Եվրոպական գետնասկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվրոպական գետնասկյուռ
Europäischer Ziesel (Spermophilus citellus) Schloss Orth Nationalparkzentrum 9.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ[1][2]։
Ընտանիք Սկյուռանմաններ[1]
Ցեղ Գետնասկյուռներ[1][2]։
Տեսակ Եվրոպական գետնասկյուռ
Լատիներեն անվանում
Spermophilus
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svgԽոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր
Բնական արեալ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632446
NCBI 9997

Եվրոպական գետնասկյուռ (լատ.՝ Spermophilus citellus), գետնասկյուռների ցեղի կենդանի[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրամարմին գետնասկյուռ է։ Մարմնի երկարությունը 186-235 մմ է, իսկ պոչը՝ 40-67 մմ։ Կողային հատվածներն ու որովայնը բաց գույն է, դեղնավուն, թաթերն ավելի մուգ են, քան կողքերը։ Աչքերի շուրջ բաց դեղնավուն երանգի շրջանակ կա[1]։

Եվրոպական գետնասկյուռների թշնամիները բոլոր ցերեկային գիշատիչ թռչուններն են[2]։ Վնասում է մշակաբույսերը[1]։

Տարածված են Հարավարևմտյան Ուկրաինայում, Մոլդովայում, Հարավային Կովկասում։ Բնակվում է տափաստաններում և անտառատափաստաններում, Հարավային Կովկասում և Հայաստանում՝ չոր լեռնատափաստաններում[1]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդացանկը ներառում է հացահատիկներ, այդ թվում նաև գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպես նաև՝ խոտաբույսեր, որոշ թրթուրներ։ Հարավային Կովկասի բնակիչները ձմեռային պահուստ են հավաքում։ Բնակվում են գաղութներով։ Հղիությունը տևում է 25-28 օր, յուրաքանչյուր անգամ ունենալով 3-9, առավել հաճախ՝ 5-8 ձագ։ Ձմեռային քուն են մտնում։ Գարնանային արթնացումն սկսում է մարտի վերջից մինչև ապրիլ։ Ձմեռային քնի նորմալ ժամանակը օգոստոսից սեպտեմբերն է[1]։ Վարում է ցերեկային կենսակերպ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]