Եվրոպական Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրոմիությունից)

Եվրոպական Միություն
Նշանաբան՝ Միասնություն բազմազանության մեջ[1][2][3]
Հիմն՝ Ներբող Ուրախությանն (նվագախմբային)[2]
Flag of Europe.svg
Global European Union.svg
Մայրաքաղաք Բրյուսել (դե ֆակտո)[4]
Խոշոր քաղաքներ Լոնդոն և Փարիզ
Պաշտոնական լեզուներ
Տեղաբնականուն Եվրոպացի[5]
Տեսակ Քաղաքական-տնտեսական միություն
Անդամներ
Ղեկավարներ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր
Եվրոպական Խարհրդի նախագահ Դոնալդ Տուսկ
Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլց
Օրենսդիր մարմին Եվրոպական միության խորհուրդ
Եվրոպական խորհրդարան
Ձևավոևում[6]
Հռոմի պայմանագիր հունվարի 1, 1958
Մաաստրիխտի պայմանագիր նոյեմբերի 1, 1993
Մակերես
Ընդհանուր 4.324.782 կմ2 (7-րդը աշխարհում)
Ջրային (%) 3,08
Բնակչություն
2015 թվական 508.191.116[7] (3-րդը աշխարհում)
Խտություն 115.8/կմ2
ՀՆԱ (ԳՀ) 2015 թվական
Ընդհանուր $19,205 տրիլիոն (2-րդը աշխարհում)
Մեկ շնչի հաշվով $37,852[8] (25-րդը աշխարհում)
ՀՆԱ (անվանական) 2015 թվական
Ընդհանուր $16.220 տրիլիոն[8] (2-րդը աշխարհում)
Մեկ շնչի հաշվով $31,918[8] (25-րդը աշխարհում)
Ջինիի գործակից (2010) 30.4[9](միջին)
ՄԶԻ (2011) Green Arrow Up Darker.svg 0,876[10] (շատ բարձր, 14-25-րդ աշխարհում)
Արտարժույթ
europa.eu

Եվրոպական միություն (ԵՄ) կամ Եվրամիություն, քաղաքական–տնտեսական մություն կազմված 28 երկրից, որոնք հիմնականում գտնվում են Եվրոպայում[11][12]: Այն զբաղեցնում է 4․324․782 կմ2 տարածք, բնակչությունը՝ 508 միլիոն։ Կառավարվում է որոշումների կայացման վերազգային և միջկառավարական համակարգերի հիբրիդ համակարգով[13][14]։ Դրա ինստիտուտներն են՝ Եվրոպական խորհուրդը, Եվրոպական Միության խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական Միության արդարադատության դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը և Եվրոպական վերահսկիչների դատարանը։

Եվրոպական Միությունը ստեղծել է ներքին ընդհանուր շուկա՝ ստանդարտացված օրենքների համակարագ, որը կիրառվում է բոլոր անդամ պետություններում։ Շենգելյան գոտում անձնագրային վերահսկողությունը վերացվել է[15]։ Եվրոպական Միությունը ձգտում է ապահովել մարդկանց, ապարնքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ[16], ընդունել արդարադատության և ներքին գործերի օրինագծեր և ապահովել ընդհանուր քաղաքականություն առևտրի[17], գյուղատնտեսության[18], ձկնորսության և տարածաշրջանային զարգացման վերաբերյալ[19]։ Եվրոգոտին հիմնադրվել է 1999 թվականին և ամբողջական ուժ է ստացել 2002 թվականին։ Այն այժմ կազմված է 19 երկրից, որոնք օգտագործում են եվրոն որպես իրենց օրինական վճարամիջոց։

Եվրոպական Միությունը ծագում է Քարածխի և պողպատի եվրոպական համայնքից և Եվրոպական տնտեսական համագործակցությունից, որոնք կազմավորվել են համապատասխանաբար 1951 և 1958 թվականներին՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և Արևմտյան Գերմանիայի կողմից։ Հետագա տարիներին համայնքի ու նրա հաջորդների չափն աճեց՝ նոր անդամակցող երկրների շնորհիվ, իսկ հզորությունը՝ քաղաքական ազդեցության շրջանակի մեծացման շնորհիվ։ Մաաստրիխտի պայմանագրով հիմնադրվել է Եվրոպական Միությունը՝ իր ներկայիս անվամբ 1993 թվականին և ներկայացվել է Եվրոպական քաղաքացիությունը[20]։ Եվրոպական միության սահմանադրության հիմունքների վերջին էական փոփոխությունը՝ Լիսաբոնի պայմանագիրը, տեղի է ունեցել 2009 թվականին։

Ներառելով աշխարհի բնակչության 7.3%–ը[21]՝ Եվորպական Միության 2004 թվականի անվանական համախառն ներքին արդյունքը կազմել է 18.495 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը մոտավորապես կազմում է աշխարհի անվանական ՀՆԱ–ի 24%–ը, իսկ գնողունակության համարժեքության 17%–ը[22]։ Բացի դա Եվրոպական Միության 28 երկրներից 26-ը ունեն մարդկային զարգացման ինդեքսի շատ բարձր ցուցանիշ՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի։ 2002 թվակնին Եվրոպական Միությունը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[23]։ Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության միջոցով Եվրոպական Միությունը զարգացրել է իր դերակատարությունը արտաքին հարաբերություններում և պաշտպանությունում։ Միությունը պահպանում է մշտական դիվանագիտական առաքելություններ աշխարհով մեկ և ներկայացված է ՄԱԿ–ում, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, Մեծ ութնյակում և Մեծ քսանյակում։ Իր համաշխարհային ազդեցության պատճառով Եվրոպական Միությունը նկարագրվում է որպես գործող կամ պոտենցիալ գերպետություն[24]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Եվրոպայի պատմություն 

Սկզբնավորում (1945-1957)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպական ինտեգրացիան դիտվում էր որպես մայրցամաքն ավերած ծայրահեղ ազգայնականության հակաթույն[25]։ 1948 թվականի Հաագայի համագումարը դեր է ունեցել Եվրոպայի ֆեդերալ պատմության մեջ, քանի որ այն հանգեցրել է Եվրոպական միջազգային շարժման և Եվրոպական քոլեջի ստեղծմանը, որտեղ Եվրոպայի ապագա առաջնորդները պիտի ապրեին և սովորեին միասին[26]։ 1952 թվականին ստեղծվել է Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը[27]։ Համայնքի աջակիցների մեջ էին՝ Ալչիդե դե Գասպերին, Ժան Մոնեն, Ռոբեր Շումանը և Փոլ–Հենրի Սպակը[28]։

Հռոմի պայմանագիր (1957–1992)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միության (Եվրոպական համագործակցության) մայրցամաքային տարածքները ՝ գունավորված ըստ միանալու կարգի։

1957 թվականին Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան, Լուքսեմբուրգը, Նիդերլանդները և Արևմտյան Գերմանիան ստորագրեցին Հռոմի պայմանագիրը, որով ստեղծվեց Եվրոպական տնտեսական համագործակցությունը (ԵՏՀ) և մաքսային միությունըը։ Նրանք նաև ստորագրեցին այլ պայմանագիր, որով ստեղծվեց Ատոմային Էներգիայի եվրոպական համագործակցությունը (Եվրատոմ)՝ միջուկային էներգիայի համագործակցված զարգացման համար: Երկու պայմանագրերն էլ ուժի մեջ են մտել 1958 թվականին[28]։

Եվրոպական տնտեսական համագործակցությունը և Եվրատոմը ստեղծվել են Քարածխի և պողպատի եվրոպական համայնքից առանձին, սակայն կիսում էին միևնույն դատարանները և Ընդհանուր ասամբլեան։ Եվրոպական տնտեսական համագործակցությունը ղեկավարում էր Վալտեր Հալշտեյնը, իսկ Եվրատոմը՝ Լուի Արմանը, ապա՝ Էթյեն Հիրշը։ Եվրատոմը պետք է սեկտորին ներգրավեր միջուկային էներգիայում, մինչդեռ Եվրոպական տնտեսական համագործակցությունը պետք է անդամների միջև մաքսային միություն ստեղծեր[29][30]։

1960-ականներին Ֆրանսիան ձգտում էր սահմանափակել վերազգային իշխանությունը։ Այնուամենայնիվ, 1965 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել և 1967 թվականի հուլիսի 1–ին Ձուլման պայմանագրով երեք համագործակցությունների համար ստեղծվել են մի շարք հաստատություններ, ոնց հավաքական անվանում են Եվրոպական համագործակցություններ[31][32]։ Ժան Ռեյը նախագահել է առաջին ձուլված կոմիտեն[33]։

1989 թվականին «երկաթե վարագույր» քանդվեց և մությունը ընդարձակվելու հնարավորություն ընձենվեց (նկարում՝ Բեռլինի պատը

1973 թվականին համագործակցությունները ընդլայնվեցին՝ ընդգրկելով Դանիան (ներառյալ Գրենլանդիան, որը 1985 թվականին լքեց համագործակցությունը՝ ձկնորսության իրավունքների շուրջ հակաության պատճառով), Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը[34]։ Նույն ժամանակ Նորվեգիան բանակցել է միանալու համար, սակայն հանրաքվեն մերժել է անդամակցությունը։ 1979 թվականին անցկացվել են Եվրոխորհրդարանի առաջին ուղղակի ընտրությունները[35]։

