Եվրոպական վիճակագրական վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրոպական Վիճակագրական Վարչություն
European Statistical Office
Eurostat Newlogo.png
Stadtteilzentrum Kirchberg, rue Alphonse Weicker - 2006.jpg
ՏեսակDirectorate-General? և վիճակագրական ծառայություն
ԵրկիրԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
ՀապավումԵՎՎ
Ստեղծման թվական1953
Վերադաս մարմինԵվրոպական հանձնաժողով
ՇտաբակայանԼյուքսեմբուրգ
Կայքec.europa.eu/eurostat

Եվրոպական Վիճակագրական Վարչություն (Եվրոստատ), Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինություն, որը գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասում։ Նրա հիմնական պարտականություններն են Եվրոպական Միության (ԵՄ) ինստիտուտներին վիճակագրական տեղեկությունների տրամադրումը և Եվրոմիության անդամ և անդամակցման թեկնածու երկրներում, ինչպես նաև ԵՏՀ անդամ երկրներում վիճակագրական մեթոդների ներդաշնակեցմանը նպաստելը։ Տարբեր երկրներում գործող և Եվրոստատի հետ համագործակցող կազմակերպությունները ամփոփված են Եվրոպական Վիճակագրական Վարչության հայեցակարգի շրջանակներում։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոստատը գործում է ԵՄ No 223/2009 կանոնակարգի համաձայն։ 2019 թվականի դեկտեմբերին Լեյենի հանձնաժողովի երդումից ի վեր Եվրոստատը տրամադրվում է տնտեսության հարցերով Եվրոպական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի պորտֆելին։

