Jump to content

Եվրոպական երիտասարդական ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական երիտասարդական ֆորում
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Միջազգային կազմակերպություն, Շահերի խմբեր, կազմակերպություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1996 Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններԵրիտասարդական քաղաքականություն, Երիտասարդական ակտիվիզմ Խմբագրել Wikidata
ՀովանավորողԲաց հասարակություն հիմնադրամ Խմբագրել Wikidata
Պաշտոնական լեզուանգլերեն, ֆրանսերեն Խմբագրել Wikidata
ԵրկիրԲելգիա Խմբագրել Wikidata
Կոորդինատներ50°50′31″N 4°22′10″E Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևՄիջազգային ոչ կոմերցիոն ասոցիացիա Խմբագրել Wikidata
Total revenue2 736 999 եվրո Խմբագրել Wikidata
ՀամագործակցությունՅՈՒՆԵՍԿՕ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԲրյուսել Խմբագրել Wikidata
ՆախորդողըQ21082728, Q11923407, Q21055588 Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունEuropean Youth Capital Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.youthforum.org Խմբագրել Wikidata
Սպասարկման տարածքԵվրոպա Խմբագրել Wikidata
Պաշտոնական դիտորդի կարգավիճակ կազմակերպությունումՄիգրացիայի միջազգային կազմակերպություն Խմբագրել Wikidata
Կազմված էԵրիտասարդական խորհուրդ, հասարակական կազմակերպություն Խմբագրել Wikidata
Քարտեզ

Եվրոպական երիտասարդական ֆորում (ԵԵՖ), միջազգային երիտասարդական կազմակերպությունների միավորում, որը խթանում է երիտասարդների հասարակական ակտիվ մասնակցությունը՝ նրանց դարձնելով բարեփոխումների կատալիզատորներ և Եվրոպայի մարտահրավերներին նորարարական լուծումներ ստեղծողներ[1]։ Այն աշխատում է երիտասարդների իրավունքների պաշտպանության համար միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ և Միավորված ազգերի կազմակերպություն:

Եվրոպական երիտասարդական ֆորումը հիմնականում զբաղվում է երիտասարդական քաղաքականությամբ և երիտասարդական աշխատանքի զարգացմամբ: Վերջինիս գործունեությունը կենտրոնանում է միջազգային երիտասարդական քաղաքականության հարցերի բարցրաձայնման և գլոբալ ցանցային կապերի միջոցով նպաստում է իր անդամների հմտությունների զարգացման: Իր ամենօրյա աշխատանքում՝ «Եվրոպական երիտասարդական ֆորումը», ներկայացնում է երիտասարդ կազմակերպությունների տեսակետներն ու կարծիքները բոլոր համապատասխան քաղաքականության ոլորտներում և խթանում է երիտասարդական քաղաքականության միջոլորտային բնույթը՝ ներգրավելով տարբեր ինստիտուցիոնալ գործիչների:

Երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար՝ Եվրոպական երիտասարդական ֆորումի աշխատանքը կենտրոնանում է չորս աշխատանքային ոլորտների վրա՝ ժողովրդավարություն, երիտասարդական կազմակերպություններ, էկոլոգիական ճգնաժամեր և համակարգային փոփոխություններ, սոցիալ–տնտեսական ներառականություն[2][3][4]։ Եվրոպական երիտասարդական ֆորումը ներառում է 44 ազգային երիտասարդական խորհուրդներ և 61 միջազգային երիտասարդական ոչ կառավարական կազմակերպություններ, ընդհանուր առմամբ՝ 105 կազմակերպություն[5]։

Եվրոպական երիտասարդական ֆորումը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1996 թվականին ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպությունների կողմից: Այն եվրոպական ազգային երիտասարդական կոմիտեների խորհրդի (ԵԱԵԿԽ), եվրոպական համայնքների երիտասարդական ֆորումի (ԵԵՖ) և Միջազգային երիտասարդական կազմակերպությունների եվրոպական համակարգող բյուրոյի իրավահաջորդն է: ԵԱԵԿԽ-ն և ԵԵՖ-ն օգնում էին երիտասարդներին՝ 1960-ական թվականներից ի վեր[6][7]։

Տեսլական, առաքելություն և նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական երիտասարդական ֆորումի համաձայն՝ նրանց տեսլականը, առաքելությունը և նպատակներն են[8]