Հունաստանը միացել է 1981 թվականին, Պորտուգալիան և Իսպանիան՝ 1086 թվականին[36]։ 1985 թվականին Շենգենյան համաձայնությունը՝ անդամակցող երկրների մեծ մասի և որոշ չանդամակցող երկրների միջև առանց անձնագրային վերահսկողության բաց սահմաններ ստեղծելու համար ճանապարհ է հարթել[37]։ 1986 թվականից սկսել է գործել Եվրոպական Միության դրոշը[38]։ Նույն թվականին ստորագրվել է Միասնական Եվրոպական ակտը։

1990 թվականին՝ Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, նախկին Արևելյան Գերմանիան դարձավ համագործակցության անդամ՝ որպես վերամիավորված Գերմանիայի մաս[39]։

Մաաստրիխտի պայմանագիր (1992–ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մաաստրիխտի պայմանագիր
Եվրոն ներմուծվել է 2002 թվականին՝ փոխարինելով 12 պետության ազգային արատարժույթին։ Մինչ օրս միացել են ևս յոթ երկիր։

Եվրոպական Միությունը պաշտոնապես հիմնադրվել է Մաաստրիխտի պայմանագրի (որի հիմնական ճարտարապետներն էին Հելմուտ Կոլը և Ֆրանսուա Միտտերանը) ուժի մեջ մտնելուց հետո՝ 1993 թվականի նոյեմբերի 1[20]: Պայմանագիրը նաև Եվրոպական տնտեսական համագործակցությանը տվել է Եվրոպական համագործակցություն անվանումը, չնայած նրան, որ այն մինչև պայմանագիրը արդեն այդպես էր նշվում։ 1995 թվականին Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան միացան Եվրոպական Միությանը։ 2002 թվականին 12 անդամ երկրներում ազգային արտարժույթը փոխարինվել է եվրոյով։ Եվրոգոտին այժմ ընդգրկում է 19 երկիր։ 2004 թվականին Եվրոպական Միությանը անդամակցել են՝ Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան[40]։ 2007 թվականին Ռումինիան և Բուլղարիան դարձել են ԵՄ անդամ։ Նույն թվականին Սլովենիան ընդունել է եվրոն[40], որին հետևել են՝ Կիպրոնս ու Մալթան 2008 թվականին, Սլովակիան՝ 2009 թվականին, Էստոնիան՝ 2011 թվականին, Լատվիան՝ 2014 թվականին և Լիտվան՝ 2015 թվականին։

2009 թվական, Լիսաբոնի պայմանագիրը ուժի մեջ մտավ։

2009 թվականի դեկտեմբերի 1–ին Լիսաբոնի պայմանագիրը ուժի մեջ մտավ և վերափոխեց Եվրոպական Միության շատ ասպեկտներ։ Մասնավորապես՝ փոխեց Եվրոպական Միության իրավական կառուցվածքը, ստեղծվեց Եվրոպական խորհրդի մշտական նախագահի պաշտոն, որն առաջին անգամ զբաղեցրել է Հերման Վան Ռոմպեյը, ուժեղացվեց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի դիրքը[41]։ 2012 թվականին Եվրոպական Միությունը ստավել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ «Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության, հաշտեցման և խաղաղության առաջխաղացմանը նպաստելու համար»[42][43]։ 2013 թվականին Խորվաթիան դարձել է Եվրոպական Միության 28-րդ անդամ[44][45][46]։

Ստորագրված պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորագրված
փաստաթուղթ
1948
1948
Բրյուսելի պայմանագիր
1951
1952
Փարիզի պայմանագիր
1954
1955
Բրյուսելի ձևափոխված պայմանագիր
1957
1958
Հռոմի պայմանագիր
1965
1967
Ձուլման պայմանագիր
1975
N/A
Եվրոպական խորհրդի որոշում
1985
1995
Շենգենյան համաձայնություն
1986
1987
Միանական Եվրոպական ակտ
1992
1993
Մաաստրիխտի պայմանագիր
1997
1999
Ամստերդամի պայմանագիր
2001
2003
Նիսի պայմանագիր
2007
2009
Լիսաբոնի պայմանագիր
 
                         
Եվրոպական Միության երեք սյուներ:  
Եվրոպական համագործակցություններ:  
Եվրատոմ   
Քարածխի և պողպատի եվրոպական համայնք Ժամկետը լրացել է 2002–ին Եվրոպական Միություն (ԵՄ)
    Եվրոպական տնտեսական համագործակցություն
        Շենգենյան գոտի   Եվրոպական համագործակցություն
    TREVI Արդարադատության և ներքին գործերի ոլորտում համագործակցություն  
  Քրեական գործերով ոստիկանության և դատական իշխանության համագործակցություն
          Եվրոպական քաղաքական համագործակցություն Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն
չհամախմբված մարմիններ Արևմտաեվրոպական միություն    
Դադարեցվել է 2011–ին  
                       

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաֆոսի մոտակայքում (Կիպրոս).
Պաֆոսի մոտակայքում (Կիպրոս).
Մոնբլան լեռ, Եվրամիության ամենավարձր կետը։
Մոնբլան լեռ, Եվրամիության ամենավարձր կետը։

Եվրոպական Միության անդամ երկրները զբաղեցնում են 4.423.147 քառակուսի կիլոմետր տարածք[Ն 1]։ Միության ամենաբարձր կետը Մոնբլան լեռն է՝ ծովի մակարդակից բարձրությունը 4․810,45 մետր[47]։ Ամենացածր կետերն են Լամմեֆորդը (Դանիա) և Զայդպլասպոլդերը-ը (Նիդերլանդներ)՝ ծովի մակարդակից 7 մ ցածր[48]: Եվրամիության ջրափնյա գծի երկարությունը 65.993 կիլոմետր է:

Ներառելով Ֆրանսիայի մաս կազմող, բայց Եվրոպայում չգտնվող տարածքները՝ Եվրամիությունում կարելի է հանդիպել կլիմաների տեսակների մեծ մասին՝ Արկտիկականից (Հյուսիսարևելյան Եվրոպա) մինչև արևադարձային (Ֆրանսիական Գվիանա)՝ Եվրամիության օդերևույթաբանական միջինը անիմաստ ցուցանիշ դարձնելով։ Բնակչության մեծամասնությունը ապրում է՝ ծովային կլիմայում (Հյուսիսարևմտայն և Կենտրոնական Եվրոպայում), միջերկրածովյան կլիմայում (Հարավային Եվրոպա), մեղմ ամառային ցամաքային կամ հեմիբորեալ կլիմայում (Հյուսիսային Բալկաններ և Կենտրոնական Եվրոպա)[49]։

Եվրամիության բնակչությունը բարձր ուրբանիզացման մակարդակ ունի, երբեմն քաղաքային տարածաշրջանի բնակչությունը հասնում է 75%–ի (ըստ հաշվարկների՝ որոշ երկրներում 2020 թվականին ցուցանիշը կհասնի 90%-ի)։ Չնայած Բենիլյուքսի շուրջը մեծ խմբավորմանը՝ Եվրամիության ամբողջ տարածքում սփռված են քաղաքները[50]։

Անդամ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Եվրոպական Միության անդամ երկրներ
Եվրոպական Միությունը աշխարհի քարտեզի վրա

Հաջողված ընդլայնումների շնորհիվ Եվրոպական Միությունը հիմնադիր վեց պետություններից (Բելգիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ և Նիդերլանդներ) հասել 28 անդամի։ Երկրները Եվրամիության անդամ են դառնում հիմնադիր պայմանագրին միանալով՝ դրանով ստանձնում են ԵՄ անդամակցության պարտականությունները և ստանում համապատասխան արտոնություններ։ Սա ենթադրում է ինստուտների ներկայացուցչության դիմաց իշխանույթան մասնակի զիջում[51][52]

Անդամ դառնալու համար երկիրը պետք է համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին, որը սահմանվել է 1993 թվականի Եվրոպական խորհրդի ժողովին Կոպենհագենում։ Այն պահանջում է կայում ժողովրդավարություն, որը հարգում է մարդու իրավունքները և օրենքի դերը, գործող շուկայական տնտեսություն և անդամակցության պարտավորությունների ընդունում, ներառյալ ԵՄ օրենքները։ Եվրոպական խորհուրդը պատասխանատու է երկրի չափանիշներին համապատասխանելու գնահատման համար[53]։ Ոչ մի անդամ երկիր երբևէ չի լքել միությունը, չնայած Գրելանդիան (Դանիայի կազում ինքնավար մարզ) ինքնաբացարկ է հայտարարել 1985 թվականին[54]։ Լիսաբոնի պայմանագիրը այժմ Եվրամիությունից դուրս գալու համար դրույթ է նախատեսում[55]։

