Jump to content

Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ
Изображение логотипа
United by Music
Ամսաթվեր
Հյուրընկալություն
Անցկացման վայրSt. Jakobshalle?[1] և Բազել
Հյուրընկալող հեռուստաալիքSwiss Broadcasting Corporation?
ՀաղորդավարներHazel Brugger?, Միշել Հունցիկեր և Sandra Studer?
Մասնակցություն
Երկրների քանակ37[2]
Քվեարկություն
Ժամանակագրություն
Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ Eurovision Song Contest 2026?
eurovision.tv/event/basel-2025(անգլ.)

«Եվրատեսիլ-2025» երգի մրցույթ (անգլ.՝ Eurovision Song Contest 2025, ֆր.՝ Concours Eurovision de la chanson 2025, գերմ.՝ Eurovision Liedwettbewerb 2025, իտալ.՝ Concorso Eurovisione della Canzone 2025, роман. Concurs da musica Eurovision 2025), «Եվրատեսիլ» 69-րդ նախատեսվող երգի մրցույթ, որը տեղի է ունենալու Բազելում (Շվեյցարիա)՝ շնորհիվ նախորդ տարի Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած մրցույթում Նեմոյի «The Code» երգով հաղթանակի։ Շվեյցարիան իր մոտ կընդունի մրցույթն արդեն երրորդ անգամ․ երկրին հարկավոր եղավ 36 տարի, որպեսզի կրկնի 1956 և 1988 թվականների հաջողությունը։

Անցկացման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ (Շվեյցարիա)##
Եվրատեսիլ 2025 երգի մրցույթ (Շվեյցարիա)
Շվեյցարիայի քարտեզ․ կազմակերպիչների կողմից ընտրված հյուրընկալող քաղաքը նշված է կապույտով (), թեկնածու քաղաքները նշված են կանաչով (), քաղաքները, որոնց թեկնածությունը չեղարկվել է, նշված էն կարմիրով (), քաղաքները, որոնք հետաքրքրություն են դրսևորել, բայց արդյունքով այդպես էլ հայտ չեն ներկայացրել, նշված են մոխրագույնովн ()

Ըստ ավանդույթի՝ Շվեյցարիան «Եվրատեսիլ-2025»-ն իր մոտ անցկացնելու իրավունք է ստացել անմիջապես 2024 թվականի մրցույթում հաղթելուց հետո։ 2025 թվականի մրցույթի նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին 2024 թվականի մայիսի 12-ին։ SRG SSR արդեն իրականացրել է նախնական բանակցությունները որոշ քաղաքների և անցկացման վայրերի հետ։ Այն քաղաքները, որոնք ցանկանում էին իրականացնել մրցույթը, կարող էին հայտ ներկայացնել մինչև հունիսի վերջ[3]։

Հունիսի 28-ին պաշտոնապես հաստատվեցին Բազելի, Բեռնի, Ժնևի ու Ցյուրիխի հայտերը[4][5]։ Հուլիսի սկզբին շվեյցարական հեռարձակողների ներկայացուցիչներն այցելեցին չորս քաղաք-թեկնածուները[6][7], և հուլիսի 19-ին հայտարարվեց երկու թեկնածուներից՝ Բազելից ու Ժնևից կազմված ցանկը[8]։

2024 թվականի օգոստոսի 30-ին հայտարարվեց, որ Բազելը դարձել է «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթի քաղաք-կազմակերպիչը[9]։