Լինել Եվրոպայի երիտասարդների ձայնը, որտեղ երիտասարդները հավասար քաղաքացիներ են և խրախուսվում ու աջակցվում են՝ իրենց ողջ ներուժն իրականացնելու որպես համաշխարհային քաղաքացիներ։

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական երիտասարդական ֆորումը՝ անկախ, ժողովրդավարական և երիտասարդական ղեկավարությամբ հարթակ է, որը ներկայացնում է ազգային երիտասարդական խորհուրդներ և միջազգային երիտասարդական կազմակերպություններ ամբողջ Եվրոպայում: Երիտասարդական ֆորումի նպատակն է հզորացնել երիտասարդներին՝ ակտիվորեն մասնակցելու հասարակությանը և բարելավելու իրենց կյանքը՝ ներկայացնելով և պաշտպանելով իրենց, ինչպես նաև իրենց կազմակերպությունների կարիքներն ու շահերը:

Եվրոպական երիտասարդական ֆորումի հիմնախնդիրն է, իր անդամ կազմակերպություններից՝ 20 երիտասարդների առաջադրել Եվրոպական խորհրդարանում, միջազգային երիտասարդական կազմակերպություններից 13 ներկայացուցիչների և ազգային երիտասարդական խորհուրդներից 7 ներկայացուցիչների՝ երկամյա մանդատով: Նրանք ընտրվում են անդամ կազմակերպությունների կողմից ժողովրդավարական ճանապարհով, սովորաբար գարնանը՝ Բրյուսելում կայանալիք անդամների խորհրդում[9][10]։

Կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Նախագահ Ազգություն Առաջադրող կազմակերպություն
2024-2026 Ռարես Վոյկու Ռումինիա Ռումինիա Եվրոպական դպրոցների և ուսանողական միությունների կազմակերպչական բյուրո
2023-2024 Մարիա Ռոդրիգես Ալկասար Իսպանիա Իսպանիա Իսպանիայի երիտասարդական խորհուրդ
2021–2022 Սիլյա Մարկուլա Ֆինլանդիա Ֆինլանդիա Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպություն
2019–2020 Կարինա Աուտենգրուբեր Ավստրիա Ավստրիա Կաթոլիկ ծխական երիտասարդական շարժումների միջազգային դաշնություն
2017–2018 Լուիս Ալվարադո Մարտինես Իսպանիա Իսպանիա Եվրոպական գլխավոր պետությունների երիտասարդական ասոցիացիա
2015–2016 Յոհաննա Նայման Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիայի երիտասարդական համագործակցություն (Allianssi)
2011–2014 Պիտեր Մատյաշիչ Սլովենիա Սլովենիա Երիտասարդ եվրոպական ֆեդերալիստներ
2009–2010 Թինա Ռադինյա Սլովենիա Սլովենիա Սլովենիայի ազգային երիտասարդական խորհուրդ[11]
2007–2008 Բետինա Շվարցմայր Ավստրիա Ավստրիա Եվրոպական ուսանողական տեղեկատվական բյուրո[12]
2005–2006 Ռենալդ Վայսբրոդաս Լիտվա Լիտվա Լիտվայի երիտասարդական խորհուրդ[13]
2003–2004 Ջեյմս Ֆիլիբեք Իտալիա Իտալիա
2001–2002 Հենրիկ Սյոդերման Ֆինլանդիա Ֆինլանդիա
1999–2000 Պո Սոլանիլլա Իսպանիա Իսպանիա
1997–1998 Պաուլինա Արոլա Ֆինլանդիա Ֆինլանդիա

Երիտասարդական խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր խորհուրդ ընտրվում է կազմակերպության բոլոր անդամների կողմից ամեն 2 տարին մեկ՝ եվրոպական միության համաժողովի ժամանակ, որը կազմված է հետևյալ անդամներից

  • Նախագահը առաջադրվում է «Ազգային երիտասարդական խորհրդի» (ԱԵԽ) և/կամ Միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպության կողմից։
  • Ազգային երիտասարդական խորհրդի (ԱԵԽ) կողմից առաջադրված փոխնախագահ
  • Միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպության կողմից առաջադրված փոխնախագահ
  • Ազգային երիտասարդական խորհրդի (ԱԵԽ) կողմից առաջադրված խորհրդի 4 անդամներ
  • Միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպության կողմից առաջադրված խորհրդի 4 անդամներ