Վեց երկրներ ճանաչվել են որպես անդամակցության թեկնածուներ՝ Ալբանիան, Իսլանդիան, Մակեդոնիան[Ն 2], Մոնտենեգռոն, Սերբիա և Թուրքիան[56], թեև Իսլանդիան 2003 թվականին կասեցրել է բանակցությունները[57]։ Բոսնիա և Հերցեգովինան ու Կոսովոն պաշտոնապես ճանաչվել են որպես պոտենցիալ թեկնածու[56], Բոսնիա և Հերցեգովինան ներկայացրել է անդամակցության դիմում։

Ազատ առևտրի Եվրոպական ասեցիացիան ձևավորող չորս պետությունները Եվրամիության անդամ չեն, բայց մասնակիորեն հետևում են Եվրամիության տնտեսությանը և կանոնակարգերին․ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, որոնք Եվրոպական տնտեսական գոտու միջոցով մաս են կազմում ընդհանուր շուկային, և Շվեյցարիան, որը երկկողմանի պայմանագրերով ունի նմանատիպ կապեր[58][59]։ Միկրոպետությունների՝ Անդորայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի, հետ հարաբերություննրը ներառում են եվրոյի օգտագործում և այլ ոլորտների համագործակցություն[60]։ Հետևյալ 28 անկախ պետությունները կազմում են Եվրոպական Միությունը[61]։

Ֆինլանդիա Շվեդիա Էստոնիա Լատվիա Լիտվա Լեհաստան Սլովակիա Հունգարիա Ռումինիա Բուլղարիա Հունաստան Կիպրոս Չեխիա Ավստրիա Սլովենիա Իտալիա Մալթա Պորտուգալիա Իսպանիա Ֆրանսիա Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Լյուքսեմբուրգ Բելգիա Նիդերլանդներ Դանիա Միացյալ Թագավորություն ԻռլանդիաԵվրոպական Միության անդամ երկրների քարտեզ
About this image
Անուն Մայրաքաղաք Անդամակցություն Բնակչություն[7] Մակերես (կմ2)
Ավստրիա Ավստրիա Վիեննա 19950101հունվարի 1, 1995 &&&&&&&&08584926.&&&&&08 584 926 &&&&&&&&&&083855.&&&&&083 855
Բելգիա Բելգիա Բրյուսել 19570325Հիմնադիր &&&&&&&011258434.&&&&&011 258 434 &&&&&&&&&&030528.&&&&&030 528
Բուլղարիա Բուլղարիա Սոֆիա 20070101հունվարի 1, 2007 &&&&&&&&07202198.&&&&&07 202 198 &&&&&&&&&0110994.&&&&&0110 994
Խորվաթիա Խորվաթիա Զագրեբ 20130701հուլիսի 1, 2013 &&&&&&&&04225316.&&&&&04 225 316 &&&&&&&&&&056594.&&&&&056 594
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Նիկոսիա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&&0847008.&&&&&0847 008 &&&&&&&&&&&09251.&&&&&09251
Չեխիա Չեխիա Պրահա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&010538275.&&&&&010 538 275 &&&&&&&&&&078866.&&&&&078 866
Դանիա Դանիա Կոպենհագեն 19730101հունվարի 1, 1973 &&&&&&&&05659715.&&&&&05 659 715 &&&&&&&&&&043075.&&&&&043 075
Էստոնիա Էստոնիա Տալլին 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&01313271.&&&&&01 313 271 &&&&&&&&&&045227.&&&&&045 227
Ֆինլանդիա Ֆինլանդիա Հելսինկի 19950101հունվարի 1, 1995 &&&&&&&&05471753.&&&&&05 471 753 &&&&&&&&&0338424.&&&&&0338 424
Ֆրանսիա Ֆրանսիա Փարիզ 19570325Հիմնադիր &&&&&&&066352469.&&&&&066 352 469 &&&&&&&&&0640679.&&&&&0640 679
Գերմանիա Գերմանիա Բեռլին 19570325Հիմնադիր[Ն 3] &&&&&&&081174000.&&&&&081 174 000 &&&&&&&&&0357021.&&&&&0357 021
Հունաստան Հունաստան Աթենք 19810101հունվարի 1, 1981 &&&&&&&010812467.&&&&&010 812 467 &&&&&&&&&0131990.&&&&&0131 990
Հունգարիա Հունգարիա Բուդապեշտ 20040101մայիսի 1, 2004 &&&&&&&&09849000.&&&&&09 849 000 &&&&&&&&&&093030.&&&&&093 030
Իռլանդիա Իռլանդիա Դուբլին 19730101հունվարի 1, 1973 &&&&&&&&04625885.&&&&&04 625 885 &&&&&&&&&&070273.&&&&&070 273
Իտալիա Իտալիա Հռոմ 19570325Հիմնադիր &&&&&&&060795612.&&&&&060 795 612 &&&&&&&&&0301338.&&&&&0301 338
Լատվիա Լատվիա Ռիգա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&01986096.&&&&&01 986 096 &&&&&&&&&&064589.&&&&&064 589
Լիտվա Լիտվա Վիլնյուս 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&02921262.&&&&&02 921 262 &&&&&&&&&&065200.&&&&&065 200
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 19570325Հիմնադիր &&&&&&&&&0562958.&&&&&0562 958 &&&&&&&&&&&02586.&&&&&02586
Մալթա Մալթա Վալետա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&&0429344.&&&&&0429 344 &&&&&&&&&&&&0316.&&&&&0316
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամ 19570325Հիմնադիր &&&&&&&016900726.&&&&&016 900 726 &&&&&&&&&&041543.&&&&&041 543
Լեհաստան Լեհաստան վարշավա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&038005614.&&&&&038 005 614 &&&&&&&&&0312685.&&&&&0312 685
Պորտուգալիա Պորտուգալիա Լիսաբոն 19860101հունվարի 1, 1986 &&&&&&&010374822.&&&&&010 374 822 &&&&&&&&&&092390.&&&&&092 390
Ռումինիա Ռումինիա Բուխարեստ 20070101հունվարի 1, 2007 &&&&&&&019861408.&&&&&019 861 408 &&&&&&&&&0238391.&&&&&0238 391
Սլովակիա Սլովակիա Բրատիսլավա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&05421349.&&&&&05 421 349 &&&&&&&&&&049035.&&&&&049 035
Սլովենիա Սլովենիա Լյուբլյանա 20040501մայիսի 1, 2004 &&&&&&&&02062874.&&&&&02 062 874 &&&&&&&&&&020273.&&&&&020 273
Իսպանիա Իսպանիա Մադրիդ 19860101հունվարի 1, 1986 &&&&&&&046439864.&&&&&046 439 864 &&&&&&&&&0504030.&&&&&0504 030
Շվեդիա Շվեդիա Ստոկհոլմ 19950101հունվարի 1, 1995 &&&&&&&&09747355.&&&&&09 747 355 &&&&&&&&&0449964.&&&&&0449 964
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Լոնդոն 19730101հունվարի 1, 1973 &&&&&&&064767115.&&&&&064 767 115 &&&&&&&&&0243610.&&&&&0243 610

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Եվրոպական Միության բնակչությունը կազմել է 508,2 միլիոն մարդ[7]։ 2013 թվականին գրանցվել է 5․075․000 կենդանի ծնունդ և 4․999․200 մահ։ Դեպի ԵՄ զուտ միգրացիան +653․100 էր։ 2010 թվակնի դրությամբ Եվրոպական Միությունում ապրում է 47,3 միլիոն մարդ, որոնք ծնվել են իրենց մշտական բնակչության երկրից դուրս (31,4 միլիոնը (6.3%) ԵՄ-ից դուրս և 16.0 միլիոնը (3.2%) անդամ այլ երկրում)։ Սա համապատասխանում է ԵՄ բնակչության 9,4%–ին։ Եվրոպական Միությունում չծնված բնակչության բացարձակ քանակով առաջատարներն են՝ Գերմանիան (6.4 միլիոն), Ֆրանսիան (5.1 միլիոն), Միացյալ Թագավորությունը (4.7 միլիոն), Իսպանիան (4.1 միլիոն), Իտալիան (3.2 միլիոն), Նիդերլանդները (1.4 միլիոն)[62]։

Ուրբանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միությունում կա մեկ միլիոնը գերազանցող 16 քաղաք։ Շատ մեծ քաղաքներից բացի Եվրոպական Միությունը ունի նաև որոշ խիտ բնակեցված շրջաններ, որոնք չունեն մեկ առանցքային միջուկ, բայց առաջացել են որոշ քաղաքների կապից, և այժմ պարունակում են խոշոր մետրոպոլիտենային տարածքներ։ Ամենխոորներն են՝ Ռայն–Ռուռը, բնակչությունը մոտ 11.5 միլիոն (Քյոլն, Դորտմունդ, Դյուսելդորֆ և այլն), Ռանստադը, բնակչությունը մոտ 7 միլոն (Ամստերդամ, Ռոտերդամ, Հաագա, Ուտրեխտ և այլն), Ֆրանկֆուրտ Ռայն-Մայնը, բնակչությունը 5.8 միլիոն (Ֆրանկֆուրտ, Վիսբադեն և այլն), Ֆլամանդական ադամանդը, բնակչությւոնը մոտ 5.5 միլիոն (քաղաքային տարածքներ Անտվերպենի, Բրյուսելի, Լյովենի և Գենտի միջև), Վերին Սիլեզիան, բնակչությունը մոտ 5.3 միլիոն (Կատովիցե, Օստրավա) և Էրեսուն, բնակչությւոնը մոտ 3.7 միլիոն (Կոպենհագեն, Մալմյո[63]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Եվրոպական Միության լեզուներ
Լեզու Մայրենի լեզվակիներ Ընդհանուր
Անգլերեն 13% 51%
Գերմաներեն 16% 27%
Ֆրանսերեն 13% 24%
Իտալերեն 12% 16%
Իսպաներեն 8% 15%
Լեհերեն 8% 9%
Ռումիներեն 5% 5%
Հոլանդերեն 4% 5%
Հունարեն 3% 4%
Հունգարերեն 3% 3%
Պորտուգալերեն 2% 3%
Չեխերեն 2% 3%
Շվեդերեն 2% 3%
Բուլղարերեն 2% 2%
Սլովակերեն 1% 2%
Դանիերեն 1% 1%
Ֆիններեն 1% 1%
Լիտվերեն 1% 1%
Խորվաթերեն 1% 1%
Սլովեներեն <1% <1%
Էստոներեն <1% <1%
Իռլանդերեն <1% <1%
Լատիշերեն <1% <1%
Մալթայերեն <1% <1%

Survey 2012.[66]
Native: Native language[67]
Total: EU citizens able to hold a
conversation in this language[68]

Չնայած Եվրոպական Միությունում օգտագործվող շատ լեզուների և բարբառների, պաշտոնական լեզվի կարգավիճակ ունեն 24 լեզու. Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն, Իտալերեն, Իսպաներեն, Լեհերեն, Ռումիներեն, Հոլանդերեն, Հունարեն, Հունգարերեն, Պորտուգալերեն, Չեխերեն, Շվեդերեն, Բուլղարերեն, Սլովակերեն, Դանիերեն, Ֆիններեն, Լիտվերեն, Խորվաթերեն, Սլովեներեն, Էստոներեն, Իռլանդերեն, Լատիշերեն, Մալթայերեն[69][70]։ Կարևոր փաստաթղթերը, օրինակ՝ օրենսդրությունը, դարգմանվում է բոլոր պաշտոնական լեզուներով։

Եվրոպական խորհրդարանը տրամադրում է փաստաթղթերի և լիակազմ նիստերի թարգմանությունները բոլոր լեզուներով[71]։ Որոշ ինստիտուտներ օգտագործում են լեզուների միայն մի մասը որպես միջաշխատանքային լեզու[72]։ Կատալոներենը, գալիսերենը, գելական շոտլանդերեն և վալլիերենը Եվրոպական միության պաշտոնական լեզու չեն, բայց ունեն կիսապաշտոնական կարգավիճակ պայմանագրերի պաշտոնակա թարգմանություններում:

Լեզվի քաղաքականությունը անդամ երկրների պարտավորությունն է, սակայն ԵՄ ինստիտուտները խրախուսում է այլ լեզուների իմացությունը[Ն 4][73]։ Անգլերենը Եվրոպական Միության ամենատարածված լեզունն է․ տիրապետում է բնակչության 51%[74]։ Գերմաներենը ամենատարածված մայրենի լեզուն․ լեզվով խոսում է բնակչության 16%–ը։ Բնակչության 56%–ը կարող է իր մայերնի լեզվից բացի ուրիշ լեզվով խոսել[75]։ Եվրոպական Միության պաշտոնական լեզուների մեծ մասը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին՝ էստոներենից, ֆիններենից, հունգարանից, որոնք պատկանում են որոնք պատկանում են Ուրալյան լեզուներին, և մալթայերենից բացի, որը պատկանում է Սեմական լեզուներին։ Եվրոպական Միության պաշտոնական լեզուների մեծ մասը օգտագործում է լատիներենի այբուբենը՝ բոլղարերենից և հունարենից բացի, որոնք համապատասխանաբար օգտագործում են կիրիլիցան և հունարենի այբուբենը[76]։ Սրանք Եվրոպական Միության երեք պաշտոնական գրերն են[77]։

24 պաշտոնական լեզուներից բացի կան մոտ 150 տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուներ, որոնցով խոսում է ավելի քան 50 միլիոն մարդ[76]։ Չնայած Եվրոպական Միության ծրագրերը աջակցում են տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուներին, լեզվական իրավունքների պաշտպանությւոնը առանձին անդամ երկրների համար խնդիր է։ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիամ, որը վավերացվել է ԵՄ անդամ երկրների մեծ մասը, նախատեսում է ընդհանուր ուղենշեր, որոնց հետևելով՝ երկիրը կարող է իր լեզվական ժառանգությունը պաշտպանել։

Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26–ին՝ միտված Եվրոպայում լեզուների ուսուցման խրախուսմանը։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]




Circle frame.svg

Self described religion in the European Union (2012)[78]      Կաթոլիկ (48%)     Բողոքական (12%)     Ուղղափառ (8%)     Քրիստոնեության այլ ճյուղ (4%)     Անհավատ/ագնոստիկ (16%)     Աթեիստ (7%)     Մուսուլման (2%)     Այլ կրոն/անհայտ (3%)

Եվրոպական Միությունը աշխարհիկ մարմին է և կրոնի հետ ոչ մի ֆորմալ կապ չունի։ Ըստ Եվրոպական Միության գործունեության պայմանագրի 17–րդ հոդվածի՝ «Միությունը հարգում է և չի խոչընդոտում եկեղեցիների և կորնական միավորումների ազգային օրենսդրության կարգավիճակը» ինչպես նաև՝ «Միությունը հավասարապես հարգում է փիլիսոփայական և ոչ կրոնական կառույցների ազգային օրենսդրության կարգավիճակը»[79]։

Մաաստրիխտի պայմանագրի նախաբանում նշվում է «Եվրոպայի մշակութային, կրոնական և մարդասիրական ժառանգության մասին»[79]։

Եվոպական Միության սահմանադրության և Լիսաբոնի պայմանագրի նածագծի քննարկումներում առաջարկվել է հիշատակել քրիստոնեության կամ Աստծո մասին, կամ երկուսի մասին էլ, տեքստի նախաբանում, սակայն գաղափարը մերժվել է[80]։

2009 թվակնաին Եվրոպական Միությունում ապրում էր 13 միլիոն մուսուլման[81], հրեա բնակչությունը թիվը անցնում է մեկ միլիոնից[82]։ Այլ համաշխարհային կրոնները՝ բուդդայականությունը, հինդուիզմը և սիկխիզմը, նույնպես ներկայացված են Եվրոպական Միությունում։

Ըստ Եվրոբարոմետրի կատարած 2012 թվականի կրոնի վերաբերյալ հարցման՝ քրիստոնեությունը Եվրոպական Միությունում ամենամեծ կրոնն է՝ բնակչության 72%–ը[78]։ Կաթոլիկները քրիստոնեաների ամենամեծ խումբն են՝ բնակչության 48%–ը, բողոքականները՝ 12%, արևելյան ուղղափառներ՝ 8%, իսկ քրիստոնեության մնացած ճյուղերի ներկայացուցիչները միասին կազմում են 4%[83]։

Եվրոբարոմետրի 2005 թվականի ցույց են տվել, որ Եվրոպական Միության քաղաքացիների 52%–ը հավատում Աստծուն, 27%–ը՝ «ինչ–որ տեսակի գերբնական ուժի» իսկ 18%–ը ոչ մի տեսակի հավատք չունի[84]։ Վերջին տարիներին շատ երկրներում նկատվել է եկեղեցիների այցելության և անդամակցության քանակի անկում[85]։ Ամենացածր հավատացյալների քանակը գրանցվել է Էստոնիայում (16%) և Չեխիայում (19%)[84]։ Ամենակրոնական երկրներն են Մալթան (95%, հիմնականում Հռոմի Կաթոլիկ եկեղեցի հետևորդներ), ինչպես նաև Կիպրոսն ու Ռումինան (երկուսն էլ հիմնականում ուղղափառ եկեղեցու երևորդներ)՝ յուրաքանչյուրում քաղաքացիների 90%-ը հավատում են Աստծուն։ Եվրոպական Միությունում հավատքն ավելի բարձր է՝ կանանց, մեծահասակների, կրոնակա դաստիրակություն ստացածների, դպրոցը 15-16 տարեկանւոմ լքածների և «իրենց քաղաքական քաղաքական սանդղակի աջ կողմում համարողների» շրջանում[84]։

Եվրոպական Միությունը և եվրոպական համայնքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միության և դրա իրավական համակարգի ձևավորումն իրականացել է աստիճանաբար։ Այն սկսվել է դեռևս XX դարի 50-ական թվականներին, երբ ստեղծվեցին եվրոպական երեք համայնքները։

  1. Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը /EOYC/
  2. Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը /Եվրատոմ/
  3. Եվրոպական համայնքը /որն սկզբնապես կրում էր «տնտեսական» անվանումը/, Եվրոպական տնտեսական համայնք։