Հնարավոր քաղաքներն ու անցկացման վայրերը
Քաղաք Իրականացման վայր Տարողություն Ծանոթագրություն
Բազել St. Jakobshalle 14 200 Քաղաքն ընտրել է այն հրապարակը, որտեղ անցկացվելու է մրցույթը։ Դա Saint Jakobshalle-ն է։ Հրապարակում անհրաժեշտ է տեղադրել ժամանակավոր տանիք։ Սպասվում է, որ Բազելի գործադիր շտաբը մրցույթի բյուջե կներդնի 35 միլիոն շվեյցարական ֆրանկ (37,7 միլիոն եվրո)[10]։
Բեռն և Բիլ Neue Festhalle Նեմոյի հարազատ քաղաքն ու Շվեյցարիայի մայրաքաղաքը ցանկանում են պատմության մեջ առաջին անգամ Եվրատեսիլն անցկացնեն երկու քաղաքներում։ Մրցույթը պլանավորվում է իրականացնել Բեռնում՝ 2025 թվականին բացվող Neue Festhalle հրապարակում։ Մրցույթի վիճակահանությունն ու հանրային դիտումի գոտին, համաձայն նման սցենարի, կիրականացվեն Բիլում, իսկ Եվրատեսիլի երգի մրցույթն ու բացման արարողությունը կկազմակերպվեն Բեռնում։
Ժնև Palexpo 15 000 Ժնևը պլանավորում է մրցույթն անցկացնել Palexpo-ում։ Տեղի իշխանությունը պլանավորում է մրցույթւ կազմակերպման համար հատկացնել 30 միլիոն շվեյցարիական ֆրանկ (31 միլիոն եվրո)։ Նման խոշոր գումարը պայմանավորված է նրանով, որ քաղաքը հույս ունի, որ մրցույթի իրականացումից կունենա երկարաժամկետ դրական ֆինանսական էֆետկ, ինչը թույլ կտա վերադարձնել միջոցները էլ ավելի մեծ ծավալով զբոսաշրջության և տեղի բիզնեսում ֆինանսական հոսքի հաշվին։ Արենայում անց են կացվել 2014 թվականի Դևիսի Գավաթը և 2019 թվականի Լեյվերի Գավաթը[11]։
Սանկտ Գալլեն Olma Hall 12 000 SRG SSR կապ է հաստատել շվեյցարական «Olma Hall» պարենամթերքի ու գյուղատնտեսության շուկայի գլխավորի՝ Քրիստինա Բոլթի հետ, որը առաջարկեց արենան որպես մրցույթի անցկացման պոտենցիալ վայր։ Սակայն, հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Սանկտ Գալլենը մրցույթի իրականացման հայտ չի ներկայացնելու։ Քաղաքը ծանոթացել էր ԵՀՄ-ի կողմից ներկայացված պահանջներին և հասկացել, որ չունի բավականաչափ քանակի հյուրանոցներ և հյուրատներ այցելուներին տեղավորելու համար, իսկ հենց մրցույթը քաղաքի համար կլինի տնտեսապես ոչ ձեռնտու[12][13][14]։
Ցյուրիխ Hallenstadion 15 000 Շվեյցարական խոշորագույն քաղաքը ցանկանում է մրցույթն անցկացնել Hallenstadion-ում, որը Շվեյցարիայում խոշորագույն փակ արենան է՝ 15 հազար հանդիսատեսի տարողությամբ։ Ցյուրիխյան լճի մոտակայքում պլանավորվում է տեղավորել եվրագյուղ, իսկ Zurich Convention Centre կարող է իր մետ ընդունել բացման արարողությունն ու եվրաակումբը[15]։

2024 թվականի դեկտեմբերի 12-ին Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հաստատեց, որ մրցույթին կմասնակցի 38 երկիր, ինչը նախորդ տարվա համեմատ մեկով շատ է[16]։ Չեռնոգորիան երկամյա բացակայությունից հետո վերադառնալու է[16]։

Կատարողներ, որոնք վաղ մասնակցել են «Եվրատեսիլում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես լիարժեք կատարողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաեզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր[16] Կատարող[17] Երգ[17] Թարգմանություն Լեզու
Ավստրալիա Ավստրալիա
Ավստրիա Ավստրիա
Ադրբեջան Ադրբեջան Կհստակեցվի 2025 թվականի հունվարին կամ փետրվարին[18]
Ալբանիա Ալբանիա Shkodra Elektronike «Zjerm» «Կրակ» Ալբաներեն
Հայաստան Հայաստան
Բելգիա Բելգիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 1-ին[19]
Հունաստան Հունաստան Կորոշվի 2025 թվականի հունվարի 30-ին[20]
Վրաստան Վրաստան
Դանիա Դանիա Կորոշվի 2025 թվականի մարտի 1-ին[21]
Իսրայել Իսրայել Կորոշվի 2025 թվականի հունվարի 22-ին[22] Կորոշվի 2025 թվականի մարտին[23]
Իռլանդիա Իռլանդիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 7-ին[24]
Իսլանդիա Իսլանդիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 22-ին[25]
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Տեո Էվան
Լատվիա Լատվիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 8-ին[26]
Լիտվա Լիտվա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 15-ին[27]
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Կորոշվի 2025 թվականի հունվարի 25-ին[28]
Մալթա Մալթա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 8-ին[29]
Մոլդովա Մոլդովա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 22-ին[30]
Նիդերլանդներ Նիդերլանդներ Կլաուդ Կորոշվի 2025 թվականի մարտին[31]
Նորվեգիա Նորվեգիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 15-ին[32]
Լեհաստան Լեհաստան Կորոշվի 2025 թվականի փետրվարի 14-ին[33]
Պորտուգալիա Պորտուգալիա Կորոշվի 2025 թվականի մարտի 8-ին[34]
Սան Մարինո Սան Մարինո Կորոշվի 2025 թվականի փետրվարի 8-ին[35]
Սերբիա Սերբիա Կորոշվի 2025 թվականի մարտի 1-ին[36]
Սլովենիա Սլովենիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 1-ին[37]
Ուկրաինա Ուկրաինա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 8-ին[38]
Ֆինլանդիա Ֆինլանդիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 8-ին[39]
Խորվաթիա Խորվաթիա Կորոշվի 2025 թվականի մարտի 2-ին[40]
Չեռնոգորիա Չեռնոգորիա Նինա Ժիժիչ «Dobrodošli» «Բարի գալուստ» Չեռնոգորերեն
Չեխիա Չեխիա ADONXS
Շվեդիա Շվեդիա Կորոշվի 2025 թվականի մարտի 8-ին[41][42]
Էստոնիա Էստոնիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 15-ին[43]
Երկիր[16] Կատարող[17] Երգ[17] Թարգմանություն Լեզու
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Գերմանիա Գերմանիա Կորոշվի 2025 թվականի մարտի 1-ին[44]
Իսպանիա Իսպանիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 1-ին[45]
Իտալիա Իտալիա Կորոշվի 2025 թվականի փետրվարի 15-ին[46]
Ֆրանսիա Ֆրանսիա
Շվեյցարիա Շվեյցարիա (Հյուրընկալող քաղաք)

«Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) հետ ակտիվ անդամակցությամբ ազգային հեռարձակող ընկերություն, որը կարող է հեռարձակել մրցույթը «Եվրատեսիլ» կապի միջոցով։ ԵՀՄ մրցույթի մասնակցության կանոնավոր հրավերներ է ուղարկում բոլոր ակտիվ անդամներին։

Վերդարձող երկիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չեռնոգորիա Չեռնոգորիա, 2024 թվականի օգոստոսի 15-ին չեռնոգորիական RTCG հեռուստաընկերությունը իր մամլո ասուլիսում պաշտոնապես հայտարարեց, որ երկիրը երկամյա բացակայությունից հետո վերադառնում է «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ ասելով, որ ներկայացուցիչը կընտրվի «Montesong 2024» ազգային ընտրության օգնությամբ[47]։

ԵՀՄ-ի ակտիվ անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդորրա Անդորա, 2024 թվականի հունիսի 26-ին RTVA հեռարձակողը հաստատեց, որ երկիրը չի մասնակցելու «Եվրատեսիլ-2025»-ին[48]։
  • Բուլղարիա Բուլղարիա, 2024 թվականի հունիսի 23-ին բուլղարական ԲԱՀ հեռուստատեսությունը իր Twitter-էջում հայտարարեց, որ մրցույթին մասնակցելու որոշումը կկյացվի սեպտեմբերին[49]։ Վերջնական արդյունքում, 2024 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակված մասնակից-երկրների ցանկում Բուլղարիան չհայտնվեց[16]։ Բուլղարիան վերջին անգամ մրցույթին մասնակցել է 2022 թվականին։
  • Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա, չնայած նրան, որ բոսնիական BHRT հեռուստատեսությունն իսկզբանե դիտարկում էր մրցույթին երկրի վերաձառնալու հավանականությունը[50]՝ 2024 թվականի հուլիսի 17-ին հեռուստատեսությունը հաստատեց, որ երկիրը չի մասնակցելու «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթին շարունակվող ֆինանսական դժվարությունների պատճառով և նաև այն բանի, որ բոսնիական BHRT հեռուստատեսությունը դեռևս գտնվում է ԵՀՄ պատժամիջոցների տակ[51]։
  • Մարոկկո Մարոկկո, 2024 թվականի օգոստոսի 7-ին «ESCToday» վեբ-կայքը հայտարարեց, որ Մարոկկոն չի մասնակցելու «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթին[52]։
  • Ռումինիա Ռումինիա, 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ռումինական TVR հեռուստատեսության մամլո քարտուղարն ասեց, որ Ռումինիան դեռ որոշում չի կայացրել 2025 թվականի մրցույթին մասնակցելու կապակցությամբ[53]։ Վերջնական արդյունքում 2024 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակված մասնակից-երկրների ցանկում Ռումինիան չհայտնվեց[16]։ Երկիրը վերջին անգամ մրցույթին մասնակցել է 2023 թվականին։
  • Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա, 2024 թվականի հոկտեմբերի 22-ին մակեդոնիական МРТ հեռուստաընկերության ծրագրային խորհուրդը համաձայնեց քննարկել երկրի պոտենցիալ վերադարձը «Եվրատեսիլ»՝ ի պատասխան մրցույթի երկրպագուների էլեկտրոնային նամակների, որոնք երկրին կոչ էին անում անել դա։ Խորհրդի բոլոր անդամները համաձայնվեցին, որ երկիրը պետք է վերադառնա մրցույթի մասնակցությանը, ինչպես դա եղել է 2023 և 2024 թվականներին, որոնց, վերջնական արդյունքում, Հյուսիսային Մակեդոնիան չի մասնակցել[54]։ Այնուամենայնիվ, 2024 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակված մասնակից-երկրների ցանկում Հյուսիսային Մակեդոնիան չհայտնվեց[16]։ Երկիրը վերջին անգամ մրցույթին մասնակցել է 2022 թվականին։
  • Սլովակիա Սլովակիա, 2024 թվականի ապրիլի 8-ին սլովակիական RTVS պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ երկիրը չի մասնակցելու «Եվրատեսիլ-2025» երգի մրցույթին բյուջեի կրճատման պատճառով[55]։

