Եվդեմոս Հռոդոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Եվդեմոս Հռոդոսցի
Εύδημος ο Ρόδιος
Eudemos von Rhodos.jpg
Ծնվել էմ. թ. ա. 370 Հռոդոս, Հունաստան
Մահացել էմ. թ. ա. 300 Հռոդոս, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Rhodes Island.svg Հռոդոս
ՈւղղությունՊերիպատետիկյան դպրոց
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, մաթեմատիկայի պատմաբան, փիլիսոփա, գիտության պատմություն և պատմաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչԱրիստոտել[1][2][3]

Եվդեմոս Հռոդոսցի (հուն․՝ Εύδημος ο Ρόδιος, մ.թ.ա. 4–րդ դար, ենթադրաբար՝ մ.թ.ա. 370/350—մ.թ.ա. 300/290 թթ․ միջև), հին հույն փիլիսոփա, Արիստոտելի աշակերտներից։

Ծնվել է Հռոդոս կղզում, սակայն կյանքի մեծ մասն անց է կացրել Աթենքում։ Ուսուցանել է Արիստոտելի մոտ, հանդիսացել է նրա լավագույն աշակերտներից մեկը։ Մ.թ.ա. 322 թվականին՝ Արիստոտելի մահից հետո, հավակնել է պերիպատետիկյան դպրոցի ղեկավարի դերին, սակայն մատնվելով անհաջողության և զիջելով Թեոփրաստեսին՝ նույն թվականին վերադարձել է Հռոդոս, որտեղ տրամաբանության և ֆիզիկայի դասախոսություններ է կարդացել․ դասավանդման համար նյութ են ծառայել Արիստոտելի ստեղծագործությունները։

Նրան են վերագրում «արիստոտելյան բարոյագիտության» վերամշակումը, որը հայտնի է «եվդեմյան բարոյագիտություն» անվանմամբ և շարադրված է յոթ գրքով։

Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում Եվդեմոսի փիլիսոփայական հայացքները Էռնեստ Ռադլովը բնութագրել է այսպես[4]

«Տրամաբանության մեջ հեռանալով Արիստոտելի ուսմունքից՝ Եվդեմոս Հռոդոսցին հարում է Թեոփրաստեսին։ Աստվածության մասին ուսմունքում մենք Եվդեմոսի մոտ գտնում ենք Աստծո մասին արիստոտելյան հասկացության որոշակի քննադատություն։ Եվդեմոսն բարոյագիտությունը դնում է աստվածաբանության հետ ավելի սերտ հարաբերության մեջ, քան Արիստոտելը, ով բարոյագիտությանը տալիս է մարդաբանական հիմնավորում։ Եվդեմոսը ի վերջո երջանկությունը հանգեցնում է մարդու բնական բնութագրերին, որոնք ներկայանում են նրան որպես Աստծո պարգև։ Բարոյագիտության և՛ սկիզբը, և՛ վերջը, այսինքն՝ նրա նպատակը, որոշվում են աստվածության հասկացությամբ՝ «ամեն ինչ բարիք է այն չափով, որքանով այն խթանում է աստվածության ճանաչմանը»։ Չարիքը, ընդհակառակը, շեղում է մեզ աստվածության մասին խորհելուց։ Եվդեմոսի՝ բարոյագիտությունը աստվածաբանության հետ դրած սերտ կապի մեջ զգացվում է որոշակի հեռացում Արիստոտելից և մերձեցում Պլատոնին։ Եվդեմոսի բարոյագիտությունը սովորաբար տպագրվում է Արիստոտելի աշխատությունների ժողովածուներում։»

Եվդեմոս Հռոդոսցին կազմել է ամենաառաջին աշխատությունները երկրաչափության պատմության և աստղագիտության պատմության մասին, որոնք ակտիվորեն օգտագործվել են հաջորդող հին հունական հեղինակների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Евдем Родосский // Хронос: всемирная история в интернете; hrono.ru (ռուս.)
  • Евдем Родосский // Астрономы. Биографический справочник; astronomers.ru Archived 2016-01-17 at the Wayback Machine. (ռուս.)
  • Eudemus of Rhodes // MacTutor History of Mathematics archive; st-andrews.ac.uk (անգլ.)