Այս համայնքներն առավելաբար տնտեսական իրավասության ինտեգրման միավորումներ էին /ընդհանուր շուկա, ընդհանուր հողային, հակամենաշնորհային, առևտրային քաղաքականություն և այլն/։ Ժամանակի հետ, սակայն, ամբողջացման այս գործընթացներն սկսեցին թափանցել հասարակական կյանքի նաև այլ ոլորտներ։

1992 թ, արդեն գոյություն ունեցող համայնքների հիմքի վրա ստեղծվեց Եվրոպական Միությունը՝ որպես ընդհանուր իրավասության ինտեգրման կազմակերպություն, որն արդեն ընդգրկում է ոչ միայն տնտեսությունը, այլև հասարակական հարաբերությունների կարևորագույն այլ ոլորտներ /այդ թվում նաև ռազմական շինարարության և հանցավորության դեմ պայքարի հարցեր/։

Այս պայմաններում նախկին Եվրոպական տնտեսական համայնքը և Եվրատոմը շարունակեցին իրենց գոյությունը, սակայն որոկապես տարբեր կարգավիճակով՝ որպես Եվրոպական Միություն կազմակերպության կառուցվածքային տարրեր։

Բնական է, որ Եվրոպական համայնքները և Եվրոպական Միությունն ամբողջությամբ, ունեն ղեկավար կառույց՝ ինստիտուտների մեկ միասնական համակարգ՝ / Եվրոպական Խորհուրդ, Եվրոպական Միության խորհուրդ և ուրիշներ / հետևաբար և անդամ երկրների միևնույն կազմը։

Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի տարածքում Եվրոպական Միությունից բացի, որպես համաեվրոպական երկրորդ կարևոր ինտեգրման կենտրոն, հանդես է գալիս Եվրոպայի Խորհուրդը, որի անդամ է համարվում նաև Հայաստանի Հանրապետությունը /2001 թվականից/։ Եվրոպական Միությունը նույնանում է Եվրոպայի Խորհրդին գաղափարական խորհրդանիշներով և նպատակի ընդհանրությամբ։ «Եվրոպայի Խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միասնականությանը՝ հանուն նրանց ընդհանուր ձեռքբերումների ու գաղափարների և սկզբունքների պաշտպանությանն ու իրականացմանը և նրանց տնտեսական ու սոցիալական առաջընթացի համագործակցությանը /Եվրոպայի Խորհրդի կանոնադրություն, հոդված 1/»։

  1. Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել և գործում են տարբեր հիմնարար փաստաթղթերի հիմքի վրա։ Միության համար դրանք պայմանագրեր են՝ կազմված Եվրոպայի երեք համայնքների կողմից և Եվրոպական Միության մասին պայմանագիրը։ Այն իրավական աղբյուրը, որի վրա հիմնաված է Եվրոպայի Խորհուրդը՝ նրա կանոնադրությունն է, որն իր ձևով նույնպես միջազգային պայմանագիր է։
  2. Որպես Եվրոպական համայնքների և Միության գործունեության առաջնահերթություն և ուղղություն, ի սկզբանե հանդես է եկել տնտեսությունը։ Ներկայումս այն ընդգրկում է հասարակական կյանքի բոլոր կարևոր ոլորտները՝ ընդհուպ Միության ընդհանուր պաշտպանական քաղաքականության ձևավորման հարցերը։ Եվրոպայի Խորհուրդն իր գործունեությունը կենտրոնացնում է իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի վրա։
  3. Իր լիազորությունների բնույթով Եվրոպական Միությունը հանդես է գալիս որպես քաղաքական իշխանության կազմակերպություն, որի լիազորությունների ծավալը ժամանակի հետ ավելի է մեծանում։

Միության ինստիտուտները հրատարակում են նորմատիվային ակտեր, որոնք չեն պահանջում վավերացում և համապարտադիր են, հնարավոր է ամեն անգամ ի հեճուկս առանձին անդամ պետությունների կամքի։
Միության միասնական արժույթի՝ եվրոյի, մուտքով անդամ պետություններից այս կազմակերպության իրավասության ներքո անցան դրամավարկային քաղաքականության վճռորոշ հարցերը՝ ներառյալ դրամական արժեթղթերի թողարկումը։
Վերջին տարիներին եռանդուն քննարկումներ են ընթանում 1950 թ Եվրոպական Կոնվենցիայի հետ Եվրոպական Միությունը միավորելու՝ արպես առանձին կողմի, հնարավոր է անգամ, որպես Եվրոպայի Խորհրդում Եվրոպական Միությունը միավորելու՝ որպես առանձին կողմի, հնարավոր է անգամ, որպես Եվրոպայի Խորհրդում Եվրոպական Միության ինքնուրույն անդամի ընդունվելու հարցի շուրջ։ Եվրոպայի Խորհուրդը սեփական իրավաստեղծ լիազորությունների չի տիրապետում։ Եվրոպայի Խորհրդի ատյանները նորմատիվային ակտեր չեն հրատարակում։ Նրանք պատրաստում են միջազգային կոնվենցիաների նախագծեր, որոնք առաջարկում են անդամ պետություններին՝ ստորագրման և վավերացման համար, ինչպես նաև ընդունում են որոշումներ և երաշխավորագրեր, որոնք որպես փաստաթուղթ չունեն իրավաբանական պարտադիր ուժ։
Չորրորդ՝ Եվրոպական Միության ատյանները, իրենց իրավասությունների սահմաններում ընդունել են բազմաթիվ նորմատիվ ակտեր, նախադեպային բնույթի դատական և մի շարք այլ որոշումներ, որոնք հիմնարար պայմանագրերի հետ միասին կազմում են Եվրոպական միության՝ որպես ինքնուրույն իրավական համակարգի իրավունքի աղբյուրներ։
Եվրոպայի Խորհրդի կողմից մշակված մնացած բոլոր կոնվեցիաները, այդ թվում և 1961 թ ընդունված Եվրոպայի սոցիալական խարտիան, ստորագրել, վավերացրել և գործողության մեջ են դրել միայն անդամ պետությունների մի մասը։
Եվրոպայի խորհուրդը միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որն ինտեգրման գործընթացը իրականցնում է զարգացող ինքնիշխան պետությունների կամքի միջոցով։ Եվրոպայի Խորհուրդը միջազգային-իրավական, իսկ Եվրոպական Միությունը՝ միջազգային սկզբունքների համադրության վրա հիմնված պետաիրավական կազմակերպություններ են։

Եվրոպական միության կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

     Եվրամիության անդամներ
     Թեկնածուներ

ԵՄ անդամ մյուս երկրները.

Եվրոպական միության կազմը ձևավորվել է աստիճանաբար։ Առաջին մասնակիցները եղել են Արևմտյան Եվրոպայի 6 երկրները՝ Բելգիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆրանսիան։ Այս կազմով էլ XX դարի 50-60-ական թվականներին գործում էին եվրոպական 3 համայնքները։
Համայնքների առաջին ընդլայնումը տեղի ունեցավ 70-ական թվականներին 1973-ին նրանց միացան Մեծ Բրիտանիան, Դանիան և Իռլանդիան։
80-ական թվականներին դրանց կազմի մեջ մտան՝ 1981-ին՝ Հունաստանը, 1986-ին՝ Իսպանիան և Պորտուգալիան։ Համայնքների անդամ երկրների թիվը հասավ 12-ի։
Վերը հիշատակված 12 երկրների ներիկայացուցիչները 1992 թ ստորագրեցին պայմանագիր «Եվրոպական Միության» մասին, որը գործողության մեջ մտավ հաջորդ տարի։
Մաաստրիխտի պայմանագիրը երեք համայնքներին միանալու հատուկ ընթացակարգերը / ԱՊԵՀ-ի պայմանագրի 98-րդ հոդված, Եվրոպական Տնտեսական համայնքի պայմանագրի 237-րդ հոդված, Ատոմային Էներգիայի եվրոպական համայնքի պայմանագրի 205-րդ հոդված/ փոխարինեց Եվրոպական Միությանը միանալու մեկ միասնական ընթացակարգով։
Երեք պայմանագրերը նախատեսում էին, որ անդամ դառնալու ցանկություն ունեցող պետությունն իր խնդրանքը ներկայացնում է Խորհրդին, որը, նախքան իր դիրքորոշումն արտահայտելը, պարտադիր կերպով պետք է ստանար Հանձնաժողովի կարծիքը։ Հետագայում ընթացակարգն էապես փոխվեց։
Եվրոպական Միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն «Եվրոպական ցանկացած պետություն կարող է խնդրել դառնալ Միության անդամ։ Նա իր խնդրանքը ներկայացնում է Խորհրդին, որն արտահայտվում է միաձայն Հանձնաժողովի հետ խորհրդակցելուց և Եվրոպական Խորհրդարանի համապատասխան կարծիքը ստանալուց հետո»։
Ընդունման պայմանները համաձայնեցվում են անդամ պետությունների և հայցող պետության կողմից, այնուհետև՝ վավերացվում պայմանադիր բոլոր պետությունների կողմից՝ նրանց ներպետական սահմանադրական նորմերին համապատասխան։
Միության նոր անդամ պետություն դառնալու համար գոյություն ունեն մի շարք անհրաժեշտ պայմաններ։