ԵՀՄ-ի նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բելառուս Բելառուս, 2021 թվականի հուլիսի 1-ին ԵՀՄ դադարեցրեց բեռալուսական «БТРК» հեռարձակողի անդամակցությունը[56]։ Ավելի ուշ, «БТРК» հեռուսատատեսության գլխավոր տնօրեն Իվան Էյսմոնտը հայտարարեց, որ ԵՀՄ անդամակցության սառեցումը պետք է տեղի ունենար 2024 թվականի հուլիսի 1-ին, ինչը հնարավոր կդարձներ Բելառուսի՝ «Եվրատեսիլ-2025» մասնակցությունը[57], սակայն 2024 թվականի ապրիլի 23-ին ԵՀՄ հայտնեց, որ «БТРК» հեռուսատատեսության անդամակցության սառեցումը համարվում է անժամկետ և նրանք «հիմք չունեն փոխել իրենց դիրքը», այդ իսկ պատճառով նրանք հետագայում չեն կարող մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթներին[58]։

Չկայացած դեբյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիխտենշտայն Լիխտենշտայն, 2024 թվականի մայիսին «Liechtensteiner Vaterland» թերթը հաղորդեց, որ Լիխտենշտայնի Ռադիոն ԵՀՄ անդամակցության հայտ է ներկայացրել, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա մասնակցելու «Եվրատեսիլ»-ին[59]։ Սակայն, 2024 թվականի հոկտեմբերին Լիխտենշտայնի բնակիչները քվեարկեցին Լիխտենշտայնի Ռադիոյի մասնավորեցման համար, այդ իսկ պատճառով հեռուստատեսությունը չէր կարող միանալ Եվրոպական հեռարձակողների միությանը մեծ ծախսերի պատճառով[60]։
  • Կոսովո Կոսովոյի հանրապետություն, 2024 թվականի հունիսի 6-ին կոսովյան RTK հեռուստատեսության գործադիր տնօրեն Շկումբին Ախմետշեկայը ԵՀՄ ուղարկեց պաշտոնական նման մրցույթին մասնակցելու խնդրանքով[61]։ Ավելի ուշ՝ 2024 թվականի օգոստոսի 9-ին, հայտարարվեց, որ ԵՀՄ մերժել է այդ խնդրանքը, քանի որ հեռուստատեսությանը անհրաժեշտ է լինել ԵՀՄ անդամ, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին[62]։
  • Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ, 2024 թվականի փետրվարի 16-ին KVF հաղորդավար Իվան Նիքլասենը հայտարարեց, որ հեռուստատեսությունը դեռևս ծրագրում է ԵՀՄ անդամակցության հայտադիմումը, ինչը հնարավոր է դարձնում երկրի՝ մրցույթին մասնակցությունը, բայց քանի որ Ֆարերյան կղզիները համարվում է Դանիայի տարածքի մաս, հայտի հաստատումը, հավանաբար, հասնում է նվազագույնի[63]։

Քվեարկության համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր երկիր տալիս է միավորների երկու կոմպլեկտ (1-ից մինչև 8, 10 և 12)․ առաջին կոմպլեկտը տրվում է ազգային ժյուրիի կողմից, իսկ երկրորդը՝ հեռուստադիտողներից։ Կիսաեզրափակչում հաշվի է առնվում միայն հեռուստադիտողների քվեարկությունը, իսկ եզրափակչում՝ 50% ժյուրի և 50% հեռուստադիտող։ Ինչպես նաև բոլոր երեք շոուներին ոչ մասնակից երկրների հեռուստադիտողները կարող են քվեարկել հատուկ օնլայն-հարթակի միջոցով, որոնց ձայները գումարվում են որպես առանձին կոմպլեկտ։

Առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների վՎիճակահանությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 28 Բազելում։ Ինչպես նաև հայտնի կդառնա «Մեծ հնգյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և կազմակերպիչ-երկրի՝ Շվեյցարիայի քվեարկության հերթականությունը։ Նշված երկրները չեն մասնակցում կիասաեզրափակիչներին, բայց կարող են մրցութային կոմպոզիցիաները ինտերվալ-գործողություններում։

