Jump to content

Եվրախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրախումբ
պատկերանիշ Խմբագրել Wikidata
հանձնաժողով, corporate body of the European Union Խմբագրել Wikidata
Ստեղծում4 հունիսի 1998 Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էԵվրոգոտի Խմբագրել Wikidata
Կազմակերպության ղեկավարի պաշտոնPresident of the Eurogroup Խմբագրել Wikidata
ՂեկավարKyriakos Pierrakakis Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էԵվրոպական միություն Խմբագրել Wikidata
Վերադաս կազմակերպությունԵվրոպական միություն
 Եվրոպական միության խորհուրդ Խմբագրել Wikidata
Ազդվել էEurogroup Working Group Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Եվրախումբ անվանումն օգտագործվում է եվրագոտու ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումները նշելու համար։ Այն ներառում է Եվրոպական միության (ԵՄ) այն անդամ պետությունները, որոնք ընդունել են եվրոն որպես իրենց պաշտոնական արժույթ։ Խումբը կազմված է 20 անդամից։ Այն իրականացնում է քաղաքական վերահսկողություն արժույթի և ԵՄ դրամավարկային միությանն առնչվող հարցերի՝ օրինակ՝ «Կայունության և աճի պակտի» նկատմամբ։ Այս պահին Եվրախմբի նախագահն է Պասկալ Դոնոհյուն՝ Իռլանդիայի ֆինանսների նախարարը[1]։

Նախարարները հանդիպում են փակ դռների հետևում՝ Եվրոպական միության խորհրդի Տնտեսական և ֆինանսական հարցերի խորհրդի (ECOFIN) նիստից մեկ օր առաջ։ Իրենց որոշումները նրանք հաղորդում են մամուլի հաղորդագրությունների և փաստաթղթերի միջոցով[2]։ Խումբը կապված է Եվրոպական միության խորհրդի հետ (ECOFIN-ում եվրոյի հետ կապված հարցերին մասնակցում և քվեարկում են միայն Եվրախմբի անդամ պետությունները) և պաշտոնապես ամրագրվել է Լիսաբոնի պայմանագրով։

Եվրախումբը, որը նախկինում հայտնի է եղել որպես «Եվրո-X» կամ «Եվրո-XI»՝ կախված եվրոն ընդունած պետությունների քանակից, ստեղծվել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ որպես քաղաքականության համակարգման և խորհրդատվության հարթակ եվրագոտու հարցերի շուրջ[3]։ 1997 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը հաստատել է դրա ստեղծումը, իսկ առաջին հանդիպումը կայացել է 1998 թվականի հունիսի 4-ին՝ Լյուքսեմբուրգի Սեննինգեն ամրոցում[4]։

Սկզբում Եվրախմբի նախագահողը նույնական է եղել Եվրոպական միության խորհրդի ռոտացիոն նախագահությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ խորհրդի նախագահությունը իրականացրել է ոչ եվրագոտու երկիր։ Այդ դեպքում նախագահությունը անցնում է հաջորդ եվրագոտու երկրին, որը պետք է ստանձներ ԵՄ խորհրդի նախագահությունը[4]։ 2004 թվականին նախարարները որոշեցին ընտրել առանձին նախագահ, իսկ 2008 թվականին խումբը առաջին անգամ գումարեց գագաթնաժողով, որտեղ մասնակցում էին ոչ թե ֆինանսների նախարարները, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարները[5]։ Այս հավաքը հայտնի դարձավ որպես «Եվրոգագաթնաժողով» և ֆինանսական ճգնաժամի ընթացքում անցկացվել է անկանոն պարբերականությամբ։

Դրամավարկային միության ստեղծման պահից ի վեր Եվրախմբի դերը էապես աճել է եվրոյի տնտեսական կառավարման առումով։ Քանի որ այն հավաքվում է հենց ECOFIN-ի նիստից առաջ, Եվրախումբը կարողանում է նախապես համաձայնեցնել եվրագոտուն վերաբերող բոլոր որոշումները[6]։ 2009 թվականին Լիսաբոնի պայմանագիրը պաշտոնապես սահմանեց Եվրախմբի գոյությունը և դրա նախագահի կարգավիճակը։

Կազմակերպություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրախմբի ներկա նախագահը Պասկալ Դոնոհյուն է՝ Իռլանդիայի ֆինանսների նախարար։

