Եվգենյա Ումինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենյա Ումինսկա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1910(1910-10-04)[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 20, 1980(1980-11-20) (70 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, Կոնցերտմայստեր և ջութակահարուհի
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան և Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան
Commons-logo.svg Eugenia Umińska Վիքիպահեստում

Եվգենյա Ումինսկա (լեհ.՝ Eugenia Umińska), հոկտեմբերի 4, 1910(1910-10-04)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1980(1980-11-20), Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն, լեհ ջութակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջութակ նվագել սովորել է 5 տարեկանից Գ. Յաբլոնսկայայի և Մ. Միխալովիչի մոտ։ Սովորել է Վարշավայի կոնսերվատորիայում Յուզեֆ Յաժեմբսկու մոտ, ապա Պրահայի կոնսերվատորիայում՝ Օթակար Շևչիկի մոտ և վերջապես Փարիզում ՝ Ջորջե Էնեսկուի մոտ։ 1930-ականների սկզբին նվագել է նվագախմբում, այնուհետև եղել է Լեհական ռադիոյի և ֆիլհարմոնիայի մեներգչուհի, ղեկավարել է Վարշավայի լարային քառյակը։ 1927 թվականից նա մի շարք հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում, սատարել է լեհ կոմպոզիտոր Կարոլ Շիմանովսկուն։

1930-ականների վերջին և 40-ականների վերջին Եվգենյա Ումինսկան ելույթ է ունեցել Խորհրդային Միության քաղաքներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է օկուպացված Վարշավայում, մասնակցել է ընդհատակյա համերգների։ Հետպատերազմյան շրջանում նա շարունակել է իր ելույթները, առանձնահատուկ ճանաչման են արժանացել Ումինսկայայի զուգերգը մեկ այլ նշանակալից ջութակահար Իրենա Դուբիսկայի հետ։

1945 թվականից Եվգենյա Ումինսկան եղել է Կրակովի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1964-1966 թվականներին՝ Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Նրա մոտ սովորել են Կ.Դանչովսկայան, Վ.Կվասնին, որոշ ժամանակ սովորել են Վ.Վիլկոմիրսկայան[2]։


Ումինսկայի ձայնագրություններից նշանակալից են Շիմանովսկու առասպելների առաջին ձայնագրությունը (1938թ., դաշնակահար Զիգմունտ Դիգաթի հետ) և նրա Առաջին կոնցերտը (1948թ., դիրիժոր Գրժեգորժ Ֆիտելբերգ)[3]։

Եղել է ջութակի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։

Եվգենյա Ումինսկան մահացել է 1980 թվականի նոյեմբերի 20-ին։ Թաղվել է Կրակովի Ռակովիցկի գերեզմանատանը։

2005 թվականին Պոզնանում տեղի է ունեցել Եվգենիա Ումինսկայի անվան երիտասարդ ջութակահարների առաջին համալեհական մրցույթը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  2. Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1981. — С. 728. — 1056 с.
  3. Jonathan Woolf. Warsaw Philharmonic Archive. David Oistrakh. Karol Szymanowski. Violin Concerto No. 1. Johannes Brahms. Violin Concerto
  4. I Ogólnopolski Konkurs Młodych Skrzypków im. Eugenii Umińskiej w Poznaniu Archived 2008-10-23 at the Wayback Machine. (լեհ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]