026». Ministry of Foreign Affairs of Armenia. 2026 թ․ մարտի 26.
  5. «First Armenia–EU summit to be held in Yerevan in 2026». Armenpress. 2025 թ․ դեկտեմբերի 2.
  6. «Official Website of Yerevan Dialogue forum». Yerevan Dialogue forum. Վերցված է 2026 թ․ մայիսի 2-ին.
  7. «European Parliament resolution of 30 April 2026 on supporting democratic resilience in Armenia (2026/2701(RSP))» (PDF). European Parliament. 2026 թ․ ապրիլի 30.
  8. «First ever EU-Armenia summit to take place on 4 and 5 May 2026». Council of the European Union. 2026 թ․ մարտի 26.
  9. «Unprecedented deepening of partnership, Armenia–EU Summit, and Yerevan's European prospects: Interview with Ambassador Vassilis Maragos». Armenpress. 2026 թ․ մայիսի 2.
  10. «Street closures planned in Yerevan for European Political Community Summit, 1 May 2026». Armenpress. 2026 թ․ մայիսի 1.
  11. «Traffic restrictions planning as part of the organisation of the 8th EPC summit, 1 May 2026». Police of the Republic of Armenia. 2026 թ․ մայիսի 1.
  12. «Meeting of the European Political Community, 4 May 2026». Council of the European Union. 2026 թ․ ապրիլի 28.
  13. «Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով». Armenpress. 2026-02-26. Վերցված է 2026-04-17-ին.
  14. «Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2026-05-05-ին.
  15. «Europagipfel erstmals ohne deutschen Kanzler - boerse.de». www.boerse.de. Վերցված է 2026-05-05-ին.
  16. «Declarațiile de presă susținute de Președintele României, Nicușor Dan, după participarea la reuniunea Comunității Politice Europene». presidency.ro. 2025 թ․ հոկտեմբերի 2.