2004 թվականի սեպտեմբերին Եվրախումբը որոշեց, որ այն պետք է ունենա կիսամշտական նախագահ, որն ընտրվելու է երկամյա ժամկետով։ Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար և այնուհետև վարչապետ Ժան Կլոդ Յունկերը դարձավ Եվրախմբի առաջին նախագահը՝ իր պաշտոնավարումն սկսելով 2005 թվականի հունվարի 1-ից և շարունակելով մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը։ 2006 թվականի սեպտեմբերին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով։ Լիսաբոնի պայմանագրով այս համակարգը պաշտոնական կարգավիճակ է ստանում, և Յունկերը հաստատվում է ևս մեկ ժամկետով։ Նախագահի ինստիտուտը զգալիորեն ուժեղացնում է Եվրախումբը, քանի որ մինչ Յունկերի նշանակումը այն ներկայացված է լինում միայն Եվրոպական խորհրդարանի նիստերին։ Նախագահի պաշտոնի ստեղծումից հետո, Եվրախմբի նախագահը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ներկայանում է Եվրոպական խորհրդարանի Տնտեսական և դրամավարկային հարցերի հանձնաժողով[6]։

Երբ 2010 թվականի հունվարին Ժան Կլոդ Յունկերը վերընտրվեց Եվրախմբի նախագահ, նա ընդգծեց խմբի գործունեության շրջանակը ընդլայնելու անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական քաղաքականությունների համակարգման և արտաքին ներկայացվածության ուղղությամբ։ Յունկերը առաջարկում է ստեղծել փոքր քարտուղարություն՝ բաղկացած չորսից հինգ պետական ծառայողներից, ովքեր կպատրաստեն խմբի նիստերը։ Թեև Ֆրանսիան և Իսպանիան աջակցում էին այս նախաձեռնությանը, Գերմանիան մտահոգություն է հայտնում, որ Եվրախմբի հզորացումը կարող է թուլացնել Եվրոպական կենտրոնական բանկի անկախությունը[7]։ 2012 թվականի հունիսին Էստոնիայի ֆինանսների նախարար Յուրգեն Լիգին դիտարկվում է որպես Յունկերի հնարավոր հաջորդ[8]։ Սակայն 2013 թվականի հունվարին Յունկերը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ իրեն կփոխարինի Նիդերլանդների ներկայացուցիչ Յերուն Դեյսելբլյումը[9]։ Վերջինս Եվրախմբի նախագահ նշանակվեց 2013 թվականի հունվարի 21-ին[10], իսկ 2015 թվականի հուլիսի 13-ին վերանշանակվեց նույն պաշտոնում[11]։

2020 թվականի հուլիսի 9-ին Իռլանդիայի ներկայացուցիչ Պասկալ Դոնոհյուն ընտրվեց Եվրախմբի չորրորդ նախագահ, ով պաշտոնը ստանձնեց 2020 թվականի հուլիսի 13-ին[1]։ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին Դոնոհյուն վերընտրվեց, իսկ իր երկրորդ ժամկետը սկսեց 2023 թվականի հունվարի 13-ից[12]։

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը, Տնտեսական և դրամավարկային հարցերի հանձնաժողովի հանձնակատարը և Եվրախմբի աշխատանքային խմբի նախագահը նույնպես մասնակցում են նիստերին։ ԵՄ այն անդամ երկրները, որոնք չեն մասնակցում եվրագոտու գործունեությանը, զրկված են դիտորդի կարգավիճակից։ Այնուամենայնիվ, անդամակցության կարգավիճակը փոփոխական է՝ ի տարբերություն, որ ԿՄԱՊ (IMF) ներկայացուցիչները որոշ դեպքերում կարող են ներկա լինել նիստերին[13]։ Անհայտ է մնում՝ արդյոք դիտորդներին թույլատրվում է խոսել նիստերի ընթացքում, թե նրանց խոսքը արգելվում է։

Member Representing Political party Member since
Պասկալ Դոնոհոյու Եվրամիություն Եվրամիություն President;

Իռլանդիա Իռլանդիա

Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Ազգային՝ Ֆայն Գեիլ

Հունիսի 14, 2017
Մարկուս Մարտերբաուեր Ավստրիա Ավստրիա Եվրոպական սոցիալիստների կուսակցություն

Ազգային՝ Եվրոպական սոցիալիստների կուսակցություն

Մարտի 3, 2025
Վինսենթ Վան Պետեhեմ Բելգիա Բելգիա Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Ազգային՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Ֆլամանդական