Մասնակից երկրների հեռուստաընկերությունները պետք է հեռարձակեն գոնե այն կիսաեզրափակիչը, որին նրանք քվեարկում են և եզրափակիչը, բայց, չնայած դրան, հեռուստաընկերությունների մեծամասնությունը հեռարձակում է բոլոր երեք շոուները։ Բացի այդ, որոշ ոչ մասնակից հեռուստաընկերություններ ևս հեռարձակում են մրցույթը։ Եվրոպական հեռարձակողների միությունն իրականացնելու է կիսաեզրափակիչների ու եզրափակչի ուղիղ հեռարձակումներն առանց մեկնաբանությունների YouTube-ի իր պաշտոնական ալիքում։

Հեռարձակում մասնակից երկրներում
Երկիր Հեռարձակող(ներ) Ալիք(ներ) Շոու Մեկնաբանող(ներ) Աղբյուր
Ավստրալիա Ավստրալիա SBS Բոլոր շոուները կհայտարարվի [64]
Բելգիա Բելգիա VRT կհայտարարվի Բոլոր շոուները նիդերլանդերենով․ Փիթեր վան դե Վեյրե [65]
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա BBC BBC One Բոլոր շոուները կհայտարարվի [66]
BBC Radio 2
Գերմանիա Գերմանիա ARD/NDR Das Erste Բոլոր շոուները կհայտարարվի [67]
Չեխիա Չեխիա ČT ČT1 Բոլոր շոուները կհայտարարվի [68]
Հեռարձակում ոչ մասնակից երկրներում
Երկիր Հեռարձակող(ներ) Ալիք(ներ) Շոու Մեկնաբանող(ներ) Աղբյուր
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա МРТ կհայտարարվի [69]

Վիճաբանություն և միջադեպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի չկայացած չեղարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հուլիսի 11-ին շվեյցարական ԶԼՄ-ում մրցույթի հնարավոր չեղարկման մասին տեղեկություն հայտնվեց։ Շվեյցարիայի Ֆեդերալ-ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչները ելույթ ունեցան երկրում «Եվրատեսիլ» անցկացման դեմ։ Որպես փաստարկ ներկայացվեցին Պաղեստինյան ազգային վարչության ցույցերը, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցույթին, և, իբր, կարող են վնասել Շվեյցարիայում միջոցառման անվտանգությանը։ Ինչպես նաև ՖԺՄ անհանգստացած էր «մրցույթի մասնակիցների երգերում օկուլտիզմի» և սատանիզմի» հնարավոր քարոզչությամբ[70][71]։ Որպես օրինակ, բերվում է 2024 թվականի մրցույթին իռլանդական Bambie Thug երգչուհու ելույթը և նրա «Doomsday Blue» երգը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ մրցույթն այնուամենայնիվ կայանալու է[72][73]։