  1. Նախ և առաջ պետությունը պետք է լինի «եվրոպական», որը պայամանվորված է ոչ այնքան աշխարհագրական դիրքով, որքան երկրի մշակույթով՝ ներառյալ նրա քաղաքական և իրավական ավանդույթները։
  2. Երկրորդ՝ Միության անդամ դառնալ ցանկացող պետությունը պարտավոր է հարգել Եվրոպական Միության պայմանագրում ամրագրված սահմանադրական՝ «ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև իրավական պետության սկզբունքները»։

Կան ևս երկու կարևոր պայմաններ՝ թեկնածու պետության տնտեսական և իրավական համակարգերին։ Նախ խոսքը տնտեսական զարգացման բավարար բարձր մակարդակի մասին է և ազգային օրենսդրության համպատասխանությունը Եվրոպական Միության իրավունքին, որը պետք է արվի նախապես։ Իրավական աղբյուրը, որի հիման վրա իրականանում է նոր անդամ պետության մուտքը Եվրամիություն՝ Միացման մասին պայմանագիրն է։ Որպեսզի Միացման մասին պայմանագիրն ուժի մեջ մտնի, այն կարիք ունի վավերացման՝ Միության բոլոր անդամ պետությունների կողմից։ Այսպիսով՝ Եվրոպական Միության մեջ ընդունվելու համար, ի թիվս մի շարք տնտեսական և քաղաքական բնույթի էական պահանջների, նախ անհրաժեշտ է ստանալ դրա մեջ մտնող յուրաքանչյուր անդամ պետության համաձայնությունը, ինչպես նաև Միության ժողովուրդների անբողջությունը ներկայացնող մարմնի՝ Եվրոպական Խորհրդի համաձայնությունը։ Պայմանագրի գործողությունները տարածվում են նաև եվրոպական այնպիսի տարածքների վրա, որոնք ձևականորեն կարող են և չմտնել համապատասխան անդամ պետության պետական տարածքի մեջ, սակայն նրա արտաքին հարաբերություններն իրականցվում են տվյալ անդամ պետության կողմից /օրինակ՝ Ջիբրալթարը, որը Մեծ Բրիտանիայի կախյալ տարածքն է/։ Ներկայումս Միության ոչ եվրոպական մասի թվում են Աֆրիկայում՝ Ազորյան կղզիները և Մադեյրան /Պորտուգալիա/, Կանարյան կղզիները /Իսպանիա/, Ռեյունոնը /Ֆրանսիա/, Գվիանան, Գվադելուպան /Ամերիկա/ և Մարտինիկան /Ֆրանսիա/։
Միաժամանակ, անդամ պետությունների որոշ տարածքներ և տիրույթներ զերծ են Եվոպական համայնքի մասին պայմանագրի գործողություններից։ Այդ փաստաթղթի գրավոր կարգադրությունները և Միության իրավունքներն ամբողջությամբ դրանց վրա տարածվում են կամ մասամբ /օրինակ՝ Նորմանդյան կղզիները և Մեն կղզին / Մեծ Բրիտանիան/, կամ ընդհանրապես չեն տարածվում / օրինակ՝ Ֆարերյան կղզիները՝ Դանիա/։
Բազմաթիվ «անդրծովյան երկրներ և տարածքներ», որոնք գտնվում են անդամ պետությունների իրավասության ներքո, ստացել են հատուկ կարգավիճակ Եվրոպական համագործակցության մասին պայմանագրի 4-րդ՝ «Անդրծովյան երկրների և տարածքների ասոցիացիա» մասի հիման վրա։ Դրանք թեև մայր երկրի հետ միասին չեն մտնում Միության կազմի մեջ, սակայն, միաժամանակ, սերտ համագործակցում են նրանց հետ, ընդհուպ մինչև Միության բյուջեից տրվող տնտեսական օգնության ստացումը։
Երեք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Դանիան և Շվեդիան, մյուսների հետ չգնացին ԵՄ-ի շրջանակներում կառուցվող արժույթի շուկայի երկրորդ փուլին, հետևաբար և կապված չեն այդ ոլորտի համապատասխան իրավական նորմերով։
Մյուս էական բացառությունը կապված է Շենգենյան համաձայնագրի և դրա վրա հիմնված շենգենյան իրավունքի վրա։ Վերջինիս կանոնները սկզբնական շրջանում տարածվում էին միայն 5 անդամ պետության վրա, սակայն 2001 թ մարտի 25-ից հետո դրանց թիվը դարձավ 13։ Այդ ժամանակից ի վեր «Շենգենյան գոտին» ընդգրկում է Միության բոլոր երկրները, բացի երկուսից՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից։
Չնայած Իռլանդիան, Նորվեգիան չհանդիսանալով ԵՄ անդամ որդեգրեցին նրա իրավական կառուցակարգի մի շարք բաղկացուցիչներ և իրենց սահմաններում ճանաչեցին դրանց իրավաբանական գերակայությունը։

Եվրոպական միության պաշտոնական լեզուները և խորհրդանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական իրավունքների մասին Եվրոպական Միության Խարտիայում հատուկ ընդգծված է, որ Միությունը հարգում է մշակութային, կրոնական և լեզվական բազմազանությունը / հոդված 22/։ Դա ցույց է տալիս, որ թեպետ ինտեգրման գործընթացները տանում են եվրոպական քաղաքացիների կյանքի չափորոշիչների աստիճանական միասնականացմանը, սակայն նպատակ չունեն հասնելու ամբողջական միակերպության, Միության մեջ մտնող տարբեր ազգերի և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունների ոչնչացման։

Իրավական համակարգի բոլոր կանոնները և աղբյուրները պետք է հրապարակվեն, հրատարակվեն և կիրառվեն կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրների ժողովուրդների լեզուներով։ 1958 թ. պաշտոնական լեզու ճանաչվեցին բոլոր անդամ երկրների ժողովուրդների լեզուներով /պաշտոնական լեզուները քիչ են անդամ պետությունների թվից, քանի որ նրանցից մի քանիսը, օր՝ Ավստրիան և Գերմանիան, ունեն մեկ ընդհանուր լեզու/։

Համայնքը մինչև վերջին ընդլայնումն ուներ 11 պաշտոնական լեզու՝ գերմաներեն, անգլերեն, դանիերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ֆիններեն, հունարեն, իտալերեն, նիդերլանդերեն, պորտուգալերեն, շվեդերեն նաև լիտվերեն, լատիշերեն, չեխերեն։ Դա նշանակում է է, որ նշված 11 լեզուներով հիմնադիր պայմանագրերի բոլոր տարբերակները հանդիսանում են պաշտոնական։ ԱՊԵՀ-ի պայմանագրի համաձայն միայն ֆրանսերեն տարբերակն էր պաշտոնական։

Կանոնակարգերը և ընդհանուր բնույթի այլ ակտերը խմբագրվում են 11 պաշտոնական լեզուներով։ Համայնքների «Պաշտոնական տեղեկագիրը» նույնպես լույս է տեսնում այդ 11 լեզուներով։ Գործնականում, Եվրոպական համայնքների գործունեության ընթացքում կիրառվող աշխատանքային լեզուներն են հանդիսանում ֆրանսերենը և անգլերենը։ Գերմանիան, իր հերթին, պահանջում է այդպիսի ռեժիմ սահմանել նաև գերմաներենի համար։

Այսպիսով, համայնքների շրջանակներում գործում է զարգացած լեզվաբանական ծառայություն, որի աշխատակիցների թվաքանակը բավական մեծ է ինստիտուտներում այլ ծառայողների թվաքանակի համեմատությամբ։ Արդարադատության դատարանը ճանաչում է առանձնահատուկ լեզվաբանական ռեժիմ, որը պայմանավորված է իր գործունեության բնույթով։ Գոյություն ունի թարգմանության ծառայություն և կոնֆերանսների մեկնաբանման ընդհանուր ծառայություն։ 1993 թ. հոկտեմբերի 23-ին Բրյուսելում Եվրոպական Խորհուրդը Հանձնաժողովի թարգմանչական ծառայությանը կից որոշեց ստեղծել Միության թարգմանչական մարմինների կենտրոն։

Կենտրոնի խնդիրն էր թարգմանչական ծառայություններ իրականցնել Եվրոպական համայնքների տարբեր ինստիտուտների ու մարմինների, և, հատկապես, Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության, Կրթության եվրոպական գրասենյակի, Ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակի շրջանակներում, քանի որ վերջիններս չունեն սեփական լեզվաբանական ծառայությունները։ 1995 թ. հոկտեմբերի 30-ից Կենտրոնի գործունեությունն ավելի ընդլայնվեց՝ տարածվելով նաև Առողջության և աշխատանքի անվտանգության գործակալության շրջանակներում։

Միության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել Միության ինստիտուտներին և ատյաններին ցանկացած պաշտոնական լեզվով, և ստանալ պատասխան նույն լեզվով։

Ձևավորվող «եվրոպական միասնականությունը» առաջադրում էր Եվրոպական Միության նմանատիպ խորհրդանիշների պահանջ։ 1986 թվականից Եվրոպական համայնքները, իսկ ներկայումս Միությունն ամբողջությամբ, որպես սեփական պաշտոնական խորհրդանիշներ օգտագործում է դրոշը և օրհներգը։