Հոկտեմբերի 1, 2020
Մարկո Պրիմորաց Խորվաթիա Խորվաթիա Անկուսակցական Հուլիսի 15, 2022
Մակիս Կերավնոս Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Անկուսակցական

Ազգային՝ Դեմոկրատական ​​կուսակցություն

Մարտի 1, 2023
Յուրգեն Լիգի Էստոնիա Էստոնիա «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն

Ազգային՝ Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն

Հուլիսի 23, 2024
Ռիիկա Պուրա Ֆինլանդիա Ֆինլանդիա Անկուսակցական

Ազգային՝ Ֆինների կուսակցություն

Հունիսի 20, 2023
Էրիկ Լոմբարդ Ֆրանսիա Ֆրանսիա Անկուսակցական Դեկտեմբերի 23, 2024
Լարս Քլինգբեյլ Գերմանիա Գերմանիա Եվրոպական սոցիալիստների կուսակցություն

Ազգային՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Մայիսի 6, 2025
Կիրիակոս Պիերրակիս Հունաստան Հունաստան Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Ազգային՝ Նոր ժողովրդավարություն

Մարտի 15, 2025
Ջանկառլո Ջորջետի Իտալիա Իտալիա Հայրենասերներ

Ազգային՝ Լիգա

Հոկտեմբերի 22, 2022
Արվիլս Աշերադենս Լատվիա Լատվիա Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Ազգային՝ Միասնություն

Դեկտեմբերի 14, 2022
Ռիմանտաս Շադջիուս Լիտվա Լիտվա Եվրոպական սոցիալիստների կուսակցություն

Ազգային՝ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն

Դեկտեմբերի 12, 2024
Ժիլ Ռոթ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Ազգային՝ Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն

Նոյեմբերի 17, 2023
Քլայդ Կարուանա Մալթա Մալթա Եվրոպական սոցիալիստների կուսակցություն

Ազգային՝ Լեյբորիստական կուսակցություն

Նոյեմբերի 22, 2020
Էելկո Հեյնեն Նիդերլանդներ Նիդերլանդներ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն

Ազգային՝ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն

Հուլիսի 2, 2024
Ջոակիմ Միրանդա Սարմենտո Պորտուգալիա Պորտուգալիա Եվրոպական ժողովրդական կուսակցություն

Ազգային՝ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն

Ապրիլի 2, 2024
Լադիսլավ Կամենիցկի Սլովակիա Սլովակիա Անկուսակցական (Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության գործունեությունը կասեցվել է)

Ազգային. Ուղղություն՝ Սոցիալ-դեմոկրատիա

Հոկտեմբերի 25, 2023
Կլեմեն Բոստյանչիչ Սլովենիա Սլովենիա Անկուսակցական

Ազգային. Ուղղություն՝ Սոցիալ-դեմոկրատիա

Հունիսի 1, 2022
Կառլոս Կուերպո Իսպանիա Իսպանիա Անկուսակցական Դեկտեմբերի 29, 2023
Դիտորդներ

Իրավական հիմք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Լիսաբոնի պայմանագիրը, Եվրախումբը չուներ իրավական հիմք։ Առաջին անգամ այն ստացավ պաշտոնական իրավական կարգավիճակ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը։ Պայմանագրի 14-րդ արձանագրությունը սահմանում է ընդամենը երկու հոդված, որոնք կարգավորում են խմբի գործունեությունը։

Հոդված 1: Այն անդամ պետությունների նախարարները, որոնց արժույթը եվրոն է, պետք է հանդիպեն ոչ պաշտոնական ձևաչափով։ Նման հանդիպումներ կկազմակերպվեն ըստ անհրաժեշտության՝ քննարկելու այն հարցերը, որոնք առնչվում են միասնական արժույթի նկատմամբ իրենց համատեղ պատասխանատվությանը։ Հանձնաժողովը մասնակցում է այդ հանդիպումներին, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը հրավիրվում է մասնակցելու։ Նիստերի նախապատրաստումն իրականացվում է ֆինանսների հարցերով պատասխանատու նախարարների և Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ այն անդամ պետություններից, որոնց արժույթը եվրոն է։
Հոդված 2: Այն անդամ պետությունների նախարարները, որոնց արժույթը եվրոն է, իրենց շարքում ընտրում են նախագահ երկուսուկես տարվա ժամկետով՝ քվեարկելով մեծամասնությամբ։
- Եվրոպական միության համախմբված պայմանագրերի 14-րդ արձանագրությունը (ինչպես փոփոխվել է Լիսաբոնի պայմանագրով) սահմանում է Եվրախմբի իրավական հիմքը և գործառույթները։[14]

