Եվպատորիայի Ա. Պուշկինի անվան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվպատորիայի Ա. Պուշկինի անվան թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
Գտնվելու վայրըԵվպատորիա
Հիմնադրման ամսաթիվապրիլի 20, 1910
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
 Pushkin Yevpatoria City Theatre Վիքիպահեստում

Եվպատորիայի Ա. Պուշկինի անվան թատրոն (ռուս.՝ Евпатори́йский теа́тр и́мени А.C. Пу́шкина), քաղաքային թատրոն, ստեղծվել է 1910 թվականին, Եվպատորիայում, քաղաքային ճարտարապետ Ադամ Հենրիխի և ազատ ճարտարապետ Պավել Սեֆերովի նախագծով։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է 1910 թվականի ապրիլի 20-ին[1]։ Թատրոնի առաջին բեմադրությունը եղել է Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին» օպերան։ Ներկայացմանը խաղում էին Մարինյան թատրոնի դերասանները, որ հատուկ հրավիրվել էին Պետերբուրգից[2]։ Մինչև 1937 թվականը թատրոնը կրում էր «քաղաքային» անվանումը, իսկ Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-րդ տարելիցին անվանակոչվել է նրա անունով[1]։ Մի քանի տարի առաջ թատրոնը վերանորոգվել է։ Դահլիճը ընդարձակվել է մինչև 900 տեղ պարտերային տեղերի ավելացման և օթյակների նվազեցման շնորհիվ, վերանորոգված է եղել տանիքը, սակայն շենքի ճակատը մնացել է անփոփոխ։ Տարբեր ժամանակներում թատրոնում ելույթ են ունեցել Եվգենի Վախթանգովը, Մարիա Սավինան, Կոստանդին Ստանիսլավսկին, Լեոնիդ Սոբինովը, ինչպես նաև Անտոնինա Նեժդանովան, Ֆյոդր Շալյապինը և Ալեքսանդր Վերտինսկին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կառուցելու և շենքը նախագծելու համար հրավիրվել են տեղական ճարտարապետներ Ադամ Հենրիխը և Պավել Սեֆովը։ Ինժեներ Ա․ Լ․ Հենրիխը ( Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի շրջանավարտ) կողմնակից էր այդ ժամանակ շատ տարածված «մոդեռն» ոճին, իսկ Պ․ Յ․ Սեֆերովը, ով ավարտել էր Մոսկվայի նկարչական դպրոցի ճարտարապետական բաժինը, ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ էր, նա շարունակում էր ռուսական դասական ավանդույթները։ Այնուամենայնիվ, ճարտարապետները կարողացել են լրացնել միմյանց և արդյունքում շենքը նրբությամբ համեմատվել է Օդեսայի թատրոնի հետ։ Սկզբում թատրոնն ունեցել էր 750 տեղ։ Վերանորոգումից հետո դահլիճը ընդարձակվեց մինչև 900 տեղ։

Քաղաքային թատրոնը Եվպատորիայի լավագույն զարդարանքն է։ Թատրոնը գտնվում է նոր քաղաքում, այն Օդեսայից հետո Ռուսաստանի հարավում ամենագեղեցիկ թատրոններից մեկն է։ Այն կառուցված է արդիականացված հունական ոճով և հիանալի տպավորություն է ստեղծում։ Թատրոնի ներքին հարդարանքը գեղեցիկ է և նախատեսված է 750 հանդիսականի համար։ Տերասսներից բացվում է հրաշալի տեսարան դեպի ծով։ Մեծ բեմն իր բոլոր հարմարություններով հնարավոր է դարձնում բեմադրել ցանկացած պիես, անգամ` հեքիաթային բեմադրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Քաղաքում» թերթը, հոկտեմբերի 8-ին, Եվպատորիայում Պուշկինի թատրոնը կնշի 100-ամյակը
  2. «Եվպատորիայի պատմությունը Կերկինիտիդներից մինչև մեր օրերը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվպատորիայի Ա. Պուշկինի անվան թատրոն» հոդվածին։