Եվգենյա Շվարցվալդ
Եվգենյա Շվարցվալդ գերմ.՝ Eugenie Schwarzwald | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1872[1][2] |
Ծննդավայր | Polupanivka, Պոդվոլոչիսկի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ[3] կամ Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | օգոստոսի 7, 1940[4][5][2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ, գրող և փիլիսոփա |
![]() |
Եվգենյա Շվարցվալդ (անգլ.՝ Eugenie "Genia" Schwarzwald, ի ծնե` Nussbaum (Nußbaum), հուլիսի 4, 1872[1][2], Polupanivka, Պոդվոլոչիսկի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ[3] և Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - օգոստոսի 7, 1940[4][5][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), ավստրիացի ուսուցչուհի և հասարակական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականի հուլիսի 4-ին, հրեաներ Լև Նուսբաումի և նրա կնոջ` Էսթերի ընտանիքում` Ավստրո-Հունգարական կայսրության Պոլուպանովկա գյուղում, այժմ` Ուկրաինայի Պոդվոլոչիսկի շրջանում։ Ավստրիացի պաշտոնյա և լրագրող Անտոն Նորսթի քույրն է։
Սովորել է Չեռնովցիում, որտեղ հաճախել է մանկավարժական քոլեջ, այնուհետև 1895-1900 թվականներին Ցյուրիխի համալսարանում ուսումնասիրել է գերմաներեն և այլ առարկաներ։ Այս համալսարանը միակ ուսումնական հաստատությունն էր, որտեղ թույլատրված էր սովորել կանանց։ 1900 թվականի հուլիսի 30-ին նա դարձել է ավստրիացի առաջին կանանցից մեկը, որն իր թեկնածուական աշխատանքի` «Metapher und Gleichnis bei Berthold von Regensburg»-ի համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան:
1900 թվականի դեկտեմբերի 16-ին ամուսնանալով Հերման Շվարցվալդի հետ` ամուսնու հետ 1901 թվականից ապրել է Վիեննայում։ Եվգենյան եղել է Էլեոնորա Ջեյթելսի կանանց լիցեյի ղեկավար։ Սակայն մշակույթի և կրթության նախարարությունը նրան որպես լիցեյի ղեկավար աշխատելու միայն երեք տարվա հնարավորություն է տվել, իսկ 1905 թվականին նա ստիպված է եղել մաթեմատիկայի ուսուցիչ Լյուդվիգ Դյորֆլերին նշանակել լիցեյի տնօրեն։
1911 թվականին նա ղեկավարել է օրիորդաց ութնամյա ռեալական դպրոցը. սա առաջին դպրոցն էր Ավստրիայում, որտեղ աղջիկները կարող էին բարձրագույն կրթություն ստանալ։ Եվգենյա Շվարցվալդը որպես ուսուցիչներ հրավիրել է հայտնի մարդկանց. Օսկար Կոկոշկային, Ադոլֆ Լոոսին, Առնոլդ Շյոնբերգին, Էգոն Վելլեսին, Հանս Կելզենին և Օտտո Ռոմելին։ Վերջինս նաև գիմնազիայի տնօրենն է եղել 1916-1919 թվականներին։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կազմակերպել է ընդհանուր խոհանոցներ, մանկատներ և կրթական տներ։ Ինֆլյացիայի ժամանակ հիմնադրել է «Ավստրիական ծառայությունը` Գերմանիային օժանդակելու համար» («Österreichische Freundeshilfe für Deutschland») և ընդհանուր ճաշարաններ Բեռլինում։ Պատերազմի ավարտին բացել է մի քանի հանգստյան տներ երեխաների և մեծահասակների համար։
1933 թվականին Եվգենյա Շվարցվալդն օգնել է Գերմանիայից փախստականներին, 1934 թվականին աջակցել է հետապնդվող սոցիալ-դեմոկրատներին։ 1938 թվականին Շվարցվալդը ստիպված է եղել լքել Ավստրիան իր հրեական ծագման համար և արտագաղթել է Շվեյցարիա։ Նրա դպրոցները փակվել են, աշակերտներից շատերն ստիպված են եղել կամ արտագաղթել ԱՄՆ, կամ սպանվել են Հոլոքոստի ժամանակ։ Նրա ամուսինը նույնպես Ավստրիայից հեռացել է Շվեյցարիա 1938 թվականին, որտեղ մահացել է 1939 թվականին։
Եվգենյա Շվարցվալդը մահացել է 1940 թվականի օգոստոսի 7-ին Ցյուրիխում։ 2011 թվականին նրա պատվին է անվանակոչվել Վիեննայի Դոնաուշտադտ շրջանի փողոցներից մեկը։
Նրա հայտնի շրջանավարտներից են եղել.
- Էլսի Ալթման-Լոոս` պարուհի, դերասանուհի և օպերետի երգչուհի,
- Վիկի Բաում` երաժիշտ (տավղահար) և գրող,
- Աննա Ֆրոյդ` հոգեբան և հոգեվերլուծաբան, Զիգմունդ Ֆրոյդի փոքր դուստրը,
- Ալիսա Գերդան-Ցուկմայեր` գրող,
- Ռութ Կարպլուս` նկարչուհի և մոդելավորող,
- Էդիթ Կրամեր` նկարչուհի, արթ թերապիայի առաջամարտիկ,
- Մարիա Լազար` գրող,
- Էլիզաբեթ Նոյման Վիրտել` դերասանուհի,
- Էլզա Պապենհայմ` հոգեբույժ և հոգեվերլուծաբան,
- Հիլդա Շպիլ` գրող, թարգմանիչ և լրագրող,
- Հելենա Վայգել` դերասանուհի և թատրոնի ադմինիստրատոր, Բերտոլդ Բրեխտի երկրորդ կինը,
- Ալմա Վիտլին` արվեստաբան, գրող, մանկավարժ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 biografiA: Lexikon österreichischer Frauen (գերմ.) — 2016. — Vol. 3. — S. 3025. — ISBN 978-3-205-79348-9 — doi:10.7767/9783205793489
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 194—195. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 3,0 3,1 3,2 Biografia — Institución Alfonso el Magnánimo. — Vol. 3. — P. 3025.
- ↑ 4,0 4,1 4,2 Österreichisches Musiklexikon Online — doi:10.1553/0X0001E1F9
- ↑ 5,0 5,1 5,2 [Eugenie Schwarzwald Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ Schwarzwald Eugenie
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Renate Göllner. Mädchenbildung um 1900: Eugenie Schwarzwald und ihre Schulen. Dissertation an der Universität Wien 1986, OCLC 61330367.
- Renate Göllner. Ein frühes reformpädagogisches Projekt: Eugenie Schwarzwald, eine Pionierin der Mädchenbildung, Universität Klagenfurt, Klagenfurt 1995, DNB 946575916.
- Robert Streibel. Eugenie Schwarzwald und ihr Kreis. Picus, Wien 1996, ISBN 3-85452-294-0.
- Haag, John. "Schwarzwald, Eugenie". Women in World History, Vol. 14: Schu-Sui. Waterford, CT: Yorkin Publications. pp. 30–33. ISBN 0-7876-4073-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schwarzwald, Eugenie
- Biographie Eugenie Schwarzwald Արխիվացված 2020-09-30 Wayback Machine
- Женщины Вены в европейской культуре.Доктор Евгения Шварцвальд (1872–1940) Արխիվացված 2019-05-25 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Շվարցվալդ» հոդվածին։ |