Բացի այդ, պայմանագիրը փոփոխեց Եվրոպական միության խորհրդի կանոնները՝ սահմանելով, որ երբ ECOFIN խորհրդում քվեարկվում է միայն եվրագոտուն վերաբերող հարցերի շուրջ, քվեարկության իրավունք ունեն միայն այն պետությունները, որոնք օգտագործում են եվրոն՝ այսինքն՝ Եվրախմբի երկրները[15]։

Եվրախմբի այս չափազանց ոչ պաշտոնական բնույթը բարդացումներ է առաջացրել՝ հանգեցնելով մի շարք հակասությունների, քննադատությունների և քննարկումների՝ դրամավարկային միության կառավարման արդյունավետության ու թափանցիկության շուրջ։

Քննադատություն Եվրոխմբի հասցեին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր իրավական հիմքի նվազագույն լինելու պատճառով Եվրախումբը հիմնականում ոչ պաշտոնական մարմին է՝ շատ լայն հայեցողական լիազորություններով։ Չնայած այդ բնույթը կարող էր նպաստել վճռական որոշումների կայացմանը եվրոյի ճգնաժամի ընթացքում, այնուամենայնիվ, այդ նույն պատճառով Եվրախումբը տառապում էր հաշվետվողականության բացակայությունից և սահմանափակ ժողովրդավարական վերահսկողությունից։ Արդյունքում՝ Եվրախմբի ոչ ժողովրդավարական բնույթի նկատմամբ տարբեր շահակիցների քննադատությունները գնալով ավելանում են[16]։

2017 թվականին հանձնակատար Պիեռ Մոսկովիսին Եվրախմբին բնութագրեց որպես «ժողովրդավարական մարմնի աղոտ նմանակում»[17], իսկ Հունաստանի նախկին ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրապարակայնորեն դատապարտեց դրա «աններելի թափանցիկության բացակայությունը»[18]։ Եվրախմբի ոչ թափանցիկ գործունեությունը նշանակալի դեր խաղաց DiEM25 շարժման ձևավորման մեջ, որի նպատակն է «վերաժողովրդավարացնել Եվրոպան», և որի հիմնադիրներից է հենց Վարուֆակիսը։ «Transparency International» ՀԿ-ն բազմիցս հանդես է եկել Եվրախմբի կառավարման կառուցվածքի վերանայման պահանջով[19][20][21]։ Նույնիսկ Եվրոպական օմբուդսմենն է վարույթ բացել այս հարցով՝ պահանջելով ավելի մեծ թափանցիկություն[22]։

Քննադատությունների շարքում ներկայացված են Եվրախմբի ժողովրդավարության թերությունների կոնկրետ օրինակները․

  • Եվրախումբը չի հրապարակում իր նիստերի արձանագրությունները կամ օրակարգային փաստաթղթերը, և դրա աշխատանքները հիմնականում ոչ ֆորմալ բնույթ են կրում[23]։
  • Եվրախմբի նախագահի շահերի բախում[24], քանի որ նա միաժամանակ ներկայացնում է ինչպես իր սեփական կառավարությունը, այնպես էլ Եվրախումբը ընդհանուր առմամբ։
  • Սահմանափակ թվով երկրների և/կամ Եռյակի գերիշխանություն[18]։
  • Հաշվետվողականության բացակայություն Եվրոպական խորհրդարանի նկատմամբ։

Եվրոխումբի կառավարման հնարավոր զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական կառավարություն Եվրագոտու համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին՝ ֆինանսական ճգնաժամի ֆոնին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին (որպես Եվրոպական խորհրդի պաշտոնավարումն ավարտող նախագահ՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում) կոչ արեց Եվրախումբը փոխարինել «հստակ ձևակերպված տնտեսական կառավարությամբ»՝ հայտարարելով, որ եվրագոտին չի կարող գոյություն ունենալ առանց նման կառույցի։ Եվրագոտու տնտեսական կառավարությունը կքննարկեր տարբեր հարցեր Եվրոպական կենտրոնական բանկի հետ, որն իր հերթին կպահպաներ իր անկախությունը[25]։