Գլխավոր քարտուղարը մասնակցում է Խորհրդի նիստերին ի պաշտոնե՝ առանց քվեարկության իրավունքի։

Անուն Պաշտոն Առաջադրող կազմակերպություն
Ռարես Վոյկու նախագահ Եվրոպական դպրոցների և ուսանողական միությունների կազմակերպչական բյուրո
Ջորջ-Ագելոս Պապաիոանու փոխնախագահ «Էրազմուս» ուսանողական ցանց
Անդրեա Ալեքսանդրա Սկրիոստեանու փոխնախագահ Ռումինիայի երիտասարդական խորհուրդ (ՌԵԽ)
Աննա Հոլթքամփ անդամ Միջազգային երիտասարդ կաթոլիկ ուսանողների միջազգային շարժում
Քալում Հեդերման անդամ Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպություն (ՍՇԿ)
Նատալիա Կալիո անդամ Միջազգային «ԼԳԲՏՔ» երիտասարդական և ուսանողական կազմակերպություն
Սինա Ռիզա Պորտա անդամ Եվրոպական միության փոխանակային ծրագիր
Քլոե Կաուչի անդամ Միջազգային երիտասարդական խորհուրդ (ՄԵԽ)
Լորա Վերստրաետե անդամ Ֆլամանդական երիտասարդական խորհուրդ
Թոմ Մեթյու անդամ Լյուքսեմբուրգի երիտասարդական գլխավոր համաժողով
Սառա Թոր Ֆինբոգադոտիր անդամ Երիտասարդական ակումբների ազգային միություն

Գլխավոր քարտուղարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Տարեթիվ
Միլոշ Ռիստովսկի 2023
Ջո Էլբորն 2020–2022
Աննա Վիդեգրեն 2017–2020
Ալան Փոլ 2014–2017
Ջուզեպպե Պորկարո 2009–2014
Դիեգո Պինտո 2005–2009
Յոհաննա Ցանետակիս 2003–2005
Քիմ Սվենդսեն 2001–2002
Տոբիաս Ֆլեսենկեմպեր 1998–2001
Հրոն Պետուրսդոտիր 1997–1998
Սթիվեն Գրոգան 1996

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին, երիտասարդական ֆորումի եկամտի գրեթե 87%-ը ստացվել է միջազգային կազմակերպությունների տարեկան դրամաշնորհներից: Ընդհանուր եկամտի 83.9%-ը ստացվել է եվրոպական համայնքների բյուջեից՝ «Կրթության և մշակույթի» գլխավոր տնօրինության դրամաշնորհի միջոցով, մինչդեռ 3.2%-ը՝ Եվրոպական խորհրդարանի դրամաշնորհներից[14]։ Միջազգային նախագծերը նույնպես կազմում են Երիտասարդական ֆորումի եկամտի զգալի մասը, և այդ եկամուտը ներառում է գործընկեր կազմակերպությունների աջակցությունը որոշակի միջոցառումների համար, ինչպիսիք են՝ Երիտասարդական Ֆորումի անդամ կազմակերպությունների հյուրընկալությունը կամ հիմնադրամների և այլ կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն, նախարարություններ կամ տեղի իշխանություններ, բարեգործական կազմակերպությունների դրամաշնորհներ[14]։

Բարեգործական ներդրումները՝ արտաքին ֆինանսավորման կարևոր աղբյուրներից են և թույլ տալիս (ԵԵՖ)-ին բավարարել Եվրոպական հանձնաժողովի համաֆինանսավորման պահանջները: ԿՄՆ-ները նաև ներկայացնում են կամավորական աշխատանքի կարևորության հետագա ճանաչումը հասարակության և երիտասարդական կազմակերպությունների աշխատանքում: 2012 թվականին, այս ներդրումները կազմել են Երիտասարդական ֆորումի բյուջեի մոտավորապես՝ 4.8%[14]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական երիտասարդական ֆորումը միավորում է 104 անդամ կազմակերպություններ՝ ազգային երիտասարդական խորհուրդներ և միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպություններ: Գոյություն ունի անդամակցության երեք մակարդակ՝ դիտորդներ, թեկնածուներ և լիիրավ անդամներ: Ֆորումի կանոնադրական նիստերում քվեարկելու իրավունք ունեն միայն լիիրավ անդամները:

