Եվգենյա Օլենսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենյա Օլենսկայա
չեխ․՝ Jevgenija Nikitiçna Olenskaja
Ծնվել է1900
ԾննդավայրՂուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 19, 1959(1959-05-19) կամ մայիսի 20, 1959(1959-05-20)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Պարգևներ
IMDbID 3382677
 Yeva Olenskaya Վիքիպահեստ

Եվգենյա (Եվա) Նիկիտիչնա Օլենսկայա (ադրբ.՝ Yevgeniya (Yeva) Nikitiçna Olenskaya, 1900, Ղուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1959(1959-05-19) կամ մայիսի 20, 1959(1959-05-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ադրբեջանցի դերասանուհի, Աշխատանքի հերոս (1927), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1949)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենյա Նիկիտիչնա Օլենսկայան ծնվել է 1900 թվականին Ղուբայում[1][2][3][4]։ Ազգությամբ ռուս է, մանկուց իմացել է ադրբեջաներեն (թյուրքերեն) և ապագայում հայտնի է եղել որպես Եվա կամ Եվա խանում[5][1][6][2][4]։ Ավագ քույրը՝ Ալեքսանդրա (Շուրա) Օլենսկայան, նույնպես ադրբեջանական հայտնի դերասանուհի է եղել[5][7][3]։ Քրոջ ամուսինը՝ Հեյդար Վեզիրովը՝ Ադրբեջանական ԽՍՀ հողագործության Ժողկոմխորհը, ստալինյան բռնաճնշումների ժամանակ բռնադատվել է կնոջ և երկու որդիների հետ[6]։

1913 թվականի հոկտեմբերի 25-ին քրոջ հետ 13 տարեկանում Եվգենյան առաջին անգամ հանդես է եկել մասնագիտական դերասանական բեմում՝ խաղալով Գ. Թաղիևի թատրոնում Ուզեիր Հաջիբեկովի «Արշին մալ ալան» օպերետի առաջնախաղի ժամանակ Ասիի դերը և հետագայում իր կյանքը կապել է թատերական արվեստի հետ[8][9][10][1][11]։ 1913 թվականին ընդգրկվել է ադրբեջանական «Նիկաթ» դրամատիկական շրջիկ թատերախմբին, ապա տեղափոխվել «Սաֆա» թատերախումբ. աշխատել է քրոջ հետ՝ դառնալով ազգային թատրոնի առաջին դերասանուհիներից մեկը[12][2][4]։ 1918-1919 թվականներին աշխատել է Զուլֆիկար և Ուզեիր Հաջիբեկով եղբայրների երաժշտադրամատիկական թատերախմբում[1][2][3][4]։ 1919 թվականին ընդգրկվել է Թյուրքական պետական թատրոնի թատերախմբին, որը հիմնադրել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունը[13][14]։ 1923-1926 թվականներին սովորել է Բաքվի թատերական տեխնիկումում[4] (այժմ ՝ Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան)[15]։ 1922-1925 թվականներին աշխատել է Բաքվի ազատ երգիծական-քարոզչական թատրոնում, իսկ 1925 թվականից մինչև իր կյանքի վերջը 34 տարի շարունակ՝ Մ. Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնում[1][2][4]։

1917 թվականին քրոջ հետ խաղացել է ռեժիսոր Բ. Սվետլովի «Արշին մալ ալան» համր ֆիլմում[3][16]։ Դարձել է առաջին դերասանուհին, որը կատարել է կնոջ դեր «Շահ Աբբաս և Խուրշիդ բանու» օպերայում և Ուզեիր Հաջիբեկովի «Արշին մալ ալան» երաժշտական կատակերգությունում[3]։ Իր բեմական կերպարների համար վառ բնավորություն է գտել, բեմի վրա մարմնավորելու համար ընտրել է ամբողջական և կամային բնավորություններ, հիշվել է հստակ, պարզ և քերականորեն ճիշտ արտասանությամբ՝ տարբերակիչ հոգեբանական առոգանությամբ[1][2]։ Ունենալով վոկալային տվյալներ՝ կատարել է նաև օպերային պարտիաներ[1][2]։ Հասուն տարիքում մարմնավորել է բնութագրական տատիկի, հատուկ խանդավառությամբ և ջերմությամբ ծեր կնոջ կերպարներ՝ քնքշության և փափկության երանգների համադրությամբ[1]։ Որպես լայն խաղացանկով հայտնի դերասանուհի, որը դրամատիկ, ողբերգական, կատակերգական և բնութագրական դերեր է խաղացել, դարձել է մի շարք մրցանակների դափնեկիր[1][3]։ 1927 թվականին արժանացել է «Աշխատանքի հերոս» կոչմանը, իսկ 1949 թվականին՝ «Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ» կոչմանը[3][4]։

Եվգենյա Նիկիտիչնա Օլենսկայան մահացել է 1959 թվականի մայիսի 20-ին Բաքվում[1][2][3][4]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլենսկայան Միլլերի կնոջ դերում (Շիլլեր. «Խարդավանք և սեր»)
Օլենսկայան Մարգարիտայի դերում (Բալզակ. «Խորթ մայրը»)