Չեռնոգորիայի ներկայացուցչի փոխարինում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիական ազգային ընտրության ժամանակ NeonoeN «Clickbait» երգով հաղթանակից հետո չեռնոգորիական RTCG հեռուստաընկերությունը բացահայտեց և հաստատեց, որ խումբը հրապարակայնորեն կատարել է 2023 թվականի հունիսին՝ խախտելով ազգային ընտրանու, ինչպես նաև մրցույթի կանոնները, որոնք ենթադրում են, որ մրցակցող երգերը չեն կարող կոմերցիոն առումով թողարկվել կամ հրապարակային կատարվել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը[74][75][76]։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ին հրապարակված հայտարարությունում RTCG ասեց, որ կքննարկի ԵՀՄ-ի հետ, հարմար է արդյոք «Clickbait» երգը մրցույթին մասնակցելու համար[77]։ Դեկտեմբերի 4-ին NeonoeN հրաժարվեց մրցույթին մասնակցելուց։ RTCG հաստատեց առաջիկա օրերին Չեռնոգորիայի ներկայացուցչի վերաբերյալ որոշում կայացնելու իր մտադրությունը[78]։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին չեռնոգորիական RTCG հայտարարեց, որ երկիրը ներկայացնելու է Նինա Ժիժիչը «Dobrodošli» երգով, որը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը «Montesong 2024» ազգային ընտրության ժամանակ[79]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://eurovision.tv/story/basel-will-host-eurovision-song-contest-2025
  2. https://eurovisionworld.com/eurovision/2025/event
  3. «Eurovision Song Contest 2025: now it's up to the cities». SRG SSR (անգլերեն). 2024-05-30.
  4. Matijasevic, Ana (2024-06-26). «Buhlen um den ESC 2025: Welche Stadt hat die Nase vorn?» (շվեյցարական վերին գերմաներեն). SRF. Վերցված է 2024-06-26-ին.
  5. Rauch, Raphael (2024-06-30). «In welcher Stadt steigt der Schweizer ESC 2025? «Andere haben einen dicken Scheck – wir haben Nemo»». Blick (շվեյցարական վերին գերմաներեն). Վերցված է 2024-06-30-ին.
  6. «Vortrag des Gemeinderats an den Stadtrat Eurovision Song Contest 2025; Verpflichtungskredit» (PDF). bern.ch (շվեյցարական վերին գերմաներեն). 2024-06-26. Վերցված է 2024-06-30-ին. «Anfangs Juli 2024 finden die Pitch-Präsentationen und allfällige Standortbesichtigungen statt. Ende Juli 2024 wird durch das SRG kommuniziert, welche zwei potenziellen Austragungsstädte noch im Rennen sind (Shortlist).»
  7. Keystone-SDA (2024-06-29). «Many Swiss unenthusiastic about Eurovision song contest hosting duties». SWI swissinfo (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-07-01-ին.
  8. «Switzerland 2025: Shortlist of Host Cities down to final two». Eurovision.tv. EBU. 2024-07-19. Վերցված է 2024-07-19-ին.
  9. «Basel will host Eurovision Song Contest 2025». Eurovision.tv (անգլերեն). 2024-08-30. Վերցված է 2024-08-30-ին.
  10. Regierungsrat (2024-08-31). «Der Regierungsrat beantragt beim Grossen Rat Ausgaben für den ESC 2025». Kanton Basel-Stadt (գերմաներեն). Վերցված է 2024-09-21-ին.
  11. Granger, Anthony (2024-05-12). «🇨🇭 Eurovision 2025: Geneva Aims to Host Eurovision 2025». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-05-12-ին.
  12. Conte, Davide (2024-05-12). «🇨🇭 Eurovision 2025: Three Cities Aiming to Host Eurovision 2025». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-05-12-ին.
  13. «Eurovision Song Contest 2025 - Genf, Basel, St. Gallen: Alle wollen den ESC – doch wer kann?». Schweizer Radio und Fernsehen (SRF) (գերմաներեն). 2024-05-12. Վերցված է 2024-05-13-ին.
  14. Granger, Anthony (2024-06-12). «🇨🇭 Eurovision 2025: St. Gallen Will Not Bid to Host Eurovision». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-06-13-ին.
  15. «Après Genève, Zurich est aussi tentée par l'organisation de l'Eurovision». Le Temps (ֆրանսերեն). 2024-05-13. 1423-3967. Վերցված է 2024-05-13-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 «Eurovision 2025: 38 broadcasters participating in Basel». eurovision.tv (անգլերեն). 2024-12-12. Վերցված է 2024-12-14-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Participants of Basel 2025». eurovision.tv. Վերցված է 2024-12-14-ին.
  18. «Təmsilçi üçün mart ayını gözləməyəcəyik – mahnı ilə birgə təqdim ediləcək». 12xal.org (ադրբեջաներեն). 2025-01-08. Վերցված է 2025-01-08-ին.
  19. Sokol, Kirsten (2024-11-14). «De kleinzoon van Louis Neefs en de zus van Metejoor: dit zijn de 8 kandidaten voor Eurosong 2025». VRT (ֆլամանդերեն). Վերցված է 2024-11-14-ին.
  20. Argyriou, Giannis (2024-12-26). «ERT National Final for Eurovision 2025: The Big Night moves to January 30!». Eurovision Fun (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-26-ին.