Բոլոր անդամները պետք է համապատասխանեն հետևյալ ընդհանուր չափանիշներին
  • ընդունել և աշխատել (ԵԵՖ) նպատակների համար
  • լինել ոչ կառավարական և ոչ կոմերցիոն կազմակերպություն
  • ունենալ ժողովրդավարական նպատակներ և կառուցվածք՝ կատարել «Մարդու իրավունքներ»ի եվրոպական կոնվենցիայի սկզբունքները
  • լիովին տիրապետել (ԵԵՖ) կանոնադրությունը
  • աշխատել երիտասարդների հետ և ունենալ երիտասարդների կողմից վերահսկվող որոշում կայացնող մարմին
  • չենթարկվել որևէ արտաքին մարմնի հրահանգներին՝ հատկապես որոշում կայացնելիս

Ազգային երիտասարդական խորհուրդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամ են՝ 43 ազգային երիտասարդական խորհուրդներ: Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո և Թուրքիա՝ ներկայումս չունեն ճանաչված ազգային երիտասարդական խորհուրդներ:

Ազգային երիտասարդական խորհրդի անդամները պարտավոր են՝

  1. հանդիսանալ եվրոպական որևէ երկրի ոչ կառավարական երիտասարդական կազմակերպությունների ազգային համակարգող մարմին
  2. բաց լինել ազգային մակարդակի բոլոր ժողովրդավարական երիտասարդական կազմակերպությունների համար

Լիիրավ անդամ դառնալու համար, նրանք պետք է բաց լինեն բոլորի համար և ներկայացնեն տվյալ նահանգի կամ երկրի ազգային մակարդակով գործող խոշոր ժողովրդավարական երիտասարդական շարժումների և կազմակերպությունների մեծամասնությանը։

Երկիր Անուն Կարգավիճակ
Հայաստան Հայաստան Հայաստանի երիտասարդական ազգային խորհուրդ Լիիրավ
Ավստրիա Ավստրիա Ավստրիայի ազգային երիտասարդական միություն Լիիրավ
Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիայի ազգային երիտասարդական խորհուրդ և երիտասարդական սեկտոր Լիիրավ
Նիդերլանդներ Նիդերլանդներ Հոլանդիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Ֆրանսիա Ֆրանսիա Երիտասարդական և ժողովրդական կրթության միավորումների ազգային և միջազգային հարաբերությունների կոմիտե Լիիրավ
Էստոնիա Էստոնիա Էստոնիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգի երիտասարդական գլխավոր խորհուրդ Լիիրավ
Իսպանիա Իսպանիա Իսպանիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Իսպանիա Իսպանիա Կատալոնիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Լեհաստան Լեհաստան Լեհաստանի երիտասարդական կազմակերպությունների խորհուրդ Լիիրավ
Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալիայի ազգային երիտասարդական խորհուրդ Արխիվացված 29 Մարտ 2018 Wayback Machine Լիիրավ
Մոլդովա Մոլդովա Մոլդովայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Բելգիա Բելգիա Բելգիայի ֆրանսիական համայնքի երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Ռումինիա Ռումինիա Ռումինիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Կիպրոսի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Գերմանիա Գերմանիա Գերմանիայի միջազգային երիտասարդական կոմիտե Լիիրավ
Դանիա Դանիա Դանիական երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Հունաստան Հունաստան Հունաստանի ազգային երիտասարդական խորհուրդ Արխիվացված 1 Սեպտեմբեր 2018 Wayback Machine Լիիրավ
Իտալիա Իտալիա Իտալիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Մալթա Մալթա Մալթայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Լիտվա Լիտվա Լիտվայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Լատվիա Լատվիա Լատվիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիայի պատանեկան և երիտասարդական կազմակերպությունների ազգային խորհուրդ Լիիրավ
Շվեդիա Շվեդիա Շվեդիայի երիտասարդական կազմակերպությունների ազգային խորհուրդ Լիիրավ
Իսլանդիա Իսլանդիա Իսլանդիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Սլովենիա Սլովենիա Սլովենիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Խորվաթիա Խորվաթիա Խորվաթիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների ազգային ժողով Լիիրավ
Վրաստան Վրաստան Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային խորհուրդ Լիիրավ
Իսլանդիա Իսլանդիա Իսլանդիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Ռուսաստան Ռուսաստան Ռուսաստանի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Բելառուս Բելառուս Բելառուսի երիտասարդական և պատանեկան հասարակական միավորումների միություն Լիիրավ
Սլովակիա Սլովակիա Սլովակիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Չեխիա Չեխիա Չեխիայի երիտասարդական և պատանեկան խորհուրդ Լիիրավ
Բուլղարիա Բուլղարիա Բուլղարիայի ազգային երիտասարդական ֆորում Լիիրավ
Սերբիա Սերբիա Սերբիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Բելգիա Բելգիա Բելգիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Բելգիա Բելգիա Գերմանախոս երիտասարդության խորհուրդ Թեկնածու
Ուկրաինա Ուկրաինա Ուկրաինայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Հունգարիա Հունգարիա Հունգարիայի ազգային երիտասարդական խորհուրդ Դիտորդ

Միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Եվրոպական երիտասարդական ֆորումի անդամ են՝ 61 միջազգային ոչ կառավարական երիտասարդական կազմակերպություններ (ՀԿ-ներ): Երիտասարդական ֆորումի լիիրավ անդամ դառնալու համար ՀԿ-ն պետք է՝ ունենա առնվազն 5000 երիտասարդ անդամ տասը եվրոպական երկրներում և ոչ պակաս, քան 300 երիտասարդ անդամ այդ տասը երկրներից որևէ մեկում, կամ ունենա գլխավոր քարտուղարի և խորհրդի պատճառաբանված առաջարկություն, կամ անդամակցության դիմումների խորհրդատվական մարմին, որը խորհրդատվություն է տրամադրում խորհուրդներին անդամակցության դիմումներին վերաբերող հարցերի վերաբերյալ:

ՄՀՄ-ները չեն կարող անդամագրվել, եթե նրանց նպատակները, կազմը և կառուցվածքը էապես նույնական են արդեն իսկ անդամ ՄՀՄ-ի նպատակներին, կազմին և կառուցվածքին: Այս որոշումը կայացնում է բացառապես գլխավոր հանձնաժողովը՝ երկու երրորդի մեծամասնությամբ, ձեռնպահ քվեարկությունները չեն հաշվարկվում:

