Եվգենյա Ռադանովա
Եվգենյա Ռադանովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1977 (43 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեծանվորդ, short track speed skater, youth sports minister և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | նախարար |
Եվգենյա Նիկոլովա Ռադանովա (բուլղար․՝ Евгения Николова Раданова, նոյեմբերի 4, 1977, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մարզիկ, որը հանդես է եկել և՛ ձմեռային, և՛ ամառային Օլիմպիական խաղերում[1], աշխարհի նախկին ռեկորդակիր և ձմեռային օլիմպիական խաղերի շորթ թրեկի մրցանակակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Սոֆիայում, զբաղվել է գեղասահքով։ Բուլղարիայում առաջիններից մեկն էր, որ սկսել է զբաղվել շորթ թրեկով։ Հենց սկզբից մինչ այժմ նաև Իվան Պանդովի մարզիչն է։ Ավարտել է Մարզական ազգային ակադեմիան։
Ռադանովային երկար ժամանակ պատկանել է շորթ թրեկի 500 մ տարածության համաշխարհային ռեկորդը (43,671 վայրկյան)[2], որը սահմանել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ին Կալգարիում։ 2002 թվականի Օլիմպիական խաղերում, նաև 2006 թվականի խաղերում նա կանանց շորթ թրեկի անհատական մրցախաղերում դարձել է միակ եվրոպացի մրցանակակիրը (2006 թվականին մրցախաղում երրորդ տեղն զբաղեցրել է Իտալիայի հավաքականը, իսկ 2002 թվականին Եվրոպայից այլ դափնեկիր ընդհանրապես չի եղել)։ Եվրոպայի բազմակի չեմպիոն է (ոսկե մեդալների և բոլոր մեդալների գումարային քանակով ռեկորդակիր է), աշխարհի կրկնակի չեմպիոն, Ունեվերսիադայի քառակի դափնեկիր է։ Աշխարհի գավաթի 2000/2001 մրցաշրջանում եղել է առաջինը 500 մ տարածության արդյունքներով։
2008 թվականի աշխարհի առաջնությանը չի հասել եզրափակիչ։
2004 թվականի Աթենքի ամառային Օլիմպիական խաղերում ներառվել է բուլղարացիների հեծանվորդների հավաքականում, սակայն չի կարողացել մեդալ նվաճել։
Ռադանովան ապրում և մարզվում է Իտալիայում, թեպետ պաշտոնական փաստաթղթերում բնակության վայրը նշված է Սոֆիան։
2010 թվականին մասնակցել է Համաշխարհային ռազմամարզական ձմեռային խաղերի շորթ թրեկի մրցախաղերին, որտեղ հաղթել է 1500 մետրի մրցավազքում։
Աշխարհի գավաթի արդյունքների[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 — 2
- 2000 — 2
- 2001 — 2
- 2002 — 2
- 2003 — 3
- 2004 — 6
- 2005 — 5
- 2006 — 2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Евгения Раданова дари трикото си на МОК, eкипът на Жени ще бъде изложен в музея на МОК»։ topsport.bg։ 2010-02-27։ Վերցված է 2014-08-10
- ↑ http://www.imdb.com/name/nm7904712/bio