  21. Granger, Anthony (2024-05-06). «🇩🇰 Denmark: Dansk Melodi Grand Prix 2025 on March 1». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  22. Berger, Aviad (2025-01-03). «אירוויזיון 2025: כל האירועים הצפויים לנו בחודש ינואר!». EuroMix (եբրայերեն). Վերցված է 2025-01-04-ին.
  23. Jersey, Ofek (2024-12-30). «השיר הישראלי לאירוויזיון 2025 ייבחר על ידי ועדה». EuroMix (եբրայերեն). Վերցված է 2025-01-02-ին.
  24. Granger, Anthony (2024-12-31). «🇮🇪 Ireland: Eurosong 2025 to be Held on February 7». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-01-02-ին.
  25. Aradóttir, Júlía (2025-01-03). «Einvígið fellt út í Söngvakeppninni 2025». RÚV (իսլանդերեն). Վերցված է 2025-01-04-ին.
  26. «Dziesmu pieteikšana LTV konkursam «Supernova» sāksies jau 20. augustā». LSM.lv (լատվիերեն). 2024-07-24. Վերցված է 2024-07-24-ին.
  27. «LRT pradeda registraciją į Lietuvos nacionalinę atranką „EUROVIZIJA.LT"» (լիտվերեն). 2024-08-13. Վերցված է 2024-08-13-ին.
  28. Farren, Neil (2024-09-18). «🇱🇺 Luxembourg: Luxembourg Song Contest 2025 on January 25». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-09-18-ին.
  29. «Malta Eurovision Song Contest 2025: Imħabbra l-Kantanti tas-Semifinali!». Television Malta (մալթայերեն). 2024-12-12.
  30. «Achiziţionarea Serviciilor pentru organizarea show-ului televizat „Finala Naţională" în selecţia naţională a reprezentantului Republicii Moldova la Eurovision Song Contest 2025». TRM (ռումիներեն). 2025-01-02. Վերցված է 2025-01-04-ին.
  31. «Claude voor Nederland naar Songfestival 2025». Songfestival.be (հոլանդերեն). 2024-12-19. Վերցված է 2024-12-23-ին.
  32. Øverdal, Astri Chatura (2024-11-20). «Tete Lidbom blir programleder i MGP: – Trodde det var tull». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2024-11-21-ին.
  33. S.A, Telewizja Polska. «Ruszają zgłoszenia do Eurowizji 2025. Jak można wziąć udział w krajowych preselekcjach do konkursu?». eurowizja.tvp.pl (լեհերեն). Վերցված է 2024-11-08-ին.
  34. Jiandani, Sanjay (Sergio) (2024-11-05). «Portugal: RTP unveils the Festival da Cançao 2025 composers». ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-05-ին.
  35. «RTV: DG Roberto Sergio, "Al via la stagione del rilancio"». San Marino Rtv (իտալերեն). 2024-12-16.
  36. @kurir.rs (2024-10-23). «Olivera Kovačević, supervizorka i glavna urednica "Pesme za Evroviziju", otkrila nam je sve detalje predstojećeg festivala koji svake godine obara rekorde gledanosti». Instagram (սերբերեն). Վերցված է 2024-10-24-ին.
  37. «Objavljeno vabilo za izbor EMA 2025». RTVSLO (սլովեներեն). 2024-10-28. Վերցված է 2024-10-28-ին.
  38. «Суспільне назвало фіналістів Нацвідбору-2025». Суспiльне Мовлення (ուկրաիներեն). 2024-12-20.
  39. «Finland's Contest for New Music UMK to be held in Tampere at Nokia Arena on 8 February 2025 – record number of song entries submitted this year». Yle (անգլերեն). 2024-10-01. Վերցված է 2024-10-02-ին.
  40. Đečević, Jasmin (2024-12-17). «Dora se vraća u Opatiju!». Novi list (անգլերեն). Վերցված է 2024-12-17-ին.
  41. Sundeby, Maria Askerfjord (2024-09-17). «Hit åker Melodifestivalen 2025». SVT Nyheter (շվեդերեն). SVT. Վերցված է 2024-09-17-ին.
  42. Palmborg, Martin; Elmervik, Linn (2024-09-17). «Mello-städerna 2025 spikade». Aftonbladet (շվեդերեն). Վերցված է 2024-09-17-ին.
  43. «Laulukonkursi "EESTI LAUL 2025" reglement» (էստոներեն). ERR. 2024-09-16. Վերցված է 2024-09-16-ին.
  44. Jiandani, Sanjay (Sergio) (2024-10-31). «Germany: ARD opens song submission window for Eurovision 2025; four live shows». ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-31-ին.
  45. Mancheño, José Miguel (2024-07-08). «Sigue el minuto a minuto de la presentación oficial del Benidorm Fest 2025». ESCplus España (իսպաներեն). Վերցված է 2024-07-08-ին.
  46. Paolo Aruffo (2024-07-13). «Sanremo 2025, "cambiano le date". Quando si terrà e perché». Today (իտալերեն). Վերցված է 2024-07-15-ին.
  47. «Crna Gora će imati predstavnika na Evroviziji, raspisan konkurs». Radio Televizija Crne Gore (me). 2024-08-15. Վերցված է 2024-08-15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. Jiandani, Sanjay (Sergio) (2024-06-26). «Andorra: RTVA will not compete at Eurovision 2025». ESCToday (անգլերեն). Վերցված է 2024-06-26-ին.
  49. Argyriou, Giannis (2024-06-25). «Bulgaria: In September the decision for Eurovision 2025». Fun (անգլերեն). Վերցված է 2024-06-26-ին.
  50. Granger, Anthony (2024-04-18). «🇧🇦 Bosnia & Herzegovina: BHRT Considering Returning to Eurovision in 2025». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  51. Jiandani, Sanjay (Sergio) (2024-07-17). «Bosnia & Herzegovina: BHRT will not participate at Eurovision 2025». ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-17-ին.
