Եվրոպական ստանդարտացման կոմիտե
| Եվրոպական ստանդարտացման կոմիտե | |
|---|---|
| Տեսակ | juled?, ոչ առևտրային կազմակերպություն և regional standards organisation? |
| Երկիր | |
| Հապավում | CEN / ԵՍԿ |
| Հիմնադրված | 1961 |
| Գլխադասային գրասենյակ | Բրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք |
| Տարածաշրջան | Եվրոպա |
| Կայք | cen.eu |

Եվրոպական ստանդարտացման կոմիտե (ԵՍԿ, ֆրանսերեն՝ Comité Européen de Normalisation,CEN) մասնավոր, հանրային ստանդարտացման կազմակերպություն է, որի առաքելությունն է օժանդակել Եվրոպական միասնական շուկայի և ընդհանրապես Եվրոպական տարածքի տնտեսության զարգացմանը գլոբալ առևտրում, ինչպես նաև եվրոպացիների բարեկեցությանը և բնապահպանությանը՝ ապահովելով արդյունավետ ենթակառուցվածք շահագրգիռ կողմերի համար՝ ստանդարտների և տեխնիկական բնութագրերի մշակման, պահպանման և տարածման համար։
ԵՍԿ-ն հիմնադրվել է 1961 թվականին։ Կազմակերպության երեսունչորս ազգային անդամները համագործակցում են՝ մշակելու Եվրոպական ստանդարտներ, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում՝ ձևավորելու համար Եվրոպական միասնական շուկա՝ ապրանքերի և ծառայությունների համար, և Եվրոպայի կայուն դիրքը գլոբալ տնտեսությունում։ ԵՍԿ-ն պաշտոնապես ճանաչված է որպես եվրոպական ստանդարտացման մարմին ԵՄ–ի, Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի (ԵԱԱԱ) և Մեծ Բրիտանիայի կողմից։ Մյուս պաշտոնական եվրոպական ստանդարտացման մարմիններն են ԷՍԵԿ-ը և ԵՀՍԻ-ն[2][3]:
Ավելի քան 60000 տեխնիկական փորձագետներ, ինչպես նաև բիզնես ֆեդերացիաներ, սպառողների և հասարակական շահերի կազմակերպություններ ներգրավված են ԵՍԿ-ի ցանցում, որը ներառում է 460 միլիոնից ավելի մարդիկ։ ԵՍԿ-ն պաշտոնապես ճանաչված է որպես ստանդարտացման մարմին այն ոլորտների համար, որոնք չեն ընդգրկում էլեկտրատեխնիկան (ԷՍԵԿ) և հեռահաղորդակցության (ԵՀՍԻ) ոլորտները։ 1999 թվականի փետրվարի 12-ին Եվրոպական խորհրդարանը նշեց, որ ԵՍԿ-ն, ԷՍԵԿ-ը և ԵՀՍԻ-ն արդյունավետորեն համագործակցում են, և այս երեք մարմինների միավորումն առավելություններ չի ապահովի[4]:
Ստանդարտացման մարմինները՝ ԵՍԿ-ի երեսուն ազգային անդամները, ներկայացնում են Եվրոպական միության 27 անդամ երկրները, ԵԱԱԱ-ի երեք երկրները, Միացյալ Թագավորությունը և այն երկրները, որոնք ինտեգրված են Եվրոպայի տնտեսության մեջ։ ԵՍԿ-ն նպաստում է ԵՄ և Եվրոպական տնտեսական տարածքի նպատակներին՝ տեխնիկական ստանդարտներով, որոնք խթանում են ազատ առևտուրը, աշխատանքի անվտանգությունը, սպառողների պաշտպանությունը, փոխգործունակությունը, բնության պահպանությունը, հետազոտական և զարգացման ծրագրերի արդյունավետ օգտագործումը և պետական գնումները։ CE նշան—ը արտադրողի հայտարարությունն է, որ արտադրանքը համապատասխանում է բոլոր համապատասխան ԵՄ դիրեկտիվներին։
ԵՍԿ-ն (կամ՝ ԷՍԵԿ-ի հետ միասին) ապահովում է ԵՍԿ/ԷՍԵԿ հարթակ[5]՝ եվրոպական ստանդարտների և այլ տեխնիկական բնութագրերի մշակման համար, ապահովելով դրանց համապատասխանությունը ԵՄ օրենքներին։
ԵՍԿ-ն (ԷՍԵԿ–ի հետ) ունի Keymark արտոնված նշանը, որում ներկայացված ապրանքները և ծառայությունները համահունչ են եվրոպական ստանդարտներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի համաձայնագիրը ստորագրվել է ԵՍԿ–ի և ԻՍՕ–ի միջև 1991 թվականին, բայց ուժի մեջ է մտել 2000-ականների կեսերին։ Դրա հիմնական նպատակը ստանդարտների կրկնօրինակման կամ հակասությունների կանխումն է։ Վերջին տասնամյակին ԵՍԿ-ն ընդունել է մի շարք ԻՍՕ ստանդարտներ՝ փոխարինելով համարժեք ԵՍԿ ստանդարտներին[6]:
2022 թվականի հունիսի 9-ին հայտարարվեց, որ ASTM International–ը և ԵՍԿ–ն երկարաձգել և ընդլայնել են իրենց 2019 թվականի համագործակցության համաձայնագիրը[7]:
Անդամություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՍԿ-ի ներկայիս անդամներն են.