Այս կառավարությունը պետք է գործեր որպես եվրագոտու պետությունների և կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպում (համապատասխանեցվող Եվրոպական խորհրդի ձևաչափին), այլ ոչ թե պարզապես ֆինանսների նախարարների հավաք, ինչպես ներկայումս Եվրախմբում։ Սարկոզին հայտարարեց, որ «միայն պետությունների և կառավարությունների ղեկավարներն ունեն անհրաժեշտ ժողովրդավարական լեգիտիմություն»՝ այդ դերը ստանձնելու համար։ Այս գաղափարը հիմնված էր 2008 թվականին եվրագոտու ղեկավարների հանդիպման վրա,որտեղ նրանք հավաքվել էին՝ համաձայնեցնելու եվրագոտու համադրված արձագանքը բանկային ճգնաժամին[5]։

Սա հակադրվում է Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտի ավելի վաղ առաջարկին, որը պատկերացնում էր, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է առաջնորդող դեր ստանձնի նոր տնտեսական կառավարությունում՝ մի գաղափար, որն ընդդիմություն էր առաջացնելու ավելի քիչ ինտեգրացիոն կողմնորոշում ունեցող պետությունների կողմից։

Սա հակադրվում էր Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտի ավելի վաղ առաջարկին, որը պատկերացնում էր, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է առաջնորդող դեր ստանձնի նոր տնտեսական կառավարությունում՝ մի գաղափար, որը դիմադրություն էր առաջացնելու ավելի քիչ ինտեգրացիոն կողմնորոշում ունեցող պետությունների կողմից[3]։ Սարկոզիի առաջարկին դեմ է եղել Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ով կարծում էր, որ Եվրոպան դեռ պատրաստ չէ նման մեծ քայլի[3], իսկ Գերմանիայի ընդդիմությունն ամբողջությամբ չեղարկեց նախաձեռնությունը[5][26]։ Մերկելը աջակցել է տնտեսական կառավարության գաղափարին, սակայն ողջ ԵՄ-ի համար, այլ ոչ միայն եվրագոտու, քանի որ այս մոտեցումը կարող էր բաժանել ԵՄ-ը և ոչ եվրագոտու անդամ պետություններին դարձնել երկրորդ կարգի անդամներ[26]։ 2011 թվականի «Միության վիճակի մասին» ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն դեմ արտահայտվեց Ֆրանսիա-Գերմանիա երկկողմ առաջարկին՝ նշելով, որ այդ դերը պետք է կատարեն համայնքային հաստատությունները։

Եվրագոտու ֆինանսների նախարար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին մի շարք գործիչներ՝ Պիեռ Մոսկովիսին[27], Էմանուել Մակրոնը[28], Անգելա Մերկելը[29] և Ժան-Կլոդ Յունկերը[30], հանդես եկան առաջարկով, որ Եվրախմբի նախագահը պետք է լինի եվրագոտու հատուկ ֆինանսների նախարար, ինչը գործնականում կարող է լինել Եվրոպական հանձնաժողովի տնտեսության և դրամավարկային հարցերով հանձնակատարը։ Սա կնշանակեր Եվրախմբի պաշտոնական ձևավորում՝ որպես Եվրոպական գործադիր մարմնի ճյուղ։

Հանձնակատար Պիեռ Մոսկովիսին պնդում էր, որ նման դերակատարումը կբերի «ավելի մեծ ժողովրդավարական լեգիտիմություն» և «ավելի մեծ արդյունավետություն» եվրոպական քաղաքականության մեջ։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է միավորել տնտեսության և ֆինանսների հանձնակատարի լիազորությունները Եվրախմբի նախագահի լիազորությունների հետ[31]։

Այս նախարարի հիմնական նպատակը պետք է լիներ՝ «ներկայացնել ուժեղ քաղաքական հեղինակություն, որը պաշտպանում է եվրագոտու տնտեսական և բյուջետային շահերը ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին անդամ պետությունների շահերը»։ Ժակ Դելորի ինստիտուտի համաձայն[32], նրա լիազորությունները կարող էին կենտրոնանալ տնտեսական և բյուջետային քաղաքականությունների համակարգման վերահսկման վրա։

Ժան-Կլոդ Տրիշեի կարծիքով՝ այդ նախարարը կարող էր նաև հենվել Եվրախմբի աշխատանքային խմբի վրա՝ եվրագոտու ձևաչափով հանդիպումների նախապատրաստման և հետևելու նպատակով, ինչպես նաև Տնտեսական և ֆինանսական կոմիտեի վրա՝ ամբողջ ԵՄ-ի մասշտաբով հանդիպումների համար։ Նա նաև կունենար իր ենթակայության ներքո եվրագոտու գանձապետարանի գլխավոր քարտուղարություն, որի գործունեությունը կհամապատասխաներ այն բյուջետային միության նպատակներին, որոնք ներկայումս ձևավորվում են[33][34]։