  52. Jiandani, Sanjay (Sergio) (2024-08-07). «Eurovision 2025: How many countries will compete in Switzerland?». ESCToday (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-07-ին.
  53. Stephenson, James (2024-09-10). «🇷🇴 Romania: No Decision Yet on Eurovision 2025». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-09-10-ին.
  54. Granger, Anthony (2024-10-30). «North Macedonia: MRT Program Council to Discuss Eurovision 2025 Participation». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-10-30-ին.
  55. Granger, Anthony (2024-04-08). «🇸🇰 Slovakia: RTVS Will Not Participate in Eurovision 2025 Due to Budget Cuts». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  56. Granger, Anthony (2021-07-01). «Belarus: EBU Suspends BTRC's Membership». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-23-ին.
  57. Granger, Anthony (2021-08-27). «Belarus: BTRC Reveals EBU Suspension Scheduled to Expire in 2024». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-27-ին.
  58. Farren, Neil (2024-04-23). «Belarus: BTRC Indefinitely Suspended From EBU». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  59. Granger, Anthony (2024-06-02). «🇱🇮 Liechtenstein: Radio Liechtenstein Applying for European Broadcasting Union Membership». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-06-06-ին.
  60. Granger, Anthony (2024-10-28). «🇱🇮 Liechtenstein: Radio Liechtenstein to be Privatised Ending Eurovision Hopes». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-10-28-ին.
  61. «RTK aplikon që të ftohet në Eurovizion 2025». RTK (ալբաներեն). 2024-06-12. Վերցված է 2024-06-12-ին.
  62. A. Limani (2024-08-09). «Kërkesa e RTK-së për pjesëmarrje në Eurovision merr përgjigje negative». Zëri (ալբաներեն). Վերցված է 2024-08-09-ին.
  63. Frants Jensen (2024-02-16). «Fíggjarstøðan í KVF ein forðing fyri EBU-limaskapi». kvf.fo (ֆարյորերեն). Kringvarp Føroya. Վերցված է 2024-02-22-ին. Արխիվացված է Փետրվար 20, 2024 Wayback Machine-ի միջոցով:
  64. «2025 Upfronts: SBS / NITV». TV Tonight (անգլերեն). 2024-10-30. Վերցված է 2024-10-30-ին.
  65. Sokol, Kirsten (2024-11-14). «De kleinzoon van Louis Neefs en de zus van Metejoor: dit zijn de 8 kandidaten voor Eurosong 2025». VRT NWS (հոլանդերեն). Վերցված է 2024-11-14-ին.
  66. «Eurovision 2025 on the BBC — Everything you need to know». BBC Media Centre (անգլերեն). Վերցված է 2024-10-17-ին.
  67. «Alle Infos zum Eurovision Song Contest 2025 in der Schweiz». eurovision.de (գերմաներեն). 2024-10-24. Վերցված է 2024-10-27-ին.
  68. Farren, Neil (2024-12-11). «🇨🇿 Czechia: Adonxs to Eurovision 2025». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-12-11-ին.
  69. Granger, Anthony (2024-09-18). «🇲🇰 North Macedonia: MRT Proposing Eurovision 2025 & Junior Eurovision 2025 Broadcasts». Eurovoix (բրիտանական անգլերեն).
  70. «L'UDF se bat contre les crédits pour l'Eurovision, qu'elle juge "sataniste"». rts.ch (ֆրանսերեն). 2024-07-11. Վերցված է 2024-07-11-ին.
  71. Сулима, Валерия (2024-07-14). «"Евровидение-2025" может не состояться: в Швейцарии выступили против проведения конкурса». tsn.ua (ռուսերեն). Վերցված է 2024-07-14-ին.
  72. Сулима, Валерия (2024-11-25). «"Евровидение-2025" оказалось под угрозой срыва: будут ли проводить в Швейцарии конкурс». tsn.ua (ռուսերեն). Վերցված է 2024-11-25-ին.
  73. «Eurovision 2025: Basel votes yes to funding song contest». dw.com (անգլերեն). 2024-11-24. Վերցված է 2024-11-24-ին.
  74. Карина Янина (2024-12-02). «Представители Черногории на Евровидении-2025 нарушили правила: им грозит дисквалификация». unian.net (ռուսերեն). Վերցված է 2024-12-02-ին.
  75. «Pobjeda NeonoeN-a pod znakom pitanja, čeka se mišljenje EBU». rtcg.me (me). 2024-12-02. Վերցված է 2024-12-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  76. «NeonoeN: Pobjeda zaslužena, poštovaćemo odluku organizatora». rtcg.me (me). 2024-12-02. Վերցված է 2024-12-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. «Moguća diskvalifikacija benda NeonoeN sa Eurosonga, organizatori odlučuju». RTCG (Montenegrin). 2024-12-01. Վերցված է 2024-12-04-ին.
  78. «NeonoeN svojevoljno odustaje od učešća na Evroviziji». RTCG (me). 2024-12-04. Վերցված է 2024-12-04-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  79. «Nina Žižić will represent Montenegro in Basel». eurovision.tv (անգլերեն). 2024-12-08. Վերցված է 2024-12-14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]