- բոլոր Եվրոպական միության անդամ պետությունները,
- ԵԱԱԱ երեք անդամները՝ Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա, և
- այլ պետություններ՝ Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Թուրքիա, Սերբիա[8]:
Ներկայիս ասոցացված անդամներն են՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Եգիպտոս, Վրաստան, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մոլդովա, Մոնտենեգրո, Մարոկկո, Թունիս և Ուկրաինա[9]:
Գործընկեր-ստանդարտացման ներկայիս մարմիններն են՝ Ավստրալիա, Կանադա, Մոնղոլիա և Ղազախստան[10]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկելտրոտեխնիկական ստանդարտացման Եվրոպական կոմիտե
- Ecma International
- Եվրոպական հեռահաղորդակցության ստանդարտների ինստիտուտ
- Հղման նյութերի և չափումների ինստիտուտ
- Ստանդարտացման միջազգային կազմակերպություն
- ԵՄ ստանդարտների ցանկ
- ԵՍԿ տեխնիկական կոմիտեների ցանկ
- Եվրոկոդեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/european-committee-for-standardization?rid=63623305522-13
- ↑ Council Directive 83/189/EEC of 28 March 1983 laying down a procedure for the provision of information in the field of technical standards and regulations. Official Journal of the European Communities. 26 April 1983. This directive only recognizes CEN and CENELEC as European standards institutions. Accessed 2009-04-27.
- ↑ See Annex 1 of Directive 98/34/EC of the European Parliament and of the Council of 22 June 1998 laying down a procedure Արխիվացված 11 Մայիս 2011 Wayback Machine. Official Journal of the European Communities. 21 July 1998. Accessed 2009-04-27.
- ↑ «Resolution on the report from the Commission to the Council and the European Parliament 'Efficiency and Accountability in European Standardisation under the New Approach'(COM(98)0291 − C4-0442/98)». Official Journal of the European Communities. European Parliament. 1999 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-05-28-ին. Other language versions can be accessed from European Commission: Directorate General Enterprise and Industry: Standardisation
- ↑ «CENCENELEC platform». www.cencenelec.eu. Վերցված է 2022-11-01-ին.
- ↑ G. Malcorps, I. Quintana-Soria (2007). The Vienna Agreement – CEN as an International Partner (PDF). CEN StandarDays (Day 2 –Session 5). CEN. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «ASTM International and CEN Extend and Expand Cooperation Program | NEWSROOM». newsroom.astm.org. Վերցված է 2022-06-17-ին.
- ↑ «CEN members». Cen.eu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012-08-27-ին.
- ↑ «CEN affiliates». Cen.eu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015-12-07-ին.
- ↑ «CEN partner standardization bodies». Cen.eu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012-08-27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- European Committee for Standardization
- CEN/CENELEC platform
- European Commission: Enterprise and Industry: European standards: European Union standards policy homepage
- W3J.Com: EN Standards The list of all EN (CEN) published standards. (Not complete)
- NORMAPME The European Office of Crafts, Trades and Small and Medium-sized Enterprises for Standardisation
- Sample of certifications for Playground equipment safety
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||