Այս առաջարկը, սակայն, մերժվեց Եվրախմբի կողմից 2017 թվականի դեկտեմբերին[35]։

Քննադատները պնդում էին, որ ավելի լավ լուծում կլիներ Եվրախմբի նախագահի մշտական պաշտոնի ստեղծումը՝ ներկայումս գործող համակարգի փոխարեն, երբ նախագահությունը ստանձնում են ազգային ֆինանսների նախարարներ՝ համատեղելով այն իրենց ազգային պարտականությունների հետ[36]։

Միջազգային ներկայացուցչություն Արժույթի միջազգային հիմնադրամում և G20-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ապրիլի 15-ին Բրյուսելում Ժան-Կլոդ Յունկերը առաջարկեց, որ եվրագոտին պետք է ներկայացվի միջազգային արժութային հիմնադրամում որպես միավոր, այլ ոչ թե յուրաքանչյուր անդամ պետությունը առանձին՝ ասելով․ «Անհեթեթ է, որ այդ 15 երկրները չեն համաձայնվում ունենալ միասնական ներկայացուցչություն Միջազգային դրամային հիմնադրամում։ Դա մեզ ամբողջովին ծիծաղելի տեսք է տալիս։ Միջազգային ասպարեզում մեզ ընկալում են որպես ծաղրածուներ։»[37]։ Այնուամենայնիվ, ֆինանսների հանձնակատար Խոակին Ալմունիան նշեց, որ մինչ ընդհանուր ներկայացուցչություն ունենալը պետք է ընդունվի ընդհանուր քաղաքական օրակարգ[37]։ 2010 թվականի հունվարին Յունկերը հայտարարեց, որ հանձնաժողովը կպատրաստի առաջարկություն՝ Եվրախումբը դարձնելու Մեծ քսանյակի անդամ[7]։

Այլ հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափանցիկության բացակայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրախումբը հաճախ քննադատվել է իր ոչ պաշտոնական բնույթի և դրա արդյունքում ի հայտ եկած թափանցիկության ու հաշվետվողականության բացակայության համար[38]։

Կիպրոսի բանկային ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

22013 թվականի Կիպրոսի տնտեսական ճգնաժամի ընթացքում Եվրախումբը դիմեց առաջին «բեյլ-ին» (ներքին փրկության) մոտեցմանը Կիպրոսի բանկային հատվածում, որի արդյունքում Կիպրոսի երկու խոշոր բանկերի ավանդների բռնագրավում իրականացվեց։ Չնայած բանկերի վարկանիշների և հաշվեկշռերի վերաբերյալ թափանցիկության բացակայությանը, Եվրախումբը որոշեց օգտագործել այդ երկու բանկերի ավանդները՝ «բեյլ-ին» մեխանիզմի շրջանակում։ Հիմա գործընթացը դեռ ավարտված չէ։ Այն քննադատվել է ԵՄ-ում որպես մասնավոր սեփականության դեմ հարձակում[39]։

Ժերոն Դեյսելբլումի մեկնաբանությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտին Եվրախմբի նախագահ Ժերոն Դեյսելբլումը Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին ասել է․ «Որպես սոցիալ-դեմոկրատ ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս համերաշխությանը։ Բայց նրանք, ովքեր դրա կոչն են անում, ունեն նաև պարտականություններ։ Ես չեմ կարող իմ ողջ փողը ծախսել խմիչքների և կանանց վրա, ապա օգնություն խնդրել։ Այս սկզբունքը գործում է անձնական, տեղական, ազգային և նաև եվրոպական մակարդակով»՝ անդրադառնալով Եվրոպական պարտքային ճգնաժամից տուժած Հարավային Եվրոպայի երկրներին[40]։