Եվրոստատի գլխավոր տնօրենը Եվրոստատի նախկին տնօրենի տեղակալ և Բուլղարիայի ազգային վիճակագրական ինստիտուտի նախագահ Մարիա Կոցևան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 Ստեղծվել է Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի վիճակագրական բաժինը։
  • 1958 Հիմնադրվել է Եվրոպական համայնքը և ստեղծվել Եվրոստատի նախկին տարբերակը։
  • 1959 Ընդունվել է Եվրոստատի ներկայիս անունը՝ «Եվրոպական Համայնքների Վիճակագրական Վարչություն»։ Կատարվել է առաջին հրապարակումը գյուղատնտեսական վիճակագրության վերաբերյալ։
  • 1960 Կատարվել է համայնքների աշխատուժի վերաբերյալ առաջին հետազոտությունը։
  • 1970 Հրապարակվել է Ինտեգրացված Տնտեսական Հաշիվների Եվրոպական Համակարգը (Հաշիվների Եվրոպական Համակարգ, ՀԵՎՀ), և հաստատվել Եվրոպական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգումը:
  • 1974 «Cronos» վիճակագրական տվյալների շտեմարանում տեղադրվել է առաջին տիրույթը։
  • 1988 Եվրոպական հանձնաժողովը ընդունել է վիճակագրական տեղեկատվության ոլորտում առաջին քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը։
  • 1989 Ստեղծվել է վիճակագրական ծրագրի կոմիտեն և Խորհրդի կողմից ընդունվել է առաջին ծրագիրրը (1989–1992), որպես վիճակագրական տեղեկատվության քաղաքականություն իրականացնող գործիք։
  • 1990 Խորհուրդը ընդունել է հրահանգ ՝ Եվրոստատին գաղտնի տվյալների փոխանցման մասին, ինչը նախկինում խոչընդոտում էր համայնքային վիճակագրական աշխատանքին։
  • 1991 Եվրոստատի դերը մեծացավ Եվրոպական Տնտեսական Շրջանի ստեղծման համաձայնագրի և Մաաստրիխտի պայմանագրի արդյունքում։
  • 1993 Միասնական շուկան ընդլայնել է Եվրոստատի գործունեությունը, օրինակ՝ ստեղծվել է Ինտրաստատը, որը պատասխանատու էր Եվրամիությունում առևտրի վիճակագրության համար։ Եվրոստատը սկսել է թողարկել կանոնավոր լրատվական թողարկումներ։
  • 1994 Տեղի է ունեցել տնային տնտեսությունների վերաբերյալ եվրոպական առաջին ուսումնասիրությունը, որտեղ վեր են լուծվել եկամուտը, բնակչության զբաղվածությունը, աղքատությունը, օտարացումը, տնային տնտեսությունները, առողջությունը և այլն։
  • 1997 Առաջին անգամ խորհրդի կողմից Ամստերդամի պայմանագրին և Վիճակագրական Օրենքին ավելացվել է վիճակագրություն։ Առաջին անգամ հրապարակվել է Սպառողական գների ներդաշնակեված ինդեքսները, որոնք Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության կոնվերգենցիայի չափանիշներն էին։
  • 1998 Եվրոստատը թողարկել է Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միությանը հատուկ առաջին ցուցանիշները։
  • 1999 Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության գործունեության սկիզբը, 2001թ․ հունվարի 1։
  • 2001 Ապրիլին Եվրոստատն սկսել է նավթի վերաբերյալ տվյալների հավաքման գործընթաց՝ համագործակցելով հինգ այլ միջազգային կազմակերպությունների հետ (ԱԽՏԽ, Էներգիայի միջազգային գործակալություն, Էներգիայի լատինաամերիկյան կազմակերպություն, ՆԱԵԿ, Միավորված ազգերի վիճակագրական բաժանմունք)։ Այդ համագործակցությունը 2005թ․-ին դարձավ Միավորված կազմակերպությունների տեղեկատվական նախաձեռնություն (JODI)։
  • 2002 Հունվարի 1-ից մեկնարկվել եվրոյի օգտագործումը, Եվրոստատը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հիմնական վիճակագրական տվյալները։
  • 2003 Եվրոստատում նկատվել էին խախտումներ։
  • 2004 Հետազոտական նպատակներով սկսեցին ազատ տարածել բոլոր վիճակագրական տվյալները՝ բացառությամբ միկրոտվյալների։
  • 2005 Ընդունվել է հանձնաժողովի հանձնարարականը Ազգային ու Համայնքային վիճակագրական մարմինների անկախության ու հաշվետվողականության մասին (Պրակտիկայի Եվրոպական Վիճակագրական օրենսգիրք)
  • 2007 Ընդունվել է 2008-2012 թվականների հնգամյա վիճակագրական ծրագիրը
  • 2009 Եվրամիության տարածքում վիճակագրական համագործակցությունը կարգավորող նոր եվրոպական կանոնակարգ է ընդունվել[1][2]:
  • 2011 Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի կողմից վերանայվել է Եվրոպական վիճակագրության պրակտիկայի օրենսգիրքը[3]։

Գլխավոր տնօրեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ազգություն Ժամկետ
Ռոլֆ Վագենֆուր Արևմտյան Գերմանիա Արևմտյան Գերմանիա 1952-1966
Ռայմոնդ Դումանս Ֆրանսիա Ֆրանսիա 1966-1973
Ժակ Մայեր Ֆրանսիա Ֆրանսիա 1973-1977
Դորնովիլ դե լա Քոուր Դանիա Դանիա 1977-1982
Պիտեր դե Գեուս Նիդերլանդներ Նիդերլանդներ 1982-1984
Սիլվիո Ռոնշետի Իտալիա Իտալիա 1984-1987
Իվ Ֆրանշետ Ֆրանսիա Ֆրանսիա 1987-2003
Միշել Վանդեն Աբել Բելգիա Բելգիա 2003-2004
Գյունթեր Հանրեյխ Ավստրիա Ավստրիա 2004-2006
Էրվե Կարե Ֆրանսիա Ֆրանսիա 2006-2008
Վալտեր Ռադերմախեր Գերմանիա Գերմանիա 2008-2016
Մարիանա Կոտցևա Բուլղարիա Բուլղարիա 2017-այսօր

Կանոնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական խորհրդարանի No 223/2009 և Եվրոպական խորհրդի 2009թ․ մարտի 11-ի կանոնադրությունը սահմանում է Եվրոպայի վիճակագրական վարչության իրավական համակարգը[4]։

Եվրոստատի նախորդ կանոնադրությունները եղել են Եվրոստատի № 2012/504/EU և № 97/281/EC որոշումները։

Վիճակագրական գործունեության հիմնական տարածաշրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

European regions by GDP in percentage of the EU average.pngԵվրոստատի վիճակագրական աշխատանքի կառուցվածքը բաղկացած է թեմաներից ու ենթաթեմաներից[5]։

Ընդհանուր և տարածաշրջանային վիճակագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարածաշրջաններ և քաղաքներ
  • Հողածածկույթի և հողօգտագործման վիճակագրություններ
  • Միջազգային համագործակցություն

Տնտեսություն և Ֆինանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն և սոցիալական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն, առևտուր և ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառուցվածքային բիզնեսի վիճակագրություն
  • Կարճաժամկետ բիզնեսի վիճակագրություն
  • Զբոսաշրջություն
  • Արտադրված բարիքներ

Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսություն
  • Անտառային տնտեսություն
  • Ձկնաբուծություն

Միջազգային առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ապրանքների միջազգային առևտուր
  • Ծառայությունների միջազգային առևտուր

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայր և էներգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շրջակա միջավայր
  • Էներգիա
  • Կլիմայի փոփոխություններ

Գիտություն, տեխնոլոգիաներ, թվային հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություններ
  • Թվային տնտեսություն և հասարակություն

Եվրոպական վիճակագրական համակարգի հետ կապված ընդհանուր վիճակագրական գործողություններն են.

  • Եվրոպական վիճակագրական համակարգի համակարգում և կառավարում
  • Վիճակագրական մեթոդաբանական համակարգում և հետազոտություն
  • Վիճակագրական հավասարություն և հաշվետվություն

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասի Ժոզեֆ Բեք շենքի բացումից ի վեր Եվրոստատը տեղակայված է այդ շենքում[6]։ Գլխավոր տնօրինությունը կտեղափոխվի Կիրշբերգի Եվրոպական շրջանի Jean Monnet 2 շենք, վերջինիս շինարարության առաջին փուլի ավարտից հետո, որը նախատեսվում է 2023 թվականի փետրվարին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Report on Greek Government Deficit and Debt Statistics»։ Eurostat (European Commission): 30։ 8 January 2010։ Արխիվացված է օրիգինալից October 8, 2013-ին։ Վերցված է 26 June 2019 
  2. Castle Stephen, Saltmarsh Matthew (15 February 2010)։ «Greece Pressed to Take Action on Economic Woes»։ The New York Times (The New York Times Company)։ Վերցված է 26 June 2019։ «... the European Commission proposed powers for Eurostat to audit the books of national governments» 
  3. «European Statistics Code of Practice»։ eurostat։ European Commission։ 13 July 2010։ Արխիվացված է օրիգինալից 20 May 2011-ին։ Վերցված է 26 June 2019 
  4. «Eurostat and the European Statistical System - Statistics Explained»։ Eurostat։ 26 April 2019։ ISSN 2443-8219։ Վերցված է 26 June 2019 
  5. «Browse statistics by theme - Eurostat»։ ec.europa.eu։ Վերցված է 2019-08-29 
  6. Management Plan 2019 (Report). Office for Infrastructure and Logistics in Luxembourg, European Commission. 19 December 2018. Ares(2018)6565888. https://ec.europa.eu/oil/doc/oil_mp_2019.pdf։ Վերցված է 28 January 2020. 
  7. Management Plan 2019 (Report). Office for Infrastructure and Logistics in Luxembourg, European Commission. 19 December 2018. Ares(2018)6565888. https://ec.europa.eu/oil/doc/oil_mp_2019.pdf։ Վերցված է 28 January 2020.