Ադրբեջանական դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա («Արշին մալ ալան»), Սանամ («Սա չլինի, նա լինի», Ուզեիր Հաջիբեկով)[2], Խավեր, Ռենա («Իբլիս»), Թամարա, Խումար («Շեյխ Սանան»), Ալթինչեչ («Աֆետ»), Լենա («Իշխան», Հուսեյն Ջավիդ)[1][2], Շամամա («Կախարդուհի Պերին»), Փարվիզ խանի որդի («Հին սերունդ»), Նազլի խանում և Սոնա խանում («Քանդված բույն», Աբդուռահիմ Հախվերդով[17], Սոլմազ («Կրակի հարսնացու»), Յախշի, Խանիմնազ («Ալմաս»), Թաֆթա, Գյուլյուշ («Սևիլ»), Գյուլգազ («Օկտայ Էլօղլի»), Գյուլթեկին («Այդին»), Փարի («Թառամած ծաղիկներ»), Տանյա («Յաշար», Ջաֆար Ջաբարլի)[18][2], Սոնա, Թեյբա («Գաջի-Կարա»), Շոլե խանում («Լենկորանի խանության վեզիրի արկածները», Միրզա Ախունդով)[1], Խուրամանա («Վահիֆ»), Մախմանե Բանու («Ֆարհադ և Շիրին», Սամեդ Վուրղուն)[1], Յասաման, Գամար («Սեր և վրեժ», Սուլեյման Ախունդով)[1], Չիմնազ խանում («Գիշերվա փռշտոցը խեր է», Սուլթան Մեջիդ Մուրթազա Ալի օղլի Գանիզադե)[19], Գյուլբախար («Իմ մոր գիրքը»), Զեյնաբ, Նազլի («Ննջեցյալները», Ջալիլ Մամեդկուլիզադե)[1][4]։

Համաշխարհային դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալիդա, Սահրա («Տարիկ իբն Զիյադ», Սամի Ֆրաշերի)[20], Մեհրիդիլ («Սև փորսուղ», Նամըք Քեմալ)[21], թարգմանիչ («Թուրքիայում», Նազըմ Հիքմեթ)[1], Ջուլիետի մորաքույր («Ռոմեո և Ջուլիետ»), Դեզդեմոնա («Օթելլո»), Կորդելիա («Արքա Լիր»), Օֆելյա («Համլետ», Ուիլյամ Շեքսպիր)[22][23][24][2], Միլլերի կին («Խարդավանք և սեր»), Ամալյա («Ավազակները», Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր)[1][2], Մարգարիտա («Խորթ մայրը», Օնորե դը Բալզակ), Էլիզա («Քեռի Թոմի խրճիթը», Հարիեթ Բիչըր Սթոու), Աոդա («Աշխարհի շուրջը 80 օրում»), Էլմինա («Նավապետ Գրանտի որդիները», Ժյուլ Վեռն), Դեա («Մարդը, որը ծիծաղում էր», Վիկտոր Հյուգո), Հորտենզիա («Հյուրանոցի տիրուհին», Կառլո Գոլդոնի)[1]։

Ռուսական և խորհրդային դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Անտոնովնա («Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ)[2], Արխիպովնա («Անմեղ մեղավորներ», Ալեքսանդր Օստրովսկի)[1], Դունկա («Լյուբով Յարովայա», Կոնստանտին Տրենյով)[2], Օկսանա («Էսկադրայի խորտակումը», Ալեքսանդր Կոռնեյչուկ)[25], Մանյա («Օտար երեխա» Վասիլի Շկվարկին)[25], Վերայի տատիկ («Երիտասարդ գվարդիա», Ալեքսանդր Ֆադեև), Էռնա Կուրցիուս («Առանձնատունը նրբանցքում», Տուր եղբայրներ), Լեոկադիա Լվովնա («Դատախազի դուստրը», Յուրի Յանովսկի), Դերգաչյովա («Անձնական գործ», Ալեքսանդր Շտեյն)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Rəhimli, 2005, էջ 138
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 «Оленская Евгения Никитична». Театральная энциклопедия. Վերցված է 7 мая 2019-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Olenskaya bacıları». Энциклопедия Узеира Гаджибекова. Վերցված է 7 мая 2019-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Olenskaya Yevgeniya (Yeva) Nikitiçna». Энциклопедия Джалила Мамедкулизаде[az]. Վերցված է 7 мая 2019-ին.
  5. 5,0 5,1 Магомаев, 1987, էջ 48
  6. 6,0 6,1 Штемлер, 2008, էջ 366
  7. Rəhimli, 2005, էջ 60—61, 75, 138
  8. Сарабский, 1968, էջ 190—191
  9. Гусейнзаде, 1985, էջ 71
  10. Касимов, 1985, էջ 288
  11. ««Arşın mal alan» ın səhnələşdirilməsi ilə bağlı maraqlı faktlar». Национальный музей истории Азербайджана. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 7 мая 2019-ին.
  12. Rəhimli, 2005, էջ 60—61, 138
  13. Магсудов et al., 1998, էջ 162
  14. Rəhimli, 2005, էջ 87—88
  15. «Bakı Teatr Texnikumu». Азербайджанская национальная энциклопедия. Վերցված է 7 мая 2019-ին.
  16. «Yeva Olenskaya». IMDb. Վերցված է 7 мая 2019-ին.
  17. Rəhimli, 2005, էջ 66—67, 70—71, 138
  18. Rəhimli, 2005, էջ 71, 138
  19. Rəhimli, 2005, էջ 67
  20. Rəhimli, 2005, էջ 64
  21. Rəhimli, 2005, էջ 66
  22. Юсуфбейли, 1962, էջ 139
  23. Деревенская, 1990, էջ 129
  24. Rəhimli, 2005, էջ 111, 138
  25. 25,0 25,1 Rəhimli, 2005, էջ 110

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Օլենսկայա» հոդվածին։