Այս հայտարարությանը ուժեղ արձագանք տվեցին եվրոպական բազմաթիվ գործիչներ։ Եվրոպական խորհրդարանի սոցիալիստական խմբի ղեկավար Ջանի Պիտելլան, որի մաս է կազմում Դեյսելբլումի կուսակցությունը, նշեց՝ «այսպիսի լեզու օգտագործելու որևէ արդարացում կամ պատճառ չկա, հատկապես այն մարդու կողմից, ումից ակնկալվում է լինել առաջադեմ։»[41]։ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերը Twitter-ում գրել է՝ «Եվրագոտին պատասխանատվության, համերաշխության, բայց նաև հարգանքի մասին է։ Ստերեոտիպների համար տեղ չկա»[42]։ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան իր խոսքերը որակել է որպես «ռասիստական, քսենոֆոբիկ և սեքսիստական» և ասել է, որ «Եվրոպան կարժանանա վստահության, որպես միասնական նախագիծ, միայն այն օրը, երբ պարոն Դեյսելբլումը կդադարեցնի Եվրախմբի նախագահի պաշտոնը և հրապարակավ բարեխղճորեն կխնդրի ներողություն բոլոր երկրների և ժողովուրդների առաջ, որոնք խորապես վիրավորված են նրա խոսքերից»[43]։ Իտալիայի նախկին վարչապետ Մատտեո Ռենցին նույնպես պահանջել է Դեյսելբլումի հրաժարականը՝ ասելով, որ «եթե ցանկանում է վիրավորել Իտալիային, պետք է դա անի իր հայրենիքի մարզական բարում, ոչ թե իր պաշտոնեական դերում»[44]։