ԵՄ դրոշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական Միության դրոշը կապույտ պաստառ է, որի մեջտեղում ոսկեգույն աստղերից կազմված շրջանակ է։ Աստղիկները 12 հատ են՝ որպես կատարելության խորհրդանիշ։

ԵՄ օրհներգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միության օրհներգը Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի ավարտն է՝ «Ուրախության ներբողը», խոսք՝ Ֆ. Շիլլերի։

Հիշյալ օրհներգը հաճախ անվանում են «եվրոպական խորհրդանիշներ», քանի որ օգտագործվում են նաև եվրոպական այլ միավորված կազմակերպությունների կողմից՝ ինչպես օրինակ՝ Եվրոպայի խորհուրդը։

Եվրոպական միության ինստիտուտների նստավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադիր պայմանագրերը նախատեսում են, որ Համայնքի ինստիտուտների նստավայրը պետք է որոշակի անդամ պետությունների ընդհանուր համաձայնությամբ /Եվրոպական համայնքի պայմանագրի 289-րդ և Եվրատոմի պայմանագրի համապատասխան հոդված/։
Իրավիճակը հարաբերականորեն պարզ էր այն ժամանակ, երբ գոյություն ուներ միայն ԱՊԵՀ-ը։ Գերագույն մարմինը, Վեհաժողովի քարտուղարությունը, Արդարադատության դատարանը տեղակայվել էին Լյուքսեմբուրգում, որտեղ գումարվում էր նաև Նախարարների հատուկ խորհուրդը, իսկ Խորհրդարանի նստաշրջանները տեղի էին ունենում Ստրասբուրգում։ Դրությունն ավելի բարդացավ Եվրոպական երկու նոր համայնքների ստեղծմամբ, որոնց Հանձնաժողովները տեղավորվեցին Բրյուսելում, որտեղ գումարվում էին գլխավորապես Խորհուրդները։
Լյուքսեմբուրգում էին տեղավորվել Արդարադատության դատարանը, Խորհրդարանի քարտուղարությունը, Ներդրումային եվրոպական բանկը, Հանձնաժողովի որոշ ծառայություններ, Եվրոպական համայնքների պաշտոնական հրատարակությունների գրասենյակը։ Տարբեր գործոններով պայմանավորված՝ կարող էին գումարվել նաև Խորհուրդը և Արժութային կոմիտեն։ Հանձնաժողովի մյուս ծառայությունները, Խորհրդի քարտուղարությունը տեղակայվել էին Բրյուսելում։ Եվրոպական խորհրդարանի նստաշրջանները տեղի էին ունենում Ստրասբուրգում։ Դատարանը ի սկզբանե տեղավորվեց Լյուքսեմբուրգում՝ որպես ԱՊԵՀ-ի դատարան, այնուհետև՝ սկսած 1958 թ, որպես Եվրոպական համայնքների Արդարադատության դատարան։ Այդ տեղակայումը հաստատվել էր 1967 թ որպես սկզբունք համայնքային դատարան և կվազի-դատական մարմինների համար՝ համայնքների որոշ ինստիտուտների և որոշ ծառայություների ժամանակավոր տեղակայման մասին որոշմամբ։ Այդ որոշման 3-րդ հոդվածը նախատեսում էր, որ «Արդարադատության դատարանը գտնվում է նաև դատական և կվազի-դատական մարմինները, ներառյալ այնպիսիք, որոնք իրավասու են կիրառել մրցակցության կանոնները»։
1977 թ Հաշվիչ պալատը տեղավորվեց Լյուքսեմբուրգում։
Միասնական եվրոպական ակտով ստեղծված Եվրոպական քաղաքական համագործակցության քարտուղարությունը տեղավորվեց Բրյուսելում։
Ամենանուրբը Եվրոպական Խորհրդարանի կապակցությամբ առաջադրած խնդիրն էր, որը երփեղկված էր երեք քաղաքների միջև նստաշրջանները՝ Ստրասբուրգում, քարտուղարությունը՝ Լյուքսեմբուրգում, հանձնաժողովների ժողովները՝ Բրյուսելում։ Իր աշխատանքների կազմակերպման վայրերը միասնականցնելու վերաբերյալ խորհրդարանի կամքը հանդիպեց լյուքսեմբուրգյան կառավարության լուրջ դիմադրությունը, որը ցանկանում էր Խորհրդարանի ներկայության զարգացումը Լյուքսեմբուրգում՝ նստաշրջանների կզմակերպման տեսքով։ 1992 թ դեկտեմբերի 11-12-ը Էդինբուրգում գումարված Եվրոպական խորհրդի կողմից ընդունված և Եվրոպական համայնքների ինստիտուտների և որոշ մարմինների ու ծառայություների նստավայրերի հաստատմանը վերաբերող որոշմամբ, որի հիմքում դրվեցին երեք պայմանագրերի համապատասխան հոդվածները։
1993 թ հոկտեմբերի 29-ի Բրյուսելի արտակարգ Եվրոպական Խորհրդի ժամանակ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները հաստատեցին եվրոպական որոշ մարմինների նստավայրը՝ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը՝ Կոպենհագենում, Մասնագիտական հաստատությունների եվրոպական ֆոնդը՝ Թուրինում, Դեղորայքների գնահատման եվրոպական գործակալությունը՝ Լոնդոնում, Առողջության և աշխատանքի անվտանգության գործակալությունը՝ Իսպանիայում, Եվրոպական արժութային ինստիտուտը և Եվրոպական Կենտրոնական բանկը՝ Ֆրանկֆուրտում, Ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակը՝ Ալիկանտեում, Եվրապոլը՝ Ամստերդամում։ Չնայած Խորհրդարանի հարցը շարունակում էր մնալ վիճելի։ Եվրոպական Խորհրդարանի նստավայրը Ստրասբուրգում, որտեղ նա պետք է անցկացնի ամենամսյա լիակազմ 12 նստաշրջանները, ներառյալ բյուջետային նիստերը։ Լրացուցիչ լիակազմ նստաշրջանները անցկացվում են Բրյուսելում, որտեղ գտնվում են նաև Խորհրդարանի հանձնաժողովները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական էջեր
Լուրեր
Ինստիտուտներ
Տնտեսությւն
Պատմություն
Հիմնական կատեգորիաներ
Այլ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Four_Freedoms անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ EU-Symbols անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Legislative_Observatory անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Cybriwsky, Roman Adrian (2013). Capital Cities around the World: An Encyclopedia of Geography, History, and Culture: An Encyclopedia of Geography, History, and Culture. ABC-CLIO. https://books.google.com/books?id=qb6NAQAAQBAJ&pg=PA64. «Brussels, the capital of Belgium, is considered to be the de facto capital of the EU» 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ OED անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Current Article 1 of the Treaty on European Union reads:"The Union shall be founded on the present Treaty and on the Treaty on the Functioning of the European Union. Those two Treaties shall have the same legal value. The Union shall replace and succeed the European Community".
  7. 7,0 7,1 7,2 «Eurostat [[:Կաղապար:Ndash]] Population on 1 January 2015»։ European Commission։ Վերցված է 20 August 2015 
  8. 8,0 8,1 8,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ imf անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ gini անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. Calculated using UNDP data for the member states with weighted population.
  11. «Basic information on the European Union»։ European Union։ europa.eu։ Վերցված է 4 October 2012 
  12. Կաղապար:Cite dictionary
  13. «European Union»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 3 July 2013։ «international organisation comprising 28 European countries and governing common economic, social, and security policies ...» 
  14. «European Union»։ The World Factbook։ Central Intelligence Agency։ Վերցված է 2016-02-12 
  15. «Schengen area»։ Europa web portal։ Վերցված է 8 September 2010 
  16. European Commission։ «The EU Single Market: Fewer barriers, more opportunities»։ Europa web portal։ Վերցված է 27 September 2007 
    «Activities of the European Union: Internal Market»։ Europa web portal։ Վերցված է 29 June 2007 
  17. «Common commercial policy»։ Europa Glossary։ Europa web portal։ Արխիվացված օրիգինալից-ից 16 January 2009-ին։ Վերցված է 6 September 2008 
  18. «Agriculture and Fisheries Council»։ The Council of the European Union։ Վերցված է 3 June 2013 
  19. «Regional Policy Inforegio»։ Europa web portal։ Վերցված է 3 June 2013 
  20. 20,0 20,1 Craig, Paul; Grainne De Burca; P. P. Craig (2007). EU Law: Text, Cases and Materials (4th տպ.). Oxford: Oxford University Press. էջ 15. ISBN 978-0-19-927389-8. ; «Treaty of Maastricht on European Union»։ Activities of the European Union։ Europa web portal։ Վերցված է 20 October 2007 
  21. «European Union reaches 500 Million through Combination of Accessions, Migration and Natural Growth»։ Vienna Institute of Demography։ Վերցված է 2016-02-12 
  22. see List of countries by GDP (nominal) and List of countries by GDP (PPP). Both pages are about countries and therefore the EU is not ranked.
  23. «EU collects Nobel Peace Prize in Oslo»։ British Broadcasting Corporation։ 10 December 2012։ Վերցված է 3 June 2013 
  24. John McCormick (14 November 2006). The European Superpower. ISBN 978-1-4039-9846-0. 
  25. «The political consequences»։ CVCE։ Վերցված է 28 April 2013 