Անուն Կարգավիճակ
Եվրոպական ուսանողների ֆորում Լիիրավ
Եվրոպական կամավորական ծառայության կազմակերպությունների դաշինք Լիիրավ
Միջազգային երիտասարդական միությունt Լիիրավ
Եվրոպական տեխնոլոգիական խորհուրդ Թեկնածու
Եվրոպայի ազատական երիտասարդություն Լիիրավ
Զինվորական ծառայությունից ինքնակամ հրաժարման եվրոպական գրասենյակ Լիիրավ
Երիտասարդ եվրոպական սոցիալիստներ Լիիրավ
Եվրոպական երիտասարդական ակումբների կոնֆեդերացիա Լիիրավ
Եվրոպական դեմոկրատ ուսանողների միություն Լիիրավ
Իսպանիայի ազգային երիտասարդական խորհուրդ Լիիրավ
Եվրոպական միջմշակութային ուսուցման ֆեդերացիա Լիիրավ
«Էրազմուս» ուսանողական ցանց Լիիրավ
Եվրոպական խուլ երիտասարդների միություն Թեկնածու
ACTIVE - Sobriety, Friendship and Peace Լիիրավ
Եվրոպական ուսանողական միություն Լիիրավ
Եվրոպական երիտասարդական արհմիությունների կոնֆեդերացիա Լիիրավ
Եվրոպական ուսանողական ասոցիացիաների ֆեդերացիաs Լիիրավ
Հրեա ուսանողների եվրոպական միություն Լիիրավ
Եվրոպական Էկումենիկ Երիտասարդական Խորհուրդ Լիիրավ
Կաթոլիկ երիտասարդների միջազգային ֆեդերացիա Լիիրավ
Երիտասարդ բնապահպանների եվրոպական ֆեդերացիա Լիիրավ
Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա Լիիրավ
«Սոկոլ» միջազգային շարժում - Սոցիալիստական ​​կրթության միջազգային ֆեդերացիա Լիիրավ
Բժշկական ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա Լիիրավ
Միջազգային «ԼԳԲՏՔ» երիտասարդական և ուսանողական կազմակերպություն Լիիրավ
Սոցիալիստական ​​երիտասարդության միջազգային միություն Լիիրավ
Երիտասարդ բնապահպանների միջազգային միություն Լիիրավ
Կաթոլիկ ուսանողների միջազգային շարժում Լիիրավ
Երիտասարդ եվրոպական ֆեդերալիստներ Լիիրավ
Եվրոպայի ազատական երիտասարդություն Լիիրավ
Կաթոլիկ երիտասարդության միջազգային շարժում Լիիրավ
Եվրոպակա դպրոցների և ուսանողական միությունների կազմակերպչական բյուրո Լիիրավ
Եվրոպական միության փոխանակային ծրագիր Լիիրավ
Միջազգային քաղաքացիական ծառայություն Լիիրավ
Էսպերանտոյի համաշխարհային երիտասարդական կազմակերպություն Լիիրավ
Աղջիկ Սկաուտների և Գայդերի Ազգային Միավորում - ԱՍԳԱՄ Լիիրավ
Սկաուտական ​​շարժման համաշխարհային կազմակերպություն (Եվրոպական գրասենյակ) Լիիրավ
«Հանուն խաղաղության» երիտասարդական կազմակերպություն Լիիրավ (կասեցված)
Երիտասարդությունը հանուն րջակա միջավայրի Լիիրավ
Եվրոպական ժողովրդական կուսակցության Լիիրավ
Սկաուտական շարժման համաշխարհային կազմակերպություն (ՍՇԿ) Լիիրավ
Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիա Լիիրավ
Երիտասարդ կանանց ասոցիացիա Լիիրավ
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն Լիիրավ
Երիտասարդ ֆերմերների եվրոպական խորհուրդ Դիտորդ
Անկախ արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիա Դիտորդ
Դոն Բոսկոյի երիտասարդական ցանց Դիտորդ
Եվրոպական երիտասարդական դաշինք Դիտորդ
Եվրոպական ոչ կառավարական երիտասարդական կոմիտե Դիտորդ
Եվրոպական երիտասարդական մամուլ Դիտորդ
Առաջադեմ կրթության խթանման ուսումնական կենտրոնների միջազգային ֆեդերացիա Դիտորդ
Երիտասարդ քրիստոնյա ուսանողների միջազգային համակարգում Դիտորդ
Հեռահաղորդակցության միջազգային միություն Դիտորդ
«Պաքս Քրիստի» միջազգային կազմակերպություն Դիտորդ
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա Դիտորդ
Երիտասարդական Էքսպրես ցանց Լիիրավ
Երիտասարդ դեմոկրատների եվրոպական միություն Դիտորդ
Պատանեկան ամառային դպրոցներ Դիտորդ
Լսողության խանգարում ունեցող երիտասարդների միջազգային ֆեդերացիա Դիտորդ
Երիտասարդ ձեռներեցների միության եվրոպական կազմակերպություն Դիտորդ
Բանավեճերի կրթական միջազգային ասոցիացիա Դիտորդ
Էդինբուրգի դքսի մրցանակի միջազգային հիմնադրամ Դիտորդ
Ազատությունը, օրենսդրությունը և մարդու իրավունքները Եվրոպայում Թեկնածու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «European Youth Forum. Statutes» (PDF). European Youth Forum. 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.(չաշխատող հղում)
  2. «Strategic Priorities of the European Youth Forum 2007-2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 5-ին.
  3. «HOME». Coe.int. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  4. «Platform of European Social NGOs». SocialPlatform. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  5. «Our Members». €uropean Youth Forum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  6. Archived profile of the Council of European National Youth Committees (CENYC), held in the European University Institute - Historical Archives of the European Union, 1994-2006 Արխիվացված 13 Հուլիս 2007 Wayback Machine.
  7. Gaetano, Morese (2020 թ․ նոյեմբերի 30). «Citizenship, Education and Democracy through the Youth Forum of European Union (YFEU)». cwld.hypotheses.org/. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  8. «The European Youth Forum: our goals & vision». European Youth Forum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 4-ին.
  9. «Advisory Council on Youth Terms of references». Council of Europe. 2020 թ․ հունվարի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  10. «Spring #COMEM in Brussels». European Youth Forum. 2017 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  11. https://www.europarl.europa.eu/cmsdata/180594/20090203ATT48186EN.pdf
  12. «ESIB candidate becomes the head of the YFJ». 2006 թ․ նոյեմբերի 15.
  13. https://www.un.org/esa/socdev/unyin/documents/ga60rtbio.pdf
  14. 1 2 3 «Finance page from the YFJ website. Accessed 29 March 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական երիտասարդական ֆորում» հոդվածին։