Դեյսելբլումը արձագանքել է՝ «Բոլորը գիտեն, որ ես չեմ ասել, թե բոլոր հարավային եվրոպացիները իրենց փողը ծախսում են խմիչքների և կանանց վրա։ Դա չէի ասել հարցազրույցում, և դա իմ ուղերձը չէր։ Ահազանգը հարցազրույցի վերաբերյալ կապված է ութ տարվա քաղաքականության հետ, որին մոտեցանք ճգնաժամի ընթացքում։ [...] Գուցե ուրիշ ձևով կհայտարարեի, բայց դա իմ ձևն էր պարզ հասկանալու համար, որ համերաշխությունը բարեգթություն չէ։ Եվրոպական շտապ օգնության ծրագրերը խիստ պայմանների հետ են գալիս․ դուք ստանում եք շատ էժան վարկեր՝ նախապայմանով, որ կձեռնարկեք քայլեր կարգը վերականգնելու համար։ Սա կարևոր սկզբունք է։ Այն մեկնարկածները, ովքեր կենտրոնանում են հենց այդ երկու բառերի վրա, իմ ուղերձը կարող է անհարմար լինել։ [...] Եվրագոտու ապագան լավ չի լինի, եթե շարունակենք խախտել մեր նախորդ համաձայնությունները։ [...] Իմ խոսքը ճիշտ ձևով չարտահայտեցի, ներեցեք, եթե վիրավորվեցի, բայց ես շարունակում եմ հավատարիմ մնալ իմ կարծիքին»[45][46]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Minister Donohoe elected as President of Eurogroup». gov.ie. Government of Ireland. 2020 թ․ հուլիսի 9. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. Eurogroup Արխիվացված 29 Դեկտեմբեր 2014 Wayback Machine on eurozone.europa.eu.
  3. 1 2 3 An economic government for the eurozone? Արխիվացված 17 Հուլիս 2011 Wayback Machine PDF, Federal Union
  4. 1 2 History Արխիվացված 2013-05-14 Wayback Machine, Eurogroup website
  5. 1 2 3 Germany rejects idea of eurozone 'economic government': report, EU Business (21 October 2008)
  6. 1 2 Schwarzer, Daniela (24 November 2006) Institutionalisation through the back door Արխիվացված 6 Փետրվար 2013 Wayback Machine, Eurozone Watch
  7. 1 2 Willis, Andrew (19 January 2010) Juncker wants more eurozone activism, EU Observer
  8. «The next Juncker should be an Estonian». Der Spiegel (գերմաներեն). 2012 թ․ հունիսի 20.
  9. «Juncker hints Dijsselbloem will replace him as Eurogroup chief». Europolitics. 2013 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին.
  10. «Dijsselbloem voorzitter eurogroep» (հոլանդերեն). NOS. 2013 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  11. Lenoir, Francois (2015 թ․ հուլիսի 13). «Dijsselbloem re-elected head of Eurogroup ministers: statement». Brussels, Belgium: Reuters website. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  12. Goodbody, Will (2022 թ․ դեկտեմբերի 5). «Donohoe re-elected Eurogroup president». RTÉ News. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «Press Release: IMF Statement on Cyprus at the Eurogroup Meeting». IMF.
  14. «PROTOCOLS». Official Journal of the European Union. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին.
  15. «Treaty of Lisbon (Provisions specific to member states whose currency is the euro)». EUR-Lex. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին.
  16. «Eurogroup confronts own deficit: governance». POLITICO (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  17. «My speech at the Ambrossetti Forum : the future of the euro | Le blog de Pierre Moscovici». www.pierremoscovici.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-12-05-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  18. 1 2 «The Eurogroup Made Simple». Yanis Varoufakis (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. EU, Transparency International (2017 թ․ մարտի 16). «Transparency International EU – The global coalition against corruption in Brussels». transparency.eu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  20. Hoffmann-Axthelm, Leo (2016 թ․ փետրվարի 12). «Follow the minutes, follow the money». transparency.eu. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  21. Braun, Benjamin; Hübner, Marina (2019 թ․ փետրվարի 5). «Vanishing Act: The Eurogroup's Accountability». Transparency International EU (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  22. Ombudsman, European. «Transparency of the Eurogroup». www.ombudsman.europa.eu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  23. Mahony, Honor (2015 թ․ մայիսի 6). «The rise of the untransparent 'Eurogroup'». EU Observer. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. EU, Transparency International (2017 թ․ ապրիլի 6). «Transparency International EU». Transparency International EU.
  25. "Sarkozy pushes eurozone 'economic government' Արխիվացված 21 Հոկտեմբեր 2012 Wayback Machine, France 24 (21 October 2008)
  26. 1 2 Willis, Andrew (15 June 2010) Merkel: Spain can access aid if needed, EU Observer
  27. «Pierre Moscovici: Finance commissioner should also run Eurogroup». POLITICO (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  28. «Macron is right – the eurozone needs a finance minister». Financial Times. 2017 թ․ սեպտեմբերի 28.
  29. Chazan, Guy (2017 թ․ օգոստոսի 29). «Merkel backs Macron's vision for eurozone reform». Financial Times. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 8-ին.
  30. «Key points in Juncker's 2017 annual EU address». Reuters. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  31. «Ministre des Finances zone euro: "je connais bien le job" (Moscovici)». Le Figaro. 2017 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  32. Enderlein, H. and Haas, J. (2020) What Would A European Finance Minister Do? A Proposal. Jacques Delors Institute.
  33. Trichet, Jean Claude (2011 թ․ հունիսի 2). «Speech by Jean-Claude Trichet, President of the ECB on receiving the Karlspreis 2011 in Aachen». European Central Bank (Press release).
  34. Chopin, Thierry; Jamet, Jean-François (2012), «Europe — Afterwards. From Crisis Federalism to Pragmatic Federalism», Schuman Report on Europe, Springer Paris, էջեր 29–33, doi:10.1007/978-2-8178-0319-7_2, ISBN 978-2-8178-0318-0
  35. Guarascio, F. (2017) ‘Eurogroup set to reject Commission plans on finance minister’, Reuters, 7 December. Available at:
  36. «The European Commission should drop its ill-designed idea of a finance minister». Bruegel | The Brussels-based economic think tank (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 8-ին.
  37. 1 2 Vucheva, Elitsa (15 April 2008)eurozone countries should speak with one voice, Juncker says, EU Observer.
  38. Braun, B. and Hübner, M. (2019) Vanishing act: The Eurogroup’s accountability(չաշխատող հղում) . Transparency International EU.
  39. «BBC News – Cyprus bailout: Deal reached in Eurogroup talks». BBC News. 2013 թ․ մարտի 25.
  40. McClean, Paul; Khan, Mehreen (2017 թ․ մարտի 21). «Dijsselbloem under fire after saying eurozone countries wasted money on 'alcohol and women'». www.ft.com.
  41. «Dijsselbloem under fire after saying eurozone countries wasted money on 'alcohol and women'». Financial Times (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  42. «Head of Eurogroup in 'drinks and women' row». Sky News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  43. Reuters Editorial. «Portugal PM demands Dijsselbloem step down over "xenophobic" remarks». Reuters (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
  44. «Renzi calls on Eurogroup chief to quit over 'drinks and women' comment». Financial Times (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  45. «Dijsselbloem stands by controversial 'drink and women' comments». dutchnews.nl. 2017 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  46. Pieters, Janene (2017 թ․ ապրիլի 10). «DIJSSELBLOEM SHUNNED OVER 'SCHNAPPS AND WOMEN' STATEMENT; "IT'S LIKE A COMMITTED A WAR CRIME"». nltimes.nl. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրախումբ» հոդվածին։