  26. Dieter Mahncke, Léonce Bekemans, Robert Picht, The College of Europe. Fifty Years of Service to Europe, Bruges, 1999. ISBN 90-804983-1-9.
  27. «Declaration of 9 May 1950»։ European Commission։ Վերցված է 5 September 2007 
  28. 28,0 28,1 «A peaceful Europe – the beginnings of cooperation»։ European Commission։ Վերցված է 12 December 2011 
  29. «A European Atomic Energy Community»։ Cvce.eu։ 13 October 1997։ Վերցված է 13 October 2013 
  30. «A European Customs Union»։ cvce.eu 
  31. «Merging the executives»։ CVCE – Centre Virtuel de la Connaissance sur l'Europe։ Վերցված է 28 April 2013 
  32. Merging the executives CVCE.eu
  33. Discover the former Presidents: The Rey Commission, Europa (web portal). Retrieved 28 April 2013.
  34. «The first enlargement»։ CVCE։ Վերցված է 28 April 2013 
  35. «The new European Parliament»։ CVCE։ Վերցված է 28 April 2013 
  36. «Negotiations for enlargement»։ CVCE։ Վերցված է 28 April 2013 
  37. «Schengen agreement»։ BBC News։ 30 April 2001։ Վերցված է 18 September 2009 
  38. «History of the flag»։ Europa web portal։ Վերցված է 13 March 2009 
  39. «1980–1989 The changing face of Europe – the fall of the Berlin Wall»։ Europa web portal։ Վերցված է 25 June 2007 
  40. 40,0 40,1 «A decade of further expansion»։ Europa web portal։ Արխիվացված օրիգինալից-ից 15 June 2007-ին։ Վերցված է 25 June 2007 
  41. «European Parliament announces new President and Foreign Affairs Minister»։ Վերցված է 1 December 2009 
  42. «The Nobel Peace Prize 2012»։ Nobelprize.org։ 12 October 2012։ Վերցված է 12 October 2012 
  43. «Nobel Committee Awards Peace Prize to E.U»։ New York Times։ 12 October 2012։ Վերցված է 12 October 2012 
  44. «Croatia»։ European Commission։ Վերցված է 3 June 2013 
  45. «Croatia: From isolation to EU membership»։ BBC News։ BBC։ 26 April 2013։ Վերցված է 14 May 2013 
  46. «Croatia joins EU»։ Edition.cnn.com։ 1 July 2013։ Վերցված է 13 October 2013 
  47. «Mont Blanc shrinks by 45 cm (17 72 in) in two years»։ Sydney Morning Herald։ 6 November 2009։ Վերցված է 26 November 2010 
  48. «The World Factbook»։ cia.gov։ Վերցված է 2016-02-12 
  49. «Humid Continental Climate»։ The physical environment։ University of Wisconsin–Stevens Point։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 30 May 2007-ին։ Վերցված է 29 June 2007 
  50. «Urban sprawl in Europe: The ignored challenge, European Environmental Agency» (PDF)։ Վերցված է 13 October 2013 
  51. «Answers [[:Կաղապար:Ndash]] The Most Trusted Place for Answering Life's Questions»։ Answers.com։ Վերցված է 2016-02-12 
  52. «EU institutions and other bodies»։ Europa։ Վերցված է 4 September 2009 
  53. «Accession criteria (Copenhagen criteria)»։ Europa web portal։ Արխիվացված օրիգինալից-ից 5 July 2007-ին։ Վերցված է 26 June 2007 
  54. «The Greenland Treaty of 1985»։ The European Union and Greenland։ Greenland Home Rule Government։ Արխիվացված օրիգինալից-ից 3 May 2011-ին։ Վերցված է 10 November 2010 
  55. Article 50 of the Consolidated Treaty on European Union.
  56. 56,0 56,1 «European Commission – Enlargement – Candidate and Potential Candidate Countries»։ Europa web portal։ Վերցված է 13 March 2012 
  57. Fox Benjamin (16 June 2013)։ «Iceland's EU bid is over, commission told»։ Reuters։ Վերցված է 16 June 2013 
  58. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ EEA անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  59. «The EU's relations with Switzerland»։ Europa web portal։ Վերցված է 3 November 2010 
  60. European Commission։ «Use of the euro in the world»։ The euro outside the euro area։ Europa web portal։ Վերցված է 27 February 2008 
  61. «European Countries»։ Europa web portal։ Վերցված է 18 September 2010 
  62. 6.5% of the EU population are foreigners and 9.4% are born abroad, Eurostat, Katya VASILEVA, 34/2011.
  63. Eurostat։ «Indicators for larger urban zones 1999–2003»։ Europa web portal։ Վերցված է 25 January 2007 
  64. Total population in Urban Audit cities, Larger Urban Zones - Eurostat
  65. CityProfiles - Eurostat
  66. «Europeans and Their Languages, 2012 Report» (PDF)։ Վերցված է 3 June 2013 
  67. European Commission (2012)։ «Europeans and their Languages»։ Special Eurobarometer 386։ europa.eu։ էջեր 54–59։ Վերցված է 16 December 2012 
  68. European Commission (2012)։ «Europeans and their Languages»։ Special Eurobarometer 386։ europa.eu։ էջեր 78–83։ Վերցված է 16 December 2012 
  69. EUR-Lex (12 December 2006)։ «Council Regulation (EC) No 1791/2006 of 20 November 2006»։ Official Journal of the European Union։ Europa web portal։ Վերցված է 2 February 2007 
  70. «Languages in Europe – Official EU Languages»։ EUROPA web portal։ Արխիվացված օրիգինալից-ից 2 February 2009-ին։ Վերցված է 12 October 2009 
  71. europarltv, official webtv of the European Parliament, is also available in all EU languages [1]
  72. «Languages and Europe. FAQ: Is every document generated by the EU translated into all the official languages?»։ Europa web portal։ 2004։ Վերցված է 3 February 2007 
  73. European Parliament (2004)։ «European Parliament Fact Sheets: 4.16.3. Language policy»։ Europa web portal։ Արխիվացված օրիգինալից-ից 19 February 2007-ին։ Վերցված է 3 February 2007 
  74. European Commission (2006)։ «Special Eurobarometer 243: Europeans and their Languages (Executive Summary)» (PDF)։ Europa web portal։ էջ 4։ Վերցված է 11 March 2011։ «English is the most commonly known language in the EU with over a half of the respondents (51%) speaking it either as their mother tongue or as a foreign language.» 
  75. European Commission (2006)։ «Special Eurobarometer 243: Europeans and their Languages (Executive Summary)» (PDF)։ Europa web portal։ էջ 3։ Վերցված է 11 March 2011։ «56% of citizens in the EU Member States are able to hold a conversation in one language apart from their mother tongue.» 
  76. 76,0 76,1 European Commission (2004)։ «Many tongues, one family. Languages in the European Union» (PDF)։ Europa web portal։ Արխիվացված օրիգինալից-ից 29 March 2007-ին։ Վերցված է 3 February 2007 
  77. Leonard Orban (24 May 2007)։ «Cyrillic, the third official alphabet of the EU, was created by a truly multilingual European»։ europe.eu։ Վերցված է 3 August 2014 
  78. 78,0 78,1 «Discrimination in the EU in 2012», Special Eurobarometer, 393 (European Union: European Commission): p. 233, 2012, http://ec.europa.eu/public_opinion/archives/ebs/ebs_393_en.pdf, վերցված է 14 August 2013  The question asked was "Do you consider yourself to be...?" With a card showing: Catholic, Orthodox, Protestant, Other Christian, Jewish, Muslim, Sikh, Buddhist, Hindu, Atheist, and Non-believer/Agnostic. Space was given for Other (SPONTANEOUS) and DK. Jewish, Sikh, Buddhist, Hindu did not reach the 1% threshold.
  79. 79,0 79,1 Consolidated version of the Treaty on European Union.
  80. Castle Stephen (21 March 2007)։ «EU celebrates 50th birthday-with a row about religion»։ The Independent (London)։ Արխիվացված օրիգինալից-ից 5 April 2008-ին։ Վերցված է 4 March 2008 
  81. «Muslim Population»։ europa web portal։ Վերցված է November 2010 
  82. Jewish population figures may be unreliable. Sergio DellaPergola։ «World Jewish Population (2002)»։ American Jewish Year Book։ The Jewish Agency for Israel։ Վերցված է 3 May 2007 
  83. «Discrimination in the EU in 2012»։ Special Eurobarometer։ 383 (European Union: European Commission): 233։ 2012։ Վերցված է 14 August 2013 
  84. 84,0 84,1 84,2 Eurostat (2005)։ «Social values, Science and Technology»։ Special Eurobarometer 225 (Europa, web portal): 9։ Վերցված է 11 June 2009 
  85. Ford Peter (22 February 2005)։ «What place for God in Europe»։ USA Today։ Վերցված է 24 July 2009 


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found, or